Օրվա լրահոսը
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՖԻԼՄՈՒՄ
ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ «ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունը եւ «Հ1»-ը համատեղ ուժերով իրականացնում են «Հայաստանի ազգային հերոսներ» ֆիլմաշարը: Ֆիլմաշարի ռեժիսոր եւ գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ 15 ազգային հերոսի մասին էլ առանձին ֆիլմ է ներկայացվելու: Ֆիլմաշարի սցենարի հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու, մի շարք փաստագրական ֆիլմերի հեղինակ Տիգրան Սիրունյանն է: «Ասեմ, որ չենք
ՀՈԳԵՎՈՐԸ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
Անդրադարձ Սիփան աբեղայ Գէօրգեանի՝ «Առաւօտում» տպագրուած (16-06-2011) «Բաց, բայց անմիտ նամակ» յօդուածի առթիւ: Շուրջ երեք եւ կէս տասնամեակ առաջ, Երեւանում, երբ իմ կնքահայրութեամբ պիտի կնունք անէինք, ապագայ սանահայրը (ֆիզիկոս եւ գրագէտ հաւատացեալ մէկը) կնքելու համար հրաւիրել էր ո՛չ թէ քաղաքի՝ մօտիկ եկեղեցու քահանային, այլ աւելի հեռուից՝ Նորագաւիթի եկեղեցու Տէր Հօրը, ասելով, թէ՝ վերջինս աւելի հաւատացեալ
Սանահինը ուշադրության կարիք ունի
Լոռու մարզի Սանահին վանական համալիրը փլուզման եզրին է, ահազանգում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, որը շաբաթ օրը լրագրողական շրջայց կազմակերպեց դեպի 10-րդ դարում կառուցված Սանահինի վանական համալիր, նպատակ ունենալով հանրության, եկեղեցու եւ պետության ուշադրությունը գրավել 1996թ.-ից UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված՝ 6 եկեղեցիներից եւ 4 մատուռներից բաղկացած համալիրին: Այսօր Սանահինի համալիրը կատարյալ բարձիթողի վիճակում
ՓԼՎԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ
Մարդիկ չեն տուժել, բայց կտուժի կրթության որակը Շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում փլվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքի միջնամասը՝ ետին հատվածից: 4 հարկանի մասնաշենքի ետնամասի միջին հատվածը փլվել է 4-րդ հարկից մինչեւ առաջին հարկը: Դպրոցի նիստերի դահլիճը, ճաշարանն ու դասասենյակներն ամբողջովին գետնին են հավասարվել, հարակից պատերն էլ ճաքել
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԱՐՎԵԼ
Հուլիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Սասունցի Դավթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հովհաննես Ս.-ի վարած «ՎԱԶ-2107», 30-ամյա Արամ Խ.-ի վարած «ՎԱԶ-2107», 32-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՎԱԶ-2115» եւ 55-ամյա Հակոբ Ա.-ի վարած «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորները՝ 6-ամյա Մարիան, 3-ամյա Լիանան, 30-ամյա Քրիստինեն, 57-ամյա Վալիկոն, 33-ամյա Արմանը եւ
ՄԱՀԱՑԵԼ Է
«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը եւ վարորդի տվյալները պարզվում են) Ճամբարակ-Սեւան ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է 1983 թ. ծնված Թարխան Խ.-ի վարած «ՎԱԶ-21099»-ին, ապա՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով առաջին «ՎԱԶ-21099»-ում գտնվող 26-ամյա Արման Գալստյանը տեղում մահացել է, իսկ Գեղամ Թ.-ն եւ «Մերսեդեսի» երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՓԱԽՈՒՍՏԸ ԿԱՆԽՎԵՑ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Չայկինայի փողոցի մի տնից փորձել են բերման ենթարկել 2010 թ. նոյեմբերի 6-ից խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Դավիթ Խաչատրյանին: Վերջինս, նկատելով ոստիկանության ծառայողներին, տան 2-րդ հարկի պատուհանից ցատկել է եւ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն քիչ անց բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին: Դավիթը կալանավորված
ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ
Հուլիսի 16-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի փողոցի 4-րդ նրբ. թիվ 43 բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան եւ հեռախոսազանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, տան մեջ հայտնաբերվել է 85-ամյա Միխայիլ Շակշուեւի դին:
«ՖԼԱՄԻՆԳՈ» ԼՈՂԱՓԻ ՄՈՏ՝ ԴԻԱԿ
Ջրափրկարարը Սեւանա լճի «Ֆլամինգո» լողափում՝ ափից մոտ 20 մ հեռավորության վրա, լողանշանի կողքից ջրից դուրս է բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 18-ամյա Հրանտ Խաչատրյանի դիակը: Ըստ Սեւան քաղաքի հիվանդանոցի նախնական տվյալների, Հ. Խաչատրյանի մահվան պատճառ է հանդիսացել սրտի հիվանդությունը:
ՍՊԱՆԵԼ Է ԾԱՌԱՅԱԿՑԻՆ
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը (ծնվ. 1988թ. Շենգավիթի ԶԿ) մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (ծնվ. 1992թ., Կենտրոնի ԶԿ): Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրօրի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է
Միտումնավոր բացթողո՞ւմ
Դատարանը լիցենզավորման լեգիտիմությունը վիճարկելու հիմքեր է ստեղծել Առաջին հայացքից մանրուքներ թվացող վրիպումները կարող են վճռորոշ դեր խաղալ հասարակական կյանքում՝ խաթարելով բնականոն ընթացող գործընթացները՝ այս պարագայում իրավական: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր՝ կատարվածը միտումնավո՞ր էր կատարվել, թե՞ ուղղակի բացթողում էր, ոչ բավարար գիտելիքի արդյունք: Խոսքը փաստաբանների որակավորման քննությունները կազմակերպելու եւ դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով 2 տարի ժամկետով
ՍՊԱՆԵՑԻՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ԹՈՂԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏՈՂԻ
«Առավոտի» «Սպանության գործը դատարանում» (17.03.2009թ.) եւ «Փորձագետին կանչելու են դատարան» (22.08.2009) հրապարակումներում ներկայացրել ենք 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի սպանությունը: Գործը դեռ շարունակվում է: 2008թ. ապրիլի 6-ին տուրիստական գործակալության վարորդ Վաղարշակ Ոսկանյանը տնից դուրս է գալիս ինչ-որ մեկի անձնագիրը ստանալու նպատակով: Նա ազգականի հետ էր: Նորքի 5-րդ փողոցում նրանք հանդիպում են հարբած երիտասարդների, որոնցից մեկը, ինչպես տեղեկացրել
ԱԿՑԻԱ՝ ՄԵՏՐՈՅԻ ԹԵՄԱՅՈՎ
Երեկ, մայրաքաղաքի Անգլիական այգում, «Մենք դեմ ենք Մետրոյի թանկացմանը» քաղաքացիական կամավորական նախաձեռնության անդամները ակցիա իրականացրին: Նրանք միջոցառումը խորագրել էին՝ «Մեր Մետրոն՝ քո գույներով»: Panorama.am ի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները շապիկների վրա Մետրոյի հետ կապված տարբեր տեքստեր են գրում, որ հուլիսի 22-ին այդ շապիկները հագած մասնակցեն երթ-ակցիային ու 2-րդ նամակը փոխանցեն քաղաքապետին, վարչապետին: Ակցիայի մասնակիցները խնդրելու են
ՀԵՂԵՂԱՏԱՐՆԵՐԸ ԿՆՈՐՈԳԵՆ
Վերջին տարիներին մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքի մի շարք հատվածներ թե՛ հետիոտների եւ թե՛ ավտոմեքենաների համար անանցանելի են դառնում: Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, խնդիրը լուծելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու ուղղությամբ՝ հնարավորինս կարճ ժամկետում իրավիճակը կտրուկ փոխելու համար: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Հանրային ծառայություններ մատուցող
Ծախսի տա՞կ են գցում
«ԳԱԼԱ»-ն ստիպված է նոր հեռուստաաշտարակ վարձակալել Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վճռաբեկ բողոքը՝ կապված հին հեռուստաաշտարակը շահագործելու հետ, եւ անփոփոխ էր թողել վերաքննիչ դատարանի 26.04.2011թ. որոշումը: Այսինքն՝ Գյումրիի անկախ լրատվական ալիքը մոտ 3,5 տարի Գյումրիի քաղաքապետարանի հետ պատերազմելուց ու դատական քաշքշուկների մեջ հայտնվելուց հետո, վերջնականապես ստիպված է իր հեռուստասարքավորումներից
ԳՈՐԾԱՐԱՐԻ ԳԼԽԻՆ «ՍԱՐՔԵԼ» ԵՆ
Հարկայինի տեսուչներ Գարիկը (Սամվել Զաքարյան), Հրաչիկը, Նելսոնն ու Կարենը, չկռահելով, որ նկարահանվում են, «բյուջեն լցնելու» պատճառաբանությամբ՝ 300 հազար դրամի տուգանք են «նկարել»: Արդեն քանի տարի է՝ միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն միլիոնավոր գումարներ են հատկացնում մեր երկրի հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարության բարեփոխման համար: Սակայն տարեցտարի հարկերի հավաքագրումը մեր երկրում գնալով ավելի ու ավելի «սադիստական»
ՄԵՌՅԱԼ ԳՈՏԻ՞, ԹԵ՞ ԶԱՐԳԱՑՈՂ ԱԼԱՎԵՐԴԻ
Լոռվա մարզի բնակիչների մեծ մասը նախընտրում է ծուխ շնչել, քան սովից մեռնել Բնակիչների համար ամեն օր գործարանից դուրս եկող ծուխը տեսնելը սովորական է դարձել՝ լուսաբացը եւ մայրամուտը դիմավորելու պես մի բան: Թեղուտ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը Թեղուտի հանքավայրի շահագործման մեջ լուրջ վտանգ չի տեսնում. «Ցանկացած գործունեություն, անգամ երբ խորոված ենք անում, իր վնասն
«Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու»
Հանրային խորհրդի նիստերի փոքր սրահում կոալիցիան եւ Կոնգրեսը երեկ նստեցին դեմ առ դեմ, եւ մեկ ժամվա ընթացքում ՀԱԿ-ը պարզեց, որ կոալիցիան լայն լիազորություններ ունի: ՀԱԿ ներկայացուցիչները կանխավ հայտարարեցին, թե եկել են ոչ թե խոսելու, այլ լսելու: Կոալիցիայի անդամները ավելի լավատես էին եւ հայտարարեցին, թե ակնկալում են առողջ խոսակցություն: Նշված ժամին պատվիրակները մտան երկխոսելու համար նախատեսված
ԾԱՂԻԿ ՍԻՐԵԼԸ ՄՇԱԿՈՒՅԹ Է
Անցած տարվա հուլիսի 20-ին «Ծաղկի տոնը առանց ծաղիկների» հրապարակմամբ անդրադառնալով Վանաձորում ավանդաբար կազմակերպվող ծաղկի տոնին՝ ցավալի իրողություն էինք արձանագրել. Վանաձորում պակասել են ոչ միայն ծառ ու ծաղիկը, այլ նաեւ բնության նկատմամբ հոգատարությունը: Այս տարի վիճակը քիչ այլ է: Հուլիսի 17-ին նշված Ծաղկի տոնը ծաղկի սրահների համար հետաքրքրություն չէր առաջացրել, չնայած նախապես հրավիրվել էին: Մասնակցում էին
«ՆՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»
ՀԱԿ-կոալիցիա սկսված երկխոսության մասին այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը – ՀԱԿ-ի ներկայացուցիչների համար կարծես անակնկալ էր, որ կոալիցիայի աշխատանքային խումբը ներկայացնում է գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ հանրապետության նախագահին. ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը այդ շատ մեծ լիազորությունների շրջանակում: – Նախ, ինքնին ինստիտուտի մասին՝ երկխոսությունը, որպես այդպիսին, մենք (նկատի ունեմ կոալիցիան) պատկերացնում ենք
ՎՐԱԵՐԹԻ ՀԵՂԻՆԱԿԸ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ
Հուլիսի 16-ին Երեւան-Սեւան ավտոմայրուղու 56-րդ կմ-ում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա Արսեն Սաֆարյանին եւ դիմել փախուստի: Սաֆարյանը տեղում մահացել է: Նույն օրը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել վրաերթի հեղինակը՝ 22-ամյա Հարություն Բոզիկյանը: Պարզվել է, որ նա ոչ միայն եղել է ոչ սթափ վիճակում, այլեւ որպես հոգեկան հիվանդ ազատվել
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՔԱՐԸ
Երեկ, ժամը 12-ի սահմաններում, Սարալանջի ճանապարհին հսկա ժայռաբեկորը գլորվել եւ ընկել է ճանապարհով ընթացող տաքսու վրա: Բարեբախտաբար զոհեր չեն եղել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին՝ 37-ամյա Գեղամ Ավետյանին, իսկ ուղեւորուհուն՝ 30-ամյա Լիանա Խաչատրյանին, տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում միջին տարիքի մի տղամարդ մեզ հայտնեց, որ շինարարությունը պատկանում է ԱԺ պատգամավոր
ՄԵՆԵՋԵՐԸ՝ 4 ՄԱՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ
Հուլիսի 16-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Ֆոլցվագեն-Տուարեգ» մակնիշի 21 ԼՍ 853 համարանիշի ավտոմեքենան բախվել էր իրեն համընթաց երթեւեկող ՎԱԶ-21011 մակնիշի 65 ԼԼ 049 համարանիշի ավտոմեքենային: Հարվածից հետո «Տուարեգի» վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ՎԱԶ-21011 ավտոմեքենայում գտնվող 9 ուղեւորներից 4-ը մահացել են, իսկ 5-ը՝ մարմնական տարբեր աստիճանի
ՀԱԿ-Ը ՍԿՍԵՑ «ԳՅԱԼԱՋԻՆ»
Դարակազմիկ երեւո՞ւյթ, թե՞ գժանոց Երեկ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել ոմանց դիտարկմամբ՝ դարակազմիկ, այլոց գնահատմամբ՝ արտառոց իրադարձություն. երկրի իշխանությունն ու ընդդիմությունը ավելի քան եռամյա կոշտ հակադրությունից հետո, որի ընթացքում ընտրություններ կեղծվեցին, 10 մարդ զոհվեց, հարյուրավորները կալանավորվեցին, ու մի քանի տասնյակը բանտարկվեցին, երեկ նստեցին երկխոսության սեղանի շուրջ: Իհարկե, դա այն «սեղանը» չէր, որի մասին պատկերացնում
4-ԻՑ 2-Ը՝ «ԱՌԱՎՈՏԻՑ»
Երեկ լրացավ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 16 տարին եւ հանձնվեցին ԵՄԱ ամենամյա մրցանակները: Դրանց արժանացան «Առավոտ» օրաթերթի մեկնաբան Աննա Իսրայելյանը՝ հեռուստահեռարձակման լիցենզավորման 2010թ. մրցույթներին նվիրված հոդվածաշարի համար, «Առավոտ» օրաթերթի մեկնաբան Մարգարիտ Եսայանը՝ լրագրողական հետաքննությամբ Ռաֆայել Բազիկյանի գրական ստեղծագործություններն ընթերցող հասարակությանը վերադարձնելու համար (լուսանկարում), ինչպես նաեւ՝ «Շողակաթի» «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարը եւ «Ազատություն» ռ/կ խմբագիր Արթուր Պապյանը:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսաներորդ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ Եվ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «գրող մարդ ես, բայց ահագին բաներ չես հասկանում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ չեմ հասկանում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չես հասկանում, որ եթե ես չուզենայի, ինձի չէիք կարա խանգարեիք», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց չէինք կարա»,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇԻԼԱՇՓՈԹ
Երախտամոռության շքահանդես Սկիզբը՝ հուլիսի 14-ի համարում: «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ն առաջացել է 1982 թ. հիմնադրված Պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի հիմքի վրա, որը հետագայում անվանակոչվել էր դրա հիմնադիր Լեմիկ Նազարովի անունով եւ մասնագիտացած էր հետանցքի եւ ուղիղ աղիքի հիվանդությունների բուժման գծով: Գիտական կենտրոնը 2000 թ. սեփականաշնորվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, 2001 թ. նվիրաբերվեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնին,
ՍՈՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սովապահության օրեցօր աճող հանրաճանաչության ֆոնի վրա բժիշկները որոշեցին վերլուծել վերջինի ազդեցությունն օրգանիզմի վրա: Եվ այսպես, էներգիայի հիմնական աղբյուրը գլյուկոզան է: Եթե այն չի հասնում օրգանիզմ, նրա պաշարները պակասում են: Այս դեպքում օգնության է գալիս գլիկոգենի պաշարը: «Մարդկային մարմինը ստեղծված է այնպես, որ կարողանա որոշակի ժամանակ առանց սնունդ դիմանալ: Սակայն այս մեթոդի ազդեցությունը տարբերվում է՝ ըստ
Կառավարությունը լսեց բնապահպանների ահազանգը՝ որոշումը կայացված է ի նպաստ բնության պահպանության
«Մենք դեռ այսպիսի հաղթանակ չէինք ունեցել, նման նախադեպ չէր եղել, երբ մեր ձայնն այսպես օպերատիվ լսվեց ու կառավարությունն արձագանքեց հասարակության բարձրացրած խնդրին»,- ասում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Գիլանի արգելոցի կարգավիճակի հարցը լուծված է. գործադիրի եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում արգելոցի տեղում զվարճանքի «օբյեկտ» չի կառուցվի, կիսավարտ շինությունն էլ հնարավոր է, որ


















































