Օրվա լրահոսը
«ՓԵՏՐՎԱՐԻ 26»-2
FIDH-ի պատվիրակները եկել էին Մատենադարան, ինչպես իրենք ասացին՝ զորակցելու ՀՀ «ազատատենչ քաղաքացիներին» Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը հիշեցրեց 2008թ. փետրվարի 26-ին Ազատության հրապարակում Համաժողովրդական շարժման բողոքի ակցիան, որին այն ժամանակ միացել էին Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի հրավիրած հանրահավաքին հարկադրաբար մասնակցող ՀՀ հազարավոր քաղաքացիները, իսկ երեկ ցուցարարներին միացան Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համաժողովի պատվիրակ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌԵԼ, ՈՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՄԱԿԱՅՈՂ ԳՈՐԾԻՉ Է»
Վստահ է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը – Ժամանակին, երբ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամ էիք եւ նույն անունով խմբակցության քարտուղարը, շարունակ խոսում էիք ղարաբաղյան կլանի ողնաշարը ջարդելու մասին: Հիմա, երբ ՀՀ երկրորդ նախկին նախագահը կարծես ակտիվանում է, էլի՞ նույն հայտարարություններն եք անելու եւ ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականությունը: – 2008 թ. մարտի 1-ին Քոչարյանի
ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ՉՊԻՏԻ ԼՌԵՆ
Երեկ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը անսովոր ընթացք ունեցավ: Դրան մասնակցեցին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համաժողովի պատվիրակ իրավապաշտպանները: Առաջինը Մատենադարանի հարթակից խոսեց Նիգերիայի քաղաքացիական ազատության կազմակերպության ղեկավար Եզիկե Իբուկհուկու Օհաբուեյնայուն (նկար երկրորդ): Նա, որ եկել էր իր ազգային տարազով եւ բանտարկյալի «զոլավոր» գլխարկով, ձայն խնդրեց ու նախ՝ իր մայրենիով, ապա՝ անգլերենով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Արդարություն՝ տանը, արդարություն՝ աշխարհում Երեւան: Այժմ մենք գտնվում ենք քաղաքացիական եւ տարածաշրջանային զույգ պատերազմների հնարավոր եզրագծին, եւ ավելի լավ է հիմա խոսել: Հայաստանը՝ հինավուրց այդ քաղաքակրթությունը, որն անցյալի ողբերգությունների պատճառով զրկված է եղել արդի պետականակերտման կարողությունից, պետք է անհապաղ ժողովրդավարական կարգ հաստատի իր տանը: Վերջապես դառնալով սեփական հետագծի պատասխանատուն, Հայաստանը նաեւ օրինական ակնկալիքներ ունի միջազգային
Ապրիլի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ
Վախի հոտը Նախնադարյան մարդու եւ կենդանիների համար հոտառությունն ունի մեծ նշանակություն՝ սնունդ հայթայթելու, զուգընկեր ճարելու, վտանգից զգուշանալու համար: Այսօր եւս, այսպես ասած՝ ֆերոմոնները, հոտավետ քիմիական միացությունները, որոնք բնորոշ են յուրաքանչյուր տեսակին ու սեռին, մեծ նշանակություն ունեն եւ միակ չափանիշն են համարվում կենդանական աշխարհում զուգընկերների միացման՝ տվյալ տեսակի գոյությունը շարունակելու համար: Ֆերոմոնները որոշակի չափով ազդում են
Յոթ առասպել IQ թեստի մասին
Ինտելեկտի գործոնի (IQ) չափումը մշակվել է Հանս Էյզենքի կողմից՝ XX-րդ դարի 40-ական թվականներին: 50-ականներին IQ-թեստերը խիստ մեծ տարածում գտան Եվրոպայում, իսկ նրա հեղինակը դարձավ հայտնի անձնավորություն: Ինտելեկտը չափվում էր ամենուր, ինչպես գրասենյակներում՝ այնպես էլ ընկերական շրջապատում: «Նա ցածր IQ ունի» արտահայտությունը դարձել է բնորոշման ձեւ եւ նույնացվում է «նա հիմարի մեկն է» արտահայտության հետ, ինչն
«ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ ԵՐԳԵԼ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՆՋՈՒՅՔՆԵՐԻՆ…»
«Ա. Խաչատրյան» համերգասրահում խոստովանեց Վախթանգ Կիկաբիձեն Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ անվանի էստրադային երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեի համերգը: Մոտ երկու ժամ շարունակ երգիչը դրական լիցքեր հաղորդեց հայ հանդիսականին: Հնչեցին հին ու նոր երգեր: Համերգը պարբերաբար ընդմիջվում էր տեսանյութերով (ցուցադրվեցին հատվածներ կինոֆիլմերից) եւ զրույցներով: Արտիստը մի քանի դրվագ պատմեց իր կյանքից: Օրինակ, այն մասին, որ
Եռիշխանություն
