Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես` ուսանողների միջև կապի ստեղծման ու ամրապնդմանը

Մարտ 20,2012 21:06

Մարտի 20-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ուսանողական ինքնակառավարման մարմնի լրատվության ու տեղեկատվության ոլորտի լուսաբանմանը նվիրված ցուցահանդես-մրցույթ: Այդ ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Հայ-Սլավոնական , Հայաստանի պետական տնտեսագիտական, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանները: Տեղում կազմված ժյուրին, ծանոթանալով նրանց գործունեությանը տվեց իր գնահատականը: Անվանակարգերը վեցն էին, հաղթողները` երկուսը: Լավագույն ուսանողական թերթ, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ինտերնետային կայք, լավագույն  տեղեկագիրք, ուղեցույց անվանակարգերում հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ լրատվության այլընտրանքային միջոցներ (ռադիոհանգույց, տեղեկատվության հեռուստատեսային տարբերակ, այլ պարբերականներում տպագրություններ և այլն) անվանակրգում, ինչպես նաև`  ուսանողական ինքնակառավարման մարմնի լրատվության և տեղեկատվության ոլորտը լուսաբանող լավագույն զեկույց (PPT տարբերակով), որը արտացոլում է վերջինիս ստեղծման պատմությունը, անցած ուղին և ունեցած ձեռքբերումները անվանակարգում հաղթեց Հայ-Սլավոնական համալսարանը: Հաղթողները կարժանանան մրցանակների: Ըստ «Medicus» ամսաթերթի խմբագիր Էմիլ Ավետիսյանի` սա լավ առիթ էր տարբեր բուհերի ուսանողների միջև կապի ստեղծման ու ամրապնդման համար: Բոլոր մասնակիցներին,  ի նշան նրանց մասնակցության կտրվի արձանիկներ ու վկայականներ:

 Արամ Արարատյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031