Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՄՊԱԾԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Թվում էր, թե երբ լիարժեք բացահայտված է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աննախադեպ կոռուպցիոն եւ գիտաավերիչ գործունեությունը, իր ստեղծման օրից սկսած, նա կեղծ փորձագիտության անվան տակ անարգելք իրականացնում է պետական գումարների մաֆիական փոշիացում, ՀՀ կառավարությունը գոնե հիմա կշտկեր իր սխալը եւ կհրաժարվեր պետական բյուջեի հաշվին, ԳԱԱ հսկայական վարչական բանակի առկայության պայմաններում, եւս մի հակագիտական պետական կառույց պահելու

«Պոլսահայերին սփյուռք չեմ ասել»

ՀՀ սփյուռքի նախարարը զրուցեց ԵՊՀ ուսանողների հետ եւ պատասխանեց լրագրողների հարցերին Երեկ ԵՊՀ ուսանողները հյուրընկալել էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նախքան ուսանողներին հանդիպելը, նախարարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Արդեն դահլիճում Հ. Հակոբյանը ուսանողներին ներկայացրեց սփյուռքի նախարարության ստեղծման գաղափարը, ապա՝ նախարարության քաղաքականության ռազմավարությունը. «Հայկական սփյուռքը, որպես միավոր, շատ տարիներ գոյություն ունի, որն իր գաղթօջախներով ձեւավորվեց

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ

Ֆրանսիական համալսարանը նրանց կվերականգնի աշխատանքում եւ կվճարի հարկադիր պարապուրդի համար Ինչպես արդեն «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել ենք՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանից հեռացված 12 դասախոսները շահել են դատը: Երեկ այդ կապակցությամբ նրանք ասուլիս էին հրավիրել՝ ուրախությամբ նշելով, որ վերականգնվել են աշխատանքի Ֆրանսիական համալսարանում: Համալսարանի աշխատանքային իրավունքի դասախոս, փաստաբան Մարատ Ատովմյանի խոսքով, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների

ՍԵՆԱՏ ԿԱՄ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏ

Հաւասարում՝ բազմաթիւ անյայտներով Սփիւռքահայերի մասնակցութեամբ Ազգային Ժողովի վերին պալատի ստեղծման նախագահական յղացումը հանդիսացաւ լայն քննարկումների առիթ՝ հակասական, թեր ու դէմ կարծիքներով: Հաւանաբար Նախագահի կողմից հասարակական կարծիքը շօշափելու նպատակադրում կար: Կարծիքների հակասականութիւնը բխում էր այն բանից, որ մի կողմից միասնականութեան ձգտող ազգը այս գաղափարի մէջ տեսնում էր իր երազած միութիւնը՝ այնքան չարչրկուած «մէկ ազգ-մէկ հայրենիք» կարգախօսով,

ՎՆԱՍԻ ՉԱՓԸ՝ ԱՅՍՕՐ

Մայիսի 10-ին եւ 12-ին տեղեկացրել ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Շղարշիկ բանավանի մատույցներով անցնող թափուկատարից թունավոր ջրեր են արտահոսել դեպի Շղարշիկ ու Շղարշիկի խմելու ջրի աղբյուրներ: Տեղեկացրել ենք նաեւ, որ Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանի տունը ամենամոտն է թափուկատարին, եւ ամենաշատը նա է տուժում: Վլադիմիր Մկրտչյանից տեղեկացանք, որ երեկ, ժամը 16.30-ի սահմաններում, ջուրն արդեն կտրվում էր:

ՎՆԱՍՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՆ

Մայիսի 11-ին, ժամը 13-ին Իջեւանի Երեւանյան փողոցում պայթել է Կողբի բնակիչ Վարդան Մալխասյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված 1 խմ տարողությամբ գազի բալոնը: Բարեբախտաբար՝ տուժածներ չկան: Տավուշի մարզի փրկարարական վարչությունից հայտնեցին, որ վնասվել է միայն Իջեւան քաղաքի բնակչուհի Գեղեցիկ Լազարյանի «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի վրա ընկել է պայթած բալոնը: Իջեւանի ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ

ԿՏՐԵՑ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԹՈՒՐԸ

Մայիսի 5-ին «Ում թուրը կկտրի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Իջեւանի թիվ 4 դպրոցի մոտ գտնվել էին հնադարյան թուր եւ այլ գտածոներ: Դպրոցն ունի պատմության թանգարան եւ տնօրեն Ռոզա Խառատյանը ցանկանում էր այն համալրել կրթօջախի մատույցներում հայտնաբերվածով: Իջեւանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանն էլ համոզված է, որ գտածոների տեղը իր գլխավորած թանգարանն է: Վեճին խառնվել էր

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է 19 ԹԵԿՆԱԾՈՒ

Տեղեկացրել ենք, որ մայիսի 29-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայանալու է ավագանու արտահերթ ընտրություն: Մայիսի 11-ից սկսվել է արտահերթ ընտրության համար թեկնածուների առաջադրումը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ մայիսի 12-ի ժամը 16-ի դրությամբ առաջադրվել է ավագանու 19 թեկնածու: Թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչեւ մայիսի 14-ի ժամը 18-ը: Գրանցումը՝ մայիսի 14-17-ը: Այս պահին

Մի կյանքի պատմություն

Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Ռոզա Մանուկյանը վստահ է, որ հայկական սերիալները երեխաներին դարձնում են էգոիստ ու ուղղորդում դեպի կրիմինալը: «Սա ինձ համար սովորական աշխատանք չէ, անհրաժեշտություն է, ապրում եմ սրանով»,- ասում է 50 տարվա մանկավարժ Ռոզա Մանուկյանը: Մեզանից քչերը այսկերպ կարտահայտվեին իրենց գործի ու մասնագիտության մասին, բայց ոչ երբեք տիկին Մանուկյանը:

ՈՉ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏ, ՈՉ ԶՈՐԱԿՈՉԻՆ

Երեկ Սյունիքի մարզի խորհրդի նիստում մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ այս տարի մարզից միասնական քննություններին կմասնակցի ընդամենը 48 երեխա: Իսկ ահա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին սյունեցի 73 աշակերտ է մասնակցել: «19-ը արժանացել է դիպլոմի, 17-ը՝ գովասանագրի: Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ 5 տարիների ցույց տված արդյունքները: Օլիմպիադան դեռ

«ՎԵՐՋԱՊԵՍ Ե՞ՐԲ ԵՆՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ»

Երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սփյուռքի նախարարության մշակած «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Թե նախագիծը երբ կուղարկվի ԱԺ-ի քննարկմանը՝ չի ասվում: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, այս նախագծով սահմանվել են հայրենադարձության հետ կապված պետական քաղաքականության սկզբունքները, հայրենադարձության կազմակերպման եւ իրականացման կարգն ու պայմանները, այլ իրավահարաբերություններ։ Ի տարբերություն կառավարությունում քննարկված այլ փաստաթղթերի, այս մեկը կառավարության կայքում

Կրկին բարձրաձայնեց

Երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ի թիվս այլ հարցերի, կրկին խոսել է այն մասին, որ քաղաքաշինության համակարգում արհեստականորեն մեծացվել են աշխատանքների ծավալները: «Արմինֆոյի» մատուցմամբ, նա փաստել է, որ իրավիճակն ավելի լավ չէ մշակույթի հուշարձանների վերականգնման պետական ծրագրի իրացման առնչությամբ: Մասնավորապես, չեն կազմվել հուշարձանների վերականգնման լրիվ նախահաշիվները, բացակայում են հուշարձանների վիճակի գնահատման հստակ չափանիշները, շինարարական աշխատանքներն

Գազելավազելախառն

Մայիսի 11-ին «ԳԱԶել-322132» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ», այնուհետեւ՝ «Լեքսուս LX-470» մակնիշի ավտոմեքենաներին, որից հետո՝ մեկ այլ «ԳԱԶել-322132»-ին, այնուհետեւ՝ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2102»-ը բախվել է «ԳԱԶել-322131» ավտոմեքենային, իսկ վերջինս՝ մեկ ուրիշ «ԳԱԶել-322132»-ի: Պատահարի հետեւանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հրազենով զինված

Նախորդ օրը, ժ. 11.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 53-ամյա Վանիկ Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը, 3 անհայտ անձինք, զինված ինքնաձիգ հրազենով եւ դանակով, մուտք են գործել իր բնակարան, որտեղ հանդիպելով կնոջ՝ 50-ամյա Կարինե Ա.-ի եւ ընտանիքի անդամների դիմադրությանը, չհասցնելով որեւէ բան պահանջել եւ հափշտակել՝ դիմել են փախուստի: Կարինե Ա.-ն դիմադրություն ցույց տալու ժամանակ

Վարորդը դեռ անհայտ է

ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղու թիվ 22/7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հեղնար «աղբյուրը»

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Հեղնար Ա.-ին, որը ս/թ ապրիլի 22-ից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով:

Հետաձգվեց

Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Հետք» թերթի հայցն ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Երեկ չէր ներկայացել թերթի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց: Վիրավորանք հասցնելու համար թերթը պահանջում է 1 մլն

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ «ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ»

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Ռոզա Մանասյանի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի՝ մարտի 3-ին կայացրած որոշման դեմ: Մինչ այդ դատավորին Ռ. Մանասյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գեւորգյանը 2-րդ անգամ բացարկ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻՑ ՄԻ՛ ԶՐԿԵՔ

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակով, մեր երկրում գործող մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են «Երեխան պետք է ապրի ընտանիքում» տեղեկատվական արշավ-ծրագիրը: Panorama.am-ի փոխանցմամբ, այդ առիթով նախօրեին, UNICEF-ի մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում համերգ են տվել եւ փորձել երաժշտության լեզվով բոլորին հասցնել մի շատ կարեւոր ուղերձ, այն է.

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ ՕՐ ՕՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Յուրաքանչյուր հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի մոտ ցուցարարների մի նոր խումբ է ավելացած լինում: Երեկ էլ ցուցարարների հիմնական խմբին՝ առեւտրականներին, խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներին, իրացված գոտու բնակիչներին միացել էին Ամիրյան փողոցի 4/14 եւ 4/24 տների բնակիչները, որոնք տարիներ առաջ իրենց տան սեփական տարածքը տրամադրել են պատգամավոր Մելիք Գասպարյանին պատկանող կառուցապատող ընկերությանը: Սակայն

ԱՓՍՈՍՈՒՄ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՔԱՆԻ ԿՈՊԵԿ ԾԱԽՍԵԼ

Սահմանափակ կարողություններով մարդը Երեւան քաղաքում ֆիզիկական մեծ դժվարությունների շնորհիվ կարող է տնից դուրս գալ ու 100 մետր տեղաշարժվել: Հաշմանդամ մարդը ինչ-որ տեղ կարող է հագուստ, շինանյութ կամ հաց չգնել, բայց Անդրանիկի փողոցում նրանք անգամ դեղատուն մտնելու ու դեղ գնելու հնարավորություն չունեն: Այս հագուստի խանութները հաշմանդամ մարդկանց համար չեն: «Քեռի մուլտիկնիկ» մանկական ժամանցի կենտրոնում հաշմանդամ մանուկները

ՍՄԱՐԹՖՈՆԸ՝ 50 ՀԱԶԱՐՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ BlackBerry… BoldTM 9000 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել աննախադեպ ցածր գնով: Այսպես, բաժանորդագրվելով BlackBerry Internet Solution-ին 12 ամսով, կարելի է գնել սմարթֆոնը 210000-ի փոխարեն 90000 դրամով: Իսկ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնը կարժենա ընդամենը 50000 դրամ:

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԾԱՌԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ԷԻՆ ԿՏՐՈՒՄ

Երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում էր ուղարկել Սեւանում նախարարի հրամանով կատարված ծառահատումների մասին: Ըստ այդմ՝ «Տեղի ունեցածը ոչ թե ապօրինի ծառահատում է, այլ ջրածածկման ենթակա տարածքների օրինական մաքրում: Քաղաքացիների դիմումի հիման վրա ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանվել է կատարվող աշխատանքների օրինականությունը, եւ աշխատանքները ոչ միայն չեն կասեցվել, այլեւ շարունակվում են: Սեւանա լճի, որի մակարդակը տարեցտարի բարձրանում

ՉԻՆՈՎՆԻԿԸ ԳԻՏԻ՝ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ

Հողերի նպատակային նշանակության փոփոխման գործընթացը կառավարության որոշմամբ երեկ պարզեցվեց: Այսուհետեւ քաղաքացիները ստիպված չեն լինի ամիսներով պատասխանի սպասել: Եթե նախարարությունը 5-օրյա ժամկետում չտա գործընթացի վերաբերյալ իր կարծիքը, այն ինքնըստինքյան կհամարվի դրական: «Մենք պարտավոր ենք այս ծառայության տրամադրման ժամկետը էապես կրճատել: Հիմա ի՞նչ է տեղի ունենում, փաստաթղթերը գնում են նախարարություններ ու՝ շաբաթներով այնտեղ մնում: Պետք է զանգենք,

«Քնաթաթախ» դատավորներից լուրջ սպասելիք չունեն

«Առավոտը» ստացել է «Օլիմպ» ԱԿ-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի հաղորդագրությունը, որում մասնավորապես ասված է. «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 17.07.2009թ. վճիռ էր կայացրել «Օլիմպ» ԱԿ սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պարտավորեցնել պայմանագիր կնքել «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ի հետ՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող եւ «Օլիմպ» ԱԿ-ին սեփականության

ԱՎԾ պետն ու նախարարն իրար չհասկացան

2011 թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) կառավարության երեկվա նիստում բուռն քննարկման առիթ դարձավ: Ծրագրի մանրամասները լսելուց հետո ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը առաջարկեց մարդահամարի ֆինանսավորումն իրականացնել ԱՎԾ խնայողությունների հաշվին՝ վստահեցնելով, որ խնայողություն հաստատ կունենան: ԱՎԾ պետ Ս. Մնացականյանն էլ զարմացած հարցրեց. «Պարոն վարչապետ, ես, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ ինչ է նշանակում խնայողություններ, եթե 5 տարվա բյուջեն 2,5

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

«Ջրի երես» են դուրս եկել նախարարությունների  չարաշահումները Տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու էկոնոմիկայի նախարարություններում Վերահսկիչ պալատը (ՎՊ) լուրջ թերություններ է բացահայտել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վարկային ծրագրերի կառավարման ոլորտին: Պարզվում է, որ նախարարությունները ՀԲ-ից ստացած վարկերով ձեռք են բերել սարքավորումներ կամ ծառայություններ՝ աստղաբաշխական գներով: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հանձնաժողովներն աշխատում են

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԵՆ

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին երեկ ասել է, որ «Ադրբեջանը վիրավորված է պատերազմում կրած պարտության եւ իր տարածքների մի մասը կորցնելու պատճառով»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, լեհ դիվանագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ ուղի, բացի «փոխզիջումային, խաղաղ լուծումից»: Դեսպանի խոսքերով, երկու կողմերը պետք է «առավելագույնս բարի կամք դրսեւորեն լուծում գտնելու համար»: Հիշեցնելով,

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ՝ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա քաղաքապետարանի ժամանակակից արվեստի կենտրոնում «Հրանտ Դինք» հիմնադրամի, «Ստամբուլ-2010 եվրոպական մայրաքաղաք» մշակութային գործակալության եւ ճարտարապետների ու ինժեներների «HAYCAR» ասոցիացիայի համագործակցությամբ կբացվի «Ստամբուլի հայկական ճարտարապետությունը՝ վեստերնիզացիայի դարաշրջանում» ցուցահանդեսը: Նախորդ տարի այն ներկայացվել էր Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ ցուցադրվել էին 40 հայ ճարտարապետների գործեր, որոնք ապրել են Ստամբուլում 19–րդ դարի վերջին եւ

Սփյուռքահայերի պահանջը տեղին չէ

Կարծում է ՀՀ նախկին վարչապետ  Արմեն Դարբինյանը «Ես միշտ կողմ եմ եղել եւ կողմ եմ սեփական մտքերի ու համոզմունքների միանգամայն ազատ արտահայտմանը: Ես միշտ դեմ եմ եղել եւ դեմ եմ մասնավոր կարծիքի կամ համոզմունքի համար որեւէ, հատկապես՝ քրեական հետապնդմանը»: «Արմինֆո»-ի հաղորդմամբ, այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ՌՀՀ-ում իր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930