Օրվա լրահոսը
Շոփինգը երկարացնում է կյանքը
Տարիքով եւ միայնակ մարդկանց համար խանութ գնալն ավելի օգտակար է, քան առավոտյան վարժությունը: Սրա մասին պնդում են Թայվանի առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները: Գիտնականները հարցում են անցկացրել 65 տարեկանից բարձր 1850 բնակիչների շրջանում, որոնք միայնակ են ապրում: Գլխավոր հարցը եղել է այն, թե որքան հաճախ են նրանք խանութ գնում: Այնուհետեւ 1999-2008-ի ընթացքում գիտնականները ուսումնասիրել են հարցվածների
ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՎԱՐՏԻՆ
Ապրիլի 7-ին «Կասկադ» համալիրում կայացած համերգը, որին մասնակցում էին Արամ MP3-ը եւ «Jazzle» խումբը, նվիրված էր կանանց միամսյակի ավարտին: Միջոցառման ժամանակ երգիչները նախ շնորհավորեցին բոլոր կանանց եւ աղջիկներին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, ապա հնչեցրին Շարլ Ազնավուրի, Մայքլ Ջեքսոնի, Էրիկ Կլապտոնի, Բոբ Մառլիի, Ռեյ Չարլզի եւ շատ այլ աշխարհահռչակ երգիչների կատարումներ: Բեմը զարդարված էր լուսային
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՀԻՆ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻՍՏԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ
Չեխ հնագետները հայտնաբերել են ամենահին հոմոսեքսուալիստի մնացորդները, որն ապրել է 5000 տարի առաջ: Հնագետները նրա սեռական կողմնորոշման մասին ենթադրություններ են արել՝ ելնելով այն բանից, թե ինչպես են նրան թաղել: Մասնագետներն ասում են, որ թաղումն իրականացվել է մ.թ.ա. 2900-2500թթ. ընկած ժամանակահատվածում: Ավանդաբար այդ շրջանում տղամարդկանց թաղում էին աջ կողքի վրա պառկած, գլուխը՝ արեւմուտք, կանանց՝ ձախ կողքի
Չչարանանք…
Տարիքով՝ հասուն, հոգով՝ երիտասարդ Ինչքա՜ն շատ ենք մենք վերջին տարիներին սարսափած դիտում հեռուստատեսությամբ բնության հերթական աղետը եւ նրա պատճառած արհավիրքները: Հոգեբանները իրավացիորեն այդ բոլորը կապում են աշխարհի տարբեր անկյուններում կուտակված չարության էներգիայի հետ եւ խորհուրդ են տալիս միմյանց նկատմամբ լինել ավելի համբերատար եւ հանդուրժող: Ամենից առաջ դա վերաբերվում է տարբեր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներին եւ
«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ» ՇՏԱՊ PR-ՇԻԿ Է ՊԵՏՔ
Մինչ մեր եկեղեցին «Bentley»-ներով է տարված, «Եհովայի վկաները» փնտրում են PR ծառայություններ մատուցող կազմակերպություններ: Ապրիլի 7-ին, ժամը 10:00-ի սահմաններում, «Եհովայի վկաներ» կազմակերպությունից զանգել են «PR-ի զարգացման հայկական կենտրոն» ու հետաքրքրվել նրանց ծառայությունների մատուցման կարգից: Սկզբում զանգողը չի ներկայացել, փորձել է անանուն իր համար ճշտումներ անել ու պայմանավորվածություն ձեռք բերել, հետո տեսնելով, որ հրաժարվում են իրենց
Եվ սա գեղեցիկ սե՞ռ է համարվում
Ինչ ուզում է ասեն, մարզաձեւեր կան, որոնք կանանց համար չեն: Առավել եւս անհասկանալի է, թե միջազգային օլիմպիական կոմիտեն ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում, երբ որոշում է, որ կանայք պետք է զբաղվեն բռնցքամարտով կամ ըմբշամարտով ու դրանց առջեւ օլիմպիական ճանապարհ բացում: Կինը պետք է փխրուն, մի փոքր էլ թույլ լինի: Ոչ մի նորմալ տղամարդ հաճույք չի ստանա՝
Որոշված է՝ Սանկտ Պետերբուրգ
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների երեւանյան հանդիպումից հետո մրցակիցների պատասխան խաղի (հունիսի 4-ին) անցկացման հավանական վայր համարվում էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը: Այդ տեղեկությունն իր պաշտոնական կայքում վերջնականապես հաստատել է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը՝ նշելով, որ Ռուսաստան-Հայաստան խաղը կկայանա Սանկտ Պետերբուրգում, «Պետրովսկի» ստադիոնում:
Մեդալակիրներն առատորեն կպարգեւատրվեն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը «Armsport.am»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթողները կպարգեւատրվեն $ 5-հազարականով, նրանց մարզիչները՝ հազարական դոլարով: Երկրորդ տեղ գրաված բռնցքամարտիկներին կտրվի երեք, երրորդ մրցանակակիրներին՝ հազարական դոլար խրախուսանք: Պարոն Գաբրիելյանը նաեւ հավելել է, որ մուտքն ազատ է լինելու եւ հայ մարզասերներն ավելի
Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է Երեւանում
«Armchess.am» կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Կազանում կայանալիք աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարից առաջ այս ամիս նախապատրաստական եւս մեկ հավաք է անցկացնում Երեւանում: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ Գերմանիայի Բադ Վորիշոֆեն քաղաքում ավարտված շախմատի բաց մրցաշարում, որին մասնակցել է 201 շախմատիստ, Բելառուսը ներկայացրած Սերգեյ Կասպարովը ինը հնարավորից վաստակել է 7,5
Մելինե Դալուզյանը չմեկնեց Կազան
Այսօր լուսադեմին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականները մեկնեցին Կազան՝ մասնակցելու մարզաձեւի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, իսկ երեկ «Առավոտը» զրուցեց գլխավոր մարզիչների հետ: Արտաշես Ներսիսյան, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ. «Պլանավորել էինք երեք աղջիկների մասնակցություն՝ Էլեն Գրիգորյան (63 կգ), Մելինե Դալուզյան (69), Հռիփսիմե Խուրշուդյան (+75), եւ այս ընթացքում նախապատրաստվում էինք: Սակայն Մելինեն օրերս ստամոքսի շրջանում ցավեր
Թատրոն գնալը արարողություն էր
Բեյրութահայ հանդիսատեսը տարբերվում է հայաստանցիներից Անվանի դերասան Սոս Սարգսյանի ղեկավարած «Համազգային» թատրոնը օրերս վերադարձավ Բեյրութի Համազգային կրթական մշակութային միության անցկացրած՝ «Հայ թատրոնի միամսյակ» փառատոնից: Մարտի 29-ից ապրիլի 5-ը տեղի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում հայրենիքից ժամանած թատրոնը ներկայացրել է 4 բեմադրություն՝ Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» (բեմադրիչ՝ Հր. Գասպարյան), Վ. Սարոյանի՝ «Փրկության կղզի» (բեմադրիչ՝ Ն. Ծատուրյան), Ռ. Լամուրեի
«ՀՆԱՐԵԼ ԵՄ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ»
Դիսիդենտական արվեստից՝ մինչեւ աստվածային էություն Անվանի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի համար այս տարին հոբելյանական է, շուտով նրա ծննդյան 70-ամյակն է: Փառքի, տիտղոսների, պետական պարգեւների պակաս վարպետը չունի, ասում է՝ հինգ մատի արանքով է նման բաներին նայում: Ցանկությունը մեկն է, որ վերջապես սկսեն գիտակցել՝ արտիստը՝ արվեստագետը աստվածային էակ է: Ժամանակին հենց այս խոսքերով էլ Ռաֆայել Սանտին մի
Սխալն ուղղվեց
«Առավոտի» ապրիլի 7-ի համարում տպագրված «Հանգուցյալ նախագահը հայկական տաղավարում» հրապարակմամբ տեղեկացրել էինք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած կիքսերի մասին, որոնցից մեկն էլ այն էր, որ նախարարությունը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանին ներկայացրել էր հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանի անունով: Ուրախ ենք, որ սխալն ուղղվել է, իսկ նույն տեքստում առկա Շարլ Ազնավուր անունը սխալմամբ Շարլ
Մոլիերը՝ դպրոցում
Օրերս Երեւանի Յուրի Բախշյանի անվան թիվ 27 դպրոցի 7-11-րդ դասարանների աշակերտները «ֆրանկոֆոնիական» շրջանակներում բեմադրել էին թատերական ներկայացում՝ ըստ Ժան Բատիստ Մոլիերի «Երեւակայական հիվանդը» պիեսի: Պրոֆեսիոնալ թատերախումբ հիշեցնող երեխաները դահլիճում ներկա հանդիսատեսին մեկ ժամով տեղափոխեցին 17-րդ դար՝ վարպետորեն ներկայացնելով դարաշրջանի վարքն ու բարքը: Բեմադրությունը հայալեզու էր: Դպրոցականները խոսում էին գեղեցիկ հայերենով: Նշենք, որ գործը արեւմտահայերեն տարբերակով
Դպրոցը՝ առանց սուրճի սարքի
«Առավոտի» ապրիլի 7-ի «Սուրճի սարք՝ դպրոցում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ծնողների մտահոգությանը՝ կապված օրերս դպրոցում տեղադրված սուրճի սարքին, որից ակտիվորեն օգտվել են նաեւ մանկահասակ երեխաները: Երեկ այցելեցինք այդ դպրոց՝ պարզելու, սարքը հանվե՞լ է, թե՞ տեղում է: Մեզ հետ զրույցում աշակերտները հաստատեցին, որ դպրոցում օրերս սուրճի սարք է դրվել, նրանք
«ԳԻՏՊԵՏԿՈՄԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷՐ ԴՐԱՆ»
Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքները զայրացրել են գիտնականներին Չնայած գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են, սակայն գիտական շրջանակներում չեն դադարում դրանց թերությունների մասին խոսակցությունները: Բազում գիտնականներ դժգոհում են, որ Գիտության պետական կոմիտեին վերապահված գործառույթը՝ մրցույթի անցկացումը, իրականացվել է ոչ օբյեկտիվ պայմաններում: Նշենք, որ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում էր
«ԿՈՂՋՈՒՆԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ 3-ՐԴ, ԱՅԼԵՎ 4-ՐԴ, 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ»
Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր: Մարտի 17-ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ
ՆԱՐ-ԴՈՍԻՆ ՏԱՐԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ապրիլի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոմեքենայի վարորդը Վանթյան փողոցի թիվ 31 տան մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա Նար-Դոս Ս.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ԴԱՏԱԲԺՇԿԻ ՈՒՂԵԳԻՐ ՏՐՎԵՑ Ապրիլի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիկունքի վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա մի կին: Պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ,
«ԱԼԵՐԳԻԱ»՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ
Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում խուլիգանություն կատարելու՝ հիվանդանոցի ապակիները կոտրելու, բժիշկների աշխատանքն ու հիվանդների հանգիստը խանգարելու մեղադրանքով երեկ ձերբակալվել է 37-ամյա գյումրեցի Արտյոմ Գեւորգյանը: Վերջինս եղել է հարբած վիճակում: Բանն այն է, որ նա բուժզննման ենթարկվելու նպատակով այցելել է բժշկուհի Արեւիկ Ծերունյանի բուժսենյակ, որտեղ եւ բժիշկները, տեսնելով նրա արտաքին վնասվածքները, ոստիկանություն են ահազանգել: Արտյոմ Գեւորգյանն
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին 43-ամյա Գագիկ Ա.-ն «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Նորքի 7-րդ զանգվածի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 31-ամյա Արամ Ք.-ն «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայով Ջիվանու փողոցում վրաերթի է ենթարկել
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ
Սննդային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Անահիտ Մխիթարյանը:Տուժածի առողջական վիճակը բավարար է:
ԴԻԱԿ՝ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 7-ին, ժամը 18.04-ին ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 149 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի պատասխանում: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ տան մեջ գտել 92-ամյա Կատինկա Ջուլհակյանի դին:
ՌԵՍՏՈՐԱՆԻ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆ ԱՅՐՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին Երեւանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում բռնկված հրդեհի շեջմանը մասնակցել է 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել՝ 19.58-ին: Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը՝ 1000 քմ
ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, 2011թ. ապրիլի 7-ից սկսել է գործել ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը՝ www.azdarar.am: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը եւ կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը
ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղ. Ա.Խ.-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ այլ արհեստական ապացույցներ ստեղծելու համար մեղադրանք է
ԱՅՑ ԲԵՌԼԻՆԻ «ԹԵԳԵԼ» ՓԱԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Վերջերս՝ ս/թ մարտի 8-ին, ինձ բացառիկ հնարավորություն ընձեռվեց լինելու Բեռլինի գաղութներից մեկում՝ «Թեգել» փակ քրեակատարողական հիմնարկում (Justizvollzugsanstalt Tegel): Բացառիկ, որովհետեւ քաղաքացիների այցելություններ գաղութներում բնականաբար լինել չեն կարող: «Մեզ մոտ, ի տարբերություն մյուս պետական մարմինների, «բաց դռների օր» չի լինում, որովհետեւ այդ դեպքում բոլորը կգնան այստեղից: Մեզ մոտ դռները միշտ փակ են»,- գերմանացիներին հատուկ նուրբ հումորով
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ՝ ՊԱՏԱՆԴ
Երեկ «Առավոտը» պարբերաբար ահազանգեր էր ստանում ՀԱԿ- ակտիվիստներից՝ այն մասին, որ ոստիկանները առգրավել են միկրոավտոբուսները, փակել են Գյումրի-Երեւան մայրուղու տարբեր հատվածները՝ չթույլատրելով մեկնել հանրահավաքի: Մարալիկից մեզ մասնավորապես դժգոհեցին, որ տեղի ոստիկանությունը դեռեւս առավոտյան «պատանդ» է վերցրել 3 միկրոավտոբուս՝ պարալիզացնելով Մարալիկ-Երեւան երթեւեկությունը, «ոստիկանախեղդ» էր արվել Սառնաղբյուրի հատվածը: Գյումրիից էլ հետ են դարձրել հանրահավաքի մեկնող 2 միկրոավտոբուս:
Մի աման ճաշ են տալիս, քթի՞ց են բերում
Պատճառաբանում են, որ թոշակառուն կոնֆլիկտային է Արդեն 2 շաբաթ է, որ միայնակ եւ անժառանգ թոշակառու՝ 63-ամյա Անահիտ Հովհաննիսյանին չեն թողնում օգտվել իր համար միակ սնվելու վայրից՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանից: Այդ ամենի համար հիմք է հանդիսացել այն, որ նա ճաշարանի աշխատակիցներին պարբերաբար իր դժգոհություններն է ներկայացրել մատուցվող ճաշի որակի, ափսեների մաքրության եւ ճաշի չափաբաժնի
«ՄԱՐԱԼԻԿ, ՄԱՐԱԼԻԿ, ԳՆԱՑԻ-ՏԵՍԱ՝ ՓՈՔՐ ՔԱՂԱՔ Է»
Հարցազրույց Մարալիկի տեքստիլ կոմբինատի տնօրեն Հակոբ Աղաբեկյանի հետ – Սովորաբար, մեզ մոտ եթե գործարան է փակվում, այդպես էլ փակված է մնում, ինչպե՞ս է, որ Ձեր գործարանը՝ հին տեխնիկայով, ոչ միայն աշխատում է, այլեւ աշխատատեղեր են բացվում, եթե ես ճիշտ եմ հիշում՝ ՀՀ նախագահի նախընտրական արշավի ժամանակ հենց այս գործարանում տեղի ունեցավ ընտրողների հետ հանդիպումը: –
ԿԱՊԱՆՑԻ ՄՈՆԻԿԱՆ ԵՎ ԱԼԵՔՍԸ
Արդեն քանի տարի է՝ ինչ Կապանում ծնողներն իրենց նորածին երեխաների համար հիմնականում ընտրում են օտար անուններ: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանի, մեծ տարածում են գտել Մոնիկա եւ Ալեքս անունները: «Ամենաշատ տարածված անուններն են դրանք: Ծնողները մեծամասամբ նախընտրում են արտասահմանյան այս եւ այլ աննուններ, ոմանք էլ երեխային տատի կամ պապի


















































