Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում անցկացվում է Սամբոյի ավանդական մրցաշար

Հոկտեմբեր 29,2011 15:48

Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում այսօր` հոկտեմբերի 29-ին, անց է կացվում Անտիկ ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի հիշատակին նվիրված  հանրապետական սամբոյի ավանդական հուշամրցաշար, որին այս տարի մասնակցում է 1998թ. ծնված և փոքր տարիքի ավելի քան 120 դեռահաս Երևանից, Արտաշատից, Գյումրիից, Աբովյանից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Բյուրեղավանից: Այս մասին aravot.am-ին փոխանցում են  Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: Մրցաշարի նպատակն է սամբո մարզաձևի հանրահռչակումը, հեռանկարային մարզիկների խրախուսումը, մարզական փորձի հավելումը, մարզական բարեկամական կապերի ամրապնդումը` Հանրապետության քաղաքների, մարզերի և մարզական կազմակերպությունների միջև:

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան համապատասխան կարգի մեդալներ և դիպլոմներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31