Օրվա լրահոսը

«ԱՐԶՆՈՒ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ՏՆՕՐԵՆԸ ՓԱԽԱԾ Է

«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը եւ պահելը) հատկանիշներով: Մեր տեղեկություններով, մայիսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանը իր երկու որդիների՝ 37-ամյա Գեղամ

ՄԵԶ ԳՈՎԵՑԻՆ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ՝ ՀԱԿԱՌԱԿԸ

Հինգշաբթի ուշ երեկոյան, Վիեննայում, ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում հրապարակած հայտարարությունում Եվրամիությունը դրական է որակել Հայաստանի վերջին քաղաքական զարգացումները. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները թույլատրեցին քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարում է Եվրամիությունը՝ հույս հայտնելով, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն

Մարդ է սպանել ու դեռ մուննաթ է գալիս

«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից ստեղծված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Մայիսի 13-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Արցախի փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ,

ՄԵՐ ԿՈՐՍՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ

«Մարտի 1»-ի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի գլխավոր մեսիջը, հեղինակի ասելով, այն է, որ «Մարտի 1»-ը պետք է բացահայտվի ամբողջությամբ: Դեռ ապրիլի 26-ին Երեւանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի՝ 2008թ. նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած հետընտրական գործընթացների, «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների մասին պատմող՝ «Հայաստանի կորսված գարունը» ավելի քան երկու ժամանոց փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի խտասկավառակները

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԿՀԵՌԱՆԱ ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՆ ԻՐ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ

Վստահ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ,  ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: – ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից հետո, երբ Վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի ջանքերով վերականգնվեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, Դուք նամակով դիմել էիք ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ Բերնար Ֆասիեին՝ ակնկալելով վերջինիս արձագանքը թուրք-ադրբեջանական գործարքի փորձերին՝ ԼՂ խնդիրը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու շուրջ: Ի դեպ,

ՀԵՐԹԱԿԱՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ»

  Մոտ կես տարի առաջ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ» ստեղծված Ժողովրդահայրենասիրական ուժերի ալյանսը եւ Ժողովրդական կուսակցությունը երեկ հրավիրած համաժողովում քննարկեցին երկրում ստեղծված իրավիճակը: Նախքան համաժողովի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտարարեց. «Այսօր մենք պաշտոնական խիստ ձեւով ասում ենք, որ մենք երրորդ ուժ ենք»: Ըստ նրա, իրենք ստեղծել են

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ՝ ԽԱՂՈՒՄ

«Zynga» ընկերությունն ու երգչուհի Լեդի Գագան միասին կթողարկեն «GagaVille» խաղը, որը հիմնված կլինի սոցցանցի ամենահայտնի խաղի՝ «FarmVille»-ի վրա: Նոր խաղում Գագան կօգտագործի իր անունն ու կգովազդի նոր ալբոմի երգերը: «Assosiated Press»-ի փոխանցմամբ՝ խաղը կթողարկվի մայիսին 17-ին ու երկու օր շարունակ խաղում կհնչեն «Born this way» ալբոմի երգերը:

Երեխաները՝ «Facebook»-ում

«Facebook»-ում գրանցվելիս կա տարիքային սահմանափակում. 13 տարեկանից ցածր օգտագործողները չեն կարող գրանցվել սոցցանցում: Ու չնայած դրան՝ սոցցանցում օրեցօր մեծանում է 13 տարեկանը չլրացած օգտագործողների թիվը: «Consumer Reports» ամսագրի անցկացրած հետազոտության տվյալներով՝ 7,5 մլն օգտագործող 13 տարեկանից ավելի երիտասարդ է, ընդ որում՝ նրանցից 5 միլիոնի տասը տարեկանը չի լրացել: Ամսագրի խմբագիր Ջեֆ Ֆոքսի խոսքով՝ սա ցույց

