Օրվա լրահոսը
ԲԱՏԿԱ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
BBC-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը, Մինսկում տեղի ունեցած բողոքի լուռ ակցիայի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել: Երկրի ողջ տարածքում ձերբակալվածների թիվը, իրավապաշտպանների տվյալներով, գերազանցում է 200-ը: Բելառուսի ոստիկանությունը ձերբակալել է նաեւ ռուսական ծՁԹ հեռուստակայանի նկարահանող խմբի անդամներին, բայց հետո ազատ են արձակվել: Հաղորդվում է նաեւ «Ինտերֆաքսի» եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրողների, բելառուսական ինտերնետ-պարբերականների թղթակիցների ձերբակալության
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ
Անցած գիշեր Վրաստանում կալանավորվել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչը՝ Իրակլի Գեդենիձեն (նկարում) եւ նրա կինը: Այդ մասին հաղորդում է GHN-ը: Գործակալության տեղեկություններով, կալանավորման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Փոխարենը IPN-ը հաղորդում է Վրաստանի ոստիկանության կողմից եւս մի քանի ֆոտոթղթակիցների՝ European Pressphoto Agency-ի լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկաձեի, Associated Press-ի լուսանկարիչ Շահ Այվազովի (նրան հարցաքննելուց հետո
Ստրոսս-Կանի գործով դատախազը հրաժարվում է հրաժարական տալ
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Բենսը (նկարում), որը գլխավորում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոսս-Կանին առաջադրված մեղադրանքը պաշտպանող կողմը, հրաժարվել է հրաժարական տալ: Այդպիսի պահանջով հանդես էին եկել հայցվոր սպասուհու փաստաբանները: BBC-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ, իբր, Ստրոսս-Կանի կողմից սեռական բռնության ենթարկված սպասուհու շահերը ներկայացնող Քեննետ Թոմփսոնը պահանջել էր փոխել գործը վարող դատախազին, քանի
Պակիստանն իր միջուկային գաղտնիքը ծախել էր նաեւ Իրանին ու Լիբիային
Հուլիսի 7-ին ամերիկյան The Washington Post-ը հրապարակել է մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը Իսլամաբադում պաշտոնատար անձանց կաշառելու դիմաց մուտք է ստացել դեպի պակիստանյան միջուկային տեխնոլոգիաներ: Lenta.ru-ի մատուցմամբ, նամակը, որում ներկայացվում է վճարումներից մեկի մանրամասները, պարբերականին է փոխանցել բրիտանացի լրագրող Սայմոն Հենդերսոնը, որը նախկինում զբաղվել է «պակիստանյան միջուկային ծրագրի կնքահոր»՝ Աբդուլա Քադիր Խանի
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ Է
Չինաստանը հերքել է երկրի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինի (նկարում) մահվան մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները: Չինաստանի պետական լրատվական «Սինխուա» գործակալությունը հաղորդել է, թե 84-ամյա նախկին նախագահի մահվան մասին օտարերկրյա կազմակերպությունների տարածած հաղորդագրությունները ընդամենը շշուկներ են: Այդ մասին հաղորդում է reuters գործակալությունը: Հոնկոնգի Asia Television հեռուստաալիքը չորեքշաբթի երեկոյան ընդհատել էր լրատվական թողարկումը, եւ հաղորդավարը տխուր դեմքով հայտարարել
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա» հ/կ-ի հետ համագործակցության շրջանակներում սկսում է կրթական ծրագրերի նոր շարք: Որեւէ նախաձեռնություն կյանքի կոչելու եւ ցանկալի արդյունք արձանագրելու նախապայմանը նախագծերի կառավարման հմտությունն է: Դա ենթադրում է մի շարք գործընթացների սինթեզ. մասնավորապես՝ նպատակների սահմանում, հնարավոր ռիսկերի բացահայտում, դրանք կառավարելու մեխանիզմների մշակում, վերահսկողություն եւ վերջնական արդյունքի ամփոփում: Հայաստանի յոթ բուհի դասախոսներ հնարավորություն
Հրեշտակի թեւերով՝ դեպի Եվրոպա
Պետական կրթական հաստատության՝ ԵՊՀ-ի մեջ, օրը ցերեկով, մասնավոր համակարգ է գործում Բոլորովին վերջերս մայր բուհի ռեկտորի ընտրություն էր: Թե ինչպես եղավ, որ մրցակից թեկնածու չեղավ՝ համալսարանականները կծու հեգնանքով ասում են, որ ավելի լավ քանդող, քան Արամ Սիմոնյանն է՝ չգտնվեց: Նա, իրոք, անհավասար «մրցակցության» մեջ մտավ ինքն իր հետ եւ ծանր ու դժվարին պայքարում փայլուն ինքնահաղթանակ
ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ ԴԻՄՈՐԴՆԵՐ
Քննության արդյունքների հերթական բողոքարկումը Երեկ հայոց պատմություն առարկայի հուլիսի 4-ին կայացած քննության արդյունքների բողոքարկումն էր: Քանի որ միասնական քննությունների առաջին փուլում գրեթե բողոքարկողներ չեղան, ԵՊՀ-ում ձեւավորված քննակենտրոնում անտեղի ժամանակ չկորցնելու համար՝ բողոքարկումներն անցկացվեցին ԳԹԿ-ում: Բողոքարկումները սկսվեցին առավոտյան ժամը 10-ին՝ նախկին 9-ի փոխարեն: Նշենք, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլում ԳԹԿ-ն, հօգուտ դիմորդների, երկարացրել է բողոքարկումների օրերը՝
ՍԵՐԵՆԱԴԸ ՄԻՋՈՑ Է
«Գիտությունով կչալե» սերենադների կազմակերպությունը հուլիսի 11-ին սերենադի սիրահարներին հրավիրում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ սերենադի միջոցով դասական երաժշտություն ունկնդրելու: Համերգը կրում է «Սերենադը միջոց է…» խորագիրը: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, «Գիտությունով կչալե» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Տարոն Գասպարյանի խոսքով՝ կայանալիք համերգին երիտասարդ երաժիշտները սերենադի միջոցով փորձելու են հնչեցնել բարձրակարգ երաժշտություն. «Մեր նպատակն է՝ բոլորին
Տարեկան 10 հազար վերաբնակիչ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Օրերս ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարում, Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել՝ ասելով, որ «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում՝ բանակի գործոնի կիրառմամբ»: Նա նաեւ հայտարարել է, որ «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա՝ Իրեւանի եւ Զանգեզուրի»,
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Լռե՞լ, թե՞ ստորագրությունը (պատվիրակությանը) հետ կանչել Ամիսներ առաջ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մինչ այսօր նրանց երկխոսության մեջ որեւէ տեղաշարժ չկա եւ հավանաբար չի էլ սպասվում։ Հայկական իշխանությունները կարծես դեմ են առել պատի, որից ոչ մի ռեալ շարունակություն չի երեւում։ Նրանք ոչ այն է՝ լռեն, ոչ այն է՝ ետ կանչեն արձանագրությունները։ Երկու դեպքում էլ հարցը մեզ համար
ԵՂՎԱՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում հնագիտական պեղումներ սկսվեցին իրականացվել այն բանից հետո, երբ գյուղապետ Սպարտակ Զաքարյանը գարնան սելավներից հետո՝ դաշտ տանող ճանապարհով անցնելիս հողերում բացված կարաս էր նկատել: Գյուղապետի պատմելով, իր տեսած կարասի վերին շերտը չկար, բայց, այնուամենայնիվ, պարզ երեւում էր, որ կարաս է, իսկ տեսքն էլ շատ հին էր երեւում: Գյուղապետը միանգամից տեղյակ
«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը մեղադրում է իր նախկին ղեկավար աշխատակցին
«Առավոտի» հունիսի 18-ի «Ձեր ջուրը Ձեզ» հրապարակման մեջ ներկայացրել էինք Սյունիքի մարզկենտրոն Կապանի բնակիչների, քաղաքապետի ու քաղաքում գործող հ/կ-ների զայրույթն ու վրդովմունքը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօերեն Պատրիկ Լորենի այն հայտարարությունից, թե կապանցիները չեն տարբերում աղտոտ եւ պղտոր ջուրը: Հրապարակմանը արձագանքել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանը: Ըստ նրա,
ԴԱՐՁՅԱԼ ՎԱՆԱՁՈՐԻ «ՔԻՄԱՐԴԻ» ՄԱՍԻՆ
Աշխատանքի վետերանը առաջարկում է վերագործարկել ձեռնարկությունը, աշխատողները ահազանգում են թալանի մասին: Վանաձոր քաղաքի բնակիչ, աշխատանքի վետերան Գարուշ Խաչատրյանը ՀՀ անկախության 20-ամյակին ընդառաջ, համադրելով Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունները, եկել է այն եզրահանգման, որ առանց պետության միջնորդության ու անմիջական հետեւողականության՝ Վանաձորի քիմգործարանի վերագործարկումն անհնար է: Իսկ գործարանը ոտքի կկանգնի, եթե աշխատի պարարտանյութի արտադրամասը: Գարուշ Խաչատրյանը կարծում է,
ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 33-ամյա Արկադիա Դ.-ին, որը 2009 թ. հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրօրի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով: Արկադիա Դ.-ն կալանավորված է:
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթուր Ա.-ն «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի 4-րդ եւ 10-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-րդ դասարանի աշակերտուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ԴՐՍՈՒՄ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է հատուկ ծառայությունների ղեկավարների ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների շուրջ 10-րդ խորհրդակցությունը, որին մասնակցել են աշխարհի 93 երկրների ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը մասնակցել եւ ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը:
Հերթական «պատասխանողը»
Եթե հագուստի վրա գրում են՝ Բուշը մարդասպան է… Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի գլխավորությամբ, ընթանում է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ նույն համայնքի բնակիչ Կամսար Թամարյանի: Լեռնապատի ղեկավարը Կամսար Թամարյանին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը հրապարակավ արատավորելու մեջ: 2010 թ. սեպտեմբերի 1-ին «Ժամանակ» օրաթերթի հերթական համարում
ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓՈՎ ՈՒՐԱՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Հայաստանը լաբորատոր պայմաններ չունի ուրան ստանալու համար 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ եւ 233-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տոնոյանի եւ Հրանտ Օհանյանի կողմից 2010 թ. մարտին Երեւանում 90.8% գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ Գարիկ Դադայանից ձեռք բերելու, Երեւան-Թբիլիսի գնացքով
ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ
«Զարմանում եմ, թե ինչպես է հանքերի փորձաքննության արդյունքում ստացվել դրական եզրակացություն: Չինացիները զարմացել էին՝ այդ տարածքներում ջրաղբյուրներ տեսնելով: Բոլորը զարմանում են, բացի մեր պաշտոնյաներից»,- երեկ ասուլիսում նման կարծիք է հայտնել «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը: Panorama.am-ի փոխանցմամբ, բնապահպանը խիստ մտահոգություն է հայտնել, որ այս փոքր Հայաստանում բոլորը հանքավայրեր են որոնում. «Սա ԱՄՆ-ի հսկայական տարածքները չեն,
Հիվանդի տնից՝ կհսկեն
Երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական եռօրյա համագումարը: Առողջապահության ոլորտի մասնագետները, որոնք ժամանել են Արցախից եւ արտերկրից, հանդես կգան գիտական զեկույցներով: Համագումարին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ մեր երկրում օնկոլոգիական կենտրոն ստեղծելու համար Բելգիան ֆինանսական միջոցներ է տրամադրելու: Ըստ նրա, ներդրումները կկազմեն շուրջ $50 մլն: Նշենք, որ
Պայքարում են գնաճի դեմ
Այս տարվա հունվարից հունիս ժամանակահատվածում պարենային ապրանքների գները 16,2%-ով աճել են: Ճիշտ է, ամռան սեզոնով պայմանավորված, հունիսից սկսած որոշ ապրանքատեսակների՝ կարտոֆիլի, վարունգի, պոմիդորի, ձկնեղենի, կաթնամթերքի շուկաներում գնանկում է նկատվել, սակայն դա գնորդի գրպանի համար էական ազդեցություն չունի: Հիմնական սպառման ապրանքների՝ ձեթի, կարագի, մսի, ընդեղենի, շաքարավազի գները չեն փոխվել, դեռ մի բան էլ շարունակում են թանկանալ:
«ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԽՈՍԵԼԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ»
ՀԱԿ-ի լիդերներին խորհուրդ է տալիս ԱԺ նախագահը Երկարատեւ դադարից հետո երեկ աշխատանքային այցով Գյումրի էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մի խումբ կարկառուն հանրապետականների ու ԲՀԿ-ականների ուղեկցությամբ: Նրան ուղեկցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ Շիրակի մարզային կառուցի պատասխանատու, երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ այլք:
ՀՈՒՆԻՍԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Կես տարի առաջ ուժի մեջ մտավ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքը: Երեկ այդ կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ապահովագրական շուկայում առաջնային դիրք գրավող «Ռոսգոսստրախ-Արմենիան» տեղեկացրել էր, որ անցած կես տարվա ընթացքում իրենց կենտրոնում սպասարկվել է 25300 զանգ, միջինում՝ օրական 170 զանգ, գրանցվել է 5948 ապահովագրական պատահար՝ կես տարվա միջին օրական ցուցանիշը կազմել է 33 ՃՏՊ:
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՔ «ՎԻՎԱՍԵԼ»-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ եւ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից եւ հոգսերից ողջ ճանապարհորդության ընթացքում: Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր:
Հայաստանը «Forbes»-ից հաշիվ է պահանջել
Էկոնոմիկայի նախարարը մի բան է ասում, ֆինանսների նախարարը՝ մեկ այլ բան Այն, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է հեղինակավոր «Forbes» ամսագրի վարկանիշային աղյուսակի վերջին տեղում, մտահոգել է ոչ միայն կառավարությանը: Պարզվում է, ոչ պակաս անհանգստացած է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա երեկ հայտարարել է, որ անհամբեր սպասում է կառավարության ղեկավարի պարզաբանմանը. «Վարչապետը պետք է արձագանքի,
«ՔԱՐԸ ՎԵՐՑՐԵՔ՝ ԽՓԵՔ ԳԼԽԻՆ»
Եթե ձեզնից գերեզմանատանը տեղի համար գումար են պահանջում Միայն Երեւանում տարեկան մահանում է մոտ 7000 մարդ: Նրանց հուղարկավորությունը փոքր-ինչ վայելուչ կազմակերպելու համար մահացածների հարազատները պետք է ծախսեն առնվազն 62 հազար դրամ՝ դագաղի, երաժշտության, դիակի տեղափոխման եւ այլ ծախսերի համար: Սակայն դա ամենը չէ, մահացածի հարազատներն իրենց հանգուցյալին թաղելու համար հաճախ ստիպված են լինում հսկայական ծախսեր
Սերոբ-Գորիոնի դիմանկարից
Ըստ մեղադրական եզրակացության, մանկապիղծը նաեւ տեսագրում էր՝ շանտաժելու նպատակով Երեկվանից «Առավոտում» չէին լռում հեռախոսազանգերը նախորդ օրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսված Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասների հետ կապված: Սերոբ Տեր-Պողոսյանը, նույն ինքը՝ Սերոբ-Գորիոն Դեր-Բողոսյանը մի քանի օր հետո՝ հուլիսի 20-ին կդառնա 69 տարեկան: Նա ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում, ԱՄՆ քաղաքացի է,
«Հարցը թող լուծեն դատական ճանապարհով»
Ազատան գյուղի խաբված գյուղացիներին խորհուրդ է տալիս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: – Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչները շարունակում են բողոքել, որ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է վճարում կատարել 2007 թվականին մթերած կարտոֆիլի դիմաց: Համայնքի ղեկավար Վ. Իկիլիկչյանը մամուլում վերջերս հայտարարել է, որ ՊՆ-ն գյուղացիներին պարտք է մնում շուրջ 3 միլիոն դրամ: Իրականում ո՞րն
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ՄԻ ԲԵՎԵՌ ՁԵՎԱՎՈՐՎԻ
Խորհրդարանական ընտրությունների առնչությամբ համոզմունք է հայտնում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը : – ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովում ընդունված փաստաթղթերից առայժմ հայտնի է միայն հայտարարությունը: Սակայն ենթադրելի է, որ եղել են նաեւ առանձին բանաձեւեր: Դրանք հրապարակվելո՞ւ են: – Բնականաբար: Բանաձեւերի մեծ փաթեթ կա՝ ամեն հարցի վե րաբերյալ: Ընդհանուր ժողովը 4 տարին մեկ որոշում է սկսած միջազգային


















































