Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍԻ ՓԱԽՑՆՈՂԸ

Հոկտեմբեր 01,2011 00:00

Սեպտեմբերի 29-ին տաքսի ծառայություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը, վարելով նշված ավտոմեքենան՝ Կարապետ Ուլնեցու եւ Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով ավտոմեքենան վնասվել եւ տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել