Օրվա լրահոսը
Ի՞նչն արժանահավատ չէր
Լրագրողների խմբով հոկտեմբերի 8-ին 5 օրով պատրաստվում էինք մեկնել Պրահա՝ լրագրողական դասընթացի մասնակցելու նպատակով: Քանի որ Չեխիայի Հանրապետությունը մեր երկրում մինչեւ հիմա ներկայացուցչություն չունի, իսկ Վրաստանում գտնվող դեսպանատունը նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, մեկնեցինք Թբիլիսի: Հյուպատոսարանի առջեւ կանգնած էինք ընդունելության ժամից դեռ 30 րոպե առաջ (ընդունելության ժամերն են 10:00-12:00-ը), բայց անգամ այդ ժամին
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵԽԽՎ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՇՈՒՐՋ
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը պահանջում է, որ Բյուրոն արձագանքի ԼՂ հարցով ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովի աշխատանքին Հայաստանի պատվիրակության բոյկոտին: «Նկարեք, նկարեք՝ սա շատ խորհրդանշական նկար կլինի եւ կերեւա, որ միայն ադրբեջանական պատվիրակությունն է ներկա, հայկական պատվիրակությունը չկա». այսպես արձագանքեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, երբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ 1416 (2005) բանաձեւի իրականացման հարցով ստեղծված հատուկ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՍՊԱՍԻ՝ ՆՍՏԱՑՈՒՅՑ-ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՆ
Հետո կլինի որոշում՝ երկխոսությունը շարունակելու հարցում Կոնգրես-կոալիցիա երկխոսության համար ձեւավորված կոալիցիոն աշխատանքային խումբը երեկ երեկոյան քննարկեց ՀԱԿ-ի՝ երկխոսությունը վերսկսելու առաջարկությունը: Քննարկումը տեւեց մոտ երկու ժամ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեկոյան, մոտ քսանն անց տասը րոպեին, կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները՝ Գագիկ Մինասյանը, Վարդան Բոստանջյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Մհեր Շահգելդյանը դուրս եկան եւ հայտարարեցին, թե
ՆՐԱՆՑ ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ Լեռնաձորում կրկին երեւացել են ուրան որոնողներ: Հիշեցնենք, որ անցած տարի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան գյուղից հանվեց դեկտեմբերի 23-ին: Իսկ դրանից առաջ՝ հոկտեմբերի վերջին, այրվեց ուրան որոնող առաջին մեքենան («Առավոտ» 23.12.2010 եւ 30.10.2010): Այն ժամանակ հետախուզական աշխատանքներ իրականացնող «ԱԲՎԱՆ» ընկերության տնօրեն Յուրա Գեւորգյանն
ԱԱԾ ՄԱՅՈՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՎ
NEW ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Էջմիածնի բնակիչ Գեւորգ Մկրտչյանի բողոքը: Գեւորգը դատական երեք ատյաններում նյութական վիճակի պատճառով չի ունեցել փաստաբան եւ առաջին անգամ տեղեկացավ, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները կարող են անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ: Վճռաբեկ դատարանը Գեւորգ Մկրտչյանի բողոքը վերադարձրել է: ՀՀ ԿԱ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմածնի բաժնի օպերլիազոր Արայիկ Անտոնյանը
ՔՅԱԲԱԲԻ ՄԵՋ՝ ԱՓԻՈՆ
NEW Պաշտպան Գուրգեն Հարությունյանը պնդում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը խախտել է անմեղության կանխավարկածը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը`դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է պաշտպան Գուրգեն Հարությունյանի միջնորդությունը` անփոփոխ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը: Շուրջ 4 ամիս կալանավորման մեջ գտնվող վանաձորցի Աշոտ Էվոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր.-ի 266
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԵՆ
NEW Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորած մարդկանց մասին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հետեւյալ ցանկը. 1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ) 2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ) 3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ) 4. Արթուր Գուգենի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ առաջին ԹՈԹԱՓՎԱԾ ՎԱԽԵՐ Ես էս տասներեքերորդիցս էդքան վախենալուց ու խուսափելուց հետո, ահա, թեթեւորեն սկսում եմ էս տասներեքերորդս, եւ էսքան թեթեւորեն սկսելս միանգամայն հիմնավոր պատճառ ունի. բանն այն է, որ երեկ՝ երկու հազար տասը թվականի մայիսի քսանիննին վախս չափել տվի, եւ, ինչպես տեսնում եք, արդյունքն ակնհայտ է, եւ չնայած արդեն հիմնավորապես վազն անցած
ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲԱՔՎՈՒՄ
Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում են նաեւ օլիմպիական ուղեգրեր, Հայաստանի ազգային հավաքականը երեք անընդմեջ պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնեց: Երեկ մինչեւ 64 կգ քաշային կարգում հանդես եկող օլիմպիական բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի անցած տարվա չեմպիոն հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում միավորների 17:11 տարբերությամբ պարտության մատնեց գերմանացի Դավիթ Մյուլլերին: Ջավախյանը հաջորդ մարտն անցկացնելու
Միշտ պայքարել եւ հաղթել
Ֆեդերացիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված բազկամարտի երկու տարիքային խմբերի Հայաստանի առաջնություններում ընթացած համառ պայքարի արդյունքում հաղթած եւ մրցանակակիր դարձած բազկամարտիկներն արժանացան համապատասխան մեդալների, եւ առաջնության հովանավոր, ՀԱՕԿ նախագահ եւ ֆեդերացիայի պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած 12 մլն դրամ մրցանակային ընդհանուր գումարը համամասնորեն բաշխվեց նրանց միջեւ: Գագիկ Ծառուկյանը, որ բազկամարտի աշխարհի չեմպիոն
ՊԱՏՐԻԿ ԲԱԲՈՒՄՅԱՆԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ «STRONG MAN»
Գերմանիայում բնակություն հաստատած հայազգի մարզիկներն իրենց հնարավորությունները լիովին բացահայտելու լավ հնարավորություն ունեն: Արթուր Աբրահամ, Սյուզի Կենտիկյան, Խորեն Գեւոր, Կարո Մուրադ, Դավիթ Գրաֆ անունները քաջ հայտնի են ինչպես աշխարհին, այնպես էլ հայ մարզասերներին: Ներկայումս Գերմանիայում հայազգի նոր աստղ է ի հայտ եկել՝ ուժային էքստրեմալ մարզիկ Պատրիկ Բաբումյանը: Նրա անունն առայժմ հայաստանցի մարզասերներին ծանոթ չէ, բայց Գերմանիայում
ՏԻԿՆԱՅՔ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Արդեն երրորդ տարին է, ինչ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախումբը կազմակերպում է «Դեպի մեր ակունքները» խորագրով ուխտ- այցելություն՝ մայր հայրենիք: Այս տարի նրանց այցելությունը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներով, վեհափառ հայրապետի ընդունելությամբ ու օրհնությամբ, եւ «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի բացման արարողությանը ներկա գտնվելով: Մեկ ամիս առաջ տիկնանց հանձնախումբը տիկին Դիանա Սարաֆյանի ղեկավարությամբ
«Դեսպանը կարծում է՝ շախմատը սպորտ չէ
Նախօրեին Լոնդոն-2012-ի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ «Գրանդ Սպորտ» մարզաառողջարանային համալիրում կազմակերպվել էր հայ պարալիմպիկ մարզիկների լուսանկարների ցուցահանդես: Այդ միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լենսդեյլը եւ Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բըրդը: Լոնդոն մեկնելու մեծ ակնկալիքներ ունեցող մարզիկները շատ ոգեւորված էին, բացառությամբ տեսողական խնդիրներ ունեցող 60-ամյա շախմատիստ Յուրի Ավետիսյանի, ում լուսանկարը,
«Արեգի» «հրաշալիքները»
Լույս է տեսել «Արեգ» հրատարակչության նախաձեռնած «Հայաստանի հրաշալիքները» գրքի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները: Երեկ Արթ- Բրիջ գրախանութ-սրճարանում կայացավ գրքերի շնորհանդեսը: Ինչպես նշեց հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը, գիրքը նախատեսված է ինչպես մանուկների, այնպես էլ ավագ սերնդի համար. «Գիրքն արդեն ունեցել է հայերեն տարբերակ, որը շատ արագ սպառվել է: Հայերեն տարբերակից հետո տպագրեցինք ռուսերեն 700 օրինակ, որն
«ԳՈՂԱՑԵԼ» ԵՆ ՄԵՐ ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ
Ծրագիրը հետեւորդներ ունի «Մարդիկ, մի՜ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց». այս կոչը մոտ մեկ տարի առաջ հնչեցրեց Վարդան Վարդանյանը, այն ուղղելով բոլորին եւ հայտարարելով, որ պատրաստվում է ուխտագնացության Մեծն Սերվանտեսի գերեզման: Վ. Վարդանյանը, որը «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր տնօրենն է, «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով մանրամասներ, նշել էր, որ նպատակ ունի, ուխտագնացությունից բացի, սահմանել
ԱՇՈՏՅԱՆՆ ՈՒ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ըստ edu.am-ի, շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որում կոչ է արվել խիստ միջոցներ ձեռնարկել Ուսուցչի օրվա առիթով դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել ԿԳՆ «թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը:
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ԴՈԿՏՈՐ
Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հանդիսասրահը մարդաշատ էր: Բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀԲՄ խորհրդի նախագահ Աշոտ Օսիպյանը, ՀՊՏՀ խորհրդի անդամներ, նախկին տարիների անվանի շրջանավարտներ, ՀՊՏՀ աշխատակազմի եւ ուսանողության ներկայացուցիչներ ներկա գտնվեցին «Մենք փոխվում ենք» խորագրով շնորհանդեսին:
«Իմ ընկեր Թումանյանը»
Ֆրանսիայի հասարակությանն արդեն ծանոթ են Թումանյանի ստեղծագործությունները: Ալիս Վառվառյան-Սապունջյանն է թարգմանել նրա 24 ստեղծագործություն ֆրանսերեն, եւ ժողովածուն վերնագրել «Իմ ընկեր Թումանյանը»: Ֆրանսիայում այն հայտնի է ապրիլից, հայ հանրությանը ներկայացվում է հիմա: Երեկ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում գրքի շնորհանդեսն էր: Թարգմանչուհին «Առավոտին» պատմեց, որ գրքի թարգմանությունն սկսել է երկու տարի առաջ, մինչ այդ՝ նա արդեն ֆրանսերեն թարգմանել
Հեռանկարներ եւ 20-ամյակ
Ամերիկյան համալսարանը տարեդարձ է նշում Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «Զարգացման քսանամյակ» միջոցառումների շրջանակներում երեկ ՀՀ ԿԳՆ-ի եւ Կալիֆոռնիայի համալսարանի համահովանավորությամբ մեկնարկեց «Բարձրագույն կրթության հեռանկարները» խորագիրը կրող գիտաժողով: ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի խոսքով, գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության գլոբալ միտումներն ու փոփոխությունները. «Հայաստանում միշտ հարգվել է բարձրագույն կրթությունը, տեղի գիտնականների մասին
ԼԵՎՈՆԻ «ԵՐԴՎԱԾ» ԱՎԵՏԱՐԱՆԸ
Սկեւրայի Սուրբ գիրքը հանգրվանեց Մատենադարանում ու Հայաստանում չարժանացավ պատշաճ ուշադրության Լեհահայ համայնքի ներկայացուցիչ, ճանաչված նկարիչ Գագիկ Պարսամյանը վերջերս համայնքի եւ Լեհահայոց մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի անունից իբրեւ ընծա Մատենադարանին է հանձնել 1197թ. Սկեւրայի Ավետարան՝ մագաղաթե ձեռագիր մատյան, որի բնօրինակը ստեղծվել է Կիլիկիայում, ծաղկողը մանրանկարիչ Գրիգոր Սկեւրացին է: Կիլիկիայի Լեւոն 2-րդ թագավորը, ըստ պատմական տեղեկությունների, գահ
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵՂՐԻՈՒՄ
Երեկ եւ այսօր Հայաստանի Սյունիքի մարզի հարավային դարպասը` Մեղրին, սովորականից ավելի մարդաշատ ու տոնական կլինի: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հաստատված բարեկամության 20-ամյակին նվիրված «Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագրի շրջանակներում Մեղրիում 2 օր կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, իսկ իրանականը՝ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի տեղակալ Համիդ
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏՈՆ Է
Արդեն 11-րդ տարին նշվում է Վանաձորի օրը: Տոնին նվիրված ծրագրերի շարքը սկսվել է սեպտեմբերի 28-ին, քաղաքի մարզամշակութային հաստատություններում միջոցառումներով: Այս տարի տոնը կընդգրկի քաղաքի ամբողջ տարածքը` Վանաձորի հրապարակից կսկսվի թատերականացված ծրագիր քաղաքի պատմության մասին, հետո երեխաների հեղինակած դեկորատիվ կիրառական արվեստի, գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգում կկայանա պոեզիայի ժամ, իսկ Դուդուկի արձանի մոտ՝ «Հնչում
ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ԶԻՆԱԿԻՑԸ ԾԵԾԵԼ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
Վերջերս Իջեւան է վերադարձել Արթուր Բաղրամյանը, ով առավել հայտնի է «Աբան» մականունով: Նա Իջեւանում գտնվող իր տունը հիմնանորոգել է եւ, ըստ լուրերի, մտադրություն ուներ Տավուշի մարզկենտրոնում ինչ-որ բիզնես ձեռնարկել: «Աբանը» օրենքով գող «Դեդ Հասանի»` 74-ամյա Հասան Ուսոյանի հետ 2010 թ. սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Տվերսկոյե փողոցում վարձու մարդասպանի կրակից վիրավորվել էր: Հայրենի Իջեւանում «Աբանի» սիրտը կարմրախայտ
ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԺԱԿ-ը, մեղուն եւ ձուկը՝ մի շենքում
Դիլիջանի ավտոկայանի կողքին, միջպետական ճանապարհի եզրին գտնվող այս շենքում են տեղակայված Հայաստանի հանրապետական կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության տեղական գրասենյակները, ինչպես նաեւ մեղվաբուծության պարագների, կենդանի ձկան, ավտոպահեստամասերի խանութներ, ոսկերչի արհեստանոց, տուրիստական գործակալության գրասենյակ: Կասկածից վեր է, որ մի հարկի տակ մեղուն եւ ձուկը ավելի հեշտ իրար հետ յոլա կգնան, լեզու կգտնեն, քան
ԽՈՐՏԱԿՎԱԾ ԱՆՈՒՐՋՆԵՐ
Չմարված վարկեր, տապալված հույսեր ու կուրացող երեխա Օթար Սիրեկանյանը Արագածոտնի մարզի Արտենի գյուղից է: Խրճիթ հիշեցնող մի տնակ ունի, կին ու 2-րդ կարգի հաշմանդամ երեխա: Գյուղաբնակ աղքատ ընտանիքը թեեւ հազար ու մի խնդիր ունի հոգալու, բայց առաջնայինը՝ կուրանալու սպառնալիքի տակ հայտնված երեխայի բուժումն է: Հենց այդ նպատակով էլ Օթար Սիրեկանյանը երեք տարի առաջ որոշեց ռիսկի
Ո՞Վ Է ՆԱ, Ո՞Վ Է ՆԱ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Երեւանի 46-ամյա մի բնակչուհու, որը 2009-2011 թթ. նպաստել է մի շարք կանանց պոռնկությամբ զբաղվելուն՝ 5000-ից 20 000 դրամի դիմաց միջնորդելով նրանց սեռական հարաբերության մեջ մտնել իրեն ծանոթ տղամարդկանց հետ:
ՄԱՀ՝ ՏԵՂՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ՝ 74-ամյա Յաշա Կուրղինյանին, որը տեղում մահացել է:
ՏԱՔՍԻ ՓԱԽՑՆՈՂԸ
Սեպտեմբերի 29-ին տաքսի ծառայություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը, վարելով նշված ավտոմեքենան՝ Կարապետ Ուլնեցու եւ Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով
ՆՈՐԱՎԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Վայոց ձորում՝ Նորավանք տանող ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 1975 Լ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1979թ. ծնված վարորդին՝ Արմեն Զաքարյանին: Ա. Զաքարյանը եւ ուղեւորներ՝ 1977 թ. ծնված Արթուր Հունանյանն ու 1979թ. ծնված Արմեն Սահակյանը մարմնական վնասվածքներով
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շրջանային փողոցի թիվ 80 տան 14-ամյա բնակիչ Սուսաննա Աղավալյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:


















































