Օրվա լրահոսը
ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ
Հունվարի 12-ին «Առավոտ» օրաթերթում լույս տեսած «Ծառաջարդ՝ Օձունում» հոդվածի հետ կապված հայտնում ենք, որ նյութը ուսումնասիրելուց հետո նախարարի հանձնարարությամբ բնապահպանական պետական տեսչության անտառների վրահսկողության բաժնի մի խումբ աշխատակիցներ գործուղվել են Լոռու մարզ՝ տեղում պարզելու խնդիրը, անօրինական ծառահատումների դեպքում՝ հաշվելու բնությանը տրված վնասի չափը: Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
«Խոզի գրիպը» նահանջել է, բայց չի վերացել
Մեր երկրում գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով 119-ի: Այդուհանդերձ առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ A H1N1-ով հիվանդացության ցուցանիշը նվազում է: Հիվանդության՝ մահվան ելքով ավարտված դեպքերը, ըստ նախարարության պատասխանատուների, 3-ից չեն անցել: Panorama.am-ի տվյալներով, ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները համապատասխան բուժում են ստացել, առողջացել
«Մեզ ազատեք սպասարկման վարձից»
Մենք՝ ներքոհիշյալ բնակիչներս, մեր տարակուսանքն ու բողոքն ենք հղում ընդդեմ «ՀայՌուսգազարդի» կողմից ստիպողաբար ներտնային սպասարկման վարձ գանձելուն։ Աշխարհում չլսված, հավանաբար նախադեպը չունեցող մի որոշում, որով բնակիչներից գանձվում է գումար՝ դեռ չկատարված աշխատանքի համար, անունը դնելով «Ներտնային տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճար»։ Քաղաքակիրթ աշխարհում ծառայություններ մատուցելուց հետո են գումարները գանձում։ Հայաստանում հակառակն է, ստիպողաբար են գանձում,
Շատրվաններն անօրինական են քանդել
Անցած գիշեր ինչ-որ մարդկանց կողմից քանդվել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացի այգու շատրվանները: Ըստ տեղեկությունների, շատրվանների քանդման աշխատանքների նախաձեռնողը հենց սուպերմարկետի տերերն են, որոնք պատրաստվում են այդ հատվածում ավտոկայանատեղի հիմնել: Երեկ «Առավոտը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են քանդվում շատրվանները, տեղում ի՞նչ է կառուցվելու եւ արդյո՞ք կառուցապատողն ունի շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն: Քաղաքապետարանի տեղեկատվության
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿՆՈՋԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
3 սենյականոց բնակարանը ձեռքից վերցրել՝ փոխարենը հատկացրել են ընդամենը 1 սենյակ «Ադրբեջանական ջարդից հազիվ փրկվեցինք-եկանք Հայաստան, հույս ունենալով, որ գոնե խաղաղ կյանք կունենանք, բայց պարզվեց ընկանք մոնղոլ-թաթարների ձեռքը: Մեր բնակարանը պետությունը խաբեությամբ ձեռքներիցս վերցրեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Անժելա Զալյանը: Արցախյան պատերազմի տարիներին, որպես բուժքույր, լինելով ամենաթեժ կետերում, տիկին Անժելայի մտքով չէր էլ անցնում, որ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՇԻՎ ԵՆ ՏԱԼՈՒ
Երեկ կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հանձնարարել է «հանրության առջեւ հնչեցնել առնվազն երեք ծրագիր, որոնք գտնվելու են իրենց անմիջական հսկողության տակ եւ որոնք ապահովելու են բեկումային զարգացում: Տարեվերջին նրանք պետք է հաշիվ տան, թե որ ոլորտներում են գրանցել լուրջ առաջընթաց»: Վարչապետի 2-րդ հանձնարարականը վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին. «Ամփոփելով 2009-ի
Պայթուցիկները պատուհանից ներս են նետել ու փախել
Կենցաղային նշանակության հրագործական արտադրանքները, այսպես ասած՝ ճայթիչ-պայթուցիչները, անհանգստության ու վրդովմունքի պատճառ են դառնում հատկապես Ամանորի նախաշեմին: Նկատի ունենալով այն, որ այդ կարգի պայթուցիկները կարող են բավականին լուրջ վնասներ պատճառել, դրանց վաճառքը օրենքով արգելված է, սակայն առեւտրականները, այնուամենայնիվ, դրանք ձեռք բերելու եւ վաճառելու ճանապարհ գտնում են: Եվ եթե մայրաքաղաքում այդ պայթուցիկների առեւտուրն էլի ինչ-որ կերպ վերահսկվում
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ԲՐՈՔԵՐՆԵՐԸ» ԵՎՍ ԱՆԳՈՐԾ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Անշարժ գույքի շուկայում առուվաճառք չլինելու պատճառով՝ այդ բիզնեսով զբաղվող գործակալություններից շատերը փակվել են Վերջին մեկ տարում Գյումրիի անշարժ գույքի շուկան լճացել է. գյումրեցիները, հայրենիքը լքելու նպատակով, համատարած վաճառքի են հանում իրենց բնակարանները, սակայն շատերին գնորդ գտնել այդպես էլ չի հաջողվում: Այս մասին փաստում են ինչպես անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալությունների ղեկավարները, այնպես էլ տեղական թերթերի
Լավրովի այցի շուրջ
Ռազմական հաղթանակներ եւ դիվանագիտական պարտություններ «Որպես քաղաքական գործիչ՝ կարող եմ ասել, որ հիմա ՀԱԿ-ը գտնվում է սխալ քաղաքական գործընթացների մեջ։ Որովհետեւ այս բախտորոշ հարցին պետք է հստակ, ամբողջական դեմ կանգնել»,- Երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ դժվար է հասկանում ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարում, այլ նաեւ մնացյալ հարցերում, թե Հայ
ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐԾԱՆԻ
Հիշեցնելով Լենինին՝ Ռուբեն Թովմասյանը խորհուրդ է տալիս վերջապես զերծ մնալ անգրագիտությունից, սնապարծությունից եւ կաշառակերությունից: «Բոլշեւիզմը կործանեց Հայաստանը». այս միտքը, որը բնավ դուր չի եկել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին, հնչել է վերջերս, հայկական հեռուստաեթերներից մեկով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայր Շահե աբեղա Անանյանի շուրթերից: «Այդ երեխան, անկախ նրա կոչումից, չի կարդացել նույնիսկ Վեհափառ
ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀՌՉԱԿՎԵՑ
Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ կայացած նիստում անվավեր ճանաչեց ընտրատարածքի երկու տեղամասերում՝ 10/15 եւ 10/19, հունվարի 10-ին անցկացված քվեարկության արդյունքները՝ հիմնվելով ստացած դիմում-բողոքների վրա: Նշյալ տեղամասերում ընտրությունների մասնակիցների թիվը՝ համապատասխանաբար 582 եւ 599՝ կհամարվի անճշտություն, իսկ այդ տեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ նյութերը կուղարկվեն դատախազություն: Հանձնաժողովը մերժեց թիվ 10/34 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումը՝
ՀՈՒՄ ՍՈՒՆԿ
Եվ այսպես, մի տարի էլ անցավ. ինչի՞ց անցավ այդ մի տարին, ումի՞ց անցավ, մե՞նք անցանք, թե՞ տարին, երբ անցնել՝ հայերենում նշանակում է նաեւ առաջ անցնել, այնինչ՝ անցնող տարին, կարծես թե, մնաց հետեւում: Ի՞նչ կորցրի եւ ի՞նչ գտա, մտածում եմ անցնողի եւ եկողի սահմանագծում… Այդ ե՞րբ էր, երբ ես սիրահարվեցի եւ սիրով ամուսնացա, ե՞րբ էր, որ
Դուռ շրխկացնելը ելք չէ
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խորհուրդը «Ժառանգությանը» Իրավագետ Հրայր Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այն փաստին, որ ՀՅԴ նախաձեռնությամբ անցկացված ցույցի մասնակիցների անունից իրավական հիմնավորումներով դիմում էր հանձնվել ՍԴ-ին, որը կցվեց գործին՝ ասել էր, թե նման վարքագիծը քննադատելի է, եւ սա քաղաքական ճնշման միջոց է. «ՍԴ-ն չգիտի՞ մեր Սահմանադրությունը եւ օրենքները ու դրա համա՞ր
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ԵՆ ԸՍՏ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ՞
Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը փորձում է սահմանափակել միջխորհրդարանական կառույցներում ընդդիմության հանդես գալու հնարավորությունը: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում երեկ հայտնեց. «Այս պահին դեռեւս որեւէ պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել իմ իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ»: Մինչդեռ ինչպես հրապարակել էինք՝ հունվարի 12-ին ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտնի է դարձել, որ մտադրություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան գալու առաքելության իմաստը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը Մոսկվայում նախապատրաստելն էր: Երկուշաբթի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ե՛ւ ղարաբաղյան, ե՛ւ հայ-թուրքական խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը առանց այն էլ շատ բարդ է, ուստի ինքը
«ՋԻԱՆԻԻ ԳՈՐԾՈՎ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ԿԱՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը՝ երկամսյա կալանքի սանկցիա կիրառելով Սարո Թովմասյանի, Ռոման Միրզոյանի եւ Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ: Նրանք կասկածվում են օրեր առաջ «Ջիանի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք կազմակերպելու եւ ռեստորանում անկանոն կրակ բացելու ու երկու անձի հրազենով մարմնական վնասվածք հասցնելու մեջ: «Առավոտի»
Հունվարի 14
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել
ԱՐԴՅՈ՞Ք ՁԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Եթե որեւէ նոր բան եք ցանկանում սկսել, ճիշտ կլինի, որ ձեր պոտենցիալ որակները նախօրոք գնահատեք: Ձեր առջեւ ոչ բարդ թեստ է, ինչի միջոցով կկարողանաք հասկանալ, թե որքանով եք պատրաստ: Թեստը մի քանի պնդումներից է կազմված, որոնց հետ պետք է համաձայնեք կամ էլ չհամաձայնեք: Մեկ միավոր նշանակեք 1, 3, 5,12,19 հարցերին տրված «այո» եւ 2, 4
ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԻՐ ՇԱՆԸ ՎԱՐԱԿԵԼ Է H1N1 ԳՐԻՊՈՎ
Նյու Յորքի բնակիչներից մեկի շունը վարակվել է H1N1 գրիպով: Անասնաբույժները կարծում են, որ շունը վարակվել է տիրոջից: Տերը շանը կենդանիների կլինիկա էր բերել դեկտեմբերին, քանի որ շունը արդեն մի քանի օր հազում էր: Կլինիկայի մասնագետներից Դեվիդ Սաքսը ստուգել է H1N1 գրիպի առկայությունը, քանի որ շան տերը հայտնել էր, որ ինքը հիվանդացել էր H1N1 գրիպով: Երկու
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Պարզվում է, ժամկետանց սննդի հետ փոխանցվող հիվանդություններն ամբողջ աշխարհում ավելի շատ կյանքեր են խլում, քան ենթադրվում էր: Նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀՄ) համարում էր, որ 1 տարում սննդում առկա վարակների եւ թույների հետեւանքով ամբողջ աշխարհում մահանում է հինգ տարեկանից բարձր 400 հազար մարդ: Վեց տարի տեւած հետազոտության նոր տվյալների հիման վրա պարզվել է, որ միայն
Գլխուղեղի վնասվածքները կբուժեն սեռական հորմոնի օգնությամբ Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տվել գլխուղեղի վնասված ախտահարումների բուժման սխեմայի մեջ ներառել կնոջ սեռական հորմոնը՝ պրոգեստերոնը («հղիության հորմոն»): Ինչպես գիտենք, պրոգեստերոնն արտադրվում է ոչ միայն սեռական գեղձերում, այլեւ կանանց եւ տղամարդկանց կենտրոնական նյարդային համակարգում՝ հանդիսանալով նեյրոստերոիդ: Նեյրոստերոիդները նեյրոպաշտպանական ազդեցություն ունեն (այսինքն՝ պաշտպանում են նյարդային բջիջները տարատեսակ վնասվածքներից), ինչպես նաեւ
ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼՈՎ՝ ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԵՆ «ՓՉԱՆՈՒՄ»
Հոգեբան Արման Առաքելյանը գտնում է, որ կալանավայրերում հանցագործների հետ ուղղիչ աշխատանք չեն տանում, դրա համար էլ նրանք դառնում են կրկնահանցագործներ: Վերջերս «02» հաղորդաշարով ցուցադրում էին, թե ինչպես է մի մարդ բանտից դուրս գալուց ընդամենը մի քանի օր հետո գետնանցումում մի երիտասարդ տղայի սպանել: Երբ նրան հարցրին, թե ի՞նչն է դրդել սպանություն կատարելուն, նախկին դատապարտյալը ամենայն
Ո՞վ կփոխարինի Ջերմեն Թեյլորին
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն ամերիկացի Ջերմեն Թեյլորը աշխարհի վեց ուժեղագույն գերմիջին քաշայինների միջեւ անցկացվող «Super Six World Boxing Classic» մրցաշարի աշնանը կայացած մեկնարկային մենամարտի 12-րդ ռաունդում Արթուր Աբրահամից կրած ծանրագույն նոկաուտով պարտությունից հետո որոշել է հրաժարվել հետագա պայքարից: «Ես բռնցքամարտում եմ շուրջ 20 տարի եւ ցանկանում եմ մարմնիս ժամանակավոր հանգիստ
«Հատիսը» մեկնեց Օրենբուրգ
Երեկ բասկետբոլի կանանց «Հատիս» թիմը Երեւան-Մոսկվա-Օրենբուրգ չվերթով մեկնեց մրցավայր, որտեղ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում ուժերը չափելու էր Ռուսաստանի առաջնության 3-րդ տեղում ընթացող «Նադեժդա» թիմի հետ: «Հատիս» ակումբի պաշտոնական կայքի տեղեկության համաձայն, խաղն սկսվելու է այսօր, Երեւանի ժամանակով 18.00-ին:
Աշխարհի առաջնությունն ավարտեցին հինգերորդ տեղում
Երեկ Բուրսայում ավարտվեց շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցող 10 ուժեղագույն հավաքականների մեջ էր նաեւ Հայաստանի ընտրանին: Վերջին տարիներին FIDE-ի հովանու ներքո անցկացվող ամենաբարձրակարգ մրցումներում որպես կանոն հաղթող դարձած մեր հավաքականն այս անգամ բավարարվեց 5-րդ տեղով, ինչը, կարծում ենք, չի բավարարում հայաստանցի շախմատասերների պահանջները: Սակայն պետք է գիտակցել, որ միշտ առաջինը դառնալ հնարավոր չէ:
ՍՏԵՎԻՑԱ ԿՈՒԶՄԱՆՈՍԿԻՆ՝ «ԲԱՆԱՆՑԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
Երեւանի «Բանանցը» հերթական մրցաշրջանին նախապատրաստվում է հերթական նոր մարզչի գլխավորությամբ Ակումբի ղեկավարությունը առաջիկա երկու մրցաշրջանների համար թիմ է հրավիրել մակեդոնացի մասնագետ Ստեվիցա Կուզմանոսկուն՝ իր մարզչական շտաբի հետ միասին, որի կազմում են ֆիզիկական պատրաստության սերբ մասնագետ Ռադոե Սմիլյանիչն ու դարպասապահների մարզիչ Նիկոլայ Դամեեւը: Իսկ ահա տեղի մասնագետներից Կուզմանոսկուն օգնելու է Աշոտ Բարսեղյանը: Արդեն հունվարի 11-ից «Բանանցը»
ԽՈՍՈՂ ՊՂՆՁԱԹԵԼԵՐ
Բեյրութում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցասրահում օրերս բացվել է արվեստագետ, ոսկերիչ Մկրտիչ Թահուլաքյանի պղնձաթելերով դիմանկարների առաջին ցուցահանդեսը` «Պղնձաթելը խոսում է» խորագրով: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել օտարերկրացի արվեստագետներ եւ արվեստասերներ: Արվեստագետը ցուցահանդեսին ներկայացրել է 70 աշխատանք` հայ, լիբանանցի, օտարազգի հայտնի անձանց դիմանկարներ: Արվեստագետը նշել է, որ նմանօրինակ ոճի դիմանկարներ ստեղծելու գաղափարը վերցրել է
ՓՈՔՐԻԿ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԳՐՔՈՒՅԿԸ
Լույս է տեսել Սոնա Ասատրյանի «Շախմատային ասույթներ» գրքույկը: Հեղինակը 10 տարեկան է, շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում՝ հայրիկից: Գիրքը Ս. Ասատրյանը նվիրել է լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Աղջիկը ներկայումս պարապում է Շախմատի ակադեմիայում, մարզիչն է Յուրա Համբարձումյանը: Սոնան հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ մրցումների, բառացիորեն վերջերս էլ Թուրքիայում մինչեւ տասը տարեկան աղջիկների առաջնությունում գրավել
75-ամյա արքայի հիշատակին
Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել մի ֆիլմ՝ Էլվիս Պրեսլիի արխիվից: «Henry Aldridge and Son» աճուրդի տունը այն գնահատել է 5000 ֆունտ ստեռլինգ, տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից: 17 րոպեանոց տեսագրության մեջ բացառիկ կադրեր են՝ կատարված տարբեր ժամանակներում: Տեսագրության մեջ կտորներ կան ռոքնռոլի արքայի ու նրա կնոջ՝ Պրիսցիլայի հարսանեկան պարից, Լաս Վեգասի «Ալադին» հյուրանոցում կայացած նրանց հարսանեկան
«Ա՜խ այդ վհուկը»
Կամ նոր ներկայացում՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում այս տարի բեմադրվեց Ամանորի նոր ներկայացում՝ ըստ Էլֆիք Զոհրաբյանի «Ա՜խ այդ վհուկը» պիեսի (ռեժիսոր` Սարգիս Մանուկյան), որը լեփլեցուն դահլիճ հավաքեց՝ 2009-ի դեկտեմբերի 24-ից մինչեւ այս տարվա հունվարի 13-ը: Որբ քույր ու եղբայր պատրաստվում են տոնահանդեսի: Հանկարծ քույրը նկատում է, որ չի