Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Արմեն ջան, արի ա՛յ ախպեր ջան, որ գնաս քեզ էլ ո՞նց ենք գտնելու»

Մարտ 20,2012 19:47

Խորհրդարանի այսօրվա նիստը, որը ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, թերեւս, վերջին քառօրյա նիստերից մեկն էր, ավարտվեց  ՀՀԿ-«Ժառանգություն» խայթող ելույթներով ու կատակներով:  Այն բանից հետո, երբ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ավարտեց իշխանությունների հասցեին ուղղված իր կոշտ քննադատական հայտարարությունը, որը եզրափակել էր այսպես՝ «Չար եք, նենգ եք, անարդարացի եք` այնուամենայնիվ, մարդ եք: Ես սիրում եմ մարդկանց: Ես չեմ սիրում նրանց արատները», ԱԺ փոխնախագահ Շարմազանովը  նախագահությունից արձագանքեց՝ դե, «Ժառանգության» վերջին ելույթներն են:  Հաջորդ ելույթ ունեցող Անահիտ Բախշյանը, որ հասցրել էր ամբինոնին մոտենալ՝ վրա բերեց. «Յա, աչքիդ ա երեւում»:

Երբ հայտարարության ժամն ավարտվեց եւ բոլոր օրենսդիրները հնչեցրին իրենց ելույթները ԱԺ նիստերի դահլիճում հեռվից-հեռու, բայց մտերմիկ ու ջերմ երկխոսություն էլ եղավ Էդուարդ Շարմազանովի եւ «Ժառանգության» պատգամավոր, այդ կուսակցության հրապարակած համամասնական ցուցակում 16-րդ տեղում հանգրվանած Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Վերջինիս դիմելով Շարմազանովը կանչեց՝ «Արմեն ջան, արի, արի այ ախպեր ջան, որ գնաս վաղը-մյուս օրը քեզ էլ ո՞նց ենք գտնելու»: «Ժառանգության» ներկայացուցչի պատասխանին էլ, թե՝ դեռ կհանդիպենք, Շարմազանովը թերահավատորեն արձագանքեց՝ «15-րդ համարն ես, ասում ես՝ կհանդիպենք»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել