Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՎԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հոկտեմբեր 01,2011 00:00

Վայոց ձորում՝ Նորավանք տանող ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 1975 Լ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1979թ. ծնված վարորդին՝ Արմեն Զաքարյանին: Ա. Զաքարյանը եւ ուղեւորներ՝ 1977 թ. ծնված Արթուր Հունանյանն ու 1979թ. ծնված Արմեն Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Ա. Զաքարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հունանյանինը եւ Ա. Սահակյանինը՝ բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել