Օրվա լրահոսը
ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՈՒԴՄՈՒՐՏԻԱՅՈՒՄ ԱՆՑԵԼ Է ՀԻՆԳ ՏԱՍՆՅԱԿԸ
Ուդմուրտիայի իշխանություններն ու իրավապահ մարմինները փորձում են պարզել հրդեհի պատճառները, որոնք հանգեցրել են Մալոպուրինսկի շրջանի Պուգաչեւո գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում 102-րդ զինապահեստում արկերի բազմաթիվ պայթյունների: «Ինտերֆաքսի» հետ զրույցում հանրապետության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, թե՝ նախնական տվյալներով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել «մարդկային գործոնի» պատճառով, բայցեւ հավելել է, թե տեղի ունեցածի առնչությամբ ավելի մանրամասն խոսել
ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԱԼԵՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Եմենի մայրաքաղաք Սանայում երկրի նախագահի պալատը հրետանային գնդակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ն, հրետակոծության արդյունքում մահացել են նախագահի անվտանգության չորս աշխատակիցներ: Ինչ վերաբերում է նախագահ Ալի Աբդալլա Սալեհի ճակատագրին, ապա նրա մասին տեղեկությունները ծայրահեղ հակասական են: Վարկածներից մեկով՝ Սալեհը թեթեւ վիրավորվել է: Եմենի ընդդիմության «Սհեյլ» հեռուստաալիքն էլ հայտարարել է, թե նախագահը
Շվեդները թագավորից պահանջում են հրաժարվել գահից
«Новые известия»-ն գրում է, թե Շվեդիայի թագավորական ընտանիքը շարունակում է տենդի մեջ մնալ: Հազիվ էին հանդարտվել թագուհի Սիլվիի հոր նացիստական անցյալի հետ կապված, նաեւ Կարլ 16-րդ Գուստավի շվայտություններին առնչվող սկանդալները, երբ հրապարակվեցին թագավորական ընտանիքը վարկաբեկող նոր փաստեր, որոնք ապացուցում են թագավորի կապերը հարավսլավական մաֆիայի հետ: Վրդովված շվեդներն արդեն պահանջում են միապետի հրաժարումն իր գահից: Այս
ՄԼԱԴԻՉԸ ԿԱՆԳՆԵՑ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
Հունիսի 3-ին մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող սերբ գեներալ Ռադկո Մլադիչը ՄԱԿ-ի դատարանում առաջին անգամ պատասխանել է դատավորի հարցերին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հավելելով, որ Հաագայում ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանում երեկվա նիստն առաջինն ու սոսկ ընթացակարգային էր: Դատավորը ճշտել է ամբաստանյալի կենսագրական տվյալները, հարցրել՝ արդյոք Ռադկո Մլադիչը տեղեկություններ ունի՞ դատարանում իր իրավունքների մասին,
Գիտականը թողած, աստղերի հուշումներին են հավատում
Կամ սեմինար, որ հարցերի պատասխաններ տվեց Օրերս կայացավ գիտական լրագրության խմբի «Աստղագիտություն, աստղաբանություն եւ աստղագուշակություն» թեմայով հերթական սեմինարը: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի խոսքով, աստղագուշակությունն ու աստղաբանությունը, բացի գիտական ասպեկտից, ուղղվածությունից, ունեն հոգեբանական, կենսաբանական, բժշկական կողմեր: «Գուշակությունը նախ կապված է հոգեբանության հետ: Հոգեբանները կարծում են, որ
ԳԻՏԱԿԱՆ ՖԱՐՍ, ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, ակադեմիկոս Արա Ավետիսյանին ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դոցենտ (այժմ արդեն դոկտոր-պրոֆեսոր), գրագող Էդուարդ Եղիազարյանի կեղծ ատենախոսության կապակցությամբ Ձեզ հետ հանդիպելու հրավերը ես մերժել եմ՝ պատասխանելով, որ ես Ձեզ չեմ վստահում: Ես Ձեզ պետական մտածելակերպ ունեցող գործիչ չեմ համարում, շատ դեպքերում կատարում եք Ձեր պաշտոնին անհարիր հակապետական արարքներ: Բերեմ օրինակներ: Այս
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ: Պարզվել է, որ 50-ամյա Յուրիկ Ավետիսյանը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Երեւան ճանապարհի 120-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
ՎԱՅ, ՁԵՐ ՏԵՂԱՓՈԽԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Նոր Նորքը սպասարկող երթուղայիններից է թիվ 123-ը, 82-ը: 123 համարի երթուղային տաքսիները, ինչպես մեզ հավատացնում են, անցել են «քննաշրջան», «երթուղայինատեսությունն» անցել է գերազանց: Լուսանկարում պատկերված «գերազանցիկ» 123 համարի երթուղային տաքսին միակը չէ: Սկոչով «ամրացված» պատուհաններ, նստարան հիշեցնող անհասկանալի «հարթակներ»: Ժամանակը չէ՞, արդյոք, որ երթուղային տաքսիներով (հատկապես՝ Նոր Նորք համայնքը սպասարկող) մի օր գոնե օգտվեն մեր
Ինչո՞ւ է աղմկում հոգիս
Մինչեւ 1970-ականները Ադրբեջանում բնակվող հայերը տեղացիների հետ ապրում էին համերաշխ, ամուսնանում էին՝ հաշվի չառնելով ազգությունը, կրոնը: Նույնատիպ երեւույթներ կային նաեւ Հայաստանում: Չկար արմատական թշնամանք, երկու ազգերն էլ հավատում էին «ժողովուրդների բարեկամության» լենինյան կարգախոսին: 60-ականներին Հայաստանում գործում էր ընդհատակ՝ հայկական հողերի եւ ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: Հիշում եմ՝ 1968թ. Լենինյան քաղմասի մուտքի ճակատին փակցրել էին պաստառ՝
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ
Կալանավորները ջրալի ճաշ են նախընտրում ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախագահ Կառլեն Թորոսյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացման ուղիներն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնք պահանջում են ոչ տիպօրինակ մոտեցումներ. «Շուրջ 10 տարի գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2010թ. հոկտեմբերից, ելնելով իր արտադրական կարողությունների նպատակային եւ արդյունավետ օգտագործման տեսանկյունից, «Էրեբունի»
ՀԴՄ ԹՈՒՂԹԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Երեկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք մուտք գործելու համար պետք էր հաղթահարել արտասահմանյան մակնիշի մեքենաների բազմությունը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հանդիպում էր կազմակերպել Լոռու մարզի գործարարների հետ, որ նրանց իրազեկեր վերջին փոփոխություններին ու հարկային դաշտի բարեփոխումներին: Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված են 14 հազար հարկ վճարողներ, որից փաստացի գործունեություն իրականացնում
9 գիրք եւ մեկ ձայնասկավառակ
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ 2010-ին եւ 2011-ին տպագրված 9 գրքի եւ մեկ ձայնասկավառակի շնորհանդեսը: Ութ գիրք գիտական, ուսումնական, տեղեկատվական է՝ «Արեւմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ», «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում», «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը», «Հայկական համայնքը ԱՄՆ-ում» եւ այլն: Մեկ գիրքն ու ձայնասկավառակը Ռուբեն Սեւակի ստեղծագործություններն են: Ըստ
Բարեգործ բժիշկներ՝ պետության հաշվին
Բժիշկները բողոքում են սարքավորումների բացակայությունից, հիվանդները՝ դեղերի անորակությունից Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հանդիպումը առողջապահական հիմնարկների տնօրենների հետ՝ նպատակ ուներ վեր հանել այն խնդիրները, որոնք մոտ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել էին: Մարզի ղեկավարը դժգոհ է հատկապես առողջապահական հիմնարկների տնօրենների ու գլխավոր բժիշկների բացակայությունից, կարեւոր խնդիրներից է համավճարից բնակչության
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
Կապանի մանկապարտեզներում կան գերհագեցած խմբեր, տեղ-տեղ չկան մահճակալներ, ըստ ծնողների էլ՝ երեխան դաստիարակներից վատ բառեր է սովորում: Սյունիքի մարզկենտրոն Կապանի մանկապարտեզներում վերջերս դրամահավաք է տարածվել ու հարուցել կապանցի ծնողների դժգոհությունը: «Ամբողջ տարվա ընթացքում գրենական պիտույքների, նվերների եւ այլնի համար գումար են հավաքում կամ տներից օճառ, մաքրող փոշիներ կամ այլ բաներ պահանջում, իսկ այժմ էլ տարեվերջյան
ԳԵՏԻ ՋՐՈՎ ԱՄԱՆ ՄԻ՛ ԼՎԱՑԵՔ
Ամռան այս սեզոնին աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացումն ու տարածումը կանխելու համար, առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում եւ առանց պատշաճ ջերմաստիճանային եւ հիգիենիկ պայմանների վաճառվող հատկապես՝ արագ փչացող սննդամթերք: Մրգերը, բանջարեղենն ու հատապտուղներն օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով եւ ոչ մի դեպքում չօգտագործել առուների,
8,5 միլիոնանոց քամի՝ Վարդենիսում
Հունիսի 2-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, մոտ 10 րոպե տեւողությամբ ուժգին քամին զգալի վնասներ է պատճառել Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի ավելի քան 40 տնտեսությունների: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հողմը պոկել եւ շպրտել է առանձնատների եւ օժանդակ շինությունների տանիքները, ջարդել պտղատու ծառեր, փշրել լուսամուտների ապակիներ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի
Վերջին րոպեին են գալիս
«Երբ հարյուրավոր մարդկանց հերթ է գոյանում՝ մեր աշխատակազմը ֆիզիկապես հնարավորություն չունի բոլորին միաժամանակ սպասարկելու: Բոլորին թվում է, որ իր բիզնեսն առավել է, քան մյուսինը, բոլորը գալիս են եւ հերթ է գոյանում, ուզում են իրենց գործն արտահերթ մտցնեն: Ասում են՝ հենց հիմա եկել ենք, հենց հիմա էլ պետք է մեր գործն անեք: Ամենավերջին րոպեին են գալիս
ԴԻՎԱԴԱԴԱՐ ՈՒ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԵՆ ԱՆՈՒՄ
Զվարճանքի օբյեկտի տերերն իրենց տանը հանգիստ քնում են, իսկ ուրիշի հանգիստը՝ քթից բերում Տասնյակ տարիներ է՝ երեւանցիները բողոքում են մայրաքաղաքի զվարճանքի օբյեկտներից, սրճարաններից, ռեստորաններից եւ կարաոկե ակումբներից հնչող բարձր երաժշտության աղմուկից, սակայն մինչ օրս այդ հարցը ոչ մի կերպ չի լուծվում: Եվ, թերեւս, չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ դրանց տերերը՝ օլիգարխներ, պատգամավորներ, ոստիկանության բարձրաստիճան
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե ղարաբաղյան գործընթացում «ճեղքման դրական նշաններ» է տեսնում՝ միաժամանակ ողջունելով Ադրբեջանի «վճռական եւ լավատեսական» դիրքորոշումը հակամարտության առնչությամբ: «Ազատություն» ռ/կ-ն, մեջբերելով թուրքական Zaman պարբերականից, տեղեկացնում է, որ հինգշաբթի օրը Հռոմում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հայտնել է, որ հնարավորություն է ունեցել ողջունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ավտոբուսում, որով նրանք վերադառնում էին
ՀԱՍԿ-ը «ներկա» ստացավ
Կուսակցության ղեկավարը վստահ է, որ առաջիկա ընտրություններում իրենք 15-20 տոկոս ձայն կհավաքեն: «Մեզ համար շատ կարեւոր են ընտրությունների բնույթը եւ որակը, քան դրանց արտահերթ կամ հերթական լինելը: Դա պետք է այսօր հռչակվի թիվ մեկ խնդիր, եւ առաջիկա ընտրությունները պետք է իրենց որակով էականորեն տարբերվեն նախորդներից»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով արտահերթ ընտրությունների կայացման հնարավորություններին՝ ասաց Հայաստանի
ՓՈ՞Ղ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ, ԹԵ՞ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻՆ ՊԱՏԺԵԼ
Թերթերի դեմ հաճախակիացած հայցերի առնչությամբ այս հարցադրումներն է հնչեցնում «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը: «Քաղաքացիական օրենսգրքում» 2010 թվականի մայիսի 18-ին կատարված փոփոխություններով ու լրացումներով, որոնցով սահմանվեցին վիրավորանքի եւ զրպարտության միջոցով «պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»՝ ըստ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանի, թիրախ դարձավ հատկապես տպագիր մամուլը. «Առաջին
ԿՈՐՑՆՈՒՄ Է «ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ»
«Երեք տարի որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարելուց հետո այս ամռանը ես մեկնում եմ Հայաստանից: Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրն ու աշխատել այսքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում: Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից՝ ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ՝ դեպի ընտանիք եւ ընկերներ, մյուս կողմից՝ տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից՝ այս պատմական պահին»,- ասված է
ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԳՈՎՈՒՄ Է
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց 2008-ի մարտյան իրադարձությունների հետաքննության վերսկսումը: «Կարծում ենք, որ իրապես շատ կարեւոր է նաեւ իշխանությունների որոշումը՝ թույլատրել մարդկանց հանրահավաքներ կազմակերպել այնտեղ, որտեղ նրանք ուզում են դա անել»,- ասաց դեսպանն ու հետեւյալ ընդհանրացումն արեց. «Այս բոլոր զարգացումներն ու մարտի 1-ի գործով ընթացող քննության վերսկսումը շատ կարեւոր են
«1998-2007թթ. Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»
Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցից: – Նախորդ շաբաթ տեղեկատվություն տարածվեց Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Այն բանից հետո, երբ Դուք հաստատեցիք այդ հանդիպման փաստը, որոշ ԶԼՄ-ներում հայտնվեցին բազմաթիվ բացասական հրապարակումներ, այնուհետեւ ռուսաստանյան կայքերից մեկը, վկայակոչելով անանուն աղբյուրին, տեղեկատվություն տարածեց, որ նման հանդիպում
ՉՇՏԱՊԵԼ, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԵԼ, ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՍԵԼ
Այսպիսին է ՀԱԿ-ից բանակցողի հորդորը Հունիսի 2-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց իշխանությունների հետ երկխոսության համար լիազորված պատվիրակության հինգ հոգուց բաղկացած կազմը՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ: Բացի նրանից, այդ կազմում ընդգրկվել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս
«ՏՎԵՔ ՑՈՒՑԱԿԸ»-«ՎԱՂԸ ԿՈՒՂԱՐԿԵՄ»
ՀԱԿ ներկայացրած ցուցակը դեռ չի գտել իր իշխանական «զույգին» Նախորդ օրը ՀԱԿ-ը քաղաքական խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել, որից հետո հրապարակել էր այն անձանց ցուցակը, որոնք կկազմեն, այսպես ասած, «երկխոսության պատվիրակությունը»: Իշխանությունը չի շտապում անել պատասխան քայլը. իշխանությունը դեռ աչքն իսկ չի թարթել եւ ՀԱԿ առաջարկության մասին ոչ մի խոսք չի ասում: Եվ ՀՀԿ մամուլի
ՀԱԿ-Ը ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅԱ՛Ն ՉԻ ԳՆՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանությունների հետ երկխոսության համար լիազորված պատվիրակության հինգ հոգուց բաղկացած կազմում ընդգրկված ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների՝ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ցանկության բացակայությանը, ասել է, թե Կոնգրեսն իրեն դրանից նեղացած չի զգում. «Մենք խնամախոսության չէինք գնում, որ հիմա էլ նեղացած զգանք: Մենք ուղղակի ուզում էինք եւ ուզում
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃՈՒՐԴ
Հոլիվուդում հուլիսին տեղի կունենա աննախադեպ աճուրդ: Կներկայացվի աստղերի ավելի քան 3500 զգեստ, որոնք նրանք կրել են հայտնի ֆիլմերում: Ներկայացվող զգեստներից մեկը, օրինակ, լինելու է 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի զգեստը: Ենթադրվում է, որ այն կվաճառվի մի քանի միլիոն դոլարով:
Վեճերի հիմնական պատճառը
Փորձագետները պարզել են, թե որքան բուռն է ընթանում ամուսիննների համատեղ կյանքը միջին վիճակագրական ընտանիքում: Ամուսինների միջեւ տեղի ունեցող վեճերը տեղի են ունենում միջինը օրական 7 անգամ, գրում է Newsland.ru-ն: «Ամենօրյա վեճերը նորմալ, առողջ ընտանեկան հարաբերությունների անբաժան մասն են: Սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել է 3 հազար մարդ, սկանդալները տեղի են ունենում օրական


















