Ի՞նչ դիրքով եք քնում

Լավ քունն օգտակար է առողջությանը: Բժիշկները չեն դադարում դա կրկնել: Սակայն այժմ նրանք ավելացնում են, որ կարեւոր է ոչ միայն լավ քունը, այլեւ այն դիրքը, որով մարդ քնում է: Doctors.am-ը նշում է՝ գիտնականները վերլուծել են տարբեր դիրքերի դրական ու բացասական կողմերը: Կողքի վրա քնող մարդիկ կնճիռներ ձեռք կբերեն: Սակայն նշենք, որ այս դիրքն օգնում է

Արեւի պակասը՝ վտանգավոր

Արեւի էներգիան լավագույն բնական հակադեպրեսանտն է: Արեւի էներգիայի պակասը հավասարազոր է վիտամինների, մաքուր ջրի, թարմ օդի պակասին: Արեւի սակավությունը նպաստում է տխրության եւ մելամաղձության առատությանը: Արեւի լույսի սակավությունը կանանց մոտ հանգեցնում է հորմոնալ հավասարակշռության խախտման: Աչքը կլանում է արեւի լույսը եւ ազդակներ է ուղարկում ուղեղին: Համապատասխանաբար, ուղեղն արտադրում է քնի հորմոն մելատոնինը եւ բարձր տրամադրության

«Ես չեմ ստում»

«Grammy»-ի եռակի մրցանակակիրն իր հիթերը գրելիս օգտագործում է մարիխուանա. այս մասին հայտարարել է հենց ինքը, հանրահայտ երգչուհի Lady Gaga-ն: MIGnews-ը նշում է, որ երգչուհին պատմել է, որ սեքսով զբաղվելիս սիրում է, երբ իրեն դիմում են իր իսկական անունով՝ Սթեֆանի։ «Ինձ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը սեքսի ժամանակ ինձ դիմում է Lady Gaga-ով. ինձ դա

Ընդամենը 3 գույնով

Oրերս նշվեց նորաձեւության կենդանի լեգենդի՝ Վալենտինո Գարավանիի 79- ամյակը: Վալենտինոյի հագուստները տարիներ շարունակ հազարավոր մոդելավորողների համար ոգեշնչման աղբյուր են եղել: Գարավանին յուրահատուկ մարդ է: Նա միշտ գույների ընտրության հարցում կոնսերվատիվ է եղել: Նա ընդամենը երեք գույն է «ճանաչում»՝ սեւ, սպիտակ եւ կարմիր: Նույնիսկ նրա հագուստների մեջ կարմիրի շատ երանգներ ստացել են «կարմիր Վալենտինո» անվանումը: Ճիշտ

Միշտ ցանկալի Ջոնին

Հոլիվուդյան սիրված, կրքոտ ու գեղեցկադեմ դերասան Ջոնի Դեփը կարմիր գորգի վրայով քայլելիս զարմացնում է բոլորին իր արտաքինով: Zvezdi.ru-ի փոխանցմամբ՝ չափազանց համեստ կյանք վարող այս դերասանը միշտ սպասված է թե իր երկրպագուների, թե պապարացցիների կողմից: Նրա հայտնվելուց առաջ միշտ բոլորին հետաքրքրում է այն, թե ինչ տեսքով է հայտնվելու Ջոնին: Վերջինս էլ, իր հերթին, երբեք հուսախաբ չի

Բաժանումը ցավոտ չէր

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ դերասաններ Ամանդա Սեյֆրիդն ու Ռայան Ֆիլիպը այլեւս միասին չեն: Նրանք վերջ են դրել ընդամենը 3 ամիս առաջ սկսած իրենց երջանիկ հարաբերություններին: Դատելով հետագա իրադարձություններից՝ բաժանումն երկուսի համար էլ անցավ է եղել: Դերասանները հարաբերությունների խզման առիթով կոնկրետ պատճառ չեն նշում, ըստ նրանց՝ «կար հարաբերություն, հիմա՝ չկա, ու վերջ»: Նրանց ընդհանուր ընկերները ասում են, որ

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ

Այն բնութագրում է մարդուն Այսօր դժվար չէ գտնել յուրաքանչյուրի ականջին հարմար երաժշտություն թե շուկաներում, թե բազմաժանր երգերով ողողված համացանցում: Սակայն արդյո՞ք բոլորն են հակված լսելու ճաշակով երաժշտություն: Հարցին պատասխանելով՝ մեր քաղաքացիներից շատերն ասացին, որ իրենք կարողանում են ճաշակով երաժշտությունը տարբերել անճաշակից: Իսկ թե որն է ճաշակովի ու անճաշակի այդ «տարբերանշանը»՝ ոչ մեկը չիմացավ: Սակայն այս

Ռեկորդ եւ անտիռեկորդ

2011 թվականի ֆուտբոլի Հայաստանի գավաթակիրը «Միկան» է: Մայիսի 11-ին Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խաղում միայն մի քանի տարի առաջ ֆուտբոլին հրաժեշտ տված Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ «Միկան» տպավորիչ հաղթանակ տոնեց Գյումրիի «Շիրակի» նկատմամբ (4:1): Բայց հաղթանակը միայն տիտղոս չէր: Եզրափակիչը որոշում էր նաեւ Հայաստանին տրվող եվրագավաթային վերջին ուղեգրի տիրոջը: Ու դա առավել սկզբունքային էր դարձրել հանդիպումը:

Նալբանդյանը չի խաղա Փարիզում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ «Ռոլան Գարոս» մրցաշարի 2004 եւ 2006 թվականների եզրափակչի մասնակից է, ամենայն հավանականությամբ այս տարի չի մասնակցի մայիսի 22-ին մեկնարկող Ֆրանսիայի բաց առաջնությանը: Նա մարտ ամսին կոնքի վիրահատության ենթարկվելուց հետո լիովին չի վերականգնվել ու առայժմ չի մարզվում: Հետեւաբար, դեռ պատրաստ չէ պայքարի:

Ընկերական հանդիպում՝ Լիտվայի հետ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա օգոստոսի 10-ին Կաունասում ընկերական հանդիպում է անցկացնելու Լիտվայի ընտրանու հետ:

Լավագույնները կմեկնեն Պորտուգալիա

Ավարտվեց բադմինտոնի Հայաստանի պատանիների առաջնությունը, որում հանդես եկան Երեւանի, Իջեւանի, Գյումրիի եւ Վանաձորի մարզադպրոցների 40 աղջիկ եւ 28 տղա: Ընդ որում, Վանաձորն ու Գյումրին 1990 թվականից հետո առաջին անգամ էին մասնակցում հանրապետության առաջնությանը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ անցած տարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական նամակով դիմել է այդ երկու քաղաքների քաղաքապետարաններին,

Լիմայում մեր մեդալների հաշվարկը բացվեց

Պերուի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի պատանեկան 2-րդ առաջնությունում մեր հանրապետությունից երկրորդը մրցահարթակ մտավ 62 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: 16-ամյա սամաղարցի մարզիկը համառ պայքար մղեց ուժեղագույնների խմբում ընդգրկված տասներեք երկրների ներկայացուցիչների հետ եւ պիտի ասել, որ ընդհանուր առմամբ իրեն, կարծես, վատ չդրսեւորեց, թեեւ նրա ու մեր մյուս պատանի ծանրորդների մասնակցության գնահատական, ի վերջո, պետք է տան

ԴԻՄԱՆԿԱՐ՝ ՏԵՂՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մայիսի 20-ին կկայանա մի ինքնատիպ ստեղծագործական երեկո՝ «Դիմանկար՝ տեղում»: Մասնակցում է 6 նկարիչ՝ Վահե Թեւոսյանը, Վարդան Թովմասյանը, Սուքիաս Թորոսյանը, Յուրա Խաչատրյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Սերգեյ Պողոսյանը: Ինչպես «Առավոտին» հայտնեց Սուքիաս Թորոսