Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵԼ

Հունիս 21,2011 00:00

Ղարաբաղյան հակամարտության «տաք փուլի» վերսկսման հավանականությունը շատ բարձր է, սակայն զինված բախումը «կտեւի առավելագույնը մի քանի օր»: Այդ մասին, ըստ news.am-ի, Vesti.Az-ին տված հարցազրույցում հայտարարել է վրացական «Արսենալի» ռազմավերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին:
«Ես վստահ եմ, որ դժվար թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված բախումը մի քանի օրից ավելի ձգվի, այն ստիպված են լինելու դադարեցնելու միջազգային կառույցների եւ Թուրքիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ճնշման ներքո: Բայց այդ կարճ ժամանակում կողմերը փորձելու են առավելագույնս առաջ մղել իրենց կողմից վերահսկվող սահմանային գծերը»,- ասել է Ալադաշվիլին:
Փորձագետին մտահոգում է հանգամանքը, որ պատերազմի վերսկսման դեպքում «Վրաստանը չի կարող մի կողմ քաշված մնալ»: «Վրաստանի տարածքում հայեր  եւ ադրբեջանցիներ են ապրում: Նաեւ ես չեմ բացառում ռազմական գործողությունները երեք պետությունների սահմանագծին, այսպես կոչված՝ Կարմիր կամրջի մոտ: Հնարավոր են հրետանային գնդակոծումներ: Վրաստանում ապրող ադրբեջանցիները կարող են դիվերսիաներ անել Հայաստան գնացող երկաթգծի, հայերը՝ Ադրբեջանից անցնող նավթատարի վրա»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել