Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ»՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունիս 11,2011 00:00

\"\"Գյումրիում մեկնարկել է «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնը, որը կազմակերպել են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ «Փյունիկ» հիմնադրամը՝ Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ:
25 նկարիչներին առաջին հերթին հետաքրքրում էր Գյումրիի հին քաղաքային միջավայրը՝ պատմաճարտարապետական հուշարձանները, Շիրակի բնաշխարհը, հեռումոտիկ գողտրիկ բնակավայրերը: «Ես ուրախ եմ, որ վերջապես «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնը եկավ, հասավ իմ ծննդավայր Շիրակ աշխարհ՝ Արթիկ,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանը,- այստեղ ամեն ինչ ինձ համար հարազատ է: Ես հիմա գնալու եմ իմ մանկության ոտնահետքերով, բայց ժամանակ առ ժամանակ կտավներին պատկերներ փոխանցելով»: Հառիճավանքի շուրջբոլորը դարձել է մի հետաքրքիր նկարչական հրապարակ, ուր իրենց մտքերն են կտավներին փոխանցում տարբեր տարիքի, սերունդների արվեստագետներ: Ավագագույնը Արմեն Աթոյանն է՝ 90-ամյա մի հետաքրքիր անհատականություն, ով մասնակից է եղել 50-ական թվականներին կազմակերպված առաջին նկարչական փառատոներին: «Այս ամենն ուղղակի հրաշալի հնարավորություն է,- ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- մեր փառատոնը նաեւ որպես մասնակիցներ հրավիրում է տեղի նկարիչներին, գյումրեցի 5 նկարիչ են մասնակցում այս փառատոնին եւ իրենց երեւանցի գործընկերների նման ամեն առավոտ դուրս են գալիս մեր նկարչական երթուղիներով: Երբ փառատոնն ավարտենք՝ բազմաթիվ կտավներ կունենանք, որոնք կներկայացնենք ինչպես Գյումրիում, այնպես էլ Երեւանում բացվելիք ցուցահանդեսում: Մեր այս փառատոնը եւ դրան հաջորդող ցուցահանդեսը նվիրված կլինեն Հայաստանի անկախության 20-ամյակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930