Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լակրոս. հին հնդկացիական թիմային ռազմական խաղ

Հունիս 04,2011 00:00

\"\"

\"\"Այս խաղը հնարել են հին հնդկացիները՝ իրենց զինվորների ֆիզպատրաստությունը եւ դիմացկունությունը զարգացնելու, ինչպես նաեւ տարբեր ցեղերի միջեւ ծագող հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով: Թիմերի խաղացողները պայքարում են թենիսի ռակետի եւ մականի խառնուրդ հիշեցնող փայտերով կամ ոտքով ռետինե փոքրիկ գնդակն անցկացնել մրցակցի դարպասը:
\"\"Հնագիտական պեղումների տվյալներով՝ լակրոս մարզաձեւի նախատիպը 15-րդ դարավերջին հայտնի է եղել ժամանակակից Կանադայի տարածքում: Այն ժամանակ թիմերի կազմը հաճախ մի քանի հարյուր հոգի էր լինում, իսկ «մարզադաշտի» երկարությունը հասնում էր մի քանի կիլոմետրի:
Ամերիկա տեղափոխված եվրոպացիներն այս մարզաձեւին ծանոթացել են 17-րդ դարում, իսկ երկու դար անց լակրոսը մեծ տարածում է ձեռք բերել Կանադայի ֆրանսախոս բնակչության շրջանում:
Առաջին պաշտոնական հանդիպումը կայացել է 1867 թվականին: Եվ, որ ամենահետաքրքիրն է, լակրոսը երկու անգամ՝ 1904 եւ 1908 թվականներին ընդգրկված է եղել ամառային օլիմպիական խաղերի ծրագիր:
Ներկայումս գոյություն ունի ժամանակակից լակրոսի մի քանի տարբերակ. բաց դաշտում, խաղահրապարակում եւ կանանց լակրոս, որոնք տարբերվում են թե խաղադաշտերի չափսերով, թե թիմերի կազմերի թվաքանակով եւ թե խաղի կանոններով:
Աշխարհում գործում է երեսունից ավելի ազգային ասոցիացիա, որոնց մեծ մասը անցած դարի վերջին տասնամյակում հիմնադրվել է Եվրոպայում: Սակայն, միեւնույն է, մարզաձեւի առաջատար երկրներն աշխարհում մնում են Կանադան եւ ԱՄՆ-ը:

\"\"\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել