Օրվա լրահոսը
«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՆԵՐՎ ՓՉԱՑՆԵԼՈՒՑ ԿԱՅՖ ՉԻ ԲՌՆՈՒՄ»
Բուռն քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, բլոգներում ու ֆորումներում Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գեորգիզովի տեսանյութը youtube-ում ու Facebook-ում հայտնվելուն հետեւեցին Երեւանի քաղաքապետի, ԿԳ նախարարության համապատասխան քայլերը: «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռոդ, դեբիլ…»,- սրանք աշակերտին ծեծող այդ մանկավարժի խոսքերն էին: Զարմանալի էր միայն, որ միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մարտին, սակայն ինտերնետում տեղադրվել
«Օդանավ համար մեկ»-ի բացահայտումները
Որակյալ հաղորդման անսպասելի օրինակ Մի քանի օր առաջ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Օդանավ համար մեկ» հեռուստատեսային ֆիլմ-հաղորդումը: Ընդհանուր առմամբ, բավականին հաջողված այս հաղորդումը առիթ է, որպեսզի մեկ անգամ եւս խոսենք մեր հեռուստատեսության մասին: Ինձ, ճիշտն ասած, անակնկալի բերեց հեռուստատեսությամբ, այն էլ «Հ1»-ով նման որակով հաղորդման հեռարձակման փաստը: Որովհետեւ վաղուց արդեն տպավորություն է ստեղծվել, որ մեր հեռուստատեսություններում
ՄԵՐՈՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՃԱՐ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Թե Հայաստանում աշխատանք լիներ, հայ շինարարները հանապազօրյա հացի համար օտար ափեր չէին հասնի Արդեն 6 տարի նոյեմբերյանցի որմնադիրների բրիգադը Ռուսաստանում տաճար է կառուցում: 2002 թվականին Կրուտիցկիի եւ Կոլոմնայի մետրոպոլիտ Յուվենալիի օրհնությամբ Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանի Լիզլովո գյուղում սկսվել է եկեղեցական համալիրի շինարարությունը: Համալիրը իր մեջ ներառում է Սմոլենկի Տիրամոր սրբապատկերի մատուռը եւ ի պատիվ «Կենսատու
ԽԱՂՈՂԸ՝ ՀԻՄԱ, ՓՈՂԸ՝ ՀԵՏՈ
«Իջեւանի գինու գործարանը» շուրջ մեկ տարի նոր սեփականատեր ունի: Ձեռնարկությունը նաեւ նոր անվանում ունի՝ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանին հարցրինք՝ ինչո՞ւ խաղող մթերող ձեռնարկությունները մարզում ընդունած բերքի դիմաց անմիջապես վճարում են, իսկ իրենք դեկտեմբերին են վճարելու: Պարոն Եգորյանը այս հարցը սադրիչ համարելով՝ փորձեց հակադարձել. «Դուք գիտե՞ք, թե ինչ պարտք ու
7 ՏԱՐՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՑԱՆՔԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2010 թ. Տավուշի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 14 106 հեկտար, որը 725 հեկտարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2009 թվականին կատարվել է 5534 հա աշնանացան, 2008 թ.-ի 4250 հեկտարի դիմաց: Այս տարի կատարվել է 5655 հա արտհունձ: Կարող է տպավորություն ստեղծվել, թե Տավուշում ցանքատարածությունները, մասնավորապես՝ հացահատիկի ցանքերը ավելանում են:
35 ԱՇԱԿԵՐՏԻՆ՝ 4 ՊԱՀԱԿ
Տավուշի մարզպետարանում Աշխատանքի պետական տեսչության աշխատողները հանդիպում են ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ եւ հայտնել, որ այսուհետեւ դպրոցների աշխատակիցների աշխատանքային գրքույկներում տնօրենների հրամանները փոխարինում են աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերին: Տնօրեններին նաեւ հայտնել են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան, յուրաքանչյուր դպրոց պետք է 4 պահակ ունենա: Փոքր դպրոցների տնօրենները հակադարձել են, թե դրա համար
Թատերական ստուդիա՝ Նոյեմբերյանում
Նոյեմբերի 1-ից Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տանը կբացվի դերասանական (թատերական) ստուդիա: Ուսման տեւողությունը մեկ տարի է: Դասընթացները կվարի կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանը, նույն ինքը՝ Բաբկեն Սոսովիչը («Ճակատագրի գերիները»), Հակոբ Սարոյանը («Դժբախտ երջանկություն»), Շեֆը («Մի վախեցիր»), «Հասանը» («Վերադարձ»): Ստուդիայում ընդգրկվելու համար տարիքային սահմանափակում չկա: Ուսումը վճարովի է: Սահմանագոտում թատերական ստուդիա բացելու իսկապես գովելի նախաձեռնության
12,5 միլիոն դրամ
Հենց այսքան է Կապանի անտառտնտեսությունում անտառախախտումներից առաջացած վնասը ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2009-2010թթ. «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացրած տարեկան ստուգումների արդյունքում մեծ թվով անտառխախտումներ են արձանագրվել: Ըստ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ անտառխախտումների նյութական վնասի չափը 12,5 միլիոն դրամ է կազմել: 2008-2009 թվ. համանման ստուգումների
ՍԵՔՍԸ՝ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՎՐԱ
Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մատույցներով, Արփա գետի ափով անցնող հատվածում գործող հայտնի շուկայում է կախված լուսանկարներում պատկերված երկլեզու «գովազդը»: Վաճառող պապիկը լուսանկարվել չցանկացավ, չասաց նաեւ, թե ինչու է «սեքսի գաղափարական վիտամինի» մոտ հայելի կախել, բայց հավաստիացրեց, որ ապրանքը պահանջարկ է վայելում թե հայերի, թե պարսիկների շրջանում:
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ
Դեղորայքային թունավորումով Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ռինդ գյուղի բնակիչ՝ 1-ամյա Մարտին Սարգսյանը: Մեկ այլ դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ՝ 69-ամյա Մուշեղ Թորոսյանը: Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: «ՈՒԱԶ» մակնիշի 57 ՏԼ 866 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 51-ամյա բնակիչ Սամվել Գյուլինյանը եւ նույն գյուղի 42-ամյա բնակիչ Առնակ Քոչարյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Դիլիջան քաղաքի հիվանդանոց: Մեկ
«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԻՑ»՝ ԲԱԺԻՆ
Կիրակի օրը Ռուբինյանց փողոցի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը «Ոսկեհեր Անժելլա» գեղեցկության սրահի մոտ կանգնած՝ դանակով սպառնում է իրենց: Նա հայհոյել էր անցորդներին, կոտրել գեղեցկության սրահի դռներն ու ապակիները: Ոստիկաններին հաջողվել է մեկուսացնել հանցագործին՝ Ռոբերտ Ս-ին:
ԽՈՐՏԿԱՐԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Աշտարակի Տիգրան Մեծ փողոցում գտնվող խորտկարանի առանձնասենյակում սուր կրող գործիքից սպանվել է Գեւորգ Վարդանյանը:
Մարդասպանին կալանավորեցին
Երեկ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորման ենթարկվեց հոկտեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված՝ 36-ամյա Վլադիսլավ Բագրատի Եդիգարովը: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հոկտեմբերի 14-ին Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները Նորքի 2-րդ զանգվածի Բագրեւանդ թաղամասի փախստականների համար նախատեսված բնակելի շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել էին տղամարդու դիակ:
ՏՈՒԳԱՆՔԸ ՊԱՐՏՔ ՉԷ
Հանուն ճանապարհային ոստիկանության հարստացման Խոսքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի, մասնավորապես՝ 3-րդ եւ 4-րդ մասերի մասին է: Տարօրինակ մի օրենք է, որն ուղղված է վարորդների կեղեքմանը: Մի կողմից հոդվածի 1-ին մասն ասում է, որ վարչական իրավախախտում կատարած անձի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելուց հետո 15 օրվա ընթացքում:
Ապագա մայրերին հիասթափեցնում են
Հղի կանանց իրավունքներով մտահոգված՝ շուրջ 12 հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահին իրենց մտահոգությունն են հայտնում ներկայումս ԱԺ-ում քննարկվող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Սույն ուղերձով ցանկանում ենք ձեր ուշադրությունը բեւեռել կենսական նշանակություն, ավելին՝ պետական ռազմավարական ուղղվածություն ունեցող խնդրի վրա: Խոսքը վերաբերում է 05.10.2010թ. ՀՀ Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»
ՏՈՆՈՒՄ ԷԻՆ ԳՈՐԻՍԻ ԾՆՈՒՆԴԸ
Հոկտեմբերի 16-ին Գորիս քաղաքը նշում էր ծննդյան 140-ամյակը: Քաղաքի փողոցներում՝ ինչպես առանձնատների, այնպես էլ բազմաբնակարան շենքերի դիմաց մարդիկ սեղաններ էին գցել եւ յուրաքանչյուր անցնող-դարձողի հրավիրում էին համտեսելու իրենց պատրաստած խորովածը, «Ճըխթթոն»՝ կարմիր բազուկի թթուն, նոր քաշած մաճառն ու թթի օղին, տնական գաթան, աշնանային մրգերը… Քաղաքային զբոսայգում տոնական տրամադրություն էր, իսկ հրապարակում բացվեց Գրիգոր Տաթեւացու հուշարձանը:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ՋՈՒՐ ԵՆ ՊՂՏՈՐՈՒՄ» ԻԳԴԻՐՈՒՄ
Թուրքական Իգդիր նահանգում, այսպես կոչված, «Հայկական չհիմնավորված հավակնությունների դեմ պայքարի» միության անդամները հացադուլ են հայտարարել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականության դեմ: Ինչպես լրագրողներին հայտնել է կազմակերպության ղեկավար Գեքսալ Գյուլբեյը, հացադուլի անցկացման նպատակն է միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անել ակտիվացնել իրենց դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ուղղակի շատ կասկածելի է, որ Իգդիրում մի
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ՊՂԾՈՂՆԵՐԸ
Հայաստանի ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները քաղաքի թիվ 1 գերեզմանոցում ձերբակալել եւ ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատված 46-ամյա Արթուր Ս.-ին եւ 30-ամյա Հովհաննես Ս.-ին, ովքեր կասկածվում են գողություններ կատարելու մեջ: Ինչպես news.am-ին տեղեկացրել են ոստիկանության մամուլի ծառայությունից, նրանք խոստովանել են, որ այս տարվա հունիսի կեսերին գողացել են գերեզմաններից մեկի վրայի բրոնզե կիսանդրին եւ այն հանձնել
Սուր հակադրություն
Գորիսի կենտրոնական փողոցներից մեկում վեր էր խոյացել այս հսկա շինությունը, որի վրա արծիվ էր փորագրված: Փողոցով անցնող գորիսեցիներից ումից փորձեցինք ճշտել, թե ինչ շինություն է դա, բոլորը միաձայն խուսափեցին պատասխանելուց` «գյուդում չըմ»: Կարելի է միայն ենթադրել, թե արծվի նշանը ինչ էր նշանակում: Սակայն աչքի զարնողը ոչ այնքան այդ շինության ճոխությունն էր, այլ դրա դիմացի փողոցի
ԻՐԵՆՑ «ՀԱՐՍԱՆԻՔԻՆ» ԱՐԳԵԼԵՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Տաթեւում օրը տոնական էր, բայց ոչ տաթեւցիների համար Սվետլանա Գրիգորյանն ու իր ընկերուհիները նեղացած են ճոպանուղու բացմանը չմասնակցելու պատճառով: Այս երիտասարդն էլ ներկայացնում էր ազգային նվագարանները: Անդրանիկ Միքայելյանն էլ ճոպանուղու հետ մեծ հույսեր է կապում: Այսուհետեւ Տաթեւից Հալիձոր հասնելու համար ժամերի փոխարեն կպահանջվի ընդամենը 11 րոպե: Գործարկվել է որոշ չափանիշներով աշխարհի ամենաերկար՝ «Տաթեւի թեւեր» անունը
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.15-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ անհայտ քաղաքացի է տեղափոխվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը վիճաբանել է 1982 թ. ծնված Ռոբերտ Մոսինյանի հետ, հրազենով կրակել նրա վրա եւ պատճառել վնասվածք: Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, Ռ. Մոսինյանը հիվանդանոցում
ՀՀՇ-ի պատասխանն Ալեքսանդր Արզումանյանին
Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար Հայոց համազգային շարժում կուսակցությունն օգնության է կանչել եվրոպացի լիբերալներին, թեեւ այս ընթացքում եվրոպացիները քանիցս արժանացան ընդդիմադիր ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախատինքներին: Երեկ «Հայացք» ակումբում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ ի հեճուկս ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանի, ով կարծում է, թե ՀՀՇ-ն նահանջել է լիբերալ արժեքներից, ներկայացրեց ՀՀՇ-ի
ՀՌԱՀ-Ն ԻՐ ԿՈՂՄԻՑ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍԱՀՄԱՆԵԼ ՈՉ ՄԻ ՊԱՅՄԱՆ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն առաջիկա մրցույթներից առաջ նախորդների օրինակով պարզաբանում է, թե ինչ արժեն մրցութային խոստումները: – Կարելի է կանխատեսել, թե ինչ եք պատասխանելու հարցին՝ ինչո՞ւ ՀՌԱՀ-ը չի վերահսկել, որ հեռուստաընկերությունները կատարեն այն խոստումները, որոնք մրցութային առաջարկներում ներկայացրել էին ծրագրային քաղաքականության վերաբերյալ. բազմիցս ասել եք, թե եթերի բովանդակությանը միջամտելը գրաքննություն կլիներ:
ՀՐԱԴԱԴԱՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն «արդեն չափազանց երկար է շարունակվում, վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների համար»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ հավելելով, որ շատ ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի եւս 40 տարվա ընթացքում: ԵՄ ներկայացուցչի գնահատմամբ, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ ԼՂ հակամարտությունը լուծելու, ինչպես նաեւ շփման
ՃԵՂՔՈՒՄ ՉԵՂԱՎ
ԱՄՆ-ն նախկինի պես ամենաբարձր մակարդակով հավատարիմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին news.am-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Մենք հավատում ենք, որ կարգավորման գործընթացը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի շահերից»,- ասել է նա: Քրոուլիի խոսքով, ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել՝ կողմերին համոզելու, որ համաձայնության եւ
ՀԵՐՔԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է անցած շաբաթ ԱՄՆ-ում ձերբակալված Պզո մականունով Արմեն Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին ընդդիմադիր շրջանակների պնդումները: «Բնականաբար, ես հերքում եմ նման պնդումները, եւ մեկ անգամ չէ, որ հերքել եմ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սողոմոնյանը հերքեց նաեւ այն, թե Արմեն Ղազարյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի
ԱՆՀԵԹԵԹ Է
«Անհեթեթություններ են»,- ի պատասխան «Առավոտի» խնդրանքի՝ հերքել կամ հաստատել տեղեկությունները, թե Միացյալ Նահանգներում ձերբակալված Պզո մականունով Արմեն Ղազարյանը կապեր ունի ՀՀ նախագահի հետ, ասաց նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՉԻ ԳԱԼՈՒ
«Պատճառը ինքնաթիռի թռիչքներն են եւ այն, որ ԵԽԽՎ-ի մասնակցությամբ քննարկվելու են գնչուների խնդրին վերաբերող հարցերը»,- ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն չի մասնակցելու «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին:
ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Կոալիցիայի՝ խոստումները կատարելու վերջին բյուջե»,- «Առավոտի» հետ զրույցում արդեն խորհրդարանի դատին ներկայացված 2011 թվականի բյուջեն այսպես բնութագրեց ՀԱԿ առողջապահական հանձնաժողովի անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ նկատի ունենալով, որ «եթե ընտրությունները լինեն հերթական»: Թե Արարատ Մկրտչյանի կարծիքով Տիգրան Սարգսյանի կառավարության որդեգրած ծրագիրն ինչ հնարավորություններ է ընձեռում կոալիցիոն կուսակցություններին իրենց նախընտրական խոստումները եւ նախագահ Սերժ Սարգսյանի