Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճերի հիմնական պատճառը

Հունիս 03,2011 00:00

\"\"Փորձագետները պարզել են, թե որքան բուռն է ընթանում ամուսիննների համատեղ կյանքը միջին վիճակագրական ընտանիքում: Ամուսինների միջեւ տեղի ունեցող վեճերը տեղի են ունենում միջինը օրական 7 անգամ, գրում է Newsland.ru-ն: «Ամենօրյա վեճերը նորմալ, առողջ ընտանեկան հարաբերությունների անբաժան մասն են: Սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել է 3 հազար մարդ, սկանդալները տեղի են ունենում օրական 7 անգամ»,- հայտարարել է ընկերության ղեկավար Նիկկի Էլերսը:
Տարեկան վեճերի թիվը կազմում է 2450: Որպես կանոն, ամուսինն ու կինը վիճում են փողի կամ տանը աշխատանքի բաժանման համար:
Ձայնը բարձրացնելու եւս մեկ առիթ է հեռուստատեսային հաղորդումների, ընթրիքի մենյուի ընտրությունն ու խռռացնելը: Տարեկան 122 անգամ զույգերը կարող են վիճել՝ միմյանց մեղադրելով անուշադրության մեջ:
Սեքսի անբավարարությունը հազվադեպ է վիճաբանության առարկա դառնում՝ տարեկան 88 անգամ: Նույնքան վեճեր էլ լինում են երեխաների դաստիարակության «օրակարգով»: Ընդ որում, 79 դեպքում ծնողները վիճում են, թե ով է փչացրել երեխային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել