Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՄԱՅՈՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՎ

Հոկտեմբեր 01,2011 00:00

NEW

\"\"ՀՀ վճռաբեկ  դատարանը մերժել է Էջմիածնի բնակիչ Գեւորգ Մկրտչյանի բողոքը: Գեւորգը դատական երեք ատյաններում նյութական վիճակի պատճառով չի ունեցել փաստաբան եւ առաջին անգամ տեղեկացավ, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները կարող են անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ: Վճռաբեկ դատարանը Գեւորգ Մկրտչյանի բողոքը վերադարձրել է:
ՀՀ ԿԱ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմածնի բաժնի օպերլիազոր Արայիկ Անտոնյանը այս տարվա ապրիլի 4-ի դատավճռով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց նրա նկատմամբ կիրառվեց համաներում: ԱԱԾ աշխատակիցը հեռուստացույցներ վերանորոգող Գեւորգ Մկրտչյանին «պահել էր ուշադրության» կենտրոնում, նրա մոտ ուղարկելով մարմնավաճառ մի աղջկա, որը հետագայում հայտարարություն էր տվել, թե իր նկատմամբ բռնաբարության փորձ է տեղի ունեցել:
Հետագայում այդ աղջկան Մոսկվա էին ճամփել եւ նա էլ հայտարարություն էր տվել, թե Գեւորգն իրեն մատով չի կպել:
Գ. Մկրտչյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ ԱԱԾ աշխատակցի հետ համագործակցածները՝ տաքսու վարորդը, որը տեղափոխել էր իրեն բաժին, մարմնավաճառը, ԱԱԾ աշխատակիցը համարժեք պատասխանատվության չեն ենթարկվել: Նա կորցրել է իր բարի համբավը, քանի որ չի կարող զբաղվել հեռուստացույցների նորոգմամբ՝ «բռնաբարողի» պիտակը իր վրա վերցնելով: Նա պահանջելու է 500 000 դրամի փոխհատուցում եւ մտադիր է դիմել քաղհայցով դատարան:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել