Օրվա լրահոսը
ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ»
ՀՀ ոստիկանության տեղեկատվական վարչության տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանության պետը օրեր առաջ ոստիկանության Երեւանի քաղաքի եւ մարզային ստորաբաժանումների պետերին համապատասխան ցուցում է տվել՝ «հրագործական արտադրատեսակների» օգտագործման արդյունքում անչափահասների շրջանում դժբախտ դեպքերը բացառելու, «լռության խախտման» վերաբերյալ բնակչության դժգոհությունը մեղմելու նպատակով, ինչպես եւ ստուգայցեր կատարել՝ առանց համապատասխան սերտիֆիկատի եւ ստանդարտին չհամապատասխանող հրագործական առարկաների ապօրինի առեւտրի դեպքերը հայտնաբերելու եւ կանխելու
ԿԱԼԱՆՔՆ ԵՆ ԸՆՏՐԵԼ
«Առավոտի» տեղեկություններով, 2 ամսով կալանք է ընտրվել «Տանձ» մականունով հայտնի Արսեն Ասլանյանի նկատմամբ: Նա 16-րդ թաղամասում վեճի ժամանակ հրազենով վիրավորել էր ոստիկանության 6-րդ բաժնի նախկին աշխատակցին՝ Վլադիմիր Սուքիասյանին: Վերջինս հյուր է եղել «Տանձենց» տանը՝ ոգելից օգտագործած վիճակում: Ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քոչարյանը պահվում է պատժախցում
Երկրորդ փախուստը, ըստ էության, հուսահատության նշան էր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դեկտեմբերի 18-27-ը փախուստի դիմած ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի հետ հանդիպել էր ազատազրկման վայրերի հասարակական դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Սողոմոնը գտնվում էր մեկուսարանի պատժախցում: Մի ձեռքը ձեռնաշղթա էր հագցված՝ նրա անվտանգությունից ելնելով: Մոտն անընդհատ հսկողություն է: Ես խնդրեցի, որ հսկիչը դուրս գա ու
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ»
Հավաստում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը – Անցնող տարում արդարադատության նախարարության գործունեությունը կարծես մշտապես գտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: Կխնդրեի առանձնացնել առավել բնորոշ դրսեւորումները եւ առանձնահատուկ զարգացումները: – Հասարակությունը, հաշվի առնելով քիչ թե շատ բարենպաստ պայմանները, այդ թվում՝ երկրի ղեկավարության կողմից հռչակված քաղաքականությունը, իրավամբ ակնկալում է ոչ թե խոստումներ, այլ տեսանելի քայլեր, եւ պատահական չէ, որ
ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ եւս 3-ով ավելացել է «խոզի գրիպով» վարակվածների թիվը՝ ընդհանուր առմամբ դառնալով 107: Նոր մահացության դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական բաժնից՝ հավելելով, որ հիմա հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժվում է «խոզի գրիպով» վարակված 11 հիվանդ, իսկ մնացած 94 հիվանդները առողջացած դուրս են գրվել: Հիշեցնենք, որ գրիպի վարակի արձանագրումից հետո մինչ այժմ
ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ
Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասել է, որ մայրաքաղաքն ու երեւանցին իրենցից աշխատանք են պահանջում, իսկ ավագանին արդյունավետ գործունեությամբ փաստել է, որ կարող է լուծել երեւանցու խնդիրները. «Հաջորդ տարի եռապատկելու ենք մեր ջանքերը հօգուտ մեր քաղաքի բարեկեցության»: Ավագանու կողմից հաստատվել է նաեւ Երեւան քաղաքի զարգացման 2010-2013 թվականների քառամյա ծրագիրը, ինչպես նաեւ
Կգազիֆիկացնեն եւ կսալիկապատեն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհ չէր, որ անօթեւաններին տրված բնակարանները ներքին հարդարում չունեն: Աղետի գոտում «Գլենդել հիլզի» կողմից իրականացվող շինարարության ընթացքին ու որակին ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ նախագահը եղավ Սպիտակում, Շիրակամուտում եւ Գյումրիում: Չնայած անձրեւին ու ցեխին, նրան դիմավորելու համար Գումրիի Մուշ- 2 թաղամասում վաղ առավոտից հատուկ պատրաստություն էին տեսել. հապշտապ փոխեցին շինհրապարակ տանող փողոցի
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՈՎ ՆՈՐ ՏԱՐԻ ՉԵՍ ԱՆԻ
Արդեն քանի տարի է՝ տիկին Ֆլորային եւ նրա որդուն՝ Վարդանին ամանորի տոները ուրախություն չեն պատճառում: Մեկական կլիոգրամ շաքարավազ, ոսպ, տոմատի մածուկ ու ձեթ: Այս հումանիտար օգնությունն ամեն ամիս մի բարեգործական ընկերությունից ստանում է 50-ամյա Ֆլորա Գալոյանը, որպեսզի իր 13-ամյա որդու՝ Վարդանի հետ գոյատեւեն ու սովից ուշագնաց չլինեն: Բարեգործությանը գումարվում է ամսական 16 հազար դրամ աղքատության նպաստը,
ԿԵՐԱԾՆԵՐԸ ՔԹՆԵՐԻՑ ԿՀԱՆԵՆ
«Այրում» կայարանի հարակից տարածքում գործող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է «Դիզել ԱԳԼԱ» ընկերությանը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են «Սիգմա պոկեր» եւ «Ֆրուտ քոքտեյլ» տեսակի շահումով խաղային ավտոմատներ. դրանք տեղադրված են եղել հատուկ այդ նպատակով առանձնացված՝ 9 քմ մակերեսով սենյակում: Հյուրանոցային համալիրի տնօրենը Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Ռազմիկ Հարությունյանն է: Տվյալ գործունեությամբ զբաղվելու համար վերջինիս կազմակերպությունը
Ես՝ իմ օղին, ինչ գնով կուզեմ՝ կվաճառեմ
Չնայած ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը վստահ է, որ 500 դրամանոց օղին կամ արտադրվում է ստվերում, կամ՝ անորակ է, դա չի խոչընդոտում, որ գործարարները շարունակեն այն արտադրել: ԱԺ ներկայացված աղմկահարույց հարկային փաթեթում ներառված էր նաեւ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունը։ Մի շարք փոփոխությունների թվում, առաջարկվում էր նաեւ օղու համար նվազագույն գին սահմանել: Տեղական արտադրության կես
ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԱՎՈՐ ԵՆ
Կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, որն «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամի ազդեցության, մեր կառավարության հակակոռուպցիոն եւ հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ իր տեսակետը: – Տիկին Օմես, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, Հայաստանում գրանցվեց տնտեսական ամենամեծ անկումը: Ձեր դիտարկմամբ, ո՞րն էր դրա պատճառը: – Ճիշտ է, տարածաշրջանում այլ երկրների համեմատ Հայաստանում
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Փաշինյանի արարքում չկա ոչ 225, ոչ 316 հոդվածով նախատեսված հանցակազմի որեւէ տարր»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունն «աբսուրդ» որակելով՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ հետեւելով դատաքննության ողջ ընթացքին, հատկապես ապացույցների հետազոտման փուլին, որեւէ ողջամիտ մարդու մեջ կասկած չէր
2009-ին եղել են ե՛ւ կորուստներ, ե՛ւ նվաճումներ
Այդպես է գնահատում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը անցած տարին Երեկ «Դուպլեքս» ակումբում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, կարծիք է հայտնել, թե մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումն առաջիկայում միայն ուժեղանալու է: Նրա կարծիքով, այդ են վկայում առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ
«ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱ ՆՈՐԻՑ ԲԶԲԶԵԼ»
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի մասին ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը: – 2009-ին հաջողություննե՞րն էին շատ, թե՞ անհաջողությունները եւ կորուստները: – Վստահ եմ, որ 2009 թվականը մեր երկրի վերջին 15 տարում տնտեսական ամենածանր տարին էր՝ թե՛ խոշոր, թե՛ միջին, թե՛ մանր բիզնեսի համար, եւ այս տարվա հետեւանքները մենք դեռ մի քանի
ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՆԱԽԱԳԱՀՆ Է
«Արդեն ավարտին է մոտենում մեր դիտորդական առաքելության թիվ 2 միջանկյալ զեկույցի կազմումը, եւ այդ կապակցությամբ ունենք լուրջ մտահոգություններ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրության օրինական կազմակերպման, այդ թվում՝ ընտրացուցակների վարման, քվեարկությանը զինծառայողների եւ ոստիկանների մասնակցության, նախընտրական քարոզչության, թեկնածուների իրավահավասարության առնչությամբ եւ այլն»,- ասված է Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն դիտորդական առաքելության նամակում, որով կենտրոնը երեկ դիմել է
ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 25-ին կներկայացնի իր վաղուց խոստացած արտահերթ զեկույցը՝ «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որը բաղկացած է երկու բաժիններից եւ կազմում է 67 էջ: Պաշտպանը երեկ ասել է, թե զեկույցի առաջին բաժինը հիմնականում նվիրված է քրեական գործերի դատական քննության ընթացքում կողմերի հավասարությանն ու մրցակցությանը: Զեկույցի երկրորդ բաժինը նվիրված
Սնունդ՝ հետագա հետաքննության համար
ՀՅԴ գործիչները հանդիպել են ՍԴ նախագահին, բայց ոչ այն կազմով, որը բացահայտել էր ՀԱԿ համակարգողը: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Դուպլեքս» ակումբում արձագանքելով հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները քննադատող ՀԱԿ-ը ծրագրո՞ւմ է բողոքի ցույցեր իրականացնել դրանց դեմ կամ մասնակցելո՞ւ է այլ ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ կազմակերպած բողոքի գործողություններին՝ նախ հայտնել է, թե այս
ԿՈՆԳՐԵՍՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԶԵԿՈՒՅՑԻՆ
Համազեկուցողների դիվանագիտական ռեւերանսները չհաշված՝ ՀԱԿ-ը նրանց զեկույցը գնահատեց որպես Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցի ջախջախիչ քննադատություն: ԵԴ ուղարկվելիք գանգատները պատրաստ են 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից ի վեր, ապա նաեւ մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում քաղաքական շարժառիթներով հետապնդումների էին ենթարկվել եւ անազատության մեջ էր հայտնվել թվով 150 քաղաքացի եւ ընդդիմադիր ակտիվիստ: Անցյալ տարվա դեկտեմբերին, ընդդիմության արձանագրմամբ՝
ԿԼՈՒԾՎԵ՞Ն ՄԵԿ ՓԱԹԵԹՈՒՄ
Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի մասին է Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում բավական ինտենսիվորեն սկսում է շրջանառվել մի տեսակետ, որ եթե հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցերը լուծվեն մեկ փաթեթում՝ Հայաստանն ավելի շահած դուրս կգա այս իրավիճակից: Դեռ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո այդ միտքը ասպարեզ նետեց Աշոտ Բլեյանը: Շատ գործիչներ հեգնանքով խոսեցին նման «ոչ քաղաքական» մոտեցման
ՏԱՐԻՆ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ
«2010-ը մեզ համար լինելու է բավականին ծանր տարի, որովհետեւ ես կարծում եմ, որ մեծագույն ճնշումներ են լինելու ԼՂ-ի հարցի շուրջ, որովհետեւ միջազգային հանրությունը չի ուզենա, որ ցյուրիխյան այդ գործընթացը շրջադարձ լինի, եւ հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն։ Նրանք ամեն ինչ անելու են, որ ԼՂ-ի հարցում կոնկրետ առարկայական առաջխաղացում լինի, որպեսզի Թուրքիան, այնուամենայնիվ, գնա սահմանների բացմանը, եւ արդյունքում,
«Սիրով եմ ստեղծագործում»
Իր աշխատանքների մասին ասում է նկարիչ-կոնստրուկտոր Նորիկ Ճորուխյանը «Յուրաքանչյուր աշխատանք, եթե սիրով ու նվիրումով ես անում, հոգեհարազատ է դառնում: Ես իմ աշխատանքներին այդպես եմ վերաբերվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ավտոմեքենաների նոր մոդելների հեղինակ, նկարիչ-կոնստրուկտոր Նորիկ Ճորուխյանը: Նա շուրջ 10 տարի աշխատել է Երեւանի ավտոմոբիլային գործարանում` որպես մեքենաների ձեւավորմամբ զբաղվող տեխնիկական էսթետիկայի բյուրոյի պետ: Այդ
«ՁՄԵՌ ՊԱՊ ԼԻՆԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ»
Այսօր Ձմեռ պապերը հասանելի են բոլորին «Ձյունե երկրից, սառցե երկրից, ձեր հեքիաթից ու երազից կրկին ձեզ մոտ եմ եկել, իմ սիրելի թոռնիկներ, չեմ մոռացել պայմանը մեր, եւ բերել եմ նվերներ…»: Ամեն տարի Ամանորին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության անդամ Գրիգոր Հակոբյանը այսպես է շնորհավորում երեխաներին՝ Ձմեռ պապի շորերով
ԻՌԼԱՆԴԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ՄՐՑԱՆԱԿԻՑ
Ցյուրիխում Իռլանդիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան հրաժարվել է ՖԻՖԱ-ից ընդունել «Fair Play» (Արդար խաղի) մրցանակը: Այս մասին հայտարարել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ջոն Դիլեյնին: «Այսօր կայանալու է այդ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը եւ այն ընդունել առաջարկվել է մեզ: Սակայն մենք բարեկիրթ ձեւով հրաժարվել ենք»,- պաշտոնյային մեջբերում է «Eleven-a-side»-ն: Պատճառն այն է, որ աշխարհի 2010 թվականի առաջնության
ԱՇԽԱՐՀԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԸՍՏ ՖԻՖԱ-Ի
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2009 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը, որում տեղ են գտել միայն Իսպանիայի եւ Անգլիայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները: Նրանք են. Իկեր Կասիլյաս («Ռեալ», Իսպանիա), Նեմանյա Վիդիչ («Մանչեսթեր Յունայթեդ», Սերբիա), Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ», Ֆրանսիա), Դանի Ալվեշ («Բարսելոնա», Բրազիլիա), Ջոն Տերրի («Չելսի», Անգլիա), Խավի («Բարսելոնա», Իսպանիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա), Սթիվեն
ՄԵՍՍԻՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Ցյուրիխում տեղակայված ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում կազմակերպված տարեվերջյան հանդիսավոր արարողության ժամանակ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարվեց տարվա՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս անվանակարգի հաղթողի անունը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Մեսսին առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է, որն արժանացել է այս տիտղոսին, որն ամեն տարի շնորհվում է 1991 թվականից: Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին
«Նադեժդան» լուրջ համալրում է ստացել
Օրենբուրգի «Նադեժդա» կանանց բասկետբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հունվարի 7-ին «Հատիսի» հետ կայանալիք հանդիպումից առաջ Ռուսաստանի այս ակումբը լուրջ համալրում է ստացել: Թիմի կազմ է ընդգրկվել մեր ժամանակների մեծագույն բասկետբոլիստուհիներից մեկը, Ռուսաստանի՝ 20-րդ դարի լավագույն բասկետբոլիստուհի, կենտրոնական, 37-ամյա Ելենա Բառանովան: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր,
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
2009 թվականը հայկական ֆուտբոլի համար ցավալի պարտությունների տարի կարելի է համարել: Սակայն նույնիսկ այս համատեքստում նվիրյալները փոքրիկ հաղթանակներ են արձանագրում, թեկուզ մանր քայլերով առաջ գնում, փոփոխություններ ֆիքսում: Հենց նման իրադարձությունների ամփոփում կայացավ երեկ ՀՖՖ-ում՝ 2009 մրցաշրջանի մրցանակաբաշխության ընթացքում: Պարգեւատրվեցին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրները, ինչպես նաեւ առաջին խմբի եւ ֆուտզալի չեմպիոնները: Այսպես, 2008/09 մրցաշրջանի
Աջակցություն՝ պատկերասրահին
ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ ստորագրվեց «Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագիր: Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրվող մշակութային դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 ճապոնական իեն՝ շուրջ 310.000 ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական սարքավորումներ: Ըստ Ճապոնիայի կառավարության կողմից Ուզբեկստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գլխավոր ներկայացուցիչ Յուկիհիկո Էջերիի, համաձայնագիրը կնպաստի
Ուրիշ Ամանոր
Ամանորի այս տարվա ծրագիրը նախորդներից կտարբերվի տոնածառի ձեւավորմամբ ու լույսերի առատությամբ: Երեկվա ասուլիսում տոնական մանրամասներին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանն ու Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը: Տոնական ծրագրի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում. Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 25-ին, ժամը 18-ին կվառի գլխավոր տոնածառի լույսերը: Հաշվի առնելով, որ երեւանցիները դեկտեմբերի
81-ԱՄՅԱ ՄԱԵՍՏՐՈ
Հայտնի է, որ արվեստի ու գրականության մեծերից ոմանք ինչ-ինչ պատճառներով իրենց ծննդյան օրը նշում են երկու անգամ (Բեթհովեն, Շոպեն, Գյոթե, Շիրազ եւ այլք): Այս դասին է պատկանում նաեւ հայկական խմբերգային արվեստի երախտավոր Հովհաննես Չեքիջյանը: Թեեւ մաեստրոն անձնագրային տվյալներով ծնվել է հունվարի 23-ին, սակայն իրականում 81 տարի առաջ դեկտեմբերի 23-ին է մանկաբարձը «գրանցել» նրա ծնունդը: Չնայած