Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ՃԻ՞ՇՏ ԵՔ ՍՆՎՈՒՄ

Հունիս 11,2011 00:00

Թեստ-ախտորոշում

\"\"Ամեն ինչ անո՞ւմ եք այնպես, որպեսզի սնունդը ձեզ պարգեւի ոչ միայն բավականություն, այլեւ օրգանիզմին օգտակարություն:
1. Շատ հաճախ դուք սնվելիս…
ա. դիտում եք հեռուստացույց, կարդում եք թարմ մամուլը- 1 միավոր,
բ. «շատախոսում» եք որեւէ թեմայի շուրջ- 2,
գ. սնվում եք ըստ օրենքի՝ «Ուտելիս ես խուլ եւ համր եմ»- 3:
2. Մանրակրկի՞տ եք ծամում սնունդը:
ա. ոչ- 1,
բ. ոչ հաճախ- 2,
գ. այո, շատ մանրակրկիտ-3:
3. Տաք սննդից հետո անմիջապես թե՞յ եք խմում:
ա. այո-1,
բ. ոչ-3,
գ. ոչ հաճախ-2:
4. Սեղանի մոտից հեռանում եք…
ա. կուշտ- 2,
բ. թեթեւակի սոված-3,
գ. «գերկուշտ» վիճակում-1:
5. Յուրաքանչյուր օր նախաճաշո՞ւմ եք, ճաշո՞ւմ եւ ընթրո՞ւմ:
ա. անպայման-3,
բ. հաճախ- 2,
գ. սակավ-1:
6. Հաճա՞խ եք սնվում «չոր ու ցամաք»:
ա. այո- 1,
բ. սակավ-2,
գ. երբեք-3:
7. Օրական քանի՞ բաժակ թեյ կամ սուրճ եք խմում:
ա. մեկից երեք բաժակ-3,
բ. չորսից վեց բաժակ-2,
գ. վեց բաժակից շատ-1:
8. Օրվա ընթացքում չեք սահմանափակում ձեր սնվելը, բայց սնվում եք քիչ չափաբաժիններով:
ա. այո-3,
բ. երբեմն-2,
գ. երբեք-1:
9. Սնվո՞ւմ եք ըստ «անջատ սնման» օրենքների:
ա. այո-3,
բ. երբեմն-2,
գ. ոչ-1:
10. Ուտո՞ւմ եք գիշերը:
ա. երբեմն -2,
բ. այո, շատ հաճախ-1,
գ. երեկոյան ժամը 8-ից հետո՝ ոչ-3:
Եվ այսպես… 10-16 միավոր: Դուք ընդհանրապես չեք մտածում ձեր առողջության մասին: Հրաժարվեք «վատ» սովորություններից: Ուշադրություն դարձրեք ձեր սննդին:
17-23 միավոր: Ավելի պատասխանատու եղեք ձեր առողջության նկատմամբ, որպեսզի զերծ մնաք ստամոքսաաղիքային տարբեր հիվանդություններից:
24-40 միավոր: Դուք շատ լուրջ մտածում եք ձեր առողջության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել