Օրվա լրահոսը
«ՌԵԺԻՄԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ»
Բացի այդ փաստագրումից, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ համոզմունք հայտնեց, թե ՀՀ-ի շուրջ միջազգային մեկուսացման օղակն է սեղմվում, ու նրա նկատմամբ ժողովրդի ատելությունն է հասնում կրիտիկականի: Երեկ երեկոյան Մատենադարանի մոտ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը: Զանգվածային այս միջոցառումը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նախ շնորհավորեց արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն
ՄԻՆԱՍԸ «ԿԳԱ» ԵՐԵՎԱՆ
Գյումրիի «Էլեկտրատեխնիկ» գործարանի տարածքում գտնվող Մինաս Ավետիսյանի երեք որմնանկարներն ամբողջությամբ վերականգնվել են եւ նոյեմբերի 12-ին կտեղափոխվեն Երեւան ու կտեղադրվեն Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում: Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեց մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստների եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը: Ըստ նրա, տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի եւս 7 օր: Առաջիկայում կվերականգնվի նաեւ նկարչի լավագույն
ԷԼԻ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
Երեկ, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ նույն օրը, կեսօրին, Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարեւանությամբ Հայ ազգային կոնգրեսի կողմից մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից, ուժի գործադրմամբ ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ չորս ակտիվիստների՝ Սարգիս Գեւորգյանի, Վահագն Գեւորգյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սարգիս Ղազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ
ԱՊՀ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ
ԱՊՀ երկրները եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ: Այս մասին, ըստ tert.am-ի, 1news.az-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: «Մենք քայլ առ քայլ շարժվում ենք այդ երկու երկրներին մերձեցնելու ուղղությամբ:… Միեւնույն ժամանակ մենք քննարկում ենք զբաղեցված տարածքների ազատման, Նախիջեւանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքի ստեղծման
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳՐԵՐ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Եվրահանձնաժողովի եվրոպական աջակցության եւ համագործակցության գրասենյակի եվրոպական քաղաքականության բաժնի ղեկավար Սարա Րինալդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հարեւանության ներդրումային գործիք» ծրագրի միջոցով Երեւանի մետրոպոլիտենի եւ Հայաստանի փոքր քաղաքների
ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ՝ 7 ՑՈՒՑԱՐԱՐ ՉՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Տեսահոլովակը՝ «Առավոտ»-ի նախորդ համարում Երեկ մեկնարկած ԵՄ-Հայաստան համաժողովը, որն առնչվում է մարդու իրավունքների պաշտոնական երկխոսության ծրագրին, առիթ դարձավ, որ հերթական անգամ ակնհայտ դառնա, թե ինչ վիճակում են մեր երկրում մարդու իրավունքները: «Գոլդեն Թյուլիթ Երեւան» հյուրանոցի առջեւ, որտեղ իր աշխատանքներն էր սկսել «Արդար դատաքննություն ու դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը, երեկ վաղ առավոտյան
ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅԱՆ
Արկադի Կարապետյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է հայկական կողմը միշտ խոնարհվում «Իմ տպավորությամբ, մենք միշտ փորձում ենք մեր կաշվից դուրս գալ ու ապացուցել, որ շատ մեծահոգի ենք: Մենք առանց այդ էլ մեծահոգի ենք: Մեր մեծահոգությունը համեմատելի չէ ադրբեջանցիների մեծահոգության հետ: Խնդիրը մեծահոգի լինել կամ չլինելն էլ չէ, այլ այն, որ մեր մեծահոգությունը եւ Ադրբեջանը, եւ
ՏԱԹԵՎԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը նշեց Ուսանողի օրը: Տոնական երեկոյին մասնակցեց 1500 ուսանող: Մրցույթի արդյունքում «Տարվա լավագույն ուսանող» ճանաչված Տաթեւ Ենոքյանը պարգեւատրվեց Ֆրանսիա մեկնելու ուղեգրով:
Հոգեւորականների այցելությունները՝ տներ…
Պայքարի այս ձեւն առաջարկվեց Երեկ ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետում, նույն ֆակուլտետի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, մեկնարկեց «21-րդ դարի կրոնական մարտահրավերները եւ Հայաստանը» խորագրով երկօրյա գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ, պատմաբաններ, ազգագրագետներ: ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը տեղեկացրեց, որ սա վերջերս երիտասարդ գիտնականների, մասնագետների, ուսանողների մասնակցությամբ կայացած
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ԿԱԽՎԱԾ Է ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ
Տղամարդկանց սեքսուալ երկարակեցությունը կախված է այն բանից, թե կյանքի ընթացքում որքան հաճախ են նրանք մրսածություն ունեցել: Նման եզրակացության հանգել են շոտլանդացի գիտնականները: Մրսածությունից թուլացած արական օրգանիզմն ի վիճակի չէ արտադրել սպերմատոզոիդների նորմալ զարգացման համար անհրաժեշտ հորմոններ: Մրսածությանն ուղեկցող բարձր ջերմությունը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների որակի վրա: Տղամարդկանց սեռական երկարակեցությունը նաեւ կախված է կյանքի ընթացքում ձեռք
ԱՅՐԵՑԻՆ ԳԱՅ ՖՈՔՍԻՆ ԵՎ ԼՈՆԴՈՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
Երեւանում առաջին անգամ անցկացվեց «Խարույկի գիշեր» Օրերս «Արարատ» գոլֆ-ակումբում տոնական եռուզեռ էր: Բրիտանական դեսպանատունը կազմակերպել էր «Խարույկի գիշեր» (հայտնի է նաեւ որպես «Գայ Ֆոքսի գիշեր»): Ի դեպ, Երեւանում այն անցկացվեց առաջին անգամ: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Բրիտանական դեսպանատան մամլո եւ հաղորդակցության հարցերով բաժնի ղեկավար Մարիա Սադոյանը մեզ հետ զրույցում
Երբ բոլոր հարցերը, բացի գլխավորից, ունեն պատասխան
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 27-րդ տուրից առաջ միայն երկու թիմ՝ «Գանձասարն» ու «Իմպուլսն» էին ապահովել իրենց վերջնական, համապատասխանաբար, 5-րդ եւ 6-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում: Առաջնության մասնակից մյուս թիմերի՝ աղյուսակում տեղափոխվելու տեսական հնարավորությունները, իհարկե, պահպանվում էին, սակայն գործնականում դրանք մինիմալ էին: Հանգստյան օրերին կայացած 27-րդ տուրը իր հերթին որոշակիություն մտցրեց հանգուցալուծմանը մոտեցող մեր առաջնությունում: Իսկ կարեւորագույն արդյունքը,
Աշխարհի երկու չեմպիոն
Տաշքենդում անցկացված սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի երկու ներկայացուցիչ բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան: Նախ, մարզական սամբո մրցաձեւում հավասարը չունեցավ 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը, այնուհետեւ՝ 68 կգ քաշային կարգում մարտական սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացավ Վաչիկ Վարդանյանը:
Կարլսենը հրաժարվել է հավակնորդների մրցաշարից
Շախմատի աշխարհում վերջին օրերի ամենասենսացիոն իրադարձությունը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հրաժարվելն է եկող տարվա մարտ-մայիս ամիսներին կայանալիք հավակնորդների մրցաշարին մասնակցելուց: 19-ամյա Կարլսենը, որին որպես շախմատային տաղանդ համեմատում են Ռոբերտ Ֆիշերի եւ Գարրի Կասպարովի հետ, պաշտոնական նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ նախագահական խորհրդին՝ իրազեկելով, որ մանրազնին վերլուծելով հավակնորդների մրցաշարի կազմակերպման ողջ ընթացքն ու
ԾԱՂՐԵԼԸ ՀԱՆԳԵՑՐԵԼ Է ՔԱՇՔՇՈՒԿԻ
Ծաղրական արտահայտությունները քաշքշուկի են հասցրել հեռուստատեսային The Ultimate Fighter ռեալիթի-շոուի ժամանակ: Ջոն Կոշեկը բռնել է Բրեդ Թեյթի կոկորդը, երբ վերջինս փորձել է ծաղրել Կոշեկի թիմակից՝ հայազգի Սեւակ Մաղաքյանին: «25-ամյա Մաղաքյանը հանդես է եկել ի պաշտպանություն Կոշեկի, ի պատասխան՝ Թեյթը սկսել է ծաղրել Մաղաքյանի վատ անգլերենը: Դա վկայում է նրա «լուրջ» ինտելեկտի մասին»,- գրել է տեսահոլովակի
ՔՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացի սոցիոլոգները գտել են մարդու բնավորության կապը քնելու ժամանակի հետ 1. Այն մարդիկ, որոնք քնում են ամեն անգամ տարբեր ժամանակ, ավելի հեշտությամբ են «գլուխ բերում» տարբեր աշխատանքներ: Այդպիսի մարդկանց կարելի է վստահել ցանկացած պատասխանատու գործ, չմտածելով, որ այն կարող է տապալվել խրոնիկական անքնության պատճառով: Այդպիսի մարդիկ կարող են քնել նույնիսկ օրը 4 ժամ եւ լինել
Երկուսը՝ Հայաստանից
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դեկտեմբերի 2-25-ը Թուրքիայի Հաթայ քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնության մասնակից 64 շախմատիստների վերջնական ցուցակը, որոնց մեջ են նաեւ Հայաստանի երկու լավագույնները՝ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Armchess.am-ի փոխանցմամբ, արդեն հայտնի են մեկնարկային տուրում մեր շախմատիստուհիների մրցակիցները: Լիլիթը հանդիպելու է Ժան Սիաովենի (Չինաստան) հետ, իսկ Էլինան ուժերն
Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Մոսկվայում մեկնարկել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցում են 10 ուժեղագույն գրոսմայստերներ: Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային վերջին ցուցակում 2801 միավորով երրորդ տեղն զբաղեցնող Լեւոն Արոնյանը (նա Տալի անդրանիկ հուշամրցաշարի հաղթողն է՝ 2006 թվականին) մեկնարկային տուրում հանդիպեց վերջինի հաղթող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 41-րդ քայլում հարկադրեց ճանաչել
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՔՇԵԼ ԵՆ
Ըստ lragir.am-ի, հանգստյան օրերին Երեւանի որոշ փողոցներում ուսանողական կուտակումներ են արձանագրվել: Դրանք եղել են, այսպես կոչված, ՀՀԿ-ական կուտակումներ, քանի որ անցորդներն արձանագրել են ՀՀԿ-ի դրոշներ եւ կուսակցական նշաններ: Հետո կարծես թե պարզվել է, որ այդ կուսակցության 20-ամյակի կապակցությամբ ինչ-որ երիտասարդական հավաք, թե երթ է տեղի ունեցել: Epress.am կայքն էլ պարզել է, որ ուսանողներից շատերը, ովքեր
ԱՂԱՅԱՆԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ
Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում հրավիրված հանրապետական գիտաժողովը նվիրված էր 19-րդ դարի հայ նորարար մանկավարժներից մեկի՝ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին: Հայաստանյան տարբեր բուհերի դասախոսների զեկույցները հիմնականում 2 ուղղվածություն ունեին՝ Ղ. Աղայանի կյանքը, գործն ու ստեղծագործությունը եւ ուսուցման գործընթացում նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների կիրառությունը: Վերջին ուղղվածությունը պատահական չէ, քանի որ Ղ. Աղայանը համարվում է 19-րդ դարի
«ՏԻՏՂՈՍՆԵՐ»՝ ՀԱՅԵՐԵՆՆ ԱՂԱՎԱՂՈՂՆԵՐԻՆ
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հիմնադրում է «հակամրցանակ»՝ հայոց լեզվի եւ դպրության հետ կապված ամենավնասակար գործունեություն ծավալած անհատների համար: Մրցանակը ունենալու է աստիճաններ (1, 2, 3), անվանում, անհատական ձեւակերպումներ առանձին «դափնեկիրների» համար: Այն շնորհվելու է հրապարակայնորեն, հանրության եւ մամուլի ներկայությամբ: Հնարավոր է լինեն «Հակամաշտոցյան», «Հայերենը առանձնահատուկ ցինիզմով «սիրելու», «Օտարալեզու դպրոցների վերաբացման ասպետ»
Թե ինչով են զբաղվում ոստիկանները
Կամ ներկայացում-անտրեպրիզա՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների մատուցմամբ Նոյեմբերի 24-ին Երեւանի պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Արհեստական արբանյակ» ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացում-անտրեպրիզան դրամատիկական թատրոնի հետ որեւէ կապ չունի: Ներկայացման նախաձեռնողը, պրոդյուսերն ու ռեժիսորը նույն մարդն է՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերական ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ֆրունզե Գեւորգյանը: Ասենք նաեւ, որ թատրոնի
ԲԱՆԿ, ԲԱՅՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
Մշակույթը՝ առանց մասնավոր անձանց քմահաճույքների Լ. Իվանյանն (ձախից) ու Կ. Զաքոյանը: Հայաստանում առաջին անգամ վերջերս հիմնվել է միջազգային մշակութային բանկ (ՄՄԲ): Ու թեեւ մեկ ամսականը չբոլորած ընկերության համար դեռ շուտ է արած գործերի մասին խոսելը, այնուամենայնիվ, ելնելով նրանից, որ մեր իրականությունում բանկի ստեղծումը երեւույթ է, «Առավոտը» հանդիպեց ՄՄԲ-ի նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Զաքոյանի
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՄԷ-ՈՒՄ ՍՏՈՐԱՑՐԵԼ ԵՆ
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Իրաքում իր այցելությունն ավարտելուց հետո մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք, որտեղ թուրքական պատվիրակությունը սկանդալի մեջ է հայտնվել: News.am-ը, վկայակոչելով թուրքական Hurriyet-ը, փոխանցում է, որ ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ստիպել են, որ թուրքական պատվիրակության անդամների ճամպրուկները X-ray սկաների միջով անցկացնեն: Դավութօղլուի թիկնապահների ճամպրուկներում հայտնաբերվել են զենքեր եւ անլար կապի
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արդար, ազատ, թափանցի՞կ» Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել է նոյեմբերի 7-ին այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, Միլի մեջլիսում մանդատների ավելի քան կեսը՝ 125-ից 70-ը բաժին է հասել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,14 տոկոսը: BBC-ի մատուցմամբ, իշխող կուսակցության ներկայացուցիչների թվում ռեկորդային քանակով ձայներ է
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Վերջերս ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը, մասնավոր զրույցի ժամանակ, ոգեւորությա՞մբ, թե՞ չարախնդությամբ ասաց. «Տեսա՞ր, թե ոնց պայթեց 88-ի փուչիկը»: Ես եւ զրույցին մասնակցող գործընկերս տարակուսած նայեցինք իրար՝ չհասկանալով, թե մեր զրուցակիցը այդ ասելիս մեզ համախո՞հ է համարում, թե՞ առնվազն պարտված հակառակորդ: Դառը բառերը եկան-շարվեցին կոկորդիս, բայց պատգամավորը մեր՝ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր, եւ
Սպիտակի երկրաշարժը միայն բնական աղետ չի եղել
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Սեդրակյանը իր հայտնագործած տատանվող համակարգի նոր հատկության միջոցով ապացուցել է, որ երկրաշարժը ոչ թե 9 բալ, այլ դրանից 5-10 անգամ ավելի ուժգնություն է ունեցել: Մոտ մեկ ամսից կլրանա 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարին: Բնական աղետ ներկայացված երկրաշարժը տասնյակ հազարավոր անմեղ զոհերի պատճառ եղավ: Ավերված նյութական արժեքները գնահատվեցին
ՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԼԱՎ ԳԻՏՆԱԿԱՆ
Կամ պարզ ձեռնարկ ոչ գիտնականների համար Ինչպես կամայական մասնագիտություն՝ գիտությունն էլ կարիք ունի արժեքների սանդղակի: Ո՞վ է լավ գիտնական. այս հարցը միայն գիտության մեջ քննարկվող ներքին խնդիր չէ: Կամայական պետություն, որ հավակնում է գիտելիքահենք հասարակարգ ստեղծելուն, շահագրգռված է գիտության մեջ արժեքների հստակ համակարգ ունենալու մեջ: Նպատակը պարզ է եւ հասկանալի: Ջոկել լավագույններին, ստեղծել էլիտար կազմակերպություն
Կյանքի հատակում
Անմարդկային պայմաններից՝ մահացել է Լիդիա Գադիյանի չորս ամսական երեխան Տավուշի մարզի՝ հայ-վրացական սահմանին մերձ Բագրատաշեն գյուղի ծայրին, դեպի հարեւան Դեբեդավան տանող ճանապարհից քիչ հեռու, մեկսենյականոց տանը բնակվում է Լիդիա Գադիյանի ընտանիքը: «Բնակվել» բառն այս դեպքում հարմար չի թվում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի հետ նրանց այցի ենք գնում: Չնայած առավոտյան ժամը 9-ն էր եւ 4