Օրվա լրահոսը
Ռիհաննայի կրակոցը
Ռիհաննայի նոր «Man Down» տեսահոլովակն արդեն ներկայացվել է հանդիսատեսին: Այս երգը նրա «Loud» ալբոմի 5-րդ սինգլն է, որ ներկայացվում է տեսահոլովակով: Այն բառի բուն եւ փոխաբերական իմաստով ատրճանակի կրակոց է: Նկարահանման ժամանակ Ռիհաննան վերցրել է ատրճանակն ու կրակել դրանով: Տեսահոլովակի ռեժիսորը Էնթոնի Մենդլերն է: Նրա հավաստմամբ, քլիպը շատ ցնցող ու աղմկահարույց է լինելու:
Թեյլորի սերը՝ կէկրանավորվի
«Paramount Pictures» ընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի մասին: Ֆիլմը նվիրված կլինի հոլիվուդյան ամենաիրական սիրո պատմությանը՝ Էլիզաբեթ Թեյլորի եւ Ռիչարդ Բերտոնի համատեղ կյանքին: Ըստ «Deadline»-ի, ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն: Այն կէկրանավորվի՝ հենվելով Սեմ Կեշների եւ Նենսի Շոնբերգերի «Մեծ սեր» գրքի իրական փաստերի վրա: Նշենք, որ Բերտոնն ու Թեյլորը հանդիպել են 1963
ՏՈՆԸ ՇՔԵՂ ԷՐ, ԳՈՒՄԱՐԸ՝ ՔԻՉ, ԱՂԲԸ՝ ՇԱՏ
Լավագույնը երեխաներին՝ հայտնիների մասնակցությամբ «Ջուր, հյութ, պաղպաղակ գնեք երեխաների համար, թխվածքաբլիթներ, որոնք շատ օգտակար են… գումար նվիրաբերեք մեր երեխաների համար»,- նախօրեին նման կոչերով Հաղթանակի զբոսայգում երեխաների համար նախատեսված ապրանքներ էին վաճառում մեր շոու-բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիներն ու ճանաչված դերասան-դերասանուհիները: Արդեն 4-րդ տարին է, որ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները զբոսայգում
Լակրոս. հին հնդկացիական թիմային ռազմական խաղ
Այս խաղը հնարել են հին հնդկացիները՝ իրենց զինվորների ֆիզպատրաստությունը եւ դիմացկունությունը զարգացնելու, ինչպես նաեւ տարբեր ցեղերի միջեւ ծագող հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով: Թիմերի խաղացողները պայքարում են թենիսի ռակետի եւ մականի խառնուրդ հիշեցնող փայտերով կամ ոտքով ռետինե փոքրիկ գնդակն անցկացնել մրցակցի դարպասը: Հնագիտական պեղումների տվյալներով՝ լակրոս մարզաձեւի նախատիպը 15-րդ դարավերջին հայտնի է եղել ժամանակակից Կանադայի
ՄՐՑԵՑԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հունիսի 1-ին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմի հաղթանակով ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ արդեն ավանդական դարձած մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» երկրորդ մրցաշարը: Եզրափակչում ԱԹԱ-ն համառ պայքարում 8:5 հաշվով հաղթեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թիմին: Երրորդ տեղի համար անցած տարվա հաղթողները` «Մեդիամաքս» գործակալության տղաները 12:3 խոշոր հաշվով պարտության մատնեցին «4-րդ իշխանություն» թերթի թիմին: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնել
Հավաքականը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ ժամանել է Սանկտ Պետերբուրգ: «Armsport.am»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ օդանավը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք ժամանել է 34 րոպե ուշացումով: «Պուլկովո» օդանավակայանում որեւէ նկարահանում կատարել թույլ չի տրվել: Օդանավակայանից մեր հավաքականը ուղեւորվել է «Մարիոթ Ռենեսանս» հյուրանոց, որի մուտքի մոտ նրան դիմավորել են ոչ մեծ թվով հայ եւ ռուս լրագրողներ: Նրանք հարցազրույցներ են
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԽԱՂԱՆՔ»
Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալվի Ռուսաստանի ընտրանուն: Միմյանց, կայանալիք հանդիպման մասին մրցակից թիմերի խաղացողների եւ Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատի կարծիքներին ծանոթացրել ենք: Վերջինը ներկայացնում ենք մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքը.«Կանխագուշակություններ անել չեմ սիրում: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ կխաղանք, քան Երեւանում: Տանը ցուցադրած մեր խաղի որակն այնքան էլ
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ
Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի քողարկված հրահանգով դպրոցներում ավարտական քննությունների համար յուրաքանչյուր շրջանավարտից 500-ական մանաթ (մոտ $600) գումար է հավաքվում: Այս մասին, panorama.am-ի մատուցմամբ, pia.az կայքին հայտնել է աշակերտների ծնողներից մեկը: Ըստ աղբյուրի, կրթության ոլորտը կոռումպացված է: pia.az -ը նաեւ նշում է, որ սխալված չի լինի, եթե շեշտի, որ դպրոցական ավարտական քննությունների շրջանը նախարարի բիզնեսի
ԳՈՂԱՑՎԱԾ ԿՏԱՎԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահին վերադարձվեց Հովհաննես Այվազովսկու 21 տարի առաջ գողացված «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կտավը վերադարձնողը ՌԴ սենատոր, կոլեկցիոներ Հովհաննես Օհանյանն է: 21 տարի առաջ «Փոթորիկ ժայռոտ ափերին» աշխատանքը առեւանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությունից (ԱՕԿՍ): Իսկ այս տարվա փետրվարի 26-ին վաճառքի էր
Թագավորական երգիչները՝ Հայաստանում
Նրանց բնորոշմամբ, կներկայացվի հարուստ ծրագիր Առաջին անգամ Հայաստանում է Գրեմիի մրցանակակիր, հանրաճանաչ բրիտանական «Թագավորական երգիչներ» («The King’s singers») խումբը: Երեկ «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ խմբի առաջին հայաստանյան համերգը: Իսկ մինչ այդ՝ խմբի մասնակիցները հանդիպեցին լրագրողների հետ: Արդեն շուրջ 50 տարի գործող «Թագավորական երգիչները» համարվում է աշխարհի ամենանշանավոր վոկալ խմբերից
ՆԱԵՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ
Գարնանային համերգաշարից մինչեւ խաչատրյանական մրցույթ Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Առավոտը» ներկա գտնվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ու ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած՝ մայիսի 17-ից մեկնարկած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի երրորդ երեկոյին: Մեզ հետ զրույցում Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստելով, թե նման համերգաշարերի շնորհիվ հնարավորություն է
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՌԵԱԿՏԻՎ ՀՐԹԻՌՆԵՐ Է ԱՐՏԱԴՐՈՒՄ
Թուրքական ROKETSAN ընկերությունը սկսել է ռեակտիվ հրթիռների արտադրությունը Ադրբեջանի զինված ուժերի պատվերով: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Արտադրանքի առաջին չափաբաժինը Ադրբեջան կհասցվի 2011թ.-ին, վերջինը՝ 2012թ. վերջին, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ROKETSAN-ի գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակին: Ընկերության ղեկավարը նշել է նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ հրթիռային մեկնարկային համակարգերի արտադրություն է սկսվելու «Սաքարյա» համազարկային համակարգերի
ՀՌՈՄՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
Հռոմում Իտալիայի վերամիավորման 150-ամյակի եւ Հանրապետության հռչակման 65-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբությունների շրջանակներում հանդիպել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը: Այդ մասին հաղորդում է 1in.am-ը՝ վկայակոչելով MIGNews.com կայքը: Թեեւ այդ հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ բացի եղանակից եւ համեղ սննդից, Պերեսն ու Աբբասը քննարկել են իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման
ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՈՒԴՄՈՒՐՏԻԱՅՈՒՄ ԱՆՑԵԼ Է ՀԻՆԳ ՏԱՍՆՅԱԿԸ
Ուդմուրտիայի իշխանություններն ու իրավապահ մարմինները փորձում են պարզել հրդեհի պատճառները, որոնք հանգեցրել են Մալոպուրինսկի շրջանի Պուգաչեւո գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում 102-րդ զինապահեստում արկերի բազմաթիվ պայթյունների: «Ինտերֆաքսի» հետ զրույցում հանրապետության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, թե՝ նախնական տվյալներով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել «մարդկային գործոնի» պատճառով, բայցեւ հավելել է, թե տեղի ունեցածի առնչությամբ ավելի մանրամասն խոսել
ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԱԼԵՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Եմենի մայրաքաղաք Սանայում երկրի նախագահի պալատը հրետանային գնդակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ն, հրետակոծության արդյունքում մահացել են նախագահի անվտանգության չորս աշխատակիցներ: Ինչ վերաբերում է նախագահ Ալի Աբդալլա Սալեհի ճակատագրին, ապա նրա մասին տեղեկությունները ծայրահեղ հակասական են: Վարկածներից մեկով՝ Սալեհը թեթեւ վիրավորվել է: Եմենի ընդդիմության «Սհեյլ» հեռուստաալիքն էլ հայտարարել է, թե նախագահը
Շվեդները թագավորից պահանջում են հրաժարվել գահից
«Новые известия»-ն գրում է, թե Շվեդիայի թագավորական ընտանիքը շարունակում է տենդի մեջ մնալ: Հազիվ էին հանդարտվել թագուհի Սիլվիի հոր նացիստական անցյալի հետ կապված, նաեւ Կարլ 16-րդ Գուստավի շվայտություններին առնչվող սկանդալները, երբ հրապարակվեցին թագավորական ընտանիքը վարկաբեկող նոր փաստեր, որոնք ապացուցում են թագավորի կապերը հարավսլավական մաֆիայի հետ: Վրդովված շվեդներն արդեն պահանջում են միապետի հրաժարումն իր գահից: Այս
ՄԼԱԴԻՉԸ ԿԱՆԳՆԵՑ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
Հունիսի 3-ին մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող սերբ գեներալ Ռադկո Մլադիչը ՄԱԿ-ի դատարանում առաջին անգամ պատասխանել է դատավորի հարցերին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հավելելով, որ Հաագայում ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանում երեկվա նիստն առաջինն ու սոսկ ընթացակարգային էր: Դատավորը ճշտել է ամբաստանյալի կենսագրական տվյալները, հարցրել՝ արդյոք Ռադկո Մլադիչը տեղեկություններ ունի՞ դատարանում իր իրավունքների մասին,
Գիտականը թողած, աստղերի հուշումներին են հավատում
Կամ սեմինար, որ հարցերի պատասխաններ տվեց Օրերս կայացավ գիտական լրագրության խմբի «Աստղագիտություն, աստղաբանություն եւ աստղագուշակություն» թեմայով հերթական սեմինարը: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի խոսքով, աստղագուշակությունն ու աստղաբանությունը, բացի գիտական ասպեկտից, ուղղվածությունից, ունեն հոգեբանական, կենսաբանական, բժշկական կողմեր: «Գուշակությունը նախ կապված է հոգեբանության հետ: Հոգեբանները կարծում են, որ
ԳԻՏԱԿԱՆ ՖԱՐՍ, ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, ակադեմիկոս Արա Ավետիսյանին ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դոցենտ (այժմ արդեն դոկտոր-պրոֆեսոր), գրագող Էդուարդ Եղիազարյանի կեղծ ատենախոսության կապակցությամբ Ձեզ հետ հանդիպելու հրավերը ես մերժել եմ՝ պատասխանելով, որ ես Ձեզ չեմ վստահում: Ես Ձեզ պետական մտածելակերպ ունեցող գործիչ չեմ համարում, շատ դեպքերում կատարում եք Ձեր պաշտոնին անհարիր հակապետական արարքներ: Բերեմ օրինակներ: Այս
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ: Պարզվել է, որ 50-ամյա Յուրիկ Ավետիսյանը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Երեւան ճանապարհի 120-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
ՎԱՅ, ՁԵՐ ՏԵՂԱՓՈԽԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Նոր Նորքը սպասարկող երթուղայիններից է թիվ 123-ը, 82-ը: 123 համարի երթուղային տաքսիները, ինչպես մեզ հավատացնում են, անցել են «քննաշրջան», «երթուղայինատեսությունն» անցել է գերազանց: Լուսանկարում պատկերված «գերազանցիկ» 123 համարի երթուղային տաքսին միակը չէ: Սկոչով «ամրացված» պատուհաններ, նստարան հիշեցնող անհասկանալի «հարթակներ»: Ժամանակը չէ՞, արդյոք, որ երթուղային տաքսիներով (հատկապես՝ Նոր Նորք համայնքը սպասարկող) մի օր գոնե օգտվեն մեր
Ինչո՞ւ է աղմկում հոգիս
Մինչեւ 1970-ականները Ադրբեջանում բնակվող հայերը տեղացիների հետ ապրում էին համերաշխ, ամուսնանում էին՝ հաշվի չառնելով ազգությունը, կրոնը: Նույնատիպ երեւույթներ կային նաեւ Հայաստանում: Չկար արմատական թշնամանք, երկու ազգերն էլ հավատում էին «ժողովուրդների բարեկամության» լենինյան կարգախոսին: 60-ականներին Հայաստանում գործում էր ընդհատակ՝ հայկական հողերի եւ ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: Հիշում եմ՝ 1968թ. Լենինյան քաղմասի մուտքի ճակատին փակցրել էին պաստառ՝
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ
Կալանավորները ջրալի ճաշ են նախընտրում ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախագահ Կառլեն Թորոսյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացման ուղիներն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնք պահանջում են ոչ տիպօրինակ մոտեցումներ. «Շուրջ 10 տարի գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2010թ. հոկտեմբերից, ելնելով իր արտադրական կարողությունների նպատակային եւ արդյունավետ օգտագործման տեսանկյունից, «Էրեբունի»
ՀԴՄ ԹՈՒՂԹԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Երեկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք մուտք գործելու համար պետք էր հաղթահարել արտասահմանյան մակնիշի մեքենաների բազմությունը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հանդիպում էր կազմակերպել Լոռու մարզի գործարարների հետ, որ նրանց իրազեկեր վերջին փոփոխություններին ու հարկային դաշտի բարեփոխումներին: Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված են 14 հազար հարկ վճարողներ, որից փաստացի գործունեություն իրականացնում
9 գիրք եւ մեկ ձայնասկավառակ
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ 2010-ին եւ 2011-ին տպագրված 9 գրքի եւ մեկ ձայնասկավառակի շնորհանդեսը: Ութ գիրք գիտական, ուսումնական, տեղեկատվական է՝ «Արեւմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ», «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում», «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը», «Հայկական համայնքը ԱՄՆ-ում» եւ այլն: Մեկ գիրքն ու ձայնասկավառակը Ռուբեն Սեւակի ստեղծագործություններն են: Ըստ
Բարեգործ բժիշկներ՝ պետության հաշվին
Բժիշկները բողոքում են սարքավորումների բացակայությունից, հիվանդները՝ դեղերի անորակությունից Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հանդիպումը առողջապահական հիմնարկների տնօրենների հետ՝ նպատակ ուներ վեր հանել այն խնդիրները, որոնք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել էին: Մարզի ղեկավարը դժգոհ է հատկապես առողջապահական հիմնարկների տնօրենների ու գլխավոր բժիշկների բացակայությունից, կարեւոր խնդիրներից է համավճարից բնակչության
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
Կապանի մանկապարտեզներում կան գերհագեցած խմբեր, տեղ-տեղ չկան մահճակալներ, ըստ ծնողների էլ՝ երեխան դաստիարակներից վատ բառեր է սովորում: Սյունիքի մարզկենտրոն Կապանի մանկապարտեզներում վերջերս դրամահավաք է տարածվել ու հարուցել կապանցի ծնողների դժգոհությունը: «Ամբողջ տարվա ընթացքում գրենական պիտույքների, նվերների եւ այլնի համար գումար են հավաքում կամ տներից օճառ, մաքրող փոշիներ կամ այլ բաներ պահանջում, իսկ այժմ էլ տարեվերջյան
ԳԵՏԻ ՋՐՈՎ ԱՄԱՆ ՄԻ՛ ԼՎԱՑԵՔ
Ամռան այս սեզոնին աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացումն ու տարածումը կանխելու համար, առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում եւ առանց պատշաճ ջերմաստիճանային եւ հիգիենիկ պայմանների վաճառվող հատկապես՝ արագ փչացող սննդամթերք: Մրգերը, բանջարեղենն ու հատապտուղներն օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով եւ ոչ մի դեպքում չօգտագործել առուների,
8,5 միլիոնանոց քամի՝ Վարդենիսում
Հունիսի 2-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, մոտ 10 րոպե տեւողությամբ ուժգին քամին զգալի վնասներ է պատճառել Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի ավելի քան 40 տնտեսությունների: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հողմը պոկել եւ շպրտել է առանձնատների եւ օժանդակ շինությունների տանիքները, ջարդել պտղատու ծառեր, փշրել լուսամուտների ապակիներ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի
Վերջին րոպեին են գալիս
«Երբ հարյուրավոր մարդկանց հերթ է գոյանում՝ մեր աշխատակազմը ֆիզիկապես հնարավորություն չունի բոլորին միաժամանակ սպասարկելու: Բոլորին թվում է, որ իր բիզնեսն առավել է, քան մյուսինը, բոլորը գալիս են եւ հերթ է գոյանում, ուզում են իրենց գործն արտահերթ մտցնեն: Ասում են՝ հենց հիմա եկել ենք, հենց հիմա էլ պետք է մեր գործն անեք: Ամենավերջին րոպեին են գալիս


















