Խաղում են «Բանանցը» եւ «Իմպուլսը»: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնության երկրորդ տուրում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 4:2 հաշվով սկզբունքային հաղթանակ տարավ «Միկայի» նկատմամբ: «Ուլիսը» երկրորդ անգամ անընդմեջ հյուրընկալվելիս պարտության մատնեց մրցակցին: Այս անգամ թիմը Կապանում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Գանձասարի» դարպասը: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի հաշիվներ. «Կիլիկիա»-«Շիրակ»՝ 3:1, «Բանանց»-«Իմպուլս»՝ 5:2: Խաղացված 16 հանդիպումներում
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալու է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը Այդ տարիքային խմբում Սինգապուրի անդրանիկ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար համարվող այդ մրցմանը մասնակցելու է վեց հոգուց կազմված Հայաստանի պատանեկան հավաքականը: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Ադրբեջան մեկնող մեր պատվիրակությանը: Պարոն Ծառուկյանը մարզիկներին եւ մարզիչներին հաջող մրցելույթներ մաղթելով՝ հատուկ ընդգծեց, որ հատկապես Բաքվի ռինգ
ՀՐԱՏԱՊ ԵՐԳԻԾԱՆՔ
Օրերս Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երգիծաբան, լրագրող Գագիկ Անտոնյանի «Հրատապ երգիծանք» ժողովածուի շնորհանդեսը: Գրքույկում զետեղված են երգիծաբանի տարբեր տարիների գրած մենախոսությունները, երկխոսությունները, անեկդոտները, հումորեսկները… «Գագիկ Անտոնյանը փոխարինեց ինձ «Կայծ» թերթի նամակների բաժնի վարիչի պաշտոնում եւ եղավ «ծանր հրետանի», ինչը որ պահանջվում էր այն օրերին այդ պաշտոնում»,- ասաց արձակագիր, ՀԳՄ «Վախթանգ
ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ՀԱՅԵԼԻՆ»
Լույս է տեսել Անատոլի Հովհաննիսյանի երկրորդ՝ «Հայելի» ժողովածուն, որն ընդգրկում է բանաստեղծի վերջին տարիների գործերը: Դրանց մի մասը առանձին շարքերով հրատարակվել է գրական մամուլում: «Հայելիի» առանցքում մարդ-քաղաքացին է՝ ողբերգական ժամանակի ընկալմամբ, անհատի հույզերն ու ապրումները՝ բացառիկ քնարականությամբ: «Սիրտս ծոցս պահած քար է, որ չգիտեմ ում վրա նետեմ…»,- գրում է բանաստեղծը, որ «լիքն է պոեզիայով, ինչպես
Երեւանը ստամո՞քս է
Երեկ «Հայելի» ակումբում կայացավ ասուլիս, որի առիթը Գյուղակադեմիայի ու Հայաստանի ազգային գրադարանի հարակից այգում կատարվող շինարարությունն էր: Հերթական սրճարանի կամ ռեստորանի հիմքերն արդեն դրված են: Երեւան քաղաքի դիմագծի մասին իրենց մտահոգությունները հայտնեցին գրողներ Հովհաննես Թեքգյոզյանը, Վահե Արսենը եւ գրաքննադատ Արմեն Ավանեսյանը: Նրանք հույս ունեն, որ ուսանողները միակամ կլինեն, ինչի արդյունքում իրենց այգում ընթացող շինարարությունը կդադարեցվի,
Հովանավորեք եկեղեցու կառուցումը
Որ հովանավորվեք Աստծուց «Եկեղեցին օգնություն է հայցում» վերնագրով մի հոդված 1999թ. տպագրվել է մամուլում: Այժմ նորից եմ ուզում այդ մասին բարձրաձայնել: Խոսքը Հին Նորքի կենտրոնում գործող Սուրբ Սեմեոն եկեղեցու մասին է, որ 1930թ. պայթեցվել է: Կարճ ժամանակ անց վշտից մահացավ եկեղեցու քահանա տեր Հակովբը: Տեր Հակովբ քահանա Սիմոնյանը 59 տարի ծառայել է այդ եկեղեցում, համարվել
25-ԱՄՅԱ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԵՎ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ
Կամ ինչպես գնահատել սեփական կադրերին Բալետը դասական արվեստի այն ճյուղն է, որտեղ իշխում են մարդկային կյանքի ամենավեհ ու հակասական զգացմունքները՝ արտահայտված զուտ պարային շարժումների միջոցով, ինչն ավելի բարդ է: Ասելիքը հասկանալի արտահայտելու գործում մեծ դեր ունի պրոֆեսիոնալ խաղը, դերը զգալու եւ ճիշտ կերպարանավորելու հանգամանքը, ինչն «Առավոտը» արձանագրեց Ազգային օպերային թատրոնում օրերս կայացած «Բարեկամություն» պարարվեստի պետական
ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱՂԱՂՎՈՒՄ
Թաիլանդի ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներից կազմված ամբոխը երկուշաբթի գրոհել է երկրի մայրաքաղաքում գտնվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը: Վկայակոչելով «Reuters»-ին՝ այդ մասին է փոխանցում news.am-ը: Փակ են Բանգկոկի խոշորագույն առեւտրային կենտրոնները: Գործողություններին մասնակցում են նախկին վարչապետ Տաքսին Չինավատի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: Ցուցարարները ներկայիս կառավարության հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացում են պահանջում: Հակակառավարական ելույթները Բանգկոկում շարունակվում են 2010
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Թալիբները գրոհել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքի Փեշավար քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսության շենքը: Մահապարտ ահաբեկիչները վեց հզոր ռումբեր են պայթեցրել քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված եւ պահպանվող այդ օբյեկտի անմիջական հարեւանությամբ՝ 20 մետր հեռավորության վրա: Դրանից հետո գրոհայինների մի այլ խումբ ավտոմատ հրազենից կրակ էր բացել ոստիկանների եւ զինվորականների ուղղությամբ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ փոխհրաձգության կիզակետում հայտնվել են նաեւ պատահական
ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ
Իրանը պատրաստ է շարունակել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, բայց խաղաղ ատոմի ծրագրերը դադարեցնելու հարցը քննարկման առարկա լինել չի կարող: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի տեղեկություններով, երկուշաբթի օրը այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Մեկնաբանելով միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ դիվանագետն ասել է, թե «ոչ մի սպառնալիք, բանաձեւ եւ պատժամիջոց չի ստիպի Իսլամական
Թուրքիայում էլի ձերբակալություններ են կատարվում
Թուրքիայում վերջին մի քանի օրվա մեջ ազատ էին արձակվել «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մեջ մեղադրվող 19 բարձրաստիճան գեներալներ, սակայն դատախազների առարկության հիման վրա Ստամբուլի 12-րդ ծանր հանցագործությունների հարցերով դատարանը որոշում է կայացրել կրկին կալանել նախկինում ազատ արձակվածներից 21-ին, այդ թվում՝ թիվ մեկ մեղադրյալի՝ 1-ին ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանին: Դատարանը դատախազների դիմումը միայն
ԱՄՆ-ն չի հավակնում Միջին Ասիայում ռազմաբազաներ ունենալ
Միացյալ Նահանգները չի ծրագրում Ուզբեկստանում նոր ռազմական հենակետ բացել: Այդ մասին, «Ինտերֆաքսի» մատուցմամբ, երկուշաբթի օրը Աստանայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ռազմական ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Դեւիդ Պետրեուսը (նկարում), որը Ղազախստանից հետո այցով կմեկնի նաեւ Ուզբեկստան: Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Հոուգլանդը իր կողմից հավելել է, թե՝ ԱՄՆ-ն նմանապես որեւէ ծրագիր չունի նաեւ
Մեդվեդեւը քննադատեց Պուտինի կառավարությանը
Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել երկրի կառավարությանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքի համար բազային նորմատիվներ պատրաստելու հանձնարարությունը չկատարելու համար: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ կառավարությանը հանձնարարված է եղել մինչեւ մարտի 1-ը ապահովել կոնցեսիոն համաձայնագրերի կնքման ձեւերի ընդլայնման ուղղությամբ իրավական նորմատիվ ակտերի մշակումը: «Տրանսպորտի նախարարության
«Անցյալի չարքերը»
Գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը վերջին՝ ապրիլի 3-ի համարում «Անցյալի չարքերը» հրապարակմամբ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը՝ ներկայացնելով ծավալուն հրապարակում պատմական փաստի մասին: Դանիել Շթայնվորթի, Բենջամին Բիդերի, Բերնարդ Զանդի համահեղինակությամբ կազմված հոդվածում նկարագրվում է հարյուրամյա վաղեմության արհավիրքը՝ վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայություններ: «95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը»,- գրում է «Շպիգելն» ու
ՍԵՎԱՆԸ ՓՈՂ Է ԲԵՐՈՒՄ
ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության համաձայն, անցած տարի զբոսաշրջությունից Գեղարքունիքի մարզը ունեցել է 10,880 միլիարդ դրամ եկամուտ: Ընդ որում՝ սրա գերակշիռ մասը՝ 7,440 միլիարդը, հյուրանոցների, տնակների, գյուղական առանձնատների գիշերավարձը, 2,232 միլիարդ՝ տաղավարների եւ տարածքների վարձակալության, սպասարկման վճար, 784 միլիոնը՝ սննդի, 432 միլիոնը՝ տրանսպորտի եւ լողամիջոցների վճարներ: Սեւանի ափամերձ համայնքներում տնային տնտեսությունների առնվազն 10%-ն
ԱՅԳՈՒՏԸ ՍՈՂՈՒՄ Է ԵՎ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ
Առաջին տարին չէ, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում սողանքները ակտիվանում են: Այս տարի եւս Այգուտի վիճակը ծանր է: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տվյալներով, Այգուտի մոտ 200 տներից ուսումնասիրվել է 150-ը: 19 տուն ունի 5-րդ կարգի, 50-ը՝ 4-րդ կարգի եւ 80-ը՝ 3-րդ կարգի վթարայնություն: 5-րդ եւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող տները ենթակա են քանդման, իսկ
ԽԱԽՏՈՒՄ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ
Դիլիջանի կենտրոնում դրված է մեքենաների կայանելն արգելող ճանապարհային նշան: Տաքսիներին այստեղ կայանելն արգելված է ժամը 9-ից 18-ը: Սակայն օրվա բոլոր ժամերին այստեղ մեքենաներ, այդ թվում՝ բազում տաքսիներ են կայանված: Զարմանալի է, որ Տավուշի մարզի ճանապարհները «ողողած», նույնիսկ սահմանամերձ գյուղերում պարեկություն իրականացնող բազում պետավտոտեսուչները սա չեն նկատում: Այս բացահայտ խախտումը չեն տեսնում նաեւ դիլիջանցի ոստիկանները: Ոստիկանության
Արձագանք՝ «Առավոտին»
«Առավոտի» մարտի 23-ի համարում «Փրկել Գոշավանքը» հրապարակմամբ հերթական անգամ անդրադարձել էինք ՀՀ Տավուշի մարզում գտնվող Գոշավանք համալիրի այսօրվա վիճակին եւ տեղեկացրել, որ վիճակը բարվոք չէ: Հրապարակմանը արձագանքել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ըստ նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանի, պետության կողմից «Գոշավանք» վանական համալիրի պահպանությանն ուղղված աշխատանքներ իրականացվել են տարբեր ժամանակներում: Վերջին անգամ
ԾԱՌԱՐՄԱՏՆԵՐԻՑ ՈՒ ԿՈՃՂԵՐԻՑ՝ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐ
Քանդակագործ Սուսաննա Օհանյանի արվեստանոցը Վանաձորի ծայրամասում է: Այցելությանս պահին սենյակների սառն ու անհրապույր վիճակը ստիպեց մտածել. «Արվեստով զբաղվելու համար այնքան էլ հարմար վայր չէ»: «Ամեն առավոտ արթնանում եմ ու շտապում արվեստանոց, որ հասցնեմ ավարտել կիսատ աշխատանքներիցս գոնե մեկը»,- ասում է 52-ամյա քանդակագործ Սուսաննան: Խոնավ ու ցուրտ երկու սենյակներում ներկայացված են քանդակագործի պատրաստի ու անավարտ գործերը,
Կրթաթոշակներ՝ ուսանողներին
Երեկ Ֆրանսիական համալսարանի 23 ուսանողների Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից լավագույն ուսանողի վկայագրեր շնորհվեցին: Ըստ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկի, ՀԲԸՄ-ն եւ Ֆրանսիական համալսարանը համագործակցում են դեռ 2004 թվականից. «Այդ համագործակցության շրջանակներում 2007-ից ՀԲԸՄ-ն համալսարանին աջակցում է նաեւ անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում»: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված
Դպրոցը բարեկարգում են շրջանավարտները
Վահագն Դավթյանի անվան թիվ 149 միջնակարգ դպրոցը մոտ 30 տարի չի վերանորոգվել: Դպրոցից դեռ խորհրդային շունչն է փչում, իսկ ճաքճքած պատերը եւ անմխիթար վիճակում գտնվող որոշ դասարաններ հուշում են, որ այստեղ վերանորոգումը խիստ անհրաժեշտություն է: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը պատմեց, որ վերանորոգումը միայն դպրոցի նախկին շրջանավարտներն են նախաձեռնում. «Սրանից հինգ տարի առաջ
ԶՈՀՎԵԼ Է ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Երեկ, ժամը 21:50-ի սահմաններում, Դավիթ Անհաղթ փողոցի վրա «Հունդայի» մակնիշի 06 00 147 համարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանին: Վրաերթից հետո մեքենայի վարորդ Վահան Եղիազարյանը Գայանեին դրել է մեքենայի մեջ եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին Բաբայանը մահացել է: Ինչպես փոխանցում է, «news.am»-ը, երեկ երեկոյան դեպքի վայրում են եղել ճանապարհային ոստիկանության ճանապարհային