Օրվա լրահոսը

Կապանցիները թունավորվել են պիցցայի՞ց

Նոյեմբերի 9-ին տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 7-ի գիշերը պիցցայից թունավորման ախտանիշներով Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Շինարարների թաղամասի նույն ընտանիքի  3 անդամները: Այսօր նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Ըստ հիվանդանոցի գլխավոր վարակաբան Աիդա Բադալյանի` մոր եւ 2 աղջիկների առողջական վիճակը արդեն լավ էր եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո նրանք դուրս են գրվել: Սակայն,

Լոռու գյուղապետերը անտառահատումների դեմ ոչինչ չեն ձեռնարկում

Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ ջեռուցման սեզոնի մեկնարկի եւ դրանով պայմանավորված անօրինական ծառահատումների թեման են քննարկել Լոռու մարզպետը, գյուղատնտեսության նախարարության, Լոռու մարզի դատախազության, ոստիկանության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ու անտառամերձ գյուղերի ղեկավարները: Պետական կառույցները հույս ունեին, որ համայնքների գազիֆիկացումը կնազվեցներ անտառի շահագործումը, սակայն, գյուղնախարարության տվյալներով, շարունակվում է Լոռու մարզի որոշակի տարածքներում

Արսեն Քարամյան . «Խաթարված է առաջարկ-պահանջարկ համակցությունը»

ՀՀ Երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը կարծում է, որ այսօր կրթությունն ընդամենը դիպլոմի համար է, այդ պատճառով էլ չի կարող լինել լավ աշխատանքի գրավական:  «Երիտասարդ են համարվում 16-30 տարեկան բոլոր մարդիկ: Սա նաեւ համաեվրոպական նորմատիվ է»,- այսօր «Ռիա Նովոստի» ակումբում լրագրողներին երիտասարդական քաղաքականությանը ծանոթացրեց Արսեն Քարամյանը: Ըստ նրա՝ շուրջ 820 000 երիտասարդ մարդ կա

Նախարարն ուզում է մնալ ու աշխատել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի: Aravot.am-ին այս մասին ասաց անձամբ նախարարը՝ վստահեցնելով, որ առաջիկայում դեռ կշարունակի աշխատել: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ    

«Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի… »

«Տիգրանին գիտեի առաջին կուրսից` մեկ-երկու անգամ հանդիպել էինք. Մենք նույն բուհ-ի տարբեր ֆակուլտետներում էինք սովորում, բայց միևնույն ուսանողական կառույցի անդամներ էինք»,- «Առավոտ երիտասարդականին» պատմում է 19-ամյա Մարին: «Հենց առաջին անգամ, երբ նրան տեսա ամբիոնի մոտ` նիստերի դահլիճում, մի տեսակ անհանգստություն զգացի, ուշադրությունս լարեցի` փորձելով «որսալ» նրա արտաբերած յուրաքանչյուր բառը, հնչյունը: Հետո սկսվեց ամառային արձակուրդը, նրանից

Վարդգես Գասպարին հանդարտ էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն 2-րդ շաբաթն է, որ Վարդգես Գասպարին կառավարության շենքի առջեւ ոստիկանների հետ բախումներ չի ունենում: Վարդգես Գասպարիից «aravot.am»-ը հետաքրքրվեց, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնից ազատվելու հանգամա՞նքն է  պատճառը, որ պարոն Գասպարին հանդարտված է: Նա մեր հարցին չցանկացավ պատասխանել, միայն մեզ հորդորեց հրապարակել ցուցարարների հետ կապված իր կոչը. «Մեր քաղաքացիները պետք է այսուհետ կառավարության շենքի

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ արդեն կա հարկադրող, որն օլիգարխներին կստիպի հարկ վճարել

Հաջորդ տարվա պետբյուջեն այս տարվա բյուջեի նման սոցիալական ուղղվածության է, քանի որ Ազգային ժողովը որոշել է, որ սոցիալական խնդիրները պետք է լուծվեն առաջնահերթ: Այդուհանդերձ եկող տարվա բյուջեով նախատեսված է սոցիալական նպաստները բարձրացնել ընդամենը 2500 դրամով: Այսօր «Հայացք» ակումբում տեղի ունեցած ասուլիսում լրագրողները տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեցին, թե նա ինչպես է որակում հաջորդ տարվա բյուջեն, այն

