Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՏԿԱ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 08,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը, Մինսկում տեղի ունեցած բողոքի լուռ ակցիայի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել: Երկրի ողջ տարածքում ձերբակալվածների թիվը, իրավապաշտպանների տվյալներով, գերազանցում է 200-ը: Բելառուսի ոստիկանությունը ձերբակալել է նաեւ ռուսական ծՁԹ հեռուստակայանի նկարահանող խմբի անդամներին, բայց հետո ազատ են արձակվել: Հաղորդվում է նաեւ «Ինտերֆաքսի» եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրողների, բելառուսական ինտերնետ-պարբերականների թղթակիցների ձերբակալության մասին: Ակցիաները, որոնց մասնակիցները առանց հակակառավարական կարգախոսներ հնչեցնելու զբոսնում են փողոցներում եւ ծափահարում են, սկսվել են հունիսից ի վեր՝ ամեն չորեքշաբթի օր: Վերջին ակցիան թվով 6-րդն էր: Իշխանությունները փորձում են դաժանորեն ճնշել երկրի ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների բողոքի անգամ լռելյայն ակցիաները՝ ամեն անգամ ձերբակալելով տասնյակ մարդկանց: Հաղորդվում է, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բելառուս ակտիվիստների հետ համերաշխության երկու բողոքի ցույց, որին մասնակցել է շուրջ 50 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031