Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Ես դեմ եմ Սերժ Սարգսյանի լեգիտիմացմանը»

«Ես չեմ ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, ավելին, ես մեծ կողմնակիցն եմ, որ օր առաջ արտահերթ ընտրություններ լինեն, օր առաջ ամեն ինչ փոխվի: Բայց եթե դա պիտի վերածվի Սերժ Սարգսյանի լեգիտիմացման մի նոր սցենարի, ապա ես կատեգորիկ դեմ եմ նման սցենարին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ վստահեցնելով,

Մեդվեդեւը հանձնարարել է քննարկել սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումները

Նախագահ Մեդվեդեւը Ռուսաստանի արտգործնախարարությանը հանձնարարել է քայլեր մշակել  ավելի քան 20 հազար կոսովցի սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու  դիմումներին պատասխանելու համար: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է  ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Ավելի վաղ սերբական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վուկ Երմիչը հաստատել էր, թե մոտ 20 հազար կոսովցի սերբեր դիմել են Մոսկվային՝ իրենց ՌԴ քաղաքացիություն

ԱՄՆ դեսպան. Հայ-թուրքական արձանագրություններում որեւէ նախապայման չպետք է լինի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր մոտեցումը չի փոխվել: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել գործընթացին, երկու կողմերի հետ աշխատում ենք: Թուրքիայում ամենաբարձր մակարդակներում այս հարցը բարձրացրել ենք, եւ հուսով ենք, որ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի կողմից կիրականացվեն»,- քիչ առաջ Հրազդան հյուրանոցում հայ եւ թուրք գործարարների համաժողովի փակման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն ընդգծեց, որ արձանագրությունների ստորագրման

Թուրքիայի ԱԳՆ-ն չի ճանաչում Հայաստանում կնքված պայմանագիրը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է նախօրեին Երեւանում Հայաստանի ու Թուրքիայի ձեռնարկատերերի միջեւ կնքված համագործակցության մասին պայմանագրին։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունից հայտարարել են, որ թուրք բիզնեսմենների այցը Հայաստան եւ փաստաթղթի ստորագրումը եղել է առանց թուրքական կառավարության գիտության: «Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երեւանում կայացած գործարար ֆորումում Թուրքիայի ու Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ կնքված պայմանագիրը»,- ասված

Ֆեյսբուքյան «ամենաface» հարցերը

Ֆեյսբուքյան հարցեր կարդալը մեծ փորձություն է: Կարծում է սոցիալական ցանցից ակտիվ օգտվող Գուրգեն Ալեքյանը. «Մինչև կարդում եմ անգրագետ ձևակերպումներով հարցերը ու աչքի տակով անցկացնում պատասխանները, կյանքիս կեսը գնում է: Թող գրեն հետաքրքիր հարցեր, մեծ սիրով կպատասխանեմ, բայց դե մեկ -մեկ էլ հարց գրելուց առաջ մարդկանց մասինա էլի պետք մտածել: Մարդասեր եղեք և մի վտանգեք մեր

Մահացել է լեգենդար ամերիկահայ ջազմենը

80-ամյա ջազմեն Փոլ Մոթյանը, որը նվագակցել էր դաշնակահար Բիլ Էվանսին եւ այլ երաժիշտների՝ նոյեմբերի 22-ին մահացել է Նյու Յորքի մի հիվանդանոցում: Նրան նվիրված ընդարձակ հրապարակման մեջ Washingtonpost-ը հիշեցնում է, որ իր շուրջ 60-ամյա գործունեության ընթացքում պարոն Մոթյանն աշխատել է ջազային բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, իսկ Բիլ Էվանսի հետ նրա կազմած խումբը կարեւորագույններից մեկն էր ջազի

Շոկոլադը երջանկացնում է

«Ընկերուհուս ծննդյան օրը երկու մեծ տուփ նվիրեցի `մեկում հարդարման պարագաներ, մյուսում` շոկոլադ: Հիշում եմ՝ ժամը 12-էր, փուչիկներով կանգնած էի իրենց շենքի բակում, եկավ ու բացեց տուփերը: Շոկոլադի համար անգամ համբուրեց ինձ, իսկ մյուս նվերիս ուշադրություն էլ չդարձրեց: Այդ օրվանից ես նրա համար նվեր ունեմ »,- պատմում է Մարտինը: Օրեցօր շոկոլադի գներն աճում են,  չնայած դրան`մարդիկ

Կնոջ պատմելով` ամուսինն իրեն հարվածել է, ինչն այնքան է վախեցրել իրեն, որ վաղաժամ ծննդաբերել է մահացած երեխայի/ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Գեղարքունիքի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 03.00-ի սահմաններում, «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ից ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակչուհի, 26-ամյա Աննա Ադիլխանյանը: Վերջինս ծննդատանը հայտարարել է, որ վայր ընկնելու հետևանքով ինքը վաղաժամ` 8 ամսականում, ծննդաբերել է աղջիկ

Facebook-ը թողարկում է Windows-ի համար նախատեսված ծրագիր

Facebook սոցցանցը սկսել է փորձարկել Messenger ծրագիրը, որը նախատեսված է Windows-ի համար: Այն նման կլինի ICQ, Mail.ru Agent ու Yahoo! Messenger ծրագրերին, կունենա չաթ, տեղեկացումների համակարգ և իրական ժամանակում կցուցադրի ընկերների ակտիվությունը: Այսպիսով, օգտագործողները հնարավորություն կունենան առանց դիտարկիչ բացելու օգտվել սոցցանցից: Messenger-ի բետա-տարբերակն առայժմ հասանելի է սահմանափակ թվով օգտագործողների: Ծրագիրը համատեղելի է Windows 7 օպերացիոն

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստն է

Ըստ մեր տեղեկությունների, այսօր տեղի կունենա  ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Վերջին մեկ ամսվա  ավանդույթին հավատարիմ՝ դարձյալ ՀՀԿ շենքի մոտ կհավաքվեն լրագրողներ, րոպե առաջ իմանալու,  թե ինչ հերթական հրաժարականներ եւ պաշտոնանկություններ կլինեն, ով ում կժպտա եւ ով ում ձեռքը կսեղմի, ով ում կշնորհավորի եւ ով ում կարհամարհի: Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

«Դասախոսները մեզ չեն բարեւում». Ասում է Հյուսիսային համալսարանի ուսանողներից

Հյուսիսային համալսարանի ուսանողները բողոքում են` ուրիշ համալսարանների տղաներ գալիս են, անընդհատ դռները բացում ու դասը խանգարում: «Բուֆետ էլ չենք կարողանում մտնել»,- ասում է Լուիզա Մկրտչյանը: Իսկ Տաթեւ Մկրտչյանը բողոքում է լսարաններից: Ասում է՝ դրանք փոքր են.  «Կուրսում 27 հոգի ենք ու դժվարությամբ ենք տեղավորվում»: Մանկավարժության բաժնի ուսանողուհի Հերմինե Ուլիխանյանն էլ ցանկանում է, որ բուժկետում աշխատող

Սահակաշվիլին պարգեւատրել է ռուսների հետ բանակցած դիվանագետներին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տարբեր մասնագիտությունների, այդ թվում՝ դիվանագիտական  կորպուսի, ներկայացուցիչներին  պարգեւատրել է  նախագահի կողմից սահմանված Վսեմափայլության շքանշանով: Պարգեւատրման արարողությունը նվիրված է եղել «վարդերի հեղափոխության» ութերորդ տարեդարձին եւ «Գիորգոբայի» տոնին: Trend-ի մատուցմամբ, Սահակաշվիլին շեշտել է մասնավորապես վրաց դիվանագետների հաջողությունները եւ պարգեւներ է հանձնել դիվանագետների այն խմբին, որն  Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի  անդամակցության շուրջ այդ երկրի

«Էն ու՞մ ռոմանտիկ ախպերնա». Ասում են ընկերները Աշոտին, իսկ նա սպասում է եւ կարոտում

  Մինչ Հարութը եւ իր ընկերը «դիրքավորվում են»՝ թաքուն նկարելու Մելինեին, Աշոտի սիրտը «կանգնում է» անհանգստությունից՝ աղջիկը հանկարծ վատ չզգա իրեն: Աշոտի միակ ցանկությունը Մելինեին գեղեցիկ անակնկալ պատրաստելն էր… «Մի քանի ամիս էր՝  նկատել էի Մելինեին, դուրս շատ էր եկել: Անընդհատ հանդիպում էինք տրանսպորտում, մի օր էլ չդիմացա, որոշեցի գնալ եւ հետը խոսել»,- պատմում  է

Երեւանում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի կգումարվեն եւս 60-ը

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում ավագանին միաձայն հավանություն է տվել «Երևանտրանս» ընկերության հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկների աշխատանքը համակարգելու համար կստեղծվեն օպերատորների , ինչպես նաև նոր ներկրվող ավտոբուսներով պայմանավորված`վարորդների և տեխնիկական սպասարկողների հաստիքներ: Երևանի քաղաքապետը օրակարգի այս կետի առնչությամբ նշել է, որ 2011թ.-ին մայրաքաղաքում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի

«Նրանք սպանել են ոչ միայն Արտակին, այլ նաեւ ականատեսներին»,- ասաց «ինքնասպան» եղած սպայի մայրը

Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված  «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում սպանված Արտակ Նազարյանի գործով դատարանում էին 5 ամբաստանյալները՝ կապիտան Հակոբ Մանուկյանը, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Միայն վերջինը կալանավորված չէ. եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: 1 ժամով ընդհատվել էր Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ

Մարտի 1-ի քննչական խմբի նոր ղեկավարի տունը կռի՞վ են գցել

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացած հաղորդագրությամբ ասվում է, որ որոշ լրատվամիջոցներում մարտի 1-ի քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.«Վաղինակ Ջանազյանի կինը երբևէ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դուստրը չի եղել (պետք չէ ընտանիքներում կռիվ գցել):  Նրա աները կենսաթոշակառու է և պետական պաշտոն երբեք չի զբաղեցրել: Ընտանիքի անդամները ոչ մի

Ադրբեջանում պահվող հայ գերիները նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները երեկ հերթական այցն են կատարել Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին։ Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից, ռազմագերիները կազմակերպության աշխատակիցների միջոցով նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին։ Կարմիր Խաչի ներկայացուցիչները ծանոթացել են պայմաններին, որոնցում պահվում են հայ զինվորները եւ քաղաքացիական անձինք։

Քաղաքապետի թեկնածուն՝ ծառի վրա

Նկարի հեղինակը Իջեւանի Օրհուս կենտրոնն է: Նրանք քաղաքական գործիչներին առաջարկում են քարոզարշավի ընթացքում չվնասել բուսական աշխարհը: Կասկածից վեր է, որ որեւէ քաղաքում, այդ թվում Իջեւանում պաստառ փակցնելու տեղերի պակաս չկա: Ավելին, դրանց տեղը սահմանվում է քարոզարշավից առաջ ու էլի կասկածից վեր է, որ ծառը չէր կարող նախընտրական գովազդի հարթակ սահմանվել: Բայց Իջեւանի նոր ընտրված քաղաքապետը,

Պետրոս Մակեյան. Վարչապետից սկսած մինչեւ նախարարներ հավակնում են պոլի շորի պիտակին (Տեսանյութ)

Այսօր ՄԱԱ-ում կադրային քաղաքականության մասին քննարկման ժամանակ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը հիշեց Արշակ Սադոյանի ասածը, որն, ըստ նրա, թեւավոր խոսք է դարձել՝ ավելի լավ է ՀՀՇ-ից լինի, թեկուզ «պոլի փետ» լինի: Շարունակելով այդ միտքը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ «պոլի փետի» այդ կարգախոսը վերջին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիա փ. 60 և 62 համարների, Մալաթիա փ. 84 – 94 համարների, Արարատյան 2-րդ զանգվածի, Կուրղինյան փողոցի առանձնատների, Սեբաստիա փողոցի 78, 80, 82, 86, 141, 141/2, 141/3, 141/5 շենքերի և

Պտղի սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում կհանգեցնեն ժողովրդագրական խնդրի

Մեր օրենսդրությունը թույլ է տալիս հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 12 շաբաթական հղիության դեպքում: Սակայն նույն օրենքը նաեւ թույլ է տալիս 12 շաբաթականից էլ բարձր դեպքում աբորտ անել, եթե այդ հղիությունը բռնաբարության արդյունք է կամ առողջության համար վտանգավոր: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը: «Ճիշտ է, եկեղեցին այլ կարծիք ունի աբորտների մասին, բայց եթե դա

ՀՀԿ խոսնակը հակադարձում է Թուրքիայի նախագահին

«Եթե պարոն Գյուլն անդրադարձել է հայ-թուրքական գործընթացին, ապա լավ կաներ, որ խոսեր նաեւ հարցի շուրջ բուն Թուրքիայի գործելաոճի մասին, քանզի պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը լրջորեն վնասում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Եթե Թուրքիան խոսում է այնպիսի քայլերի մասին, որոնք կարող են հանգեցնել երկու երկրների հարաբերությունների ջերմացմանը, ապա պետք է անհապաղ վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը

Սյունիքի Քաջարան գյուղի բնակիչներին սպառնում են ու վախեցնում

Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի (լուսանկարում) փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները  չստորագրեն պայմանագրերը: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ` Քաջարան գյուղի 181,7 հա հողատարածքը, որի մեջ, ըստ գյուղապետի,

ՀՊՏՀ-ում «ուսանողական աշուն է»

09:50 րոպե: Հայկական պետական տնտեսագիտական համալսարան: Դրսում ուսանողները շատ քիչ են: Մի քանի տղա ներմուտքի մոտ ինչ-որ հարցեր են պարզում: Մի քանիսն էլ  վազում են այս ու այն կողմ:  Համալսարանի ներսում  աշխույժություն չկար. բոլորը դասի էին: Մի լսարանի դուռ բացեցինք: Ուսանողները ուշադիր դասախոսին էին լսում: Դասախոսություն էր չոր ու ցամաք թվերի մասին: Ուսանողական խորհրդում ամեն

Մահացել է Հրանուշ Հակոբյանի հայրը

Այսօր 84 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ԳՊՀ խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր  Հրանտ Խաչատուրի Հակոբյանը:

Ավտովթար Երևանում. «Օպել»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 02.30-ի սահմաններում, Նոր Խարբերդի բնակիչ, 41-ամյա Վարդանիկ Պողոսյանը, վարելով «Օպել» մակնիշի 30 ԼՍ 135 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում ընդհարվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են

Երկու վազորդներ մահացել են մրցման ժամանակ

Ֆիլադելֆիայում անցկացված մարաթոնյան վազքի ամենամյա ավանդական մրցման ժամանակ երկու վազորդ է մահացել, որոնցից մեկը` հենց եզրագծի վրա: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` եւս տասը վազորդ տարբեր վնասվածքների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Մարաթոնյան վազքին մեկնարկի ելել է 25 հազար մարդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աֆրիկացի օլիմպիական չեմպիոնուհին սիրահարված է Անդրե Աղասիին

Եթովպացի ճանաչված մարաթոնյան վազորդուհի Դատարտու Տուլուն հարցազրույցներից մեկում խոստովանել է, թե իր ամենասիրած մարզաձեւը թենիսն է, եւ ինքը սիրահարված է Անդրե Աղասիին եւ Մարթինա Հինգիսին: Տուլուն աֆրիկացի առաջին կին  մարզուհին է, որին հաջողվել է նվաճել օլիմպիական մեդալ: Ընդ որում, նա երկու «ոսկի» ունի Բարսելոնից եւ Սիդնեյից եւ մեկ «արծաթ» էլ` Աթենքից: Վազորդուհու նախասիրած մրցատարածությունը 10

Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսը» Տիգրան Սարգսյանին

Նախ ցանկանում եմ ասել, որ իմ նամակների առնչությամբ ՀՀ դատախազությանն ուղղված ձեր միջնորդությունը ողջունելի է: Այժմ բուն թեմայի մասին: Համոզված եմ, որ քննչական խմբի մոտ առաջանալու են մի շարք հարցեր, եւ ստորեւ ներկայացրած իմ հարցադրումները կօգնեն քննությանը: Իսկ եթե այնուամենայնիվ անակնկալ մատուցեք հայ հասարակությանն ու փորձեք ազնիվ պատասխաննել իմ հարցերին, ապա նախօրոք, նախապատրաստվելով, դուք հնարավորություն

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյան . Կոռուպցիոն ռիսկը միշտ էլ կա (տեսանյութ)

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ «Մաթեմատիկա» առարկայի Շտեմարանների առաջին մասը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայինը՝ մինչեւ դեկտեմբերի վերջ: Նպատակն, ըստ նրա, կանխատեսելի քննություններ ունենալն է. «Վարչապետի մոտ ունեցած խորհրդակցության արդյունքում եկանք այն եզրակացության, որ ընդհանրապես ընդունելության քննությունները պետք է հեշտացնել, հնարավորինս կանխատեսելի ընթացք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930