Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար. վնասվածքներ են ստացել 4 հոգի (լուսանկարներ)

Հոկտեմբեր 29,2011 12:39
Այսօր` հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Այգեպատ և Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՕԼ 492 համարանիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի 12 ՍՕ 016 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել գետի մեջ: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց: Նրանք են`
1. ազգությամբ եզդի, 30-ամյա Ազիզ Մստոյանը, ով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել,
2. ազգությամբ ասորի, 58-ամյա Գեորգի Աբիշոևը,
3. ազգությամբ պարսիկ, 31-ամյա Դավիլ Մուսավի Ալիքբարը,
4. ազգությամբ թուրք, 44-ամյա Քարագյոշ Ֆարեհետինի Բոլհամիթինը:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարելու համար դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչը:
Այս պահին քննիչը կատարում է քննչական-փորձարարական աշխատանքներ, իսկ ավտոմեքենաները կտեղափոխվեն ոստիկանության Արտաշատի բաժնի տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31