Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԿՆԱՅՔ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հոկտեմբեր 01,2011 00:00

Արդեն երրորդ տարին է, ինչ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախումբը կազմակերպում է «Դեպի մեր ակունքները» խորագրով ուխտ- այցելություն՝  մայր հայրենիք: Այս տարի նրանց այցելությունը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին  նվիրված միջոցառումներով, վեհափառ հայրապետի ընդունելությամբ ու օրհնությամբ, եւ «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի բացման արարողությանը ներկա գտնվելով: Մեկ ամիս առաջ տիկնանց հանձնախումբը տիկին Դիանա Սարաֆյանի ղեկավարությամբ կազմակերպել էր մեծ ճաշկերույթ, որի հասույթը տրամադրվելու էր Երեւանում գործող Հակոբ Աղա Սաղաթելյանի անվան մանկական կենտրոնին, որտեղ իրենց ամենօրյա ուսուցումն են ստանում աուտիզմով հիվանդ հայ երեխաներ: Հավաքված 12 000 դոլարը  պատվիրակները հանձնեցին կենտրոնի տնօրինությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել