Օրվա լրահոսը

ՄԱՍՈՆԱԿԱՆ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ՝ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիսի 4-ին Հայաստան կժամանի Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն (Guy Arcizet): Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են Grand Orient De France մասոնական օթյակի Հայաստանի գրասենյակից, այցի ընթացքում նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնք եւս մեկ անգամ կարտացոլեն Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմական եւ մշակութային ընդհանուր կապերը: Մեծ վարպետը հանդիպումներ կունենա նաեւ

ԴԱԼԼԻԻ ՀՄԱՅՔԸ

«Սալվադոր Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որը հուլիսի 7-ին կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնություն կլինի: «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է պատկերասրահի գեղանկարչության բաժնի պետ, նախագծի համադրող Իրինա Բագդամյանը: Ցուցահանդեսում ընդգրկված է 160 աշխատանք ֆրանսիացի հայտնի հրատարակիչ եւ նկարահավաք Պիեռ Արժիլեի անձնական հավաքածուից: Պատկերասրահի այցելուները կկարողանան դիտել Սալվադոր Դալիի յուրօրինակ օֆորտները, որոնց մեծ մասը ստեղծվել

Շվեյցարուհին կվերափոխվի «հայուհու»

Ցյուրիխի բալետի մենապարուհի Սառա Ջեյն Բրոդբեքը հանդես կգա մեհրաբյանական բեմադրության մեջ Ազգային օպերային թատրոնում հուլիսի 2-ին կկայանա Եվրոպայից ժամանած «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի եւ Ցյուրիխի բալետի մենապարուհի Սառա Ջեյն Բրոդբեքի համատեղ երեկոն՝ նվիրված հայկական պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 70-ամյակին: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է եվրոպական տարբեր թատրոններում հանդես

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ՝ ՅԱԿՈՒԼՈՎԻՆ

Անվանի արվեստագետը երազում է ստեղծագործել նախնիների հայրենիքում Յա. Յակուլովն (ձախից) ու Ա. Թալալյանը: Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ավարտված Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի երկրորդ փառատոնը եզրափակվեց փառատոնի հատուկ հյուր, ամերիկաբնակ հայազգի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Յակով Յակուլովի հեղինակային համերգով: Այլ երկերի թվում կայացան նաեւ կոմպոզիտորի «Sonata brevis»-ի ու «Նարեկ»՝ թավջութակի եւ դաշնամուրի

ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԼԱՑԱՑՐԵԼ Է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատել է ընդդիմադիր եւ քուրդ պատգամավորների՝ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին որոշումները: Tert.am-ի մատուցմամբ, Էրդողանը հունիսի 30-ին «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության նիստին հանդես է եկել ելույթով եւ մասնավորապես խոսել է Թուրքիայում հետընտրական զարգացումների մասին: Քննադատելով «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող քուրդ անկախ պատգամավորների՝ երդմնակալության արարողությունը

Google-Ը ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Google նորաստեղծ սոցիալական ցանցը Չինաստանում ակտիվ եղավ ընդամենը 1 օր: Այս մասին հաղորդում է panarmenian.net-ը՝ վկայակոչելով geek.com-ը, Չինաստանի իշխանությունները չեն դադարում հերթով արգելափակել Google-ի ցանկացած արտադրանք: Իսկ ահա Google+-ին միանալու համար անհրաժեշտ է հրավեր ստանալ, բայց բոլոր ցանկացողները դժվար թե կարողանան միանգամից հայտնվել ցանցում: Չնայած այս փաստին, միեւնույն է՝ Չինաստանի իշխանությունները խիստ են եւ ժամանակ

ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆ ՈՒ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ

Իրանում ձերբակալվել է կինեմատոգրաֆիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Մահնազ Մոհամադդին: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ հղում անելով variety.com-ին, կնոջը ձերբակալել են անցած հանգստյան օրերին՝ սեփական տանն ու առանց մեղադրանք առաջադրելու: Ընդդիմադիր Kaleme.com կայքը կարծում է, որ խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված ձերբակալության մասին է: Հիշեցնենք, որ վերջին երեք տարվա ընթացքում սա Մոհամմադիի երկրորդ ձերբակալությունն

Հունաստանում ժողովրդական հուզումները չեն դադարում

Հունաստանի խորհրդարանը պատրաստվում է տնտեսական խիստ միջոցառումներ ենթադրող ծրագրի երկրորդ քվեարկությանը: Հիշեցնենք, որ տնտեսական այդ միջոցառումները այն պայմանն են, որի դեպքում միայն ԵՄ-ն եւ ԱՄՀ-ն Հունաստանին, դեֆոլտից խուսափելու եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, ֆինանսական օգնություն կտրամադրեն: BBC-ի մատուցմամբ, հույն քաղաքական գործիչներին սպասվում է երկրում ծայր աստիճան ոչ ժողովրդահաճ այդ ծրագրի ընդունում, որը ենթադրում է հարկերի

Ուսումնական վարժանքներ՝ Հարավային Օսեթիայում

Ռուս ինժեներական զորքերը ուսումնական վարժանքներ են անցկացնում Հարավային Օսեթիայի հետ սահմանային շրջանում, որոնց ընթացքում մշակվում է լեռնային տեղանքներում պայմանական թշնամու դիվերսիոն խմբերի հակագործողությունների պայմաններում վառելիքի մատակարարման համար խողովակաշար կառուցելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ուսումնավարժանքներին մասնակցում է շուրջ 200 զինծառայող եւ Հարավային զինվորական օկրուգի խողովակաշարային բատալիոնի ավելի քան 30 միավոր տեխնիկա: Ուսումնական վարժանքները մեկնարկել

ՊԵՏԴՈՒՄԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Ռուսաստանի Պետդուման հետաձգել է երկրի Սահմանադրական դատարանին ՄԻ Եվրոպական դատարանի կայացրած որոշումներն արգելափակելու իրավունք ընձեռող օրինագծի քննարկումը: Ինչպես ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին փոխանցել է Պետդումայի՝ Սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Պլիգինը, այդ որոշումն ընդունվել է օրինագծի շուրջ ծագած բանավեճի պատճառով: Ավելի վաղ ծրագրվում էր, որ օրինագիծը Պետդումայի նիստի քննարկմանը կներկայացվի հուլիսի 1-ին: Թե ե՞րբ է օրինագիծը

«ՀՈՎԵՐՆ» ՈՒ ԿԱՎԱԼԼԻՆ

Հունիս ամիսը «Հովեր» կամերային երգչախմբի համար նշանավորվեց մասնակցությամբ Իտալիայի «Լա ֆաբրիկա դել Կանտո» 20-րդ հոբելյանական փառատոնին, որի շրջանակներում համույթը 7 համերգ է տվել: «Հանդիսատեսը մեզ առանձնակի ջերմությամբ էր ընդունում: Մեր բոլոր համերգներն անցան լիակատար անշլագի պայմաններում»,- «Արմինֆոյի» մատուցմամբ՝ պատմել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում: Միլանի «Տեատրո դալ Վերմե» համերգասրահում կայացած համերգին ներկա

Երեխաները՝ երեխաների համար

Երեխաների իրավունքները Վանաձորում Արդեն ձեւավորված ավանդույթին հավատարիմ, Վանաձորի քաղաքապետարանը հուլիսի 1-ից հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության եռամսյակ: Ընդառաջ գնալով եռամսյակին՝ «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպությունը նախաձեռնել է Վանաձորի թիվ 16, 27, 28 հանրակրթական եւ թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցներում անցկացնել «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ երկամսյա դասընթացներ: Իսկ դրանից առաջ իրականացվել է երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով համապատասխան

Մեծամասնությունը կտրվել է մաթեմատիկայից եւ ֆիզիկայից

«Առավոտի» խնդրանքով ԳԹԿ-ն ներկա յացրեց քննության 1-ին փուլի վերջնական արդյունքները բողոքարկումից հետո՝ ԼՂՀ-ն ներառյալ: Օրինակ, կենսաբանություն առարկայի միջին միավորը բողոքարկումից հետո 11,53 է, մյուս առարկաները համապատասխանաբար հետեւյալ արդյունքն ունեն՝ ընդհանուր պատմություն՝ 11,45, աշխարհագրություն՝ 11,2, հայոց լեզու եւ հայ գրականություն՝ 12,88, մաթեմատիկա՝ 6,02, անգլերեն՝ 9,73, ֆրանսերեն՝ 12,1, գերմաներեն՝ 9,97, ֆիզիկա՝ 6,02, հայոց պատմություն՝ 11,85, քիմիա՝ 9,21,

ԲՈԼՈՐԸ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ

Իսկ աշխատաշուկայի պահանջներն այլ են 18-ամյա Լիլիթ Բարսեղյանի մայրը ուզում էր, որ աղջիկը իր նման մանկավարժ դառնա, բայց նա լսեց սեփական սրտի ձայնը. որոշեց դառնալ բժշկուհի: «Հիշում եմ՝ դպրոց պետք է ընդունվեի, տնօրենը հարցրեց՝ որ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու, ես էլ պատասխանեցի՝ բժշկուհի: Շատ էի սիրում բժշկի սպիտակ խալաթը»,- պատմում է Լիլիթը, ով հիմա սովորում

ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐՆ Է

Հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունն, անշուշտ, Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ հնարավոր երկխոսության հարցի քննարկումն է։ Ինչպես ձեզ հայտնի է, ս.թ. հունիսի 17-ին այդ հարցին ընդարձակ հայտարարությամբ անդրադարձել է Սերժ Սարգսյանը։ Ամենեւին մտադրություն չունենալով հանգամանորեն վերլուծելու այդ հայտարարությունը՝ ես ուզում եմ միայն զուտ փաստական բնույթի

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՏՀԱԼԻ՞Ց

Հունիսի 29-ին Գորիսի Յոլյանի անվան հիվանդանոց էին տեղափոխվել 17 քաղաքացի՝ բոլորն էլ սննդային թունավորումով: Թունավորվածները Տաթեւ էքսկուրսիայի մեկնած Արտաշատի թիվ 2 դպրոցի ուսուցիչներն էին: Տաթեւից տուն վերադառնալիս նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ըստ հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանի, էքսկուրսիա եկած կոլեկտիվի անդամներից մեկը Տաթեւ գալուց մեկ օր առաջ տհալ (ղավուրմա)

ԿԱՊԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ

Հունիսի 29-ին՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի Սյունիք կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ու Սյունիքի մարզպետարանը համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն են ստորագրել, ըստ որի՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա է ստեղծվելու: Նոր ստեղծվելիք գիմնազիան կգործի Կապանի թիվ 13 դպրոցի մասնաշենքերից մեկում: Ըստ դեսպանի՝ կրթական հաստատության

«Առաջարկություն»՝ սահմանապահ զինվորներին

Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տան թատերախումբը հանրությանն է ներկայացրել նոր բեմադրություն՝ Անտոն Չեխովի «Առաջարկություն» ստեղծագործության հիման վրա: Ինչպես նշեց ներկայացման ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, տղամարդ դերասանների պակասը ստիպել է որոշ փոփոխություններ կատարել սցենարում, մասնավորապես, հարսնացուի՝ Նատալյա Սերգեեւնայի մոր փոխարեն ներկայացման մեջ հոր դեր կա: Դիտարժան են դերասաններ Նաիրա Աբրահամյանի, Մխիթար Գիշյանի, Հայկուհի Խաչիկյանի խաղը, ժեստերն ու բեմական

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ՝ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ

Շուկայական տնտեսությունում էլ պետությունը իր դերն ու առաքելությունն ունի Լեռնային փոքր երկիր Հայաստանի գյուղատնտեսությունում հիմնականում զբաղվում էին եւ են պտղաբուծությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Հացահատիկի արտադրությունը կազմակերպվում էր փոքր հողակտորների վրա, առավելապես՝ լեռնային շրջաններում, թեք հողահանդակներում: Հայաստանը հացահատիկի առումով ինքնաբավ երբեք չի եղել եւ հացի պահանջարկի երկու երրորդը միշտ էլ ներկրել է դրսից, հիմնականում՝ Ռուսաստանից:

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչ, 47-ամյա Դանիել Սարգսյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

10-ԱՄՅԱԿԸ

Այսօր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծննդյան օրն է: 10 տարի առաջ ստեղծված կազմակերպությունը ձեւավորեց գեղեցիկ ավանդույթներ՝ տեղեկատվության մատչելիության առումով: Կազմակերպության նախաձեռնությամբ ԶԼՄ օրենքին զուգահեռ կյանքի կոչվեց ՏԱ օրենքը, անցկացվեցին ամենամյա մրցանակաբաշխություններ: Իսկ որ ամենակարեւորն է, ԻԱԿ-ը հայտնվեց դատարաններում՝ անհնազանդ չինովնիկներից պահանջելով տեղեկատվություն:

ՁԵՐ ԻՄԱՑԱԾ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՉԻ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 46-ամյա Վազգեն Խաչիկյանին, որը ս/թ հունիսի 28-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Վազգեն Խ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

ԽՃՈՒՂՈՒՄ

Հունիսի 29-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 61-ամյա Լենվել Մ.-ի վարած «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղու թիվ 52 շենքի մոտ բախվել է 28-ամյա Կարեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Լենվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ԿԱՇԱՌՔ՝ «ՓԱՐՈՍԻ» ԳՈՐԾՈՎ

Ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային գործակալության 1-ին կարգի մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը մի քաղաքացուց պահանջել է 25 000 դրամ կաշառք: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռ. Պետրոսյանը «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար քաղաքացուց պահանջել է 48 000 դրամ կաշառք, որից 25 000 դրամը ստացել է նույն օրը, իսկ մնացած

ՊԱՏԱՀԱՐ՝ ԱՓՆԱՅՈՒՄ

Երեկ, ժամը 06.18-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար: Ըստ նախնական տվյալների, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ 21099» մակնիշի 36 ԼԼ 599 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է այլ ավտոմեքենայի (մակնիշը ճշտել չի հաջողվել): Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ՝ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ՝ 25-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, որը մարմնական

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ՝ ՓՈՍՈՒՄ

Հունիսի 29-ին, ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել՝ մոտ 20-25մ խորության փոսը: Դեռեւս չպարզված հանգամանքներում, Եղեգնաձորի 45-ամյա բնակիչ Գագիկ Մարգարյանը «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի Տ 10836 պետհամարանիշի ավտոմեքենայով անցել է արգելափակող նշանների կողքով եւ իր վարած մեքենայով հայտնվել է ճանապարհի փլուզված հատվածում:

Տեղափոխվեցինք 2-րդ խումբ

Հայաստանը դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից եւ տեղափոխել 2-րդ խումբ: Այլ խոսքով՝ Հայաստանն այլեւս չի դիտարկվում որպես թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկիր: Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը մարդկանց թրաֆիքինգի մասին 2010 թ. տարեկան զեկույցում

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԱՆՈՅԻՆ

Լեռնապատցի Ղարիբ Միտիչյանը դիմել է  ՀՀ վերաքննիչ դատարան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն համայնքի բնակիչ Ղարիբ Միտիչյանի: Դատարանը 61-ամյա գյուղացուն պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանո Եղիազարյանից՝ «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով եւ Ղարիբ Միտիչյանից հօգուտ համայնքապետի

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՎՃԱՐՆԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ԴՐԱՄԱՐԿՂՈՒՄ

«Այսուհետեւ պետական բժշկական հաստատություններում հիվանդներն աջ ու ձախ գումար չեն վատնի եւ վճարումները կկատարեն բուժհաստատության դրամարկղում, այլ ոչ թե կտան բժիշկներին: Մենք գիտենք, որ բուժական ծախսերից բացի, հիվանդները ստիպված են եղել վճարել վերելակից կամ ավտոկայանատեղիից օգտվելու, անկետաներ բացելու համար, սակայն նշեմ, որ հիվանդանոցային ծառայություններից օգտվելու դեպքում հիվանդները պետք է վճարում կատարեն միայն դրամարկղում: Դրա համար

Հենց հանրահավաքի օրերի՞ն են միկրոավտոբուսները փչանում

Մայրաքաղաք ուղեւորվող միկրոավտոբուսները  կես ճանապարհից անհետանում էին Երեկ վաղ առավոտից կրկին պարալիզացվել էր Գյումրի-Երեւան միկրոավտոբուսների աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ մայրաքաղաք գնացող տրանսպորտը, որպես կանոն, չի աշխատում հենց միտինգի օրերին, այդուհանդերձ, Գյումրիի ավտոկայարանում կուտակված ուղեւորներից եւ ոչ մեկը տեղյակ չէր ընդդիմության հանրահավաքի մասին, մեկը շտապում էր հիվանդանոց, մյուսը երեխաների հետ վերադառնում էր տուն, տարեց կանանցից

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930