Օրվա լրահոսը
75-ԱՄՅԱ ՈԶՆԻ
Այսօր ճանաչված բանաստեղծ, երգիծաբան, Երգիծաբանների ասոցիացիայի նախագահ, «Ոզնի» երգիծաթերթի 30 տարվա գլխավոր խմբագիր, «Ծիծաղի տուն» հաղորդաշարի 15 տարվա հեղինակ-վարող, մի քանի տասնյակ գրքերի եւ հարյուրավոր երգերի խոսքերի հեղինակ, թարգմանիչ, մի շարք մրցանակների ասպետ Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Հայաստանի Գլխավոր ոզնին 75 տարեկան է: Շնորհավորում ենք հոբելյարին, մաղթում քաջառողջություն եւ անսպառ ծիծաղ:
ՀՈՒՇԱՄԵԴԱԼ՝ ԲԵԴԻՐՅԱՆԻՆ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կրթության, գիտության եւ մանկավարժության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար եւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Բեդիրյանին պարգեւատրել է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե հուշամեդալով»:
ՏԱՌԱՍՏԵՂԾՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Վերջերս «Գրանշան 2008-2010»-ի մրցանակակիր աշխատանքները մեծ հաջողությամբ ցուցադրվել են ԱՊՀ մասնակից-պետությունների դիզայներների միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգեւատրման պաշտոնական արարողություն-ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցադրության կազմակերպիչներն էին «Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիան եւ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան: Ցուցահանդեսում տեղ էին գտել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթի մասնակից հայ տառաստեղծների շուրջ 112 աշխատանքներ, որոնք բարձր գնահատանքի են արժանացել
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ
Մայիսի 26-ին, ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս: Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցների աշակերտների համար ՀՀ կառավարության շենքում վերջին դասը կվարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Սահակի ամսագիրը
Երեք ամիսը մեկ լույս է տեսնում հայրենասիրական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանի խմբագրած «Լուսակն» պատմամշակութային ամսագիրը: Ամսագրի 4-րդ համարը նվիրված է մայիսյան գերբախտորոշ ճակատամարտերին՝ Սարդարապատ եւ Շուշի: «Արդեն 20 տարի է, որ ունենք անկախ պետություն եւ բանակ: Բայց մեր անկախության սերունդը, մեղմ ասած, լավատեղյակ չէ ոչ միայն անցյալի ազգային հերոսներին, այլեւ արցախյան ազատամարտի նահատակ եւ
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՊԱՐՈՒՀԻՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ ԿԱ
Իսկ եղածները ստվերում են Վերջին շրջանում ազգային բալետային արվեստի մասին խոսելիս հիմնականում օրինակ են բերվում արեւմտյան բեմերը զարդարող տղամարդ արտիստները: Մոռացության են մատնվել պարուհիները: Դեռեւս խորհրդային տարիներից մի տեսակ կաշկանդում կար՝ հնչեցնելու վաստակաշատ այնպիսի պարուհիների անուններ, ինչպիսիք են Ռուսուդանա Թավրիզյանը, Թերեզա Գրիգորյանը, Սիլվա Մինասյանը, Բելլա Հովնանյանը, Էլվիրա Մնացականյանը, Աննա Մարիկյանը: Մյուս կողմից էլ, եթե մեր
ՇԱՆ ՄԻՍ՝ ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ՓՈԽԱՐԵՆ
Վլադիվոստոկի զինվորական մասի պահեստում հայտնաբերվել են շան մսի պահածոներ, որոնք ներկայացվել են որպես տավարի մսի պահածո՝ խոշոր չափի հափշտակությունը պարտակելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ին: Այդ փաստը հայտնի է դարձել դատախազության կողմից զինվորական մասում կատարված ստուգումների արդյունքում, որը սկսվել էր Youtube-ում այդ զինմասում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ: Հափշտակության արդյունքում հասցված
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ
Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում, պակիստանյան ռազմածովային ուժերի Մեհրանի հենակետի վրա գրոհայինների հարձակման արդյունքում 12 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ, Պակիստանի զինված ուժերը կարողացել են վերականգնել իրենց վերահսկողությունը նախօրեին «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից գրավված ռազմական հենակետում: Հատուկ ջոկատայինների եւ ապստամբների միջեւ մարտերը շարունակվել է գրեթե 16 ժամ: Հարձակումը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, երբ
ԷՐԴՈՂԱՆԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից Կարսում կազմակերպված նախընտրական հանրահավաքից հետո բազմաթիվ քաղաքացիներ գրպաններում անհույս փորձեր են արել գտնելու իրենց դրամապանակները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Կարսի տեղական լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի հանրահավաքին մասնակցած եւ թալանված քաղաքացիների շարքում է հայտնվել նաեւ Թուրքիայի վարչապետի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Կարսի նահանգային խորհրդի անդամ Շեմալի Օզթուրքը։
Եգիպտոսում հրապարակվել է
մահապատժի առաջին դատավճիռը Կահիրեում հրապարակվել է այս տարվա հունվարի վերջերից մինչեւ փետրվարի սկզբները Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ ուժի կիրառման փաստի առնչությամբ կայացված մահվան առաջին դատավճիռը: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ հավելելով, որ մահապատժի է դատապարտվել ոստիկանության սերժանտ Մուհամմեդ Իբրահիմ Աբդել Մունիմը: Կահիրեի քրեական դատարանը ոստիկանության սերժանտին մեղավոր է ճանաչել հունվարի
ԵՄ-ն ավելի խստացրեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները
Երկուշաբթի օրը Եվրամիությունը զգալիորեն ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցելու փաստն ավելի մտահոգիչ է դարձել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են ԵՄ դիվանագետները: Բրյուսելում տեղի ունեցած նիստում ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշել են 100 նոր անուն ընդգրկել այն ընկերությունների եւ անձանց ցանկում, որոնց ակտիվները ենթակա են
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ «ՑԱՍՄԱՆ ՕՐ» ԱՆԵԼՈՒ
Այն բանից հետո, երբ Վրաստանի ոստիկանությունն անցած հանգստյան օրերին ընդդիմության նախաձեռնած ցույցերը ցրելու համար կիրառեց արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ, ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել չորեքշաբթի օրը կայանալիք «Ցասման օրվա» ցույցին՝ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնանկությանը հասնելու համար: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները, որոնց թիվը շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հասել
«Երիտասարդները ռեզյումե կազմել չգիտեն»
Կամ՝ ինչպես աշխատանք գտնել Երիտասարդների կարիերայի տոնավաճառում Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ երիտասարդ աշխատանք գտնելու խնդիր ունի. կամ ինքը չի համապատասխանում գործատուի պահանջներին, կամ աշխատանքն իրեն հարմար չէ: Օրերս «Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Բրիտանական խորհրդի, «Գլոբալ զարգացումներ» եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնել էր «Երիտասարդների կարիերայի տոնավաճառ» կամ, ինչպես
Ո՞ՒՐ ԵՔ, ՍՈՑՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ
Ձեր աշխատանքից է կախված ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ճակատագիրը Արբանյակային ալեհավաքի միջոցով արտասահմանյան հաղորդումներ դիտելիս հասկանում եմ, որ այնտեղ կարողանում են մանկուց սովորեցնել ճիշտ ընկալել ամեն ինչ, «դրսում» բոլորը հավասար չափով մարդ են եւ հավասար իրավունքներ ունեն, անկախ նրանից՝ ինչ ռասայի են պատկանում, ինչ սոցիալական վիճակում են կամ մտավոր ու ֆիզիկական ինչ խնդիրներ
«Թուրքիայի պատմությունն անմեղ չէ»
Ստամբուլյան DEPO նախագծի թուրք կոորդինատոր Ասենա Գյունալի դիտարկումները Ստամբուլում գտնվող DEPO կենտրոնը, որը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբել Թուրքիայի հարեւան եւ այլ երկրների արվեստագետներին, այն հազվագյուտ մշակութային վայրերից է, որտեղ ներկայացվում են կոնֆլիկտային թեմաներով աշխատանքներ, լինում են քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ այլն: Վերջին 1 ամսվա ընթացքում DEPO-ի 2 տարբեր ցուցասրահներում հայկական թեմայով ցուցադրություններ են,
«ՄԱՐՏԻ 1»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
«Մարտի 1»-ի վերաբերյալ վերջին ակտիվացումներից հետո (որոնք սկսվեցին Սերժ Սարգսյանի «Մարտի 1»-ի «փակված էջը» նորից բացելով, որին հաջորդեցին Քոչարյանի եւ յուր խոսնակի հարցազրույցները նշված թեմայի շուրջ, սրան էլ գումարած «Մարտի 1»-ի մասին նկարահանված փաստագրական ֆիլմը ու Համմերբերգի զեկույցը) որոշ չկողմնորոշված մարդիկ սկսեցին հարց տալ, թե ով է իրականում մեղավոր «Մարտի 1»-ի համար: Նախ, մինչ այս
2,3 ՄԻԼԻԱՐԴԻ ՎՆԱՍ՝ 13 ՏԱՐՈՒՄ
Մեկ անգամ չէ, որ կլիմայի փոփոխության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները ահազանգել են՝ եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա կլիմայի փոփոխության հետեւանքով անխուսափելի են լինելու անապատացումն ու ջրհեղեղները, համաճարակներն ու սովը: Վերջին տարիներին Հայաստանում բացահայտվել է ավելի քան 2500 սողանքային տեղամաս: Տավուշի մարզի ռելիեֆի կտրտվածությունը, անբարենպաստ հիդրոլոգիական պայմանները, նստվածքային ապարների առկայությունը, մարդու գործունեության բացասական ազդեցությունը բնակավայրերում ծնել են
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ
Մայիսի 22-ին Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի 23-ամյա բնակչուհի Արմենուհի Ջամալյանը եղբոր հետ այցի է գնացել իր 5 տարեկան տղային, ով ապրում է հոր հետ՝ նույն տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում: Արմենուհի Ջամալյանի նախկին ամուսինը՝ Այգեհովիտ գյուղի 40-ամյա բնակիչ Աշոտ Մելքումյանը դանակահարել է կնոջը: Համագյուղացիների վկայությամբ, Աշոտը ամուսնալուծված է առաջին եւ երկրորդ կանանցից: Առաջին կնոջից նա երկու երեխա
Հիմա էլ հողի կռիվ
Գեղարքունիքի մարզում «Եհովայի վկաները» դուրս են եկել իրենց հարազատի դեմ 2010 թվականի նոյեմբերի 8-ին ոստիկանները Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում բռնել էին 23-ամյա Արման Խաչիկի Թորոսյանին, ով դաժանաբար խոշտանգելով սպանել էր ծնողներին՝ 64-ամյա Խաչիկ Եգորի Թորոսյանին եւ 57-ամյա Մարիետա Մնացի Թորոսյանին: Ծնողասպանը «Եհովայի վկա» է: Այս տարվա մայիսի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԱՐԿՈՒՏ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Կիրակի օրը երեկոյան ժամը 22-ի մատույցներում 30 րոպե տեղացած ուժեղ կարկուտից գետնին են հավասարվել եւ գրեթե ամբողջությամբ շարքից դուրս եկել Սյունիքի մարզի կարտոֆիլի, լոլիկի, լոբու եւ մնացած բանջարաբոստանային կուլտուրաների ցանքսերն ու պտղատու այգիները: Կարկտահարությունից հատկապես մեծ վնասներ են կրել Կապանի եւ Մեղրու տարածաշրջանի համայնքները: Կապանի Խդրանց գյուղում պատկերն աննախանձելի էր, ամենուր կոտրատված սածիլներ, կարտոֆիլի փչացած
«02» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՑ ՀԵՏՈ
Օրեր առաջ ոստիկանության ծառայողները ձերբակալել էին նախկինում 3 անգամ դատապարտված՝ 53-ամյա Մելքոն Անուշյանին եւ նախկինում 2 անգամ դատապարտված՝ Լեւոն Քիշմիրյանին, ովքեր մայիսի 5-ին Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտ, խարդախության փորձված հնարքով` դրամապանակը գետնին գցելու եւ թիրախ ընտրած անձին խաբելու միջոցով, գողացել էին մի քաղաքացու դրամապանակում եղած 220 000 դրամը: Մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի
ԱՎՏՈԿՌՈՒՆԿՆ ԷԼ ՏԱՐԱՆ
Մի քանի օր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը փախցրել են Նուբարաշեն-Ջրաշեն ճանապարհին կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոկռունկը: Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի Գայ գյուղից բերման են ենթարկել նախկինում 9 անգամ դատապարտված՝ 48-ամյա Սասուն Վ.-ին: Նա խոստովանել է, որ ավտոկռունկը փախցրել է ինքը եւ Արմավիրի մարզի Գայ գյուղին հարակից դաշտում
ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՏԱՐԱՆ ԲԱԺԻՆ
Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացի, 1983 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը 2002թ. հունվարի 8-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը: Դավիթ Մ.-ն կալանավորված է: Իսկ Մոսկվա-Երեւան
«ՏՈՐՔ ԱՆԳԵՂԸ» ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Մայիսի 20-ին, ժամը 21.30-ին ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» արձանի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Արման Ա.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը իր մոտ եղած գործիքներով փորձել է գողանալ արձանի մետաղյա հատվածը:
ՍԱԼՋԱՐԴ՝ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ
Մայիսի 22-ին, ժամը 20.05-ին, երկաթգծի «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր գծահատվածում բեռնատար գնացքը հարվածել է մի քաղաքացու: Պարզվել է, որ նշված գնացքը Փամբակ-Վանաձոր գծահատվածի 2654 կմ-ի 7-րդ պիկետում կողային մասով հարվածել է գծի կողքով քայլող 38-ամյա Սպարտակ Նավասարդյանին, որը աջ ուսային սալջարդով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի հիվանդանոց:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱԿԱՆՆԵՐ
Մայիսի 22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հարակից դաշտում (ՀԱԷԿ-ից 800մ հեռու) հայտնաբերվել է ականանետի 82 մմ տրամաչափի 2 ական: Սակրավորները ականները տեղափոխել են անվտանգ վայր՝ հետագա վնասազերծման համար:
ԴԻԱԿ՝ ԼՃԱԿՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, թե ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի թիվ 23 փողոցի հարակից լճակում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել 84-ամյա Արտաշես Հակոբյանի դին:
ԱՂՄՈՒԿՈՎ ՀԱՐՑ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Դատարանով վտարվում ես, անձնագրայինով՝ հաշվառման կանգնեցվում «Կանչ» թերթի խմբագրության ադմինիստրացիայի ու արհկոմի համատեղ որոշումը հիմք ընդունելով՝ ՀՀ նախկին Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 1991թ. մարտի 15-ին (թիվ 3/149) որոշում ընդունեց թերթի գրական աշխատող, հրապարակագիր Ռուզաննա Բաղդասարյանին՝ ընտանիքի 4 անդամներին Գ-3 թաղամասի 48 շենքի 7-րդ հարկի 32 բնակարանը (3 սենյականոց) հատկացնելու մասին: 5 տարի հետո ՀՀ
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Երեկ մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց մայրաքաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ ասելով, որ դրական է գնահատում Երեւանի նախկին ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հետ համատեղ աշխատանքը. «Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»: Արդեն օրակարգային
«Ո՞վ է ասում, թե արտագաղթը աճել է»
Չնայած շրջանառվող տեղեկություններին, թե նախորդ տարվա ընթացքում կտրուկ աճել է Հայաստանից մեկնողների թիվը, երեկ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահեցրեց, որ արտագաղթի ցուցանիշը գրեթե չի փոխվել ու լուրջ մտահոգությունների առիթ դեռ չկա: «Որտեղի՞ց են վերցնում, թե 2010-ին միգրացիոն բացասական սալդոն կազմել է 70 000 մարդ: Այս թվերը հրապարակողները նույնիսկ աղբյուրը չեն նշում: Ուռճացրած թվեր են,

















































