Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրահավաքային խաբկա՞նք»

Հոկտեմբեր 29,2011 12:44

«Եթե Կոնգրեսի առաջնորդը տեսական գնահատականներ է հնչեցնում, ես կնախընտրեմ ավելի իրատեսական լինել եւ առաջնորդվել փաստերով: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում ունի լուրջ եւ ծանրակշիռ քաղաքական հենարան՝ ի դեմս իր կողմից ղեկավարվող Հանրապետականի, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, եւ կոալիցիոն կուսակցությունների: Ինչ վերաբերում է հեռանկարային հաշվարկներին, ապա նշեմ, որ ՀՀԿ-ն բոլոր շանսերը ունի՝ պահպանելու եւ ավելացնելու իր դերակատարությունը քաղաքական դաշտում: Կարծում եմ՝ ՀԱԿ-ի հռչակած իմպիչմենտի գործընթացը կմնա հանրահավաքային դասախոսության հերթական խաբկանք»,- ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը henaran.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում ասել է՝ եթե, այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ, այլ կերպ ասած, իմպիչմենտի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31