Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկի լավաշի» սեփականատերը չի էլ եղե՞լ ԲՀԿ կառույցի ղեկավար

Նոյեմբեր 30,2011 15:26

Հատվածներ Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի՝ «Երկիր»-ին տված հարցազրույցից:

– Պարո’ն Վարդանյան, իրեն ԲՀԿ Գառնու տարածքային կառույցի ղեկավար համարող Սուրիկ Հակոբյանը երեկ թերթերից մեկին ասել է, որ իրեն հեռացրել են այդ պաշտոնից եւ տեղը ուրիշ մարդ դրել:

– Տենց բան չկա: Հենց սկզբից` կուսակցության ստեղծման օրվանից ես եմ եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի տարածքային նախագահը: Դա միշտ էլ տենց ա եղել, Սուրիկը երբեք չի եղել խորհրդի նախագահ:

– Ի՞նչ է եղել այդ դեպքում:

– Մասնակից ա եղել, կուսակցության անդամ ա եղել, բայց խորհրդի նախագահ երբեք չի եղել Գառնիում:

– Մամուլում, որպես կառույցի ղեկավար, մշտապես նրա անունն է նշվել: Դա Ձեզ երբեւէ չի՞ անհանգստացրել:

– Մենք թերթեր-բաներ չենք ստանում Գառնիում… Ես իրան ասել եմ, տենց էլ ասել եմ` հոպար ջան, դու խորհրդի նախագահ չես, խորհրդի անդամ ես, կուսակցության անդամ ես: Ինքն էլ հասկացել ա:

– Ե՞րբ եք նրան այդ մասին ասել:

-Իրա հետ ես խոսել եմ մի շաբաթ առաջ:

– Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք խոսել:

-Ինքը, որ միշտ ասում էր, ես էլ ասում էի` չէ, այ հարազատ ջան, տենց բան չկա, դու խորհրդի անդամ ես, ոչ թե նախագահ: Անդամությունը, նախագահն ուրիշ բան ա:

-Այսինքն` նա ինքնակո՞չ է:

– Ակտիվ անդամ ա, կուսակցության անդամ ա:

-Բայց իրեն համարում էր կառույցի ղեկավար, չէ՞:

-Ես չգիտեմ, մեծ մարդ ա, 85 տարեկան մարդ ա, ես շա՞տ գիտեմ ինչի համար ա տենց հայտարարություն արել:

– Իսկ երբ նրան հասկացրիք, որ կառույցի ղեկավար չէ, ինչպե՞ս արձագանքեց:

– Ասավ` դե ես հիմա խորհրդի անդամ եմ, թե խորհրդի նախագահ, ի՞նչ տարբերություն: Բայց դե նախագահն ուրիշ ա, անդամը` ուրիշ: Դե, հիմա լեզվի սայթաքում ա ստացվել, ի՞նչ անեմ, մեծ մարդ ա:

– Այսինքն` այսքան տարի իրեն կառույցի ղեկավար ներկայացնելը լեզվի սայթաքո՞ւմ եք համարում:

– Սուրիկը չի պատկերացնում` խորհրդի նախագահն ինչ ա, խորհրդի անդամն ինչ ա:

– Իսկ ինչպե՞ս կմենաբանեք նրա հայտարարությունը, որ իրեն հեռացրել են պաշտոնից: Նա, ի դեպ, ասել է, որ երեւի հաշվի են առել, որ ինքը ազգի դավաճան է:

– Ոչ, տենց բան չի եղել: Տենց արտահայտություն էլ հնարավոր չի, որ արած լինի Սուրիկը, հնարավոր չի… Ինչի՞ համար է տենց արտահայտություն արել, չգիտեմ:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը՝ հայտնի բանդայի գործով ձերբակալված և հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլևս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ: Այս մասին թերթին հայտնել է ինքը: «Հիմա ինձ փոխել են՝ ուրիշ մարդ են դրել ղեկավար»,- մանրամասներ չհայտնելով՝ ասել է Սուրիկ Հակոբյանը և հավելել. «Դե, երևի հաշվի առնելով, որ ես դավաճան եմ՝ հայրենիքի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930