Օրվա լրահոսը
«ՀԱԿ-ը փոշիանում է»
Ժիրայր Սեֆիլյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանը հիմա է ընդունել Տեր-Պետրոսյանի՝ երկխոսելու առաջարկը: «Մոտ ապագայում քաղաքական դաշտում կձեւավորվի մի երրորդ ուժ, որը կառաջնորդի ժողովրդին ու նրան դուրս կբերի ստեղծված անելանելի վիճակից»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարել է «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ Հայաստանը գտնվում է դասական հեղափոխության շեմին։ Tert.am-ի փոխանցմամբ, նա նաեւ
ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»
Ընդ որում՝ ակնկալվում է, որ դա պետք է արվի մինչեւ հոկտեմբերի կեսերը՝ պահանջվող արտահերթ նախագահական ընտրություններից առաջ: Երեկ Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է իշխանության պատվիրակության հետ բանակցությունների օրակարգը, որը ՀԱԿ եւ կոալիցիոն ուժերի պատվիրակների երկրորդ հանդիպման ժամանակ արդեն իսկ համաձայնեցվել է, այն է՝ «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում
ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Չինաստանում անցկացված Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը երեկ դարձավ հաղթող: Մեր հինգ ոսկե տղաները՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ, անշուշտ, հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանն աշխարհին հերթական անգամ ապացուցեցին, որ փոքրիկ Հայաստանը շախմատային գերտերություն է եւ ի վիճակի է ծնկի բերել հզորագույն պետություններին ու նվաճել աշխարհի չեմպիոնի
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՅ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ
Հուլիսի 24-ին թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանին: Բացի այդ՝ սահմանին առգրավել են Վրաստան տարվող տպագիր նյութերը: Ի տարբերություն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, որոնց ընդհանրապես թույլ չէին տվել ելույթ ունենալ հուլիսի 24-ին Ջավախքում կազմակերպված Տերյանական օրերին նվիրված միջոցառման ժամանակ՝ «Ժառանգության» վարչության
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԽՆՁՈՐԸ ԽԹԱՆՈՒՄ Է
Բրիտանական համալսարանի հետազոտողները պարզել են, որ խնձորը դրական ազդեցություն է ունենում տղամարդու սեռական կարողությունների վրա: Ամբողջ խնդիրը ֆենիլետիլամինի մեջ է, որը ընդունակ է վերականգնել զգացմունքները: Ընդամենը երկու խնձոր՝ ինտիմ հարաբերություններից առաջ, եւ այն կօգնի լինել բարձունքում, իսկ խնձորի հյութը կպարգեւի երկարատեւ հաճույք:
«PINCET»-ը՝ «LGBTT»-ում
Հայ միասեռականները Թուրքիայում դժգոհել են Ստամբուլում անցկացվել է միասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվիստիտների ու տրանսսեքսուալների՝ «LGBTT» միջոցառումը: Հայաստանյան մասնակիցների թվում նշվում է «PINCET» ռոք խումբը: Ստամբուլում Հայաստանի «LGBTT» խմբավորման անդամները դժգոհել են, որ չեն կարող դուրս գալ փողոց՝ իրենց իրավունքների պաշտպանության համար: Ավելին, նրանցից շատերը չեն ցանկանում բարձրաձայնել իրենց սեռական ուղղվածության մասին՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, հալածանքների
ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱԶԴՈՒՄ Է
Բազմաթիվ գաջեթների, էջանշումների եւ վերջապես որոնման օգտագործումը սկսում է աստիճանաբար ազդել ուղեղի աշխատանքի վրա՝ հատկապես վատացնելով հիշողությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Կոլումբիական համալսարանի գիտնականները, որոնց «Google-ի ազդեցություն» հետազոտությունը տպագրվել է «Science» ամսագրում: «Բազմաթիվ փորձարկումները ցույց են տվել, որ մարդը շատ ավելի դժվար է կարողանում մտապահել այս կամ այն ինֆորմացիան, եթե գիտի, որ այն ինչ-որ տեղ
Փորձում են չկրկնվել, տարբերվել
Ըստ Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանների՝ երաժշտությունն իրենց երակներում է Կուլիսներից բեմ հասան ընդամենը մեկ քայլով՝ կուլիսներից մայրիկի համերգներին հետեւելով ու գիտակցելով, որ ուզում են հենց այդ ճանապարհով քայլել: Ահա թե ինչպես են Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանները մուտք գործել երգարվեստ: «Փոքր տարիքում մայրիկի համերգներին միշտ մասնակցում էինք: Միշտ բեմի հետեւում ենք եղել, կարելի է ասել՝ բեմի
ԱՅՑԵՔԱՐՏԵՐԸ՝ ՁԵՐ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր բնագավառ պետք է ունենա իրեն հարմար այցեքարտ Այցեքարտն առաջին հայացքից ոչինչ չասող մի ստվարաթուղթ է, սակայն այն հասցեատիրոջ մասին կարող է շատ բան ասել: Այցեքարտը կարեւոր դեր է խաղում հատկապես գործնական հարաբերություններում: Երբեմն դրանցում օգտագործված գույները, տառատեսակը կամ պատկերներն ընտրվում են հատուկ նպատակով, իսկ մրցակցությանը դիմանալու համար պետք է ստեղծել, որքան հնարավոր է, չկրկնվող
Միջազգային առաջնության ժամանակ
Հուլիսի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին Նուբարաշենի խճուղում գտնվող Նուբարաշենի հրաձգարանի տարածքում Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված «Ջիպ Տրիալ» տիպի միջազգային բաց առաջնության ժամանակ 35-ամյա Դավիթ Մ.-ի վարած կվադրոցիկլը բլրից իջնելիս շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արտաքսել են հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանական «Քյափազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիեւը վերջերս մեկնել էր Արմավիր՝ ֆուտբոլիստներ հավաքագրելու: «Տորպեդո» ակումբից ընտրել էր երկու խաղացողի: Հետագայում պարզվել էր, որ «ընտրյալները» հայկական ծագում ունեն: Օդանավակայանում ֆուտբոլիստների ժամանումը Գյանջյա աղմուկ է բարձրացրել: Պետական սահմանային ծառայության աշխատակիցները օդանավակայանից նույն պահին արտաքսել են ռուսական անձնագրերով, բայց հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստներին:
Գրոսմայստերը տեղափոխվել է հիվանդանոց
Մարտունիում ընթացող շախմատի «Կապուտակ Սեւան» միջազգային ավանդական 16-րդ կարգի մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի եւ Վրաստանի 10 գրոսմայստերներ, երեկ տհաճ անակնկալ է եղել: Չորրորդ տուրում նախավերջին տեղում ընթացող ռուսաստանցի Իլդար Խայրուլինը (նկարում) սեւերով պետք է հանդիպեր Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոյի հետ: Սակայն տուրից առաջ Խայրուլինը կույրաղիքի նոպայով տեղափոխվել է Մարտունիի մասնավոր կլինիկաներից
Առաջնության երկրորդ կեսը՝ նոր առաջատարով
Մեկամսյա դադարից հետո անցած հանգստյան օրերին 15-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսը: Եվ առաջին իսկ խաղային օրը լուրջ փոփոխություններ գրանցվեց մրցաշարային աղյուսակում: Առաջնության ամառային չեմպիոն «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուլիսին» ու ընդամենը մեկ, բայց որոշիչ գնդակ բաց թողեց սեփական դարպասը՝ դրանով իսկ կորցնելով մի քանի շաբաթների ընթացքում «պինդ պահած»
ԳՐԵԹԵ ՄԱՀԱՊԱՐՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
Չինաստանի Նինբո քաղաքում այսօր շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության վերջին օրն է: Այսօր հայտնի են դառնալու թե չեմպիոնը, թե մեդալակիրները: Պաշտոնապես մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճած ինը երկրներին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ միացել է նաեւ Հայաստանը: Առաջնության մեկնարկի նախորդ օրերին հաղթողի հիմնական հավակնորդ համարվող երկրները՝ հատկապես Ռուսաստանը, վստահ իր հնարավորություններին, նշում էր, որ իր գլխավոր
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ՝ 20-ԱՄՅԱԿԻՆ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մի շարք համերգներ կունենա Եվրոպայում՝ նվիրված հանրապետության անկախության 20-ամյակին: Ինչպես «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, սեպտեմբերի 26-ին համերգ տեղի կունենա Բելգիայում, իսկ արդեն հաջորդ օրը՝ Բեռլինում: Ծրագրում ներառված են նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին Երիտասարդական նվագախումբը նախատեսում է 7 համերգ ունենալ, այդ թվում՝ Ուկրաինայում եւ Վրաստանում:
«Հայ առաքելական եկեղեցին հիվանդ է»
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տպավորությունները Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հունիսի 10-ին մեկնել էր Իրան՝ հայկական գաղթավայրերում հուշարձանների ուսումնասիրության նպատակով եւ հուլիսի 10-ին վերադարձել: Երեկ նա իր մեկամսյա ուսումնասիրության մասին պատմեց լրագրողներին: «Իրանում երկար ժամանակ ուսումնասիրություններ չէին կատարվել: Անցած տարվանից պետական աջակցությամբ մենք արդեն այդ գործով զբաղվում ենք»,- ասում է Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ ծրագիրը իրագործվում է նաեւ
ԱՄԵՆԱՄԵԾ ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՈՒՄ
Պարարվեստի քոլեջի տնօրենը՝ քննությունների եւ քոլեջի ծրագրերի ու խնդիրների մասին Երեւանի պարարվեստի պետական քոլեջի հասցեին ժամանակ առ ժամանակ հնչող քննադատությունն իր պատճառներն ուներ: Ճիշտ էին նրանք, ովքեր խոսում էին ուսումնական այս հաստատության ներքին վերակառուցման եւ բարեփոխումների անհրաժեշտության մասին: Բնականաբար, 87-ամյա քոլեջը, որ վերջին 50 տարում կուտակել էր նման խնդիրներ, չէր կարող միանգամից վերացնել դրանք: Քոլեջի
ԱՍԱԴԻ ԱՅՍ ՄԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԷԼ «ՍԻՄՎՈԼԻԿ» ՈՐԱԿՎԵՑ
Սիրիայի կառավարությունը կիրակի օրը հավանություն է տվել օրենքի մի նախագծի, որով հնարավորություն է ստեղծվում նախագահ Բաշար Ասադի գլխավորած իշխող «Բաաթ» կուսակցությունից բացի, այլ կուսակցություններ հիմնել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Այս օրենքով սկիզբ է դրվում Բաշար Ասադի նախաձեռնած բարեփոխումների շարքին, որոնք Սիրիայի նախագահը խոստացել է կյանքի կոչել՝ այսպիսով հուսալով վերջ դնել ավելի քան 4
ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՐԳՈՐԾԻՆ ԿՑԵԼ Twiiter-ՈՒՄ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ «ՍՏԱՏՈՒՍՆԵՐԸ»
Կիեւի դատարանը, որը շարունակում է քննարկել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործը, որոշել է ուսումնասիրել Twiiter-ում նախկին վարչապետի գրառումները, որոնցում նա ոչ պաշտոնապես մեկնաբանել էր դատական պրոցեսի ընթացքը եւ քննադատել դատավորների եւ իշխանությունների գործողությունները: Reuters-ի փոխանցմամբ, Տիմոշենկոն իր դեմ հարուցված դատական գործընթացը որակել է որպես դատաստան եւ ակտիվորեն է օգտագործում Twiiter սոցիալական ցանցը՝
ՎԱՏԻԿԱՆԸ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Վատիկանը, որը Իռլանդիայի վարչապետի կողմից քննադատության է ենթարկվել պեդոֆիլ-հոգեւորականներից երեխաներին պաշտպանելու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու անընդունակության մեջ, ետ է կանչել այդ երկրում իր դեսպանին: BBC-ի փոխանցմամբ, հուլիսի 20-ին վարչապետ Էնդա Քեննին՝ (նկարում) խոսելով իռլանդական Կլոյնի թեմում մանկապղծության դեպքերի առնչությամբ անկախ հետաքննության արդյունքների մասին, հայտարարել էր, թե՝ փոխանակ միջոցներ ձեռնարկելու բռնություններն արմատախիլ անելու ուղղությամբ, Սուրբ աթոռը փորձում
Պայմանական դատվածություն
Վրաստանի դատարանը պայմանական՝ 1,5 եւ 3 ու 4 տարվա ազատազրկման է դատապարտել հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ մեղադրվող 4 լուսանկարիչներին: Reuters-ի մատուցմամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Էսեբուան ասել է, թե «դատարանը որոշել է բավարարել մեղադրողի՝ ամբաստանվողներին պայմանական ազատազրկման դատապարտելու միջնորդությունը»: Չորս լուսանկարիչներ, այդ թվում՝ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, խոստովանել էին Ռուսաստանի
Սերդյուկովը Բաքվում քննարկում է Գաբալայի հարցը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Բաքու կատարած այցի ընթացքում ադրբեջանական զինվորական ղեկավարության հետ կքննարկի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետների երկարաձգման հեռանկարները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ըստ «Ինտերֆաքսի», այցի շրջանակներում Սերդյուկովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ բանակցություններ կվարի ադրբեջանցի գործընկերոջ՝ Սաֆար Աբիեւի հետ: «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկու երկրների զինված ուժերի վիճակն ու
