Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԻԱՀ»-ը «պայթեցրին» Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Նոյեմբեր 30,2011 16:05

Այսօր Հյուսիսային պողոտայում հավաքվել էին 2 տասնյակից ավելի երիտասարդներ, որոնք «Ո՛չ ՁԻԱՀ-ին» կարգախոսներով վզկապներ էին կրում: Նրանք 2 խմբի էին բաժանվել, լուռ վերեւ եւ ներքեւ էին քայլում: Այնուհետեւ բոլորը հավաքվեցին եւ կարմիր փուչիկներով պատրաստված ՁԻԱՀ բառը ոտքերով պայթեցրին:

Ակցիայի կազմակերպիչները «Ֆլեշմոբ» դիվիզիան ու «World vision» Հայաստան կազմակերպություններն էին: Նրանց տեխնիկական մասով՝ նկարահանումներով ու ակցիայի բովանդակության մասին տեսահոլովակի պատրաստմամբ, աջակցում էր նաեւ «Սիթի ինֆո» ընկերությունը: «Ֆլեշմոբ» դիվիզիայի համահիմնադիր Էդուարդ Թեւանյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ակցիայի մասնակիցներին հավաքել են սոցցանցերում տեղադրված հայտարարությունների միջոցով. «Նշեմ, որ մինչե վերջ ոչ ոք չգիտեր, թե ինչ է այստեղ լինելու: Մասնակի գիտեին, որ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ իրականացվող միջոցառում է: Մեր այսօրվա միջոցառումը հենց այլընտրանքային միջոցառումներց մեկն էր՝ այս հիվանդության նկատմամբ ուշադրությունը գրավելու համար»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են հատկապես Հյուսիսային պողոտան ընտրել ակցիան իրականացնելու համար, նա պատասխանեց. «Այստեղ տեղը հարմար է եւ նկարահանելու համար, եւ անցորդների բազմությունն է շատ: Մեզ պետք էր, որ կողքից տեսնեին այս ակցիան եւ իրենց անտարբերությունն ու ուշադրությունը ցուցաբերեին»:

Հետաքրքրվեցինք, թե հարցեր չեղա՞ն անցորդների կողմից ակցիայի վերաբերյալ եւ Է. Թեւանյանը պատասխանեց, որ հիմնականում նայում էին ու չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում. «Դե հարցնում են, մենք էլ պատասխանում ենք, բայց, այնուամենայնիվ, մինչեւ վերջ չհասկացան, թե ինչ միջոցառում է»:

21-ամյա ուսանող Անի Խաչատրյանը ակցիայի մասնակիցներից էր եւ մեր զրույցում ասաց, թե շատ ողջունելի միջոցառում է այն, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքար է իրականացվում եւ ակցիայում երիտասարդությունն է ընդգրկված. «Տեղեկացված եմ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի մասին, դպրոցում իրականացված ակցիաներից ու ընդհանուր առմամբ իրականացվող միջոցառումներից»:

Նշենք, որ պայթեցված փուչիկները հավաքեցին հենց իրենք՝ ակցիայի մասնակիցները, միաժամանակ սրբելով նաեւ հարեւան նստարանները:

 

  Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930