Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲԱՔՎՈՒՄ

Հոկտեմբեր 01,2011 00:00

\"\"Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում են նաեւ օլիմպիական ուղեգրեր, Հայաստանի ազգային հավաքականը երեք անընդմեջ պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնեց: Երեկ մինչեւ 64 կգ քաշային կարգում հանդես եկող օլիմպիական բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի անցած տարվա չեմպիոն հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում միավորների 17:11 տարբերությամբ պարտության մատնեց գերմանացի Դավիթ Մյուլլերին: Ջավախյանը հաջորդ մարտն անցկացնելու է հոկտեմբերի 2-ին՝ Չեխիայի ներկայացուցիչ Զդենեկ Շլադեկի հետ:
 Այսօր ռինգ է մտնելու մեր ընտրանու ամենափորձառու բռնցքամարտիկներից մեկը՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, ում հետ հավաքականի մարզիչները եւ հայ մարզասերները նույնպես լուրջ հույսեր են կապում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել