Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԱԼԵՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Հունիս 04,2011 00:00

Եմենի մայրաքաղաք Սանայում երկրի նախագահի պալատը հրետանային գնդակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ն, հրետակոծության արդյունքում մահացել են նախագահի անվտանգության չորս աշխատակիցներ: Ինչ վերաբերում է նախագահ Ալի Աբդալլա Սալեհի ճակատագրին, ապա նրա մասին տեղեկությունները ծայրահեղ հակասական են: Վարկածներից մեկով՝ Սալեհը թեթեւ վիրավորվել է: Եմենի ընդդիմության «Սհեյլ» հեռուստաալիքն էլ հայտարարել է, թե նախագահը սպանված է: Ավելի ուշ Եմենի իշխանությունները հերքել են այս տեղեկությունները՝ ասելով, թե ամենամոտ ժամերին նախագահը հանդես կգա եմենցիներին ուղղված կոչով:
Այլ աղբյուրների մատուցմամբ, հրետակոծության արդյունքում վիրավորվել է ոչ միայն Եմենի նախագահը, այլեւ վարչապետն ու խորհրդարանի խոսնակը, նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ականատեսների մատուցմամբ, նախագահի պալատի տարածքի հրետակոծության արդյունքում պայթել է առնվազն երկու արկ: Մայրաքաղաքի փողոցներում արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ շարունակվում են մարտերը կառավարական գվարդիայի ուժերի եւ շեյխ ալ-Ահմարի (նկարում) կողմնակիցների միջեւ: Անցած գիշեր բախումների ընթացքում 15 մարդ է զոհվել, իսկ ընդհանուր առմամբ՝ զոհերի թիվը ավելի քան 150 է: Թե կոնկրետ ո՞վ է գնդակոծել նախագահի պալատը՝ հայտնի չէ: Եմենի ընդդիմությունը՝ ի դեմս համազգային կոնգրեսի՝ արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նախագահի պալատի վրա գրոհի մեջ մեղադրելով շեյխ ալ-Ահմարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել