Օրվա լրահոսը

Երեք կողմից «սխալ հանեց»

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պատասխանեց Գրիգոր Ամալյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին փետրվարի 9-ին լրագրողները հարց էին ուղղել, որում հիշատակել էին նաեւ մարտի 1-ի մասին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցը: Ըստ lragir.am-ի, ի պատասխան Գրիգոր Ամալյանը հորդորել էր, որ ավելի լուրջ զեկույցների մասին խոսեն, ու նաեւ Պաշտպանի զեկույցը որակել էր որպես

ԿՈՆԿՐԵՏ Ո՞Ր ՏԱՐԱԾՔԻՑ Է ՀՆՉԵԼ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ԱԺ նախկին փոխխոսնակ, ազատական Կարապետ Ռուբինյանի «դաշնակցական հարցադրումը» – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օդային ուղերձը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին: – Այդ առիթով մի դաշնակցական հարցադրում պիտի անեմ. ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ուղերձն ուղղվել է ոչ թե Թուրքիայի օդային տարածքից, այլ Արեւմտյան Հայաստանի օդային տարածքից: – Այսի՞նքն: – Եթե իմ

«ՈՐՈՇԱԿԻ ԲԵԿՈՒՄ ԿԼԻՆԻ»

Կարծում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանը: – ԵԽԽՎ հայկական պատվիրակության փոխարինող կազմում եք եւ հունվարյան նստաշրջանին դուք եւս չմասնակցեցիք, ինչպես մյուս փոխարինողները, կարծում եք արդարացվա՞ծ է ԵԽԽՎ նիստերին փոխարինողների չգնալու որոշումը: – Ես չէի ցանկանա գնահատական տալ արդեն կայացված որոշումներին:Պատվիրակության ղեկավարը նպատակահարմար է գտել, որ այս անգամ կմեկնի հիմնական

ՄԵՐԺԵՑԻՆ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից 2009թ. վերջին ՀՀ քրեական օրենսգրքի 306 հոդվածի առաջին մասով՝ պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով, կալանավորված ՀՀ ՊՆ շինվարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը: Վերջիններս դատարանին միջնորդել էին, որպեսզի երկու ամիս առաջ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի

Փետրվարի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ ուշ կվերադարձնեն: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ եւ

ԴԴՄԻ ՍԵՐՄԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դդմի սերմերի ճիճվասպան հատկությունը վաղուց է հայտնի: Սակայն ոչ միայն դա: 40-50 տարեկանից հետո տղամարդկանց մոտ հաճախ է հանդիպում շագանակագեղձերի բորբոքում (պրոստատիտ), ինչպես նաեւ ադենոմա (ուռուցքի տեսակ): Արտասահմանում այն բուժում են արմավենու ծառի մզվածքով: Մզվածքը ունի ուժեղ հակաբորբոքային հատկություն, փոքրացնում է նաեւ շագանակագեղձի ադենոմայի չափերը: Այսպիսի հատկություն ունեն նաեւ դդմի սերմերը, ավելի ճիշտ՝ նրանց բաղադրության

«ՈՐ ՉԱՍԵՆ՝ ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ»

Ամփոփվեցին «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթի հաղթողներն են. «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում Հրաչյա Թամրազյանը՝ «Մայր Հղացք» բանաստեղծությունների ժողովածուի համար, «Գեղանկարչություն» անվանակարգում Սրապիոն Դանիելյանը՝ «Գաղթ» գեղանկարի համար, «Քանդակ» անվանակարգում Լեւոն Թոքմաջյանը՝ «Վահան Թեքեյան» բրոնզե քանդակի համար, «Ռադիո եւ հեռուստատեսություն» անվանակարգում Լուսինե Նազարյանը՝ «Արմատներ» հաղորդաշարի համար, «Երաժշտություն» անվանակարգում Վահրամ Բաբայանը՝ «Լարային կվարտետ թ.7» ստեղծագործության համար, «Սոցիալ-քաղաքական երգիծանք»

ՉԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՊԵՐ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ վերջին 20 տարիներին Հայաստան-Իրան հարաբերություններում ամենամեծ ձեռքբերումը նախորդ տարի Իրանի նախագահի այցն էր Հայաստան եւ այցի շրջանակում ձեռք բերված  երկաթգծի  կառուցման ծրագրի համաձայնությունը. «Երկաթգծի  ու ճանապարհի կառուցումը մեզ ուղղակիորեն կկապի Պարսից ծոցի հետ, եւ սա մեծ քաղաքական, տնտեսական եւ ստրատեգիական նշանակություն ունի, որը, հույս ունեմ, կիրականացվի»:  Երեկ ՄԱԱ-ում

Շեքսպիրը՝ կաթոլի՞կ

Հռոմում բրիտանական կաթոլիկ ճեմարանի՝ «Պատվարժան անգլիական կոլեգիայի» փոխռեկտոր, հոգեւորական Էնդրյու Հիդոնը գտնում է, որ Ուիլյամ Շեքսպիրը եղել է կաթոլիկ: Այդ մասին հայտնում է «Times»-ը: Ուսումնասիրողներն առաջներում էլ են նման ենթադրություններ արել, սակայն Հիդոնը համոզված է, որ ունի պատմական վկայություններ դրամատուրգի՝ ոչ միայն կաթոլիկ եկեղեցուն պատկանելության, այլեւ Հռոմում լինելու մասին: Խոսքն Անգլիական կոլեգիայի հյուրերի գրքում եղած

«Լոռվա ձմեռ»՝ 40-րդ անգամ

Հակառակ եղանակային կամակորություններին եւ հուրախություն հատկապես մարզասեր լոռեցիների՝ այս տարի էլ Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժինը իսկական տոն նվիրեց տեղացիներին՝ կազմակերպելով «Լոռվա ձմեռ-2010» 40-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Ամանորից հետո սա երկրորդ սիրելի տոնն է լոռեցիների համար: Նշենք, որ «Լոռվա ձմեռի» պատմությունը սկսվում է դեռեւս 1968 թվից, իսկ ավանդույթը խախտվել է ընդամենը 2 անգամ՝ 88-ի երկրաշարժի,

ՀԱՐԲԱԾ ՆԿԱՐԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

Վանաձորցի գեղանկարիչ Արտյոմ Բասենցին՝ իր եւ արվեստագետի կերպարի մասին Վանաձորցի գեղանկարիչ Արտյոմ Բասենցու արվեստանոցը գտնվում է քաղաքապետարանի նախկին տնակներում, ուր հետերկրաշարժյան առաջին տարիներին գործում էր Վանաձորի քաղաքապետարանը: 25-ամյա նկարչի արվեստանոցը համեստ մի սենյակ է, որտեղ, մի քանի արվեստանոցում ստեղծագործելուց հետո, արդեն 3-4 ամիս է՝ աշխատում է Արտյոմը: Նրա արվեստին գեղանկարչության երկրպագուները հաղորդակցվել են այս տարիներին

Աբրահամը մեկնեց ԱՄՆ

IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, այժմ աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշայինների «Super Six» մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ մարտի 6-ին Կալիֆոռնիայի «Agua Caliente Casino»-ում երկրորդ մենամարտն է անցկացնելու ամերիկացի Անդրե Դիրրելի հետ: «Արքա Արթուրի» թիմը, մարզիչ Ուլի Վեգների ղեկավարությամբ, իր Լոս Անջելես ժամանելուց հետո գնալու է Պալմ Սպրինգս, որտեղ գտնվում է իր

Փաշիկյանն սկսեց հաղթանակով

Մոսկվայում երեկ մեկնարկեց շախմատի «Aeroflot Open» միջազգային ավանդական գերմրցաշարը: Ուժեղագույնների «A1» խմբում հանդես եկող մեր գրոսմայստերներից մրցաշարում առավել հաջող է մեկնարկել Արման Փաշիկյանը: Նա առաջին տուրում սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Ռենյեր Վասկես Իգարզային: Զավեն Անդրիասյանը եւ Գաբրիել Սարգսյանը համապատասխանաբար միավորը բաժանեցին Մաքսիմ Վաշյե Լագրավի (Ֆրանսիա) եւ Վեյգի Ժոուի (Չինաստան) հետ: Ուշ երեկոյան Հրանտ Մելքումյան-Կրիշնան Սասիկիրան

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼ

Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Առավոտը» հավաքականի մարզումների ընթացքին անդրադարձել է մի քանի օր առաջ ու պարոն Ջուլֆալակյանից ստացել հետաքրքրող հարցերի մանրամասն պատասխանները: Սակայն այս ասուլիսը հետաքրքիր էր նրանով, որ,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻՆ

Չնայած ծանրաբեռնված ժամանակացույցին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանի ընթացքում ներկայացնում է նաեւ ուսանող շնորհալի երաժիշտներին: Ինչպես հայտնեցին Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունից, փետրվարի 12-ին կայանալիք համերգը, որ բաղկացած է միայն Բեթհովենի ստեղծագործություններից, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ուզանկիչյանի (պրոֆեսոր Կարինե Օհանյանի դասարան) մեկնաբանմամբ կհնչի մեծանուն կոմպոզիտորի Դաշնամուրի եւ նվագախմբի թիվ 1 կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան):  Նշենք, որ

ԼԻԼՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս «Սայաթ-Նովա» համալիրում կայացել է Լիլուի երեկոն:  Ըստ bravo.am-ի, երգչուհին կատարեց իր սիրված երգերը, ինչպես նաեւ «Սիրո գիշերը»՝ Էռնա Յուզբաշյանի երգացանկից, հնչեցին նաեւ Ալիսա Քեյսի երգերը: bravo.am-ը փաստում է, որ Լիլուի անունը վերջերս շատ չէր հնչում. երգչուհին գնացել էր Եգիպտոս՝ հանգստանալու: «Անցյալ տարին բուռն էր, դրա համար ինձ մի քիչ տվեցի հանգստին: Հետո ընթացքում այնպիսի

«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Փետրվարի 6-ին, ժամը 19-ին ոստիկանության աշխատակիցները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1982թ. ծնված Ստեփան Հովակիմյանին: Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նա ոմն Վազգենի եւ Վահանի հետ հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, հարմարեցված բանալիով բացելով «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղը` չհրկիզվող պահարանից գողացել է 5048000 դրամ եւ 1000

Տերյանական տարին մեկնարկեց

Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շարքն արդեն մեկնարկել է: Երեկ Կոմիտասի անվան այգու պանթեոնում տերյանական տարվա մեկնարկը համախմբել էր մշակույթի գործիչներին ու նրա արվեստը սիրող ու գնահատող մարդկանց: Տերյանին նվիրված հանդիսությունը սկսեցին բանաստեղծի անունը կրող դպրոցի սաները՝ Տերյանի բանաստեղծություններով ու դրանց հիման վրա գրված երգերով: Բանաստեղծի ստեղծագործական առանձնահատկություններն առանձնացնելով՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ

ԱՄԱԼՅԱՆԸ ԳՈՎԵՑ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Բայց չկարողացավ հստակ պատասխաններ տալ լրագրողական հարցադրումներին Երեկ կայացավ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի ասուլիսը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված՝ օրերս հրապարակված չափորոշիչների թեմայով: Նա նախ ներկայացրեց, թե ինչու նախագիծը հանրության դատին ներկայացվեց միայն վերջերս. «Պիտի նայեինք, թե որքան ցցուն եւ երեւութական էին դարձել խնդիրները՝ բովանդակության իմաստով եթերում: Մեր մոտեցումն այս էր՝

ԿԱԴԻՐՈՎԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄՈՐԸ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մայրը՝ Այմանին, որդուն խնդրել եւ կոչ է արել ետ կանչել իր դատական հայցերը, որոնք հարուցվել են իրավապաշտպաններ՝ 56-ամյա Օլեգ Օրլովի եւ 82-ամյա Լյուդմիլա Ալեքսեեւայի նկատմամբ: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, ասված է Չեչնիայի նախագահի եւ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: Կադիրովի մայրը շեշտել է այդ մարդկանց տարեց լինելու փաստն ու Ռամզանին հիշեցրել

ՌԴ-Ն ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի ռազմական գործողություններին: Այդ մասին փոխանցում է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին՝ հղում անելով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Նրա ասելով, «աֆղանական խնդրի բանալին ոչ թե ռազմական, այլ խաղաղ հարթությունում պետք է գտնել»: Պատրուշեւը նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է քննարկել կոալիցիոն ուժերի ռազմական բեռներն իր տարածքով Աֆղանստան փոխադրելու թույլտվության հարցը:

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ

Լեհաստանը ետ է կանչել Բելառուսում իր երկրի դեսպան Հենրիկ Լիտվինին՝ բելառուսական Իվենեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ խորհրդակցությունների համար: lenta.ru-ի մատուցմամբ՝ փետրվարի 8-ին այդ քաղաքում գործող եւ պաշտոնական Մինսկի կողմից չճանաչված «Բելառուսի լեհերի միությանը»՝ լեհական համայնքին պատկանող «Լեհերի տուն» էին ներխուժել ոստիկանության աշխատակիցներն ու դատական կատարածուները եւ այնտեղ գտնվող լեհերին շենքից վտարելուց հետո սկսել էին

Տիմոշենկոն հույսը դեռ չի կորցրել

Ուկրաինայի դեռեւս գործող վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի շուրջ համախմբված դաշինքը վիճարկելու է փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի՝ առանձին ընտրատեղամասերի արդյունքները եւ վերահաշվարկ է պահանջելու: Այդուհանդերձ, դաշինքը դեռ չի կողմնորոշվել՝ պահանջելո՞ւ է ընտրությունների երրորդ փուլ անցկացնել, թե՞ ոչ: «Ինտերֆաքսի» տեղեկություններով, քվեաթերթիկների 99,95%-ի հաշվարկի արդյունքում առաջատարը «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչն է,

Պատիժ՝ ըստ «Գուանտանամոյի»

ԱՄՆ-ում, Վաշինգտոն նահանգի քաղաքներից մեկում՝ Իյելմում, ձերբակալվել է մի զինվորական, որը կասկածվում է սեփական չորսամյա դստերը կտտանքների ենթարկելու մեջ: BBC-ի մատուցմամբ՝ 27-ամյա սերժանտ Ջոշուա Տաբորը դստերը պատժել է միայն այն բանի համար, որ նա հրաժարվել է տառեր սովորել: Ժամանակին Իրաքում ծառայություն անցած զինվորականը դստեր նկատմամբ կիրառել է «Գուանտանամոյի» բանտում ահաբեկչության մեջ կասկածվող կալանավորների հանդեպ հաճախ

Մեղավորը կովն էր

Տաջիկստանի կողմից Ուզբեկստանի սահմանը հատած կովը երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների սրման պատճառ է դարձել: news.am-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Տաջիկստանին՝ միջպետական սահմանի կոպիտ խախտման մեջ: Նշվել է, որ փետրվարի 6-ին մի խումբ զինված տաջիկ սահմանապահներ ապօրինաբար ներխուժել են ուզբեկական տարածք՝ պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված գործընկերոջը: Ավելի ուշ

Վճիռը՝ փետրվարի 22-ին

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կրկին լսվեց  Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների հայցը՝ ընդդեմ  դպրոց-ՊՈԱԿ-ի, որով կրճատված ուսուցիչները պահանջում են իրենց՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդի գումարը գանձել: «Առավոտն» այս դատական գործին բազմիցս է անդրադարձել, իսկ 02.02.2010թ. համարում տեղեկացրել էինք, թե՝ քանի որ աշխատանքային

Նախարարի «հորդորակները»

Ըստ ԿԳ նախարարի՝ ուսխորհուրդները պետք է աշխատեն եկեղեցու հետ եւ եկեղեցու համար «Դուք այնպիսի հնարավորություններ ունեք, որ մենք կերազեինք ունենալ: Ես ձեզ հորդորում եմ՝ ակտիվ եղեք եւ օգտագործեք այն բոլոր հնարավորությունները, որ ունեք»,- նկատի ունենալով ուսանողական կազմակերպություններից քաղաքական դաշտ մտածներին, ովքեր կարող են ուսխորհուրդներին անհրաժեշտ լոբբինգն անել տարբեր հարթություններում, երեկ ասաց ՀՀ կրթության եւ գիտության

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆ ԴՆՈՒՄ»

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի «որոգայթները» ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց անցյալ տարեվերջից, սակայն քննարկումներն ավելի բուռն դարձան 2010-ի սկզբին: Այդ նախագիծը քննարկելու համար երեկ նախագահության նիստ էր հրավիրել ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը: Նիստին մասնակցում էին հանրապետության մի շարք պետական բուհերի եւ

«ՄԻ ԳԱՐԵՀԱՏԻ ՊԱՇԱՐՈՎ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԵՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԸ»

Մտածումներ՝ փիլիսոփա բարեկամիս նամակում արծարծված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերի շուրջ Դուք գրում եք. «Մենք այսօր կանգնած ենք պատմական momentum-ի առաջ. կկարողանա՞նք, արդյոք, այնպիսի փոփոխություններ իրականացնել երկրում, որ չանհետանանք թատերաբեմից: Եթե թուրքերի հետ փորձելու են հաշտվել, ապա պարտադրված են փոխել երկիրը, դարձնել այն ավելի մրցունակ ու կարգին երկիր, եւ ամեն մեկն իր պատասխանատվության չափը պիտի ունենա:

Չորրորդը՝ Ակնաղբյուրում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՀՀ գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում, ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիքի հովանավորությամբ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն: 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա Հիմնադրամի արդեն չորրորդ ձեռնարկն է՝ գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերի կառուցումից եւ շահագործումից հետո: Ըստ նախագծի, կառուցվող համայնքային կենտրոնը երկհարկանի շինություն է լինելու, ուր կտեղակայվեն գյուղապետարանը,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031