Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածինը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում

Նոյեմբեր 30,2011 14:30

Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» 11-րդ համաժողովին, որը կայացել է Պորտուգալիայի Սինտրա քաղաքում, մասնակցում էր նաեւ հայոց հոգեւոր մայրաքաղաքի պատվիրակությունը` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Հեղինակավոր այս ընկերությանը, որը կազմավորվել է 1993 թվականին,  անդամակցում են աշխարհի ավելի քան 200 քաղաքներ: Էջմիածինը, չնայած անդամակցության 5-ամյա փորձ ունի, բայց համաժողովին մասնակցում էր առաջին անգամ: Քննարկման հիմնական թեման համաշխարհային ժառանգության քաղաքներն ու կլիմայի փոփոխությունն էր:

Համաժողովի աշխատանքներին զուգահեռ, Էջմիածնի քաղաքապետը հանդես է եկել կազմակերպության եւ դրան անդամակցող քաղաքների հետ համագործակցության խորացմանն ուղղված առաջարկություններով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ քաղաքների ղեկավարներին առաջարկել է փոխգործակցել մասնավորապես համայնքային տնտեսության կառավարման ոլորտում:

Իսկ հավաքի կազմակերպիչները ասել են, որ Էջմիածնի մասնակցության փաստն արդեն իսկ նպաստավոր է ոչ միայն հոգեւոր կենտրոնի եւ դրա բնակիչների, այլեւ`Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից:

 

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930