Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈ՞Լ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարշավայում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց «B» խմբում, թեեւ իրականում, ըստ բուն վիճակահանության, մեր ընտրանին տեղ պիտի զբաղեցներ «A» խմբում, որտեղ արդեն տեղավորվել էր Ադրբեջանը: Հենց այդտեղ էլ գործեց ՈՒԵՖԱ-ի կազմկոմիտեի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի հավաքականները միեւնույն խմբում հայտնվել չեն կարող: Վիճակահանության նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել

«Որ չխռովեն դերերս»

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասան Վոլոդյա Հովհաննիսյանը երբեւէ չի դավաճանել սեփական սկզբունքներին: Օրերս լրանում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասան Վոլոդյա Հովհաննիսյանի ծննդյան 70 տարին: Արվեստագետի հոգին խռովքով է լի, մոռացումը, վաստակի գնահատման ուշացումը, երբեմն նաեւ անտարբերությունը նրան ու իր հասակակիցներին ստիպել է մշտապես դժգոհ լինել: Վ. Հովհաննիսյանը ողջ կյանքում մարզային թատրոններում է

ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՆԵՎՐԵՑ

Հայաստանի եւ Իրանի հանրապետությունների փոխգործակցության արդյունքում նախատեսվում են համատեղ գրահրատարակչություն, ֆիլմարտադրություն, պատմամշակութային հուշարձանների վերականգնում ու պահպանում, համագործակցություն նաեւ կինոյի, թանգարանային եւ գրադարանային բնագավառներում: Երեկ այս առիթով ՀՀ մշակույթի նախարարությունում կողմերը ստորագրեցին «ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության միջեւ 2010-2012թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը: «Առավոտը», օգտվելով առիթից, փորձեց տիկին Պողոսյանից պարզաբանում

«ՁԵՌՆԱՄԱՐՏ Ի ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Անցյալ տարի «Առավոտի» հունիսի 12-ի համարում տեղեկացրել էինք, որ Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներում Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը հանդես էր եկել ինքնատիպ նախաձեռնությամբ՝ հրատարակելով գրողի պատմվածքների՝ «Մարդկության տունը» խորագրով  ժողովածուն: Այն կազմել եւ ծանոթագրել էր դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Գրքի խմբագիրներն են Արմեն Հովակիմյանն ու Գեւորգ Մադոյանը, նկարիչը՝ Մայիս Մարգարյանը:

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ»

Նման կարծիք հայտնեցին ռեժիսոր Ռուբեն Բաբայանը եւ կինոգետ Զավեն Բոյաջյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված աղմկահարույց չափորոշիչների մասին: Երեկ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների թեմայի շուրջ «Հայելի» ակումբում իրենց տեսակետներն արտահայտեցին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ կինոգետ, Հանրային հեռուստաընկերության կինոյի եւ կրկնօրինակման բաժնի գլխավոր

ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:Այս մասին Անկարայում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի նոր նախագահ Մեւվլութ Չավուշօղլուն:news.am-ը, վկայակոչելով «ԽՈՉՍՈջ-տՐպրր» վրացական գործակալությանը,  հաղորդում է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ ռուս-վրացական հարաբերությունները:Մեւվլութ Չավուշօղլուն Դավիդ Բաքրաձեին խոստացել է այցելել Վրաստան եւ տեղում ծանոթանալ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵ՞Ն

Հայիթցիներից մի քանիսը, որոնց երեխաներին ամերիկացի 10 միսիոներներ այս տարվա հունվարի 29-ին փորձել էին երկրից դուրս հանել եւ տեղափոխել Դոմինիկյան Հանրապետություն, դատարանում խոստովանել են, որ երեխաներին իրենք տվել են սեփական կամքով: Այդ մասին տեղեկացնում է «Associated Press»-ը՝ վկայակոչելով ամբաստանվողների փաստաբան Ավիոլ Ֆլորանին: Վերջինիս ասելով` երեխաների ծնողների՝ փետրվարի 9-ին դատարանում տված ցուցմունքները վկայում են, որ ԱՄՆ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀՈՒՄԱՆԻՍՏ ԿԼԻՆԵՆ

Չինաստանի Գերագույն դատավորը տեղի դատավորներին կոչ է արել կրճատել մահապատժի դատավճիռներ արձակելու քանակը: BBC-ի մատուցմամբ՝ երկրի Գերագույն դատարանի հայտարարության համաձայն, մահվան դատավճիռների արժանի է միայն հանցագործների մի փոքր խումբ, եւ այդ պատիժը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Դատարանի կարծիքով՝ մահապատիժ կիրառելու համար պետք է լինեն ապացուցողական շատ հզոր հենք կամ վկաների սպառիչ ցուցմունքներ: Բացի

Յանուկովիչը Ռուսաստանի շահերի սպասարկողը չի լինի

Ուկրաինայի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ տարած թեկնածու Վիկտոր Յանուկովիչը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացնելու է բացառապես ուկրաինացիների, ոչ թե Ռուսաստանի շահերը: «Իմ վարած քաղաքականության հիմնական սկզբունքը լինելու են Ուկրաինայի ազգային շահերը: Ես կջանամ հավասարակշռված հարաբերություններ կառուցել Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ»,- հայտարարել է Յանուկովիչը: Նրա ասելով՝ ինքը մտադիր

Հունաստանում ոստիկաններին էլի քարկոծել են

Հունաստանում պետական սեկտորի տասնյակ աշխատողներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով երկրի կառավարության քաղաքականության դեմ, որը նախատեսում է աշխատավարձի եւ կենսաթոշակի կրճատումներ, նաեւ հարկային համակարգի վերանայում: Հունաստանի իշխանությունները հայտարարում են, թե այդ միջոցառումներն անհրաժեշտ են երկրի բյուջեում առաջացած ՀՆԱ-ի 12,7%-ի դեֆիցիտը փակելու համար: Սա ԵՄ տարածքում ամենաբարձր եւ վտանգավոր համարվող ցուցանիշ է: «Reuters»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաների

Բունդեստագը քննարկում է «սեպտեմբերի 4»-ի հանգամանքները

Գերմանիայի Բունդեստագում ձեւավորված հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից 2009թ. սեպտեմբերի 4-ի գիշերը աֆղանական երկու բենզակիրները պայթեցնելու հանգամանքներն ուսումնասիրելու համար, երեկ սկսել է այդ գործի գլխավոր «հերոսի» հարցաքննությունը: Հիշեցնենք, որ այդ օրը կոալիցիոն ուժերը, ավիացիոն հարվածներ հասցնելով, պայթեցրել էին երկու բենզակիրներ՝ պատճառաբանելով, թե թալիբները փորձել էին դրանք առեւանգել: Արդյունքում՝ խաղաղ բնակչության շրջանում ավելի

ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԵՌ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ

«Առավոտի» դեկտեմբերի 1-ի «Աթոռակռի՞վ, թե՞ արդարության պահանջ» հոդվածում անդրադարձել էինք Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահի ձգձգվող ընտրություններին: Մի խումբ ուսանողներ բողոքում էին, որ թեեւ 2009թ. ապրիլին լրացել էր Կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Գուրգեն Բավեյանի նախագահության 2 տարին, եւ պիտի կայանային նոր ընտրություններ, սակայն այդ ընտրությունները ամիսներ շարունակ չէին կայանում: Գ. Բավեյանը դեկտեմբերին արդեն 7 ամիս ուսխորհրդի

Շնորհավորանք

Այսօր լրանում է մեր առաջին ուսուցչուհի Լերա Գումեդինայի 85-ամյակը: 1967 թվականին, երբ մենք եկանք 122 դպրոցի 1-ին դասարան, մենք չգիտեինք, թե ինչու է մեր սիրելի ուսուցչուհու ազգանունն այդքան անսովոր հնչում: Հետո իմացանք, որ նա հայտնի պետական գործիչ եւ ստալինյան բռնաճնշումների զոհ Գուրգեն Մելիք-Դադայանի դուստրն է: Իր տոհմական արիստոկրատիզմով Լերա Գուրգենովնան մեզ ոչ միայն տառեր եւ

«Դաբրո» եւ գրաքննություն չկա

Երեկ ԵՊՀ մեծ դահլիճում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպեցին Հանրային խորհրդի անդամները՝ քննարկելու հայկական հեռուստաեթերի խնդիրները: ՀՌԱՀ-ի ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վերջին չափորոշիչները խորհրդի անդամները ողջունեցին, սակայն անդրադարձ չեղավ վիճահարույց այն կետերին, որոնք հանրության շրջանում դժգոհությունների առիթ էին հանդիսացել: Խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը նախընտրեց չխոսել չափորոշիչներից, փոխարենն իր մտահոգությունը հայտնեց եթերի

ԸՆԹԱՑԻԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ…

Դպրոցներում ստուգողական եռուզեռ է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան համայնքների դպրոցներում երեկ մեկնարկեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից կազմակերպվող ընթացիկ ստուգումները: Առաջիկա 3 օրերի ընթացքում դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտների գիտելիքները կստուգվեն թեստերի միջոցով. 8-րդցիները՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից, 9-րդցիները՝ հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն առարկաներից, 10-րդցիները՝ ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, 11-րդցիները՝ հայ

Հայոց ժառանգած գրաբանական համակարգի պահպանման կարեւորութիւնը

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10թ. Աբեղեանական «բարեփոխումները», այն է՝ այբուբենից օ, է ւ գրերը դուրս նետելը, միաժամանակ ու—եւ շաղկապները նոր տառեր համարելը եւ համազգային համակարգուած աւանդական դասական միասնական ու միակերպ ուղղագրութիւնը փոխելը ոչ մի հարց չլուծեց, բայց առաջ բերեց բացասական հետեւանքների մի ամբողջ շարք: Այդ խեղագրութիւնը չէր կարող այլեւս պահպանել հայերէնի կարեւորութիւնը միջազգային լեզուագիտական աշխարհի համեմատական լեզուաբանութեան

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈ՞ՒՄ Է

Նախագահ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական քաղաքականության» հերթական դրսեւորումը՝ Աբդուլա Գյուլին ուղղված ինքնաթիռային ուղերձը, որի նպատակն էր աշխարհին ի ցույց վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում եւ միեւնույն ժամանակ ճշտել պաշտոնական Անկարայի տրամադրությունները, ըստ էության, չտվեց սպասված արդյունքը: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի՝ ակնկալվածից սառը եւ հպանցիկ արձագանքը ցույց տվեց, որ հայ-թուրքական արձանագրությունների մահվան մասին խոսակցություններն այնքան

Հիմնահարցերը շատ են, փողը՝ քիչ

Տավուշում էլ ամփոփեցին 2009 թվականը Փետրվարի 9-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: 2009 թվականի արածի մասին խոսեց մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ անդրադարձավ մարզպետարանում ստացված եւ առաքված որոշումներին, քաղաքացիների ընդունելությանը, կրթության, առողջապահության, սոցիալական, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում կատարված աշխատանքներին: 2009-ին մարզի բժշկական կենտրոնների կողմից ներկայացված կատարողականներով

«ԿՐԻՇԵՆ ՊԱՅԹԵԼ Է»

Ագրեսիվ հողերում կառուցված շենքի ոդիսականը Վանաձորի Տարոն 3 թաղամասի ՔՇՀ 7/45 շենքը նույնիսկ անծանոթը առանց ջանք թափելու կգտնի: Միայն այս շենքում է, որ տարվա ամենացուրտ եղանակին բաց պատշգամբներից փռված թաց գորգեր ու նույնքան թաց պատեր կտեսնես: Առաջին հայացքից տարօրինակ թվացող երեւույթը խոր արմատներ ունի, եւ որքան ցավալի է շենքի բնակիչների համար, նույնքան անլուծելի՝ համատիրության եւ

ՁՎԵՐ՝ ՊՆ ԿՆԻՔՈՎ

Հայաստանի պաշտպանության նախարարությունում պարզում են «Արաքս» թռչնաֆաբրիկայի հավկիթներին առնչվող սկանդալային միջադեպի հանգամանքները: Հավկիթները վաճառքի էին ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության կնիքով: Ի դեպ, հենց «Արաքս» ֆաբրիկան է հաղթել նախարարությանը հավկիթների մատակարարման համար հայտամրցույթում: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Երեւանի որոշ խանութներում իրոք ստացվել են ՀՀ ՊՆ կնիքով հավկիթներ: «Խանութներում հայտնաբերվել են նման կնիքով

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՁՊՎ-ՈՒՄ՝ ԿԱՊՏՈՒԿՆԵՐՈՎ ԵՎ ՎԻՐԱԿԱՊՈՎ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները փետրվարի 5-ին այցելել են ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Այցելության ընթացքում ուսումնասիրվել է ՁՊՎ-ում պահվող անձանց բուժզննության եւ բուժօգնության թիվ 4 մատյանը (սկսած այս տարվա հունվարի 1-ից): Ըստ պաշտպանի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրության, պարզվել է, որ նշված անձանց ՁՊՎ ընդունելիս նրանց մարմնի տարբեր հատվածներում առկա են

Սպասելով արդարադատությանը

Վորոնեժի կենտրոնական դատարանը փետրվարի 4-ին տասներորդ անգամ չեղյալ է հայտարարել ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու որոշման մերժումը: Ոստիկանները անօրինական ձեւով ձերբակալել եւ բռնության էին ենթարկել Վորոնեժի քաղաքացի Վալենտին Գրաբովսկուն: Ինչպես տեղեկացնում է «ԽՈրտՈՐՏՉ.Ru»-ն՝ Գրաբովսկու փաստաբանը եւ միջշրջանային իրավապաշտպան խմբի խորհրդական Օլգա Գնեզդիլովան գանգատ են ուղարկել Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նշենք, որ 2009 թվականի փետրվարի

Դատապարտյալը գրում է

«Դեռ չէի հասցրել ամուր կանգնել՝ հայտնվեցի կալանավայրում» Իմ կյանքի ուղին կընթանար իր հունով, եթե չլիներ չարաբաստիկ երկրաշարժը եւ հեղափոխությունը: Ստացել եմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ տարբեր բնագավառներում, եղել եմ հարգված՝ շրջապատում: Ամուսնացել եմ, ունեցել դուստր, բայց ուրախությունս, ցավոք, տեւական չի եղել: Ավերված քաղաք, քայքայված տնտեսություն, սոցիալապես անապահով վիճակ, որից ես էլ անմասն չմնացի, եւ աշխատանքի

ՆԱԽԱՎՃԱ՞Ր Է ՏՎԵԼ, ԹԵ՞ ԿԱՆԽԱՎՃԱՐ

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Անի Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ սկսվեց Ֆրանսիայի քաղաքացի Ռոբին-Օֆիկ Ռոբինի-Օսկանյանի հայցի քննության նախապատրաստական փուլը: Ֆրանսահայ Ռոբին-Օֆիկ Օսկանյանը դատի էր տվել «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին՝ պահանջելով 2005թ. հողամասի առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, ՍՊԸ-ից բռնագանձել իր կողմից վճարված 203 707 100 ՀՀ դրամը: Պարոն Օսկանյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Վետերաններին մոլորեցնում են

1994 թ. ապրիլի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների միջեւ ստորագրվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրի 2-րդ հավելվածի 1.17.2. եւ 2.12 կետերում նշված էր այն արտոնությունների ցանկը, որոնցից իրավունք ունեին օգտվելու նշյալ անձինք եւ նրանց հետ համատեղ բնակվող

«Իդեալ» համակարգի «իդեալական» սպառնալիքները

Խանութի աշխատակիցները՝ իրենց դեմ բողոքելու դեպքում, 75-ամյա կնոջը սպառնում են մեքենայի տակ գցել: 75-ամյա Ամալյա Նազարեթյանը «Իդեալ» համակարգի գովազդներին հավատացած այն սպառողներից է, որը որոշել է գնումներ կատարել «Իդեալի» խանութներից, անդամագրվել նրանց ցանցում եւ 100 հազար դրամի քարտ ստանալ: Կնոջ առաջին հիասթափությունը եղել է այն ժամանակ, երբ նա, «Իդեալի» սրահում ծանոթանալով լողախցիկների տեսականուն, տեղում վճարել

ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՌՈՂՋ ՆՈՐԱԾԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Ինչպես միշտ՝ բժիշկներն անմեղ դուրս կգան «Հունվարի 7-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժշիկների անփույթ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով ծննդաբերության ժամանակ մահացել է իմ թոռնիկը: Ես պահանջում եմ, որ բոլոր պատասխանատու մարմիններն ուսումնասիրեն այս դեպքը, որով հետագայում, հուսով եմ, կկանխվի այլ նորածինների մահը»,- օրերս նման նամակով «Առավոտին» էր դիմել Կապանի բնակիչ Օֆելյա Մկրտչյանը:

«32 ԱՏԱՄԸ» ՀԱՂԹԵՑ

tert.am-ին հայտնի է դարձել, որ «32 փրոդաքշն» ՍՊԸ-ի եւ «Շանթ» ՍՊԸ-ի միջեւ դատական վեճն ավարտվել է:Դատարանը վճիռ է կայացրել «32 փրոդաքշնի» օգտին:«32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը tert.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատել է այդ տեղեկությունը:«Մենք հաղթեցինք:Մեր եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ կնքված պայմանագիրը լուծվեց»,- նշեց Բաբաջանյանը, որը «32 ատամի» տղաների հետ այժմ հյուրախաղերի է մեկնել Մոսկվա:Հիշեցնենք, որ

ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԷ

«Ինձ համար անհասկանալի է. եթե ռուսական կողմը գազը թանկացնում է 17%-ով, ապա ինչո՞ւ է ավելի քան 40%-ով թանկացման հայտ ներկայացվում: Հիմնականում բեռն ընկնելու է շարքային քաղաքացիների վրա»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անհանգստությունը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, եւ մեր երկրի

ԼԱՎԱՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Այս տարի, ըստ «Գրանդ Թորոնթո Ինթերնեյշնլի» միջազգային գործարար զեկույցի՝ աշխարհում մասնավոր ձեռնարկությունների շրջանում լավատեսությունն աճել է: Կազմակերպության լավատեսության-հոռետեսության չափիչն արձանագրել է դրական՝ +24% ցուցանիշ, ի տարբերություն անցյալ տարվա -16% անկման, որը երբեւէ գրանցված ցուցանիշներից ամենացածրն է եղել: Այս մասին հայտնում է «Գրանդ Թորոնթո Ինթերնեյշնլ» ընկերության մամուլի ծառայությունը: Զեկույցի համաձայն, ամենալավատես գործարարները Չիլիում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Վիետնամում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031