93 ՄԱՐԴ ՍՊԱՆԱԾ ՆՈՐՎԵԳԱՑԻՆ ԿԱՆԳՆԵՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
Անդերս Բերինգ Բրեյվիկը երկուշաբթի օրը կանգնել է դատարանի առաջ: Նրա փաստաբանն ասել է, թե Բրեյվիկն ուզում է Նորվեգիային ու ամբողջ աշխարհին պատմել, թե ինչն է առիթ դարձել Օսլոյի ծայրամասում զանգվածային սպանությունների եւ երկրի մայրաքաղաքի կենտրոնում պայթյուն կազմակերպելու պատճառը: Այդ մասին հաղորդում է reuters-ը: Հիշեցնենք, որ Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, նաեւ ուրբաթ երեկոյան երկրում իշխող
ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ «ԿՏՐՎԵԼ» ԵՆ
Ռումինիայի դպրոցների շրջանավարտների կեսից ավելին այս տարի տապալվել է միասնական քննություններից, հետեւաբար չի կարող ընդունվել բուհեր: «Դա վատագույն արդյունքն է վերջին 20 տարվա ընթացքում,- ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի մատուցմամբ ասել է Ռումինիայի կրթության նախարար Դանիել Ֆուներիուն՝ հավելելով,- երեխաները բավարար գիտելիքներ չեն ստանում դպրոցներում, եւ քանի որ այս տարի հնարավոր բոլոր միջոցներով կանխել ենք քննությունների ժամանակ արտագրելը, շրջանավարտները
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ 2-ՐԴՆ ԵՆՔ
Հուլիսի 16-24-ը Ամստերդամում կայացել է մաթեմատիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան։ Հայաստանից Արմեն Վարդանյանն արժանացել է արծաթե մեդալի։ Մնացած մասնակիցներից պատվոգրեր են ստացել Մհեր Մնացականյանը, Արտյոմ Քոսյանը, Դանիել Հայրապետյանը եւ Արշակ Մինասյանը։ Այս օլիմպիադան խոշորագույններից է, հիմնադրվել է 1956 թվականին: Այս տարի մասնակցում էր շուրջ 600 երիտասարդ, որոնք մինչեւ 20 տարեկան էին:
Աղմուկ՝ ոչնչից
Գիտության պետական կոմիտեն պատասխանում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա ՊՈԱԿ-ի կրտսեր գիտական աշխատող Ս. Գեւորգյանը բազմիցս հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի վարած քաղաքականության վերաբերյալ իր մեկնաբանություններով: Հոդվածագրի գրվածքները դիտարկվել են որպես ազատ մտքի դրսեւորումներ, սակայն քանի որ խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից ընդունված փաստաթղթում առկա տվյալների ճշգրտությանը, ապա
«ՏՈՒՖՏԻԶՄ», «ԿՐՈՒՏԻԶՄ» ԵՎ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
«Կինոարվեստ» մասնագիտությունն ընտրած դիմորդների խայտառակ պատասխանները հունից հանեցին քննական հանձնաժողովին: Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում 29 դիմորդ «Կինոարվեստ» մասնագիտության գծով հարցազրույց-քննություն հանձնեց: «Կինոարվեստ» մասնագիտության համար բուհը նախատեսել է 37 տեղ. 6 անվճար եւ 31 վճարովի: «Առավոտը» մասնակցեց քննության մի հատվածին: Դիմորդներին քննում էր 8 հոգուց բաղկացած հանձնաժողովը՝ կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը,
Չարենցի տան ավերակները՝ 2 միլիոն դոլա՞ր
Նոյեմբերյանցիները՝ 2 միլիոնանոց ավերակների մոտ: Նոյեմբերյանի տարածաշրջանից Արեւմտյան Հայաստան էր մեկնել մտավորականների խումբ, եղել Բայազետում, Կարսում, Վանում, Անիում: Ըստ նրանց, Կարսում վաճառքի է հանված այն տունը, որտեղ ապրել է Չարենցը: Խմբի թարգմանչուհին ասել է, որ փակցված հայտարարության համաձայն՝ Չարենցի տունը վաճառվում է 2 միլիոն դոլարով: Թուրքերը բարձրացրել են տան գինը, իմանալով, որ հայերը մեծ բանաստեղծի
ԱՆԳԱՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ՝ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ
«Մենք մնացել ենք մեր տեղում՝ Փայտակարանում, ուղղակի աշխարհագրական այլ անունով՝ Իրան» «Չկա հայրենիք, սփյուռք, կա մեկ հայրենիք, եւ մենք ապրում ենք Հայաստանով»,- ասում են առաջին անգամ հայրենիք եկած 65 ուրուգվայահայերը: Երիտասարդները 1970-ին ստեղծված «Ուրուգվայի «Անդրանիկ» երիտասարդական կազմակերպության» անդամներն են: «Անդրանիկը» այսօր 80 անդամ ունի: 15 հազար հայ է ապրում Ուրուգվայում, 2 դպրոց կա՝ Նուբարյան եւ


















































