Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչպես եմ չարաշահել իմ լիազորությունները

Հոկտեմբեր 29,2011 12:59

Արդար ոստիկանին «փչացնել» չի կարելի

Անցյալ տարվա հունիսի 19-ին «Տրիումֆ» սրճարանի դիմաց վիճաբանության արդյունքում լսվեց կրակոց, մարմնական վնասվածքներ ստացան վիճաբանողներից մի քանիսը:
Հետաքննությունը վարում էր ՀՀ ոստիկանության Կենտրոնականի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գեորգի Մելիքյանը:
10 ժամ հետո հետաքննիչը գործն ուղարկեց քննչական բաժին՝ քրեական գործ հարուցելու համար: Սակայն հարուցվեց քրեական գործ՝ Գ. Մելիքյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Այն հանձնվեց հատուկ քննչական ծառայությանը: «Առավոտը» այս գործին անդրադարձավ, երբ այն ավարտվել էր դատական երեք ատյաններում եւ հետաքննիչին դատապարտել էին 250 000 դրամի տուգանքով: Սակայն կիրառվեց համաներում, իսկ Գ. Մելիքյանն իր նկատմամբ կատարվածը որակում է «փնթի» վրեժխնդրություն: Ավելին, մեկ տարի հետո, երբ մեր թերթն անդրադարձավ կատարվածին, հետեւեց պաշտոնական հաղորդագրությունն ու «պատասխանատու» լրատվամիջոցների «տեղեկատվությունը»:
«ՀՀ գլխավոր դատախազության կողմից հոկտեմբերի 21-ին տարածված հաղորդագրությունն առավել «հիացմունք» է պատճառում, քանի որ դեռեւս քրեական գործի դատաքննության ընթացքում իմ կողմից «Թիվ 13130410 քրեական գործով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու եւ քրեական գործի վարույթը իմ՝ ամբաստանյալ Գ. Մելիքյանի մասով կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջների մասին» միջնորդություն էր ներկայացվել, որի համար հիմք էին հանդիսացել հենց ՀՔԾ քննիչ Ռ. Ամիրխանյանի կողմից թույլ տրված ապօրինությունները: Մասնավորապես՝ այն փաստը, որ քննիչը հետին թվագրումով՝ 31.08.2010թ. էր դրել քրեական գործում, այդուհանդերձ, մինչեւ 14.10. 2010թ. ՀՀ գլխավոր դատախազությունը որեւէ հաղորդում չէր տարածել իմ՝ Գ. Մելիքյանի նկատմամբ, պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու վերաբերյալ», մեզ հետ զրույցի ժամանակ ասաց հետաքննիչը:
Ըստ վերջինիս, իր կողմից դատարանում ներկայացված միջնորդությունից հետո է միայն ՀՀ գլխավոր դատախազությունը նույնաբովանդակ հաղորդում տարածել, ուղղելով իր «սխալը»: «Այս դեպքում հոկտեմբերի 19-ի «Առավոտի» («Քննիչին «փուռը» տվին 10 ժամվա նյութերի համար») հոդվածի հրապարակվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքեց՝ ապատեղեկատվություն տարածելով քրեական գործի վերաբերյալ, թե իբր հիմնավորված է ինձ՝ Գեորգի Մելիքյանին առաջադրված մեղադրանքը:
Փաստ է, որ ՀՔԾ քննիչն իմ նկատմամբ կատարված քննչական գործողությունները արել է՝ առանց դատավարական գործողության իրավասություն ունենալու: Քրեական գործի հարուցման որոշումը հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, քանի որ չի հաշվառված ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում», հավելում է Գ. Մելիքյանը:
«Փաստ է, որ ես չեմ թաքցրել խուլիգանության եւ կրակելու դեպքը, այլ, որ նյութերը 10 ժամ մնալով իմ վարույթում, նախապատրաստել եմ «մարմնական վնասվածք», ապա՝ հետաքննության ընթացքում հիմնավորել եմ խուլիգանությունը, ապօրինի գազային ատրճանակից կրակելը:
Եթե նպատակ եմ ունեցել թաքցնել կատարվածը, ապա ինչո՞ւ եմ նյութերն ուղարկել քննչական բաժին՝ Դավիթ Քրիստոստուրյանին եւ Ռոմիկ Մելիքյանին (ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի ազգական)՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար», հարցնում է հետաքննիչը:
Ի դեպ, դրանից հետո հարուցվել է քրեական գործ՝ նրա իսկ նախապատրաստած նյութերով:
Ռոմիկ Մելիքյանը, Դավիթ Քրիստոստուրյանը եւ մի քանիսն ասել են, որ հետաքննիչին չեն դիմել իրենց օգնելու համար: Հետեւաբար. «Ի՞նչ շահ եմ ունեցել, ինչպե՞ս եմ չարաշահել իմ լիազորությունները: Արդյո՞ք իմ նկատմամբ կատարվածը վրեժ չէր դատարանների, դատախազության, ՀՔԾ-ի եւ Գառնիկ Իսագուլյանի կողմից, որի ազգակցին՝ Ռ. Մելիքյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար նախապատրաստել եւ հիմնավորել եմ գործի նյութերը՝ հաշվի չառնելով վերջինիս ազդեցիկ դիրքը մեր պետության մեջ, որի վառ ապացույցն այն է, որ ես եմ հիմնավորել նրա արարքում խուլիգանության հանցակազմը: Ինչը՝ ՀՔԾ-ն չի «հիմնավորել»:
Հետեւաբար, արդար ոստիկանին այլեւս «փչացնել» չի կարելի, քանի որ «փչացած» պետության հանդեպ վստահությունը կորցրած ոստիկանը նախագահին էլ չի կարող պաշտպանել», ասում է Գ. Մելիքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31