Օրվա լրահոսը
ԴԵՌ ՀԱՄԱՆԵՐՎՈՒՄ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը: Հունիսի 12-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 434 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Թոմաս Մելիայը խնդրել է տեղեկացնել 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի՝ մասնավորապես 10 անձանց մահվան հանգամանքների
ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի երկու գործ է փակվել
Սակայն Եվրոպական դատարանում Հայաստանի զինդատախազ ներկայացուցիչը նախընտրել է խոսել միայն «Ա1+»-ի գործով վճռի կատարման քննությունը փակելու մասին: Եվրոպայի խորհրդի կայքէջում միայն երեկ վերջապես հրապարակվեցին այն որոշումները, որոնք ԵԽ նախարարների կոմիտեն կայացրել էր հունիսի 7-8-ի հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը: «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով
ՍԱ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱԿ-Ի ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՍԿԻԶԲ Է
Վստահ է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը – ՀՀԿ-ի գործիչները միայն երկխոսության ձախողումից հետո սկսեցին խոսել այն մասին, որ դրանով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե պետության ներսում կա միայն երկու քաղաքական ուժ՝ իշխանությունը եւ ՀԱԿ-ը, որոնք պիտի բանակցեն միմյանց հետ: Մինչդեռ, ըստ նրանց՝ երկխոսությանը պետք է մասնակցեն նաեւ խորհրդարանական ընդդիմադիրները՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ
Այս երեւույթի վկան կլինենք նաեւ Կազանում Հունիսի 25-ին Կազանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով հանդիպումը։ Ենթադրվում է, որ այդ հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են հավանություն տալ Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: Համենայնդեպս, նման հույսեր են փայփայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ու մասնավորապես՝ ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն: Բայց ո՛չ Հայաստանում,
ՃԱՆԱՊԱՐՀ ՏՎԵՔ՝ «ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆՆ» Է ԱՆՑՆՈՒՄ
Երեկ ականատես եղանք, թե ինչպես էին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Երեւանի Հալաբյան փողոցում կատարում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակցի դերը: ԴԱՀԿ երկու աշխատակից կարմիր դրոշակներով Հալաբյան փողոցի վրա ՀՀ արդարադատության նախարարության եւ ԴԱՀԿ շենքի դիմաց կանգնեցնում էին ավտոմեքենաները: Պարզվեց, որ ԴԱՀԿ վարչական տարածքից դուրս էր գալիս «Մերսեդես 550» մակնիշի 500
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնհինգերորդ ՏԱՐԵՄՈՒՏԻ ԲՈՐՇՉ Հիմա «Արարատի» էդ աննախադեպ հաջողությունները հիշելով՝ մտածում եմ, որ, այնուամենայնիվ, Ֆալյանն էդ աննախադեպ հաջողություններից տխրած էլ կլինի, որովհետեւ մարդ արարածը չի կարող խորապես չտխրել՝ տեսնելով ու հասկանալով, որ իր աշխատանքն ու ամագը չեն գնահատվում ու չեն կարեւորվում. ինչ վերաբերում է անձամբ Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանին, վերջինս ոչ միայն ըստ արժանվույն
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՕԾԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ
Օրերս հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնի Օքսֆորդ փողոցում գտնվող անգլիական «Դեբենհամս» խանութում, ուր հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եկել էր ներկայացնելու իր օծանելիքը: Քարդաշյանն ասել է, որ օծանելիքի ստեղծման համար ոգեշնչվել է իրեն շրջապատող գեղեցիկ իրերով:
ԱՐԴՅՈՔ ՃԻ՞ՇՏ ԵՔ ՍՆՎՈՒՄ
Թեստ-ախտորոշում Ամեն ինչ անո՞ւմ եք այնպես, որպեսզի սնունդը ձեզ պարգեւի ոչ միայն բավականություն, այլեւ օրգանիզմին օգտակարություն: 1. Շատ հաճախ դուք սնվելիս… ա. դիտում եք հեռուստացույց, կարդում եք թարմ մամուլը- 1 միավոր, բ. «շատախոսում» եք որեւէ թեմայի շուրջ- 2, գ. սնվում եք ըստ օրենքի՝ «Ուտելիս ես խուլ եւ համր եմ»- 3: 2. Մանրակրկի՞տ եք ծամում սնունդը:
Երգչուհին մայրացավ
Ճանաչված ուկրաինացի երգչուհի Անի Լորակն արդեն լույս աշխարհ է բերել իր դստրիկին: Երգչուհին եւ նրա բիզնեսմեն ամուսինը՝ Մուրատը, հունիսի 9-ին դարձան ծնողներ: Երեխայի սեռը հղիության ողջ ընթացքում ամուսինները չեն ցանկացել իմանալ: Դա նրանց համար անակնկալ եղավ: Լորակն իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր. «Ինձ համար կարեւորը ոչ թե երեխայիս սեռն է, այլ նոր եւ առողջ
Հերթական սերը
Քսենյա Սոբչակը նոր սեր ունի: Փաստորեն, հեռուստահաղորդավարուհին երկար մենակ չմնաց ու չտխրեց պատգամավոր Սերգեյ Կապկովից հեռանալուց հետո. բաժանումից հետո նա հանդիպում էր «Պրակտիկա» թատրոնի ռեժիսոր Էդուարդ Բայակովի հետ: 46-ամյա ռեժիսոր, «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի հիմնադիր Բայակովին Սոբչակը պատահական է հանդիպել: Ընկերների խորհրդով՝ Քսենյան նոր օգնական էձեռք բերում. Սոնյան՝ Քսենյայի օգնականը, Բայակովի դուստրն է: Վերջերս Սոբչակին
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ
Նախաձեռնության հեղինակները ցանկանում են իրականություն դարձնել աստվածաշնչյան հայտնի դրվագի նկարագրությունը Շուրջ մի քանի ամիս է՝ Հաղթանակ զբոսայգու բարձունքը հայ մտավորականներից բաղկացած մի նախաձեռնող խմբի ուշադրության կենտրոնում է: Նրանք արդեն երեք ամիս մտորում են Հաղթանակ զբոսայգու բարձունքում բնական չափերով աստվածաշնչյան Նոյի տապան կառուցելու մասին: Մտահղացման հեղինակը մասնագիտությամբ ճարտարապետ, ՀՀ նկարիչների միության քանդակագործական կոմբինատի նախկին տնօրեն, այժմ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ»՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիում մեկնարկել է «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնը, որը կազմակերպել են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ «Փյունիկ» հիմնադրամը՝ Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ: 25 նկարիչներին առաջին հերթին հետաքրքրում էր Գյումրիի հին քաղաքային միջավայրը՝ պատմաճարտարապետական հուշարձանները, Շիրակի բնաշխարհը, հեռումոտիկ գողտրիկ բնակավայրերը: «Ես ուրախ եմ, որ վերջապես «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնը եկավ, հասավ իմ ծննդավայր Շիրակ աշխարհ՝ Արթիկ,- ասում է
«ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՏԱՐԵԳԻՐՔ»
2010 թվականը մեր ֆուտբոլի համար ամենատպավորիչներից էր: Ու խորհրդանշական է, որ «Totalfootball.am»-ի նախաձեռնությամբ եւ ՀՖՖ նախագահի աջակցությամբ լույս տեսած «Հայկական ֆուտբոլի տարեգիրքը» անդրադարձ էր հենց 2010 թվականին: Երեկ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին թե ազգային ու երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստները, թե ՀՖՖ նախագահը, թե ակումբների ներկայացուցիչները: «Տարեգրքում» լուսանկարներով ներկայացված են 2010-ի
ՎԵՐԱԴԱՐՁ՝ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմն իր վերջին նիստում համայն հայության համար մարզական այս խոշորագույն իրադարձության ղեկավարի պաշտոնում ցանկացել է տեսնել ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ ընտրությունը ճիշտ է կատարվել: Իշխան Զաքարյանը, որ 1997 թվականից եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, Համահայկական խաղերի անցկացման գաղափարի հեղինակ Աշոտ
ՏԻԳՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ. «ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի՝ օրերս հայկական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը մարզաշխարհում ինչ-ինչ քննարկումների տեղիք է տվել, որի պատճառով ֆեդերացիայի նախագահը երեկ ցանկություն էր հայտնել հանդիպել լրատվամիջոցների հետ՝ մեկնաբանություններ տալու: «Ես առաջին հերթին ուրախ եմ, որ այս պահին այստեղ են նաեւ այդ հեռուստաընկերության ներկայացուցիչները: Ես կներկայացնեմ իրականությունը եւ եթե նրանք հակադրելու բան կունենան,
Ֆրանսիացիները մասնագետներ կպատրաստեն
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հրավերով այս օրերին Հայաստանում է ֆրանսիացի երաժիշտ, Ֆրանսիայի «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Բաքմանը: Նա Հայաստան է ժամանել լարային գործիքներ պատրաստող վարպետների մրցույթ անցկացնելու համար: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ֆրանսիացի երաժիշտը հանդիպեց լրագրողների հետ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ կարեւորելով ֆրանսիացի հյուրի
ՓՈԽԱՆՑԵԼ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ
Երիտասարդ դաշնակահարներին խորհուրդ են տալիս Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամները Խաչատրյանական դաշնակահարների մրցույթի ժյուրին: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթը (դաշնակահարներ եւ կոմպոզիտորներ), որ մեկնարկել է հունիսի 6-ին, հատելով առաջին փուլի եզրագիծը, հնարավորություն տվեց մասնակիցներին սկսելու երկրորդը: Խոսքը վերաբերում է դաշնամուր մասնագիտությանը: Շուրջ 10 երկրից մրցելույթների ելած մոտ 30 երիտասարդ երաժիշտներից երեկ «Արամ Խաչատրյան»
«ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»՝ ԸՍՏ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ
Կամ՝ անտեղյակության վնասները ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը օրերս «Մեդիամաքսին» ասել էր, թե «Թուրքիան միջազգային հանրության աչքերին փոշի է փչում՝ հայտարարելով Անիի մայր տաճարի եւ Սուրբ Փրկիչ եկեղեցու վերականգնման մասին»: Ըստ նույն աղբյուրի, փոխնախարարը հավելել էր, թե հայկական պատվիրակության անդամները մտադիր են Անիի վերականգնման հարցը բարձրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության հանձնաժողովի հունիսյան նիստի շրջանակներում. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի
ԻՆՔՆԱՁԻԳ՝ ՏԱՆԻՔՈՒՄ
Հունիսի 9-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Անիի բաժնի ծառայողները տներից մեկի ավտոտնակի տանիքից հայտնաբերել են «ԱԿ-74» ինքնաձիգ եւ ինքնաձիգի 60 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
«ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ»՝ ՎԿԱ
Ոստիկանության Չարենցավանի բաժին է դիմել 62-ամյա Օհան Խ.-ն եւ հայտնել, որը նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, փախցրել են Չարենցավան քաղաքի սկզբնամասում՝ «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ կայանված իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 15-ամյա Արթուր Գ.-ն, փախցրած ավտոմեքենան Չարենցավան-Երեւան-Ֆանտան ճանապարհի խաչմերուկում վթարի ենթարկելուց հետո, փախուստի դիմելու պահին բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին:
ՏԱՆ ԴԻՄԱՑ՝ ՎՐԱԵՐԹ
Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձեռքի եւ ոտքի կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 77-ամյա Ջեմմա Ու.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանները պարզել են, որ կնոջը, նրա տան դիմաց, վրաերթի է ենթարկել անհայտ մակնիշի ավտոմեքենան:
Փլվել է Տեղ գյուղի դպրոցը
Երեկ, ժամը 14:00-ի մատույցներում փլվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի երկհարկանի կենտրոնական մասնաշենքը: Այստեղ շենքի նկուղային հարկում մայիս ամսից շինարարություն էր: Տեղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայրական գյուղն է: Գյուղի միջնակարգ դպրոցի շենքի փլուզումից հետո աշակերտների համար քննությունները կկազմակերպվեն գյուղի մշակույթի տանը: Այժմ դպրոցի տնօրինությունն աշխատանքներ է տանում մշակույթի տանը հարմարավետ
«Մենք «Եհովայի վկաներ» ենք»
Վանաձորի երիտասարդները կարողացել են կանխել «Եհովայի վկաների» հավաքը Վաղ առավոտից Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգու մարդաշատությունը աչք էր ծակում: «Եհովայի վկաներ» աղանդի անդամները որոշել էին մարզային եռօրյա համաժողով անցկացնել Երկաթուղայինների ակումբում, սակայն հանդիպել էին փակ դռների եւ ոստիկանների: Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Էվինյանը պարզաբանեց, որ միայն հասարակական կարգը պահպանելու համար են եկել. «Սեփականատերը դեմ էր իրենց
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Էպիլեպսիայով տառապող 17-ամյա պատանին օգնության կարիք ունի, պաշտոնյաները լռում են: Տավուշի մարզկենտրոն Իջեւանի Թուխիկյան փողոցի 25 շենքում բնակվող 17-ամյա Արթուր Արմենի Գրիգորյանը 2009 թվականից հիվանդ է: Իջեւանի առողջության պահպանման կենտրոնում կատարված ախտորոշմամբ պարզվել է, որ նա տառապում է «պարցիալ էպիլեպսիա երկրորդային գեներալիզացված նոպաներով հիվանդությամբ եւ կարիք ունի MPT հետազոտության»: Արթուրի հարազատների վկայությամբ՝ 2 տարի առաջ
ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ՝ ԶՈՐԱՑՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ավելացնել մագիստրատուրայի անվճար տեղերի քանակը զորացրված երիտասարդների համար: Ըստ «Մեդիամաքսի», ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ այս պահի դրությամբ անվճար տեղերի քանակը 99-ն է, սակայն մինչեւ օգոստոսի վերջ նախատեսվում է հասցնել 125-130-ի: Նախարարի խոսքով, բազմաթիվ երիտասարդներ, որոնք տեղեկացել են կառավարության այս նախաձեռնության մասին, խնդրել են ավելացնել թափուր տեղերի
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴԻՆ
Աղանդավորները սպառնում են հայր Ղեւոնդին Youtube-ում տեղադրված տեսանյութի համար՝ տեղեկացնում է emedia.am-ը: Պատճառն էլ այն է, որ հայր Ղեւոնդ վարդապետը վերջերս Youtube- ում տեսանյութեր է տեղադրել, որոնք պատմում են «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին: Հոգեւորականը մարդկանց իրազեկելու նպատակով տեղադրել էր 6 մասից բաղկացած տեսանյութ, ինչն էլ, տեր Ղեւոնդի խոսքով՝ առաջացրել է «Կյանքի խոսքի» ներկայացուցչի զայրույթը:
Փառատոնի բացումը՝ Քիառոսթամիի ֆիլմով
Հուլիսի 10-17-ին անցկացվող «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր՝ միջազգային խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, Հայկական համայնապատկեր, ինչպես նաեւ նոր՝ «Կորիզ» կարճամետրաժների ծրագիրը: Ընդհանուր առմամբ ստացվել է 631 հայտ 81 երկրից, որից ընտրվել է 150-ը՝ 45 երկրից: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը
ԿԳՆ-ն արձագանքում է
Երեկ կրթության եւ գիտության նախարարությունից ստացել ենք հաղորդագրություն, որում ասված է. «Առավոտի» հունիսի 10-ի համարում տեղ գտած «Խոստումներով մի կերակրեք» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները հաջորդ շաբաթ վերջապես կստանան ՀՀ ԿԳ նախարարության խոստացած մրցանակները: Հարցի ձգձգումը պայմանավորված էր նախարարության բյուջեում նման միջոցների նախատեսված չլինելով, ինչպես նաեւ՝ պետական բուհերում, որոնց աջակցությանը դիմել


















