«Մարդահամար-2011»-ում չհաշվառվելը՝ հարցը չհասկանալու հետեւա՞նք

Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն», իսկ հոկտեմբերի 27-ին «Անտարբեր են նաեւ հաշվարարները»  հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Մարդահամար-2011»-ի նկատմամբ անտարբերություն են դրսեւորում ինչպես առանձին քաղաքացիներ, այնպես էլ պետության անունից որոշակի գործողություններ իրականացնելու կոչված անձինք: Այս փոխադարձ անտարբերությունից հետո ծնվեց Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի կոչը: Թե համապետական հանձնաժողովը,

Արսեն Քարամյան. «Երիտասարդության տոնը պետք է կապվի գիտելիքի հետ»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է մայիսի 16-ին նշել երիտասարդության տոնը եւ ոչ թե նոյեմբերի 10-ին, երբ տարիներ առաջ այդ օրը կայացել է Երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի գիտաժողովը՝ նվիրված ֆաշիզմի դեմ պայքարին: Այսօր երիտասարդների միջազգային օրը չէ: Այդ մասին լրագրողներին «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Իրական

Ալավերդու տրանսպորտը թանկացել է մոտ 50 տոկոսով

Ալավերդու ներքաղաքային երթուղիների` ավտոբուսների վճարը 70 դրամից դարձել է 100 դրամ՝ թանկացել մոտ 50 տոկոսով: Վարորդները պնդում են, որ ուղեւորները անտարբերությամբ են արձագանքել թանկացմանը: Բայց ամեն օր երթուղիներից օգտվող ուղեւորների համար օրական 200 դրամը զգալի է, նրանք չեն բողոքում, քանի որ վստահ են, որ իրենց ձայնը տեղ չի հասնելու: «Ինչ ուզում, անում են»,- ասում են

«Վերին Լարսը» բացվե՞լ է, թե՞ չի բացվել

 Նոյեմբերի 8-ից ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հյուսիսօսական հատվածի գործունեությունը մինչեւ մարտի 1-ը մասամբ դադարեցնելու պատճառով՝ հայաստանյան բեռնափոխադրող ընկերություններն արդեն իսկ ֆինանսական վնասներ են կրում: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս մասին վստահեցրին մի քանի բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ: Բեռնափոխադրող «Ջի Էմ Ջի» ընկերությունից հայտնեցին, որ «Վերին Լարս» անցակետից օգտվելու հարցում դրված սահմանափակումներն իրենց տույժ ու

Սպանության գործով դատական նիստի օրը նշանակվել է

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 17-ին տեղի կունենա երկու շարքայինների սպանության գործով մեղադրվող Միխայիլ Բաշչկովի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Գործի վարույթը մինչ այդ մակագրված էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ներկայումս այս գործը գտնվում է դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում: Սպանությունը տեղի էր ունեցել ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության զորամասերից մեկի ռադիոկենտրոնի շենքում:  

Կաշառք է վերցրե՞լ

Մեղրեցի վկան նեղացել էր ինտերնետից, թերթերից, ԱԱԾ քննիչի պաշտպաններից  ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի կաշառք վերցնելու գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել վկա Բալասան Զաքարյանը: Մեղրեցի այս կինը դատարանում ցուցմունք տվեց, որ որդին՝ Հովիկ Գրիգորյանը /9 տարվա ազատազրկման դատապարտված/ 4000 դոլար կաշառք է տվել ԱԱԾ քննիչին, որ նրա գործը փակվի:

«Առավոտի» գործով հայցվոր կողմը չէր ներկայացել

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվելու էր «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի» հայցի քննությունն ընդդեմ «Առավոտի» գործով դատաքննությունը: Սակայն հայցվոր կողմի փաստաբան Մուրադ Ասրյանը չէր ներկայացել: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հաստատվել է Իսրայելի նախկին նախագահի դատավճիռը

Իսրայելի Գերագույն դատարանը հաստատել է նախկին նախագահ Մոշե Կացավի դատավճիռը, տեղեկացնում է vesti ru -ն: Նա մեղավոր էր ճանաչվել իր ենթակային բռնաբարելու եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների համար  եւ Թել Ավիվի շրջանային դատարանի կողմից  դատապարտվել  յոթ տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ նախկին նախագահը դիմում էր ներկայացրել Գերագույն դատարան, նշելով, որ բոլոր սեռական շփումները տեղի են ունեցել

Տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակման ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Արդեն հաղորդել ենք, որ երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Թումանյան 2 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա, եւ հրազենային վնասվածքներ էին ստացել փոխանակման կետի երկու աշխատակիցները, որոնցից մեկը 40-ամյա Ռադիկ Զիրոյանն է, մյուսը` 52-ամյա Լեւոն Ավետիսյանը: Ներկայացնում ենք կատարվածին հաջորդածի տեսագրությունը:  

Ավտովթար` Մերձավանի զորամասի դիմաց. մեքենան շրջվել է, կա վիրավոր

Այսօր` նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում Արմավիրի Մերձավան գյուղի բնակիչ, 43-ամյա Բաբկեն Սարգսյանը, վարելով «Երազ» մակնիշի 67 ԼՍ 594 համարանիշի ավտոմեքենան՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի, շրջվել եւ բախվել Մերձավանի ՊՆ X զորամասի դիմաց կայանված, 36-ամյա Օնիկ Ներսիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՏՏ 348 համարանիշի ավտոմեքենային: Վթարի

Հրայր Թովմասյանն էլ փախավ ցուցարարներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր կառավարության նիստից հետո նախարարների մեծամասնությունը շենքից հեռացան հետնամուտքով: Հավաքված ցուցարարները բռնեցրին նախ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ապա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, սակայն նա էլ չլսեց ցուցարարներին՝ պարզաբանելով, որ այդ հարցերով ինքը չի կարող նրանց օգնել: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Վարդան Բոստանջյան. ՀԱԿ ընդդիմադիր կեցվածքը կառուցողական բնույթ է կրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանից հետաքրքվեցին, թե ի՞նչ նմանություններ է տեսնում ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ եւ առաջիկայում հնարավոր համարու՞մ է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի պես՝ այլ ՕԵԿ-ականներ էլ ԲՀԿ-ական դառնան. «Նմանություններին ծանոթ չեմ կարող լինել, միգուցե մշակույթից հեռու մարդ եմ, բայց բոլոր պարագաներում՝ մի բան

Նախարարը վարչապետի ասածը հաշվի չէ՞ր առել

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներկայացրեց 2011 թվականի պետբյուջեում եւ 2010 թվականի կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ ՀՀ դեպարտամենտին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որը, վարչապետի հանձնարարականով, չպետք է ներկայացներ: Նախարարությունն առաջարկում էր պահուստային ֆոնդից գումարներ ուղղել պետբյուջեի կատարմանը, բայց Վաչե Գաբրիելյանը խոսքը չավարտած՝ վարչապետն ընդհատեց. «Պարոն Գաբրիելյան, բայց ես ձեզ

Բեն Լադենը Լոնդոնը խնայել է հանուն «Արսենալի»

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը տարիքի պատճառով հազվադեպ է ներկա լինում մարզական խոշորագույն մրցումների: Բայց նա սիրում է սպորտը եւ այդ բացը հաճախ լրացնում մարզաշխարհի աստղերին եւ գործիչներին իր ապարանքում ընդունելով: Թագուհին անտարբեր չէ ֆուտբոլի նկատմամբ, իսկ նրա սիրելի թիմը Լոնդոնի «Արսենալն» է: Պարզվում է, որ այդ ակումբի երկրպագու եղել է նաեւ աշխարհի N1 ահաբեկիչ Ուսամա

Շիրակի մարզի նոր ոստիկանապետն է Գիզիրյանի նախկին ենթական

Արդեն հաղորդել ենք , որ երեկ երեկոյան հանրապետության նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Տեր-Թովմասյանը` իր աթոռը զիջելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանին: Ինչպես տեղեկացնում են ոստիկանական մեր աղբյուրները, պետի հեռանալն անակնկալ է եղել անձնակազմի համար. վերջինս, իմանալով իրեն ազատելու լուրը, հավաքել

ԻՍԿԱԿԱՆ ԳՐՈՂԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ վեցերորդ ԻՍԿԱԿԱՆ ԳՐՈՂԸ Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «էդ պատմությունն Արմենչոն ծայրեծայր հնարել ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե Արմենչոն էդ տեսակ պատմություն կարա հնարի, ուրեմն՝ ինքը կարա քեզնից ու Սարոյանից ուժեղ արձակ գրի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեմ

Արմեն Երիցյանը չգիտի,՞ որ մարդիկ են զոհվել Վանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով երեկ Վանում տեղի ունեցած երկրաշարժին՝ հայտնեց, որ այս անգամ էլ երկրաշարժի էպիկենտրոնը  Վանում է եղել՝ 9,8 մագնիտուդով: Հայաստանում այն ավելի թույլ է արտահայտվել՝ 3 բալ: «Վանում առաջին անգամ 7,2 մագնիտուդից բարձր երկրաշարժից հետո 2000-ից ավելի հետցնցումներ են եղել»,- բացատրեց նախարարը: Վարչապետի հարցին, թե ավերածություններ եղե՞լ

Միշա Ալոյան. «Հայաստանն իմ առաջին հայրենիքն է»

Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում միակ չեմպիոնական ոսկե մեդալը նվաճած Միշա Ալոյանը «He» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ իր առաջին հայրենիքը Հայաստանն է: «Ինձ միշտ էլ առաջարկել են հանդես գալ Հայաստանից: Իմ առաջին հայրենիքը Հայաստանն է: Այնտեղ եմ ծնվել, դպրոց գնացել: Ռուսաստանն իմ երկրորդ հայրենիքն է եւ հպարտությամբ եմ ռինգ մտնում՝

Զգալի վնաս պետբյուջեին

Կամ՝ ինչպես է մանկավարժական գիտությունների թեկնածուն դառնում դոկտոր եւ «հնույթն» իբրեւ նորույթ «մատուցում»: Ցանկացած ատենախոսության մեջ հետազոտությամբ ստացված գիտական արտադրանքը ներկայացվում է որպես գիտական նորույթ, որով էլ որոշվում է ատենախոսության արժեքը։ Ահա ԵՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանի ատենախոսության մեջ ներկայացված 3 նորույթներից մեկը. «Մշակվել են գիտամեթոդական հանձնարարականներ. դասագրքաստեղծման չափանիշների եւ մեթոդական հարցերի ոլորտներում եւս

Սիրուն աչքերով փողոցայինը

Էն օրը Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում տեսա փողոցային մի տղայի: Փողոցային այսինքն փողոցում ապրող, առանց մշտական եւ կոնկրետ բնակության վայրի, էն որ ռուսները бомж են ասում: Այս բառը մտել է մեր բառապաշար, բայց իմ լեզվին ու ականջին չի նստում:   Դառնամ իմ փողոցայինին: Սովորական օր էր, փողոցում փողոցային տղայի, տարեցի տեսնելը, ցավոք սովորական է դարձել:

«Հերոսներիս հետ պայքարում եմ աղավաղումների դեմ»

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ֆիլմերը քարոզում են ազգային նվագարանները, հուշարձաններն ու մեր մեծերին: Ավանդական նվագարանները հազարամյակների պատմություն ունեն: Դա են վկայում պեղումներից հայտնաբերված բազմաբնույթ նյութերը: Ամենահինը աղմկային եւ ղողանջող գործիքներն են (բոժոժներ, չխչխկաններ, զանգակներ, ծնծղաներ եւ այլն), որոնք թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակներին: Հին ժամանակներից միջնադար եւ նոր ժամանակներ հայերս ունեցել ենք փողային նվագարաններ՝ մինչեւ մեր

Լավագույն դպրոցը վատ է ջեռուցվում

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում մեկ շաբաթ խաթարված է եղել ուսումնական գործընթացը, քանի որ ջեռուցման  սեզոնին զրկված լինելով ջեռուցման հնարավորությունից՝ կրթօջախը ստիպված է եղել էլեկտրական սալիկներ հայթայթել: Ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը երաժշտական մրցույթ-փառատոն է կազմակերպում, որին մասնակցում են մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների մի քանի հազար աշակերտներ: Այս տարի մասնագիտական ժյուրին առաջին պատվավոր տեղը շնորհեց Սայաթ-Նովայի

Հերթական բարեգործական ընթրիքը

Հայաստանի մանուկների հիմնադրամում (COAF) վստահ են,  որ հարկ է կենտրոնանալ ոչ թե բարեգործական, այլ մարդասիրական ծրագրերի վրա: Այսօր երեկոյան 19:30-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կկայանա Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) հերթական բարեգործական ընթրիքը: 2004 թվականից ԱՄՆ-ում նման ընթրիքներ կազմակերպող հիմնադրամը Հայաստանում երկրորդ անգամ է բարեգործական ընթրիք կազմակերպում: Իսկ թե ինչու, փորձեցինք ճշտել Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930