Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական դեսպանատունն ու ԿԳՆ-ն ուզում են լիցեյ բացել (Տեսանյութ)

Մարտ 20,2012 16:51

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր դեսպանատանը կայացած ասուլիսում ֆրանկոֆոնիական միջոցառումների մասին խոսելիս անդրադարձավ դեսպանատան միջոցով, ՀՀ ԿԳ եւ արտգործնախարարությունների աջակցությամբ ֆրանսերենի քարոզմանը, ինչը կարտահայտվի նաեւ երեւանյան 10 հանրակրթական դպրոցներում շաբաթական 3-ի փոխարեն 6 ժամ խորացված ֆրանսերեն ուսուցանելով: «Հայաստանը դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լեզվաբանական դաշնագիր կնքելու խնդրանքով»,-շեշտեց պարոն Ռենոն: Դեսպանը խոսեց նաեւ առաջիկայում Հայաստանում ստեղծվելիք ֆրանսիական լիցեյի կարեւորության մասին, ասելով՝ «Դա ծրագիր է, որի վրա լրջորեն աշխատում ենք ԿԳ նախարարության հետ` որպես դեսպանատուն»:

Հարցին՝ երբ այն կկենսագործվի, դիվանագետը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է այնպիսի ծրագրի, որը պետք է համոզիչ լինի, քանի որ երեխաների համար էՄենք աշխատում ենք հետեւյալ սկզբունքով՝ արագ գնալ, բայց շատ չշտապել»,-հավելեց դեսպանը, սակայն հստակ ժամկետներ չնշեց: Նա նաեւ ասաց, որ այդ թեմայով վերջերս նորից  հանդիպում է կայացել ԿԳ նախարարի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031