Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՄԻՆԱՍԻՆ

Հունիս 21,2011 00:00

\"\"Մինասի որմնանկարները Գյումրիից տեղահանելու եւ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղակայելու խնդրի շուրջ վերջին շրջանում շիկացած կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլեւ բուռն զարգացումներ են ստանում: Գյումրեցիները շարունակում են բողոքել, որ իրենց թալանում են, իսկ պաշտոնյաները պնդում են, որ Գյումրիից որմնանկարները տանում են՝ հե՛նց որմնանկարների «լավի» համար: Երեկ հերթական անգամ ընդվզումով հանդես եկան Մինասի որմնանկարների տեղահանման դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի անդամները: Նրանք երեկ հայտարարեցին, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստախոս է: Տիկին Պողոսյանի սուտը բռնելու նպատակով նախաձեռնող խումբը ներկայացրեց մեկ տարի առաջ Գյումրու քաղաքապետի կողմից գրված դիմումը՝ մշակույթի նախարարին, որով տեղեկացվում էր, որ 2011-ին քաղաքային բյուջեից հատկացումներ կարվեն՝ Մինասի նկարները ոչնչացումից փրկելու եւ Գյումրիում դրանք պահպանելու համար:
Մինչդեռ մշակույթի նախարարն օրերս հերքել էր փաստաթղթի գոյությունը: «Կես տարի շարունակ մշակույթի նախարարությունը տեղյակ է եղել այդ մտադրությանը. եղել է բանակցությունների մեջ, քննարկել է Գյումրիում նկարները վերականգնելու ամբողջ հարցը եւ միաժամանակ, ըստ երեւույթին, երկակի խաղ է խաղացել՝ մեկը մյուսից գաղտնի պահելով»,- հայտարարեց նախաձեռնող խմբի անդամներից՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Իսկ «Շիրակ» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանը կարծում է, որ իշխանությունները Մինասի որմնանկարները պահել էին մի լավ կլիենտ գտնելու եւ բիզնես անելու համար:
Գյումրեցիները համոզված էին, որ այս քայլով Հանրապետական կուսակցության վարկանիշը իրենց քաղաքում լուրջ անկում կապրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել