Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «2009 ԹՎԱԿԱՆԸ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻ ԷՐ»

Մրցաշրջան 2009-ը կարելի է համարել պաշտոնապես փակված: Անցկացվել են մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունեցող Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, որոնց ամփոփումը շոշափելի դրական տեղաշարժ է արձանագրել: Բայց այդ առաջընթացը միայն մեդալների որակով ու քանակով չի գնահատվում: Ավելի կարեւոր են մասսայական ֆիզկուլտուրայի ոլորտի ձեռքբերումները: Օրերս «Առավոտը» փորձեց տարին ամփոփել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն

Գուսանի 85-ամյակը

Վանաձորի «Հորովել» ազգագրական երգի, պարի համույթի (գեղ. ղեկ.՝ Գագիկ Անանյան, գործիքային մասի ղեկավար՝ Էլմիրա Կռոյան) նախաձեռնությամբ դեկտեմբերի կեսերին Լոռիում կնշվի գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 85- ամյակը: Նրա սրտառուչ երգերը այսօր էլ շարունակում են ականջ շոյել: Լոռեցիների շրջանում այսօր էլ թարմ են գուսան Զաքարյանի «Աննման եղնիկ», «Անմահ Թումանյան», «Ղարաբաղի զմրուխտ հավքեր» եւ մյուս երգերը: «Մեր աշուղական

Աբովյանի 200-ամյակին՝ Աբովյանում

Շարունակվում են մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումները՝ նրա անունը կրող քաղաքում: Օրերս բացվեց նաեւ Կոտայքի մարզի գեղարվեստի եւ արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի տնօրեն Արիս Կարապետյանը, կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, հավաստիացրեց, որ այսպիսի շփումների շնորհիվ մարզի փոքրիկ նկարիչները էլ ավելի ոգեւորված կստեղծագործեն: Արտերկրի արվեստասերին ներկայանալու առումով առավել

ԳՐՔԵՐ՝ ՄԱՐԶԵՐԻՆ

Ավելի քան 1000 անուն ՄԱԿ-ի հրատարակություններ նվիրվեցին Դիլիջանի, Իջեւանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքների գրադարաններին՝ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած եռօրյա ուղեւորության ընթացքում, որն ավարտվեց երեկ: Այս նախաձեռնությանն օժանդակում էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ): Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ շրջիկ գրադարանի ցուցահանդեսը շատ հետաքրքրեց տեղի ժողովրդին, որոնք հաճախ վերջին լուրերի ու հրատարակությունների

«ԱՐՄԵՆՈՒՀԻՆ»՝ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

Ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի նվիրատվությամբ եւ «Պողոսյան պարտեզներ» ընկերության միջոցներով Երեւանի Սիրահարների այգում տեղադրվել է  կերամիկական արձան: Այսօր տեղի կունենա «Արմենուհի» քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Հռիփսիմե Սիմոնյանը մեկն էր այն արվեստագետներից, ով խորհրդային շրջանում վերածնեց հայկական ավանդական կերամիկական արվեստը։ 1.9 մետր բարձրությամբ «Արմենուհի» կերամիկական քանդակը, որ նախկինում ցուցադրվել է միայն մեկ անգամ,

Պարի փառատոն՝ Լոռիում

«Առավոտը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեն ազգագրական եւ ժողովրդական պարարվեստի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը: Մասնակից 13 խմբերը մարզի տարբեր գյուղական ու քաղաքային բնակավայրերից էին: Բացման խոսքում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանն ասաց. «Այսօր Լոռու մարզում առաջին անգամ կայանում է նման փառատոն,

Ժան Միշել Ժառի՝ «Քաղաքները համերգում»

Ֆրանսիացի լեգենդար երաժիշտ եւ կոմպոզիտոր Ժան Միշել Ժառի հայկական ակումբը դեկտեմբերի 18-20-ը «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Ժան Միշել Ժառի ստեղծած համերգային ակցիային, որը հեղինակն անվանում է՝ «Քաղաքները համերգում»։ Ժան Միշել Ժառի հայկական ակումբից ստացված հաղորդագրության մեջ ասվում է. «Քաղաքները համերգում» անվանումը նշանակում է, որ այս ֆորմատով անցկացվող համերգի ժամանակ ողջ քաղաքը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՈՒ «ԸՆԿՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

Լիլի Էլբակյանի «Կարմիր լապտերներ» համարձակ ներկայացումը Վերջերս «Էդգար Էլբակյան» թատրոնում դիտեցի Լիլի Էլբակյանի բեմադրած «Կարմիր լապտերներ» ներկայացումը, որը տարակարծությունների տեղիք է տվել: Ոմանց գրավում է բեմադրության ինքնատիպությունը, ոմանց՝ խրտնեցնում լեզուն եւ թեման: «Կարմիր լապտերները» իսկապես համարձակ գործ է, ինչը պայմանավորված է նաեւ բեմադրիչի երիտասարդ լինելով ու նոր մտածողությամբ: Պիեսի հեղինակը նույնպես Լ. Էլբակյանն է, խաղում

ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կառավարությանը կից Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն ասել է, որ 1997թ. թողարկված բացատրական բառարանում գրանցվել է 2200 սխալ: Tert.am-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն ասել է, թե գրաքննության բացակայությունը վերածվում է «ամենաթողության»: Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեսչությունը հայտնաբերել է «յորղան» («վերմակ») գրվածքով, իսկ Բաղրամյան պողոտայում՝ պարսկերեն լեզվով ցուցանակ: «Մայրաքաղաքում կա անգլերեն

Մեկս՝ մյուսով

Երեկ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի տանն իսկական «դեվիչնիկ» էր: Մոտ հարյուր կին ու աղջիկ էին հյուրընկալվել տիկին դեսպանին: Նրանց գրեթե կեսը՝ 45-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողուհիներ էին, մյուս կեսը՝ հանրապետությունում հայտնի կանայք՝ տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դասախոսներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ: Նրանց մեջ նկատեցինք հասարակական եւ ստեղծագործական գործունեությամբ «կին-առաջնորդ» համարվելու պատվին արժանացած Աստղիկ Գեւորգյանին, Ջեմմա

Քաղաքապետը խոստացավ չանտեսել

«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Counterpart կազմակերպության աջակցությամբ սայլակավոր հաշմանդամները, երեկ «Մատչելի Երեւան» կարգախոսով, երթով Արամ Խաչատրյանի արձանի մոտից հասան Երեւանի քաղաքապետարան: Ըստ «Աստղիկ» ասոցիացիայի նախագահ Լեւոն Ներսիսյանի, նպատակն է ուսումնասիրել Երեւանի փողոցների՝ հաշմանդամների համար մատչելիությունը եւ առկա սխալներն ու բացթողումները վերացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Երեւանի քաղաքապետարանին: «Մատչելի Երեւան ունենալը բոլորիս

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ

Արսեն Ասատրյանը, հաշմանդամ դառնալով, նկարելու միջոցով նոր կյանք սկսեց Արսենը կնոջ եւ որդու հետ: Վերջերս Անգլիայի Յորք քաղաքում կայացավ Սպիտակ քաղաքի բնակիչ, հաշմանդամ Արսեն Ասատրյանի գեղանկարների ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսի մասին, ինչպես Արսենն է ասում, չէր համարձակվում երազել, քանի որ, ըստ նրա, անգամ Հայաստանում դժվար է նման ցուցահանդեսներ կազմակերպել, էլ ուր մնաց՝ թե Անգլիայում: 1988 թվականի

«ԲՈՍՖՈՐԻՑ ԵԿՈՂ ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ»

Լրագրող Շուշան Ղազարյանի զրույցը՝ փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հետ – Հայաստանի պատմության մեջ շատ են եղել ճակատագրական տարեթվեր: 2009թ. հոկտեմբերի 10-ին մենք ականատես եղանք եւս մեկին: Ստորագրվեցին «Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները»: Ստորագրման օրվանից բավական ժամանակ է անցել, հայ հասարակությունը մի բան պարզե՞լ է իր համար:

Կամուրջը դեռ սպասում է

Արդեն 4 տարի սահմանամերձ Այգեձորից Չինարի տանող  ճանապարհի կամուրջը կիսաքանդ վիճակում է: Այգեձորի համայնքապետարանում հայտնեցին, որ այս ընթացքում բազում պաշտոնյաներ են եկել, տեսել, սակայն վերանորոգումն այդպես էլ չի սկսվել: Կամրջի հիմնանորոգումը նախատեսված էր իրականացնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով՝ Բերդ-Չինարի ճանապարհի նորոգման շրջանակներում: Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանի վկայությամբ՝ նախատեսվում է եկող տարի այդ ճանապարհը

Մանկապարտեզ՝ Վարդաբլուրին

Մի քանի տարի առաջ ՀՀ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ շարք մտավ դպրոցի տիպային նորակառույց շենքը: Այժմ աշխատանքներ են ընթանում մանկապարտեզի շենքում: Բարերար պարոն Լեւոնի (գյուղապետ Գ. Գալստյանն այսպես ներկայացրեց նրան) աջակցությամբ հիմնանորոգվում է երկրաշարժից հետո կանգուն մնացած նախկին շենքը: Այժմ կատարվում են կոսմետիկ հարդարման վերջին աշխատանքները:

Կրկնակի ասֆալտ

ՀՀ կառավարության հատկացրած 350 միլիոն դրամով վերաասֆալտապատվել է Ալագյազ-Արթիկ միջմարզային նշանակության ավտոմայրուղին: Դրանից 12,4 կմ ճանապարհահատվածը բաժին է ընկնում Արագածի տարածաշրջանին (մինչեւ Հնաբերդի խաչմերուկ): Նախորդ տարի կատարված աշխատանքները հասցվել էին ծրագրային ավարտին, սակայն մնացել էր թերավարտ. ասֆալտը փռվել էր բարակ շերտով եւ ձմռան ընթացքում հատվածաբար քանդվել ու քայքայվել էր: Այս տարվա աշնան առաջին ամիսներին փռվեց

Դատապարտվեց 8,5 տարվա ազատազրկման

Դեկտեմբերի 5-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան)  իր հարեւանուհու  երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունններ կատարելու համար  ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի նախկին պետ, 47-ամյա Մաթեւոս Հեպինյանին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման: Մեղադրող Աշոտ Գեւորգյանը պահանջել էր 10 տարի: Հեպինյանը դատարանում  այդպես էլ

Խնդիրները շատ են

Կապանի մանկապարտեզները հեռու են միջազգային չափորոշիչներից Սյունիքի մարզկենտրոն Կապանի բոլոր 12 մանկապարտեզներն այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն: Մեղմ ասած, դրանցից եւ ոչ մեկը չի համապատասխանում ժամանակի չափորոշիչներին: Նախ նախադպրոցական այս հաստատություններից մի քանիսը գտնվում է բնակելի շենքերի առաջին հարկերում, ինչն անթույլատրելի է: Մանկապարտեզներից միայն 2-ն են ջեռուցվում գազով, եւս մեկ մանկապարտեզ գազիֆիկացվում է: Մնացածը տաքացվում են

ՀԻՍՈՒՆՆ ԱՆՑ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ՊԻՏԱՆԻ ՉԵ՞Ս

Լոռու մարզի գործատուները երիտասարդներին են նախապատվություն տալիս՝ անգամ հավաքարար աշխատանքի ընդունելիս Հիսուն-հիսունհինգ տարեկան անձինք հայտնվել են ծայրաստիճան ծանր վիճակում: Նրանք կենսաթոշակ չեն ստանում, գործատուին դիմելիս լսում են միշտ նույն՝ «Ձեր տարիքը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին» պատասխանը ու ստացվում է, որ այդ տարիքի մարդկանց հիմնական եկամուտը լավագույն դեպքում ընտանեկան նպաստ համակարգով տրամադրվող հրատապ օգնությունն է, որը

ԿՇՐՋԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱՍՏԱՌՆԵՐՈՎ

Դեկտեմբերի 9-ը ճանաչվել է Միջազգային հակակոռուպցիոն օր: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այդ օրը, ժ.16-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում նախատեսում է անցկացնել խաղաղ երթ, որը նպատակ ունի հանրությանն իրազեկել իրենց խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին: Խաղաղ երթի մասնակիցները, թվով 100 հոգի, հակակոռուպցիոն պաստառներով կշրջեն քաղաքով եւ հասարակությանը կոչ կանեն մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆԱԱՇԽՈՒՅԺ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը երեկ հարտարարեց, որ անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել էր 2033 ճանապարհատրանսպորտային պատահար, 376 զոհ եւ 2886 վիրավոր: Ընդհանուր առմամբ 2009 թ. հունվար-նոյեմբերին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրվել է երթեւեկության կանոնների 610 626 խախտում վարորդների եւ հետիոտների կողմից, 2008-ին նման խախտումների թիվը կազմել էր մոտ 411 հազար,

Խտրական մոտեցում՝ «խավերի» նկատմամբ

Օրենք կա, բայց ո՞ւմ համար Մարդու իրավունքների պաշտպանության օրը հույսեր չի արթնացնում վանաձորցիների շրջանում, ինչպես ապրել են՝ այնպես էլ կշարունակեն ապրել: Վանաձորցիները նախընտրում են առնչություն չունենալ իրավապահ մարմինների հետ. ճիշտ էլ լինեն, միեւնույն է, հաղթողը իրավապահներն են լինելու: 45-ամյա վանաձորցի վաճառողուհի Հասմիկ Սիմոնյանը երազում է Հայաստանը տեսնել օրենքի երկիր, սակայն երազանքին հասնելու համար դեռ շատ

ԴԻՄԵԼ ԵՆ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Սեփականատիրոջը զրկում են սեփականությունից՝ «գերակա շահի» անվան տակ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում էր գտնվում «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատիրոջ՝ Հովհաննես Ղուկասյանի, «հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին»: Հայցը բավարարվեց:

ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐԸ՝ ՄԻԱՅՆ ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ՞

Բացօթյա առեւտուրը շուկաներում կենտրոնացնելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կատարվում են ուսումնասիրություններ, ճշգրտվում է առեւտրի կարգավորման ընդհանուր մոտեցումը, հնարավոր է ներառվի եվրոպական փորձը՝ բացօթյա առեւտրի համար թույլատրելի օրեր սահմանելով շաբաթը եւ կիրակին: Այս մասին, որպես շաբաթվա հանձնարարականների կատարողական, զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում: Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, խորհրդակցությունը վարել է

Հարգենք միմյանց

«Ես ցանկանում եմ նորից հիշեցնել, որ եթե մարդը հարբուխով հիվանդ է, ապա նա պետք է հարգի մյուսների՝ գործընկերների, համակուրսեցիների կամ համադասարանցիների առողջ լինելու իրավունքն ու չտարածի հիվանդությունը, չհանդիսանա վարակի աղբյուր»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքերով՝ այն միջոցառումները, որոնք իրականացվում են մի շարք վարակիչ հիվանդությունների

ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԳԱՆԴԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

Հիվանդը վստահեցնում է, որ բժշկի սխալ ախտորոշման պատճառով ինքը հազար դոլարից ավելի անտեղի դեղեր է խմել, թանկարժեք բուժումներ ու ստուգումներ անցել եւ մի կերպ փրկվել վիրահատվելուց: «Այսօր հիվանդանոցներում աշխատում են այնպիսի բժիշկներ, որոնց ոչ միայն պիտի արգելեն հիվանդների հետ աշխատել, այլեւ պիտի ընդհանրապես զրկեն աշխատելու հնարավորությունից: Նման անպատժելի բժիշկներից մեկը քիչ էր մնում անտեղի իմ

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՆԱՃԻ ՏԵՄՊԸ ՉԻ ՆՎԱԶԻ

2009-ի նոյեմբերին՝ հոկտեմբերի նկատմամբ, արձանագրվել է 1,2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4,6%՝ նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 1,1 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվությունից: ԿԲ խորհուրդը երեկվա նիստում արձանագրել է, որ գնաճային ճնշումները ընթացիկ ժամանակահատվածում ուժեղացել են՝ պայմանավորված հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի՝

Մոդեմները ճանապարհին են

«Առավոտի» դեկտեմբերի 5-ի համարում «Իրարից հետ չմնալու համար խաբում են սպառողին» հրապարակման մեջ անդրադարձել էինք բջջային կապի օպերատորներ «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Օրանժ» ընկերությունների գործունեությանը: Մասնավորապես անդրադարձել էինք «Օրանժ» ընկերության կողմից առաջարկվող գերարագ ինտերնետի մուտքի համար նախատեսված «Ինտերնետ հիմա» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության առաջարկած «ՄՏՍ կոնեկտ» փաթեթների վերաբերյալ դժգոհություններին: Անձամբ այցելելով մայրաքաղաքի տարբեր մասերում տեղակայված 2 ընկերությունների մեկ

«SIL GROUP»-ի ապրանքային նշանը գողացե՞լ են

«Սիլ Կոնցեռն» ընկերությունը, որը հանդիսանում է «SIL Group» ապրանքային նշանի սեփականատերը, երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ իրենց ընկերությունը «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող եւ տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի հետ կապված որեւէ պատասխանատվություն չի կրում, քանի որ այն դուրս է իր կազմակերպչական, որակական, նաեւ՝

ԱՄԱՉՈ՞ՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ՈՒ ԿԵՂՏՈՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թեեւ Իջեւանի պաշտոնաթող ավագանու անդամ Վարդան Ղալումյանը հրաժարվում է, որ զբաղվում է բիզնեսով, սակայն փաստաթղթերն այլ բան են վկայում:  Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ ավագանու անդամների «հակամարտությունը» արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Վերջիններս հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են պախարակել քաղաքապետին, նրան մեղադրել քաղաքը միանձնյա կառավարելու, կոռուպցիայի ու ոչ թափանցիկ աշխատանքի համար: Իսկ այս տարվա 

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031