Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Շատ եմ ուզում ալբոմ թողարկել»

Նոյեմբեր 30,2011 15:46

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել է, որ իր երկրորդ մասնագիտությունը երաժշտությունն է. «Ասպիրանտուրայում սովորելու տարիներին երկար ժամանակ վաստակում էի երաժշտությամբ` աշխատելով Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում: Թեեւ երաժշտական կրթություն չունեմ, բայց վիրտուոզաբար նվագել եմ բլյուզ: Կառավարություն գալուն պես թողեցի, բայց միշտ սիրել եմ եւ միշտ մտածել եմ, թե երբ պետք է վերադառնամ դեպի երաժշտություն: Վերջերս, երբ ազատ ժամանակ ունեցա, սկսեցի պարապել: Youtube-ում տեղադրված երեք հոլովակներից երկուսում նվագում եմ իմ սեփական ստեղծագործությունները, այդ թվում` Midnight Blues-ը: Ունեմ հեղինակած շուրջ 15 գործեր եւ շատ եմ ուզում ալբոմ թողարկել: Դա կլինի արդեն անսամբլի հետ, եւ ես արդեն կատարել եմ գործիքավորումը: Իհարկե, ներկա պահին հիմնական մասնագիտությունս տնտեսագիտությունն է, բայց կարծում եմ, մարդկային կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930