Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԵՆ

Հոկտեմբեր 01,2011 00:00

NEW

 Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորած մարդկանց մասին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հետեւյալ ցանկը.
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է «թեժ գիծ»՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով:
Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար, Հայաստանի վարչապետի որոշմամբ, օպերատիվ շտաբ է ստեղծվել: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին՝ ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց:
Նոյեմբերյանի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, սակայն առկա է սողանքային եր—ույթների հետագա ակտիվացման վտանգ:
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:

Տեսանյութը`  https://www.youtube.com/watch?v=RDIYwj1rceo&feature=player_embedded

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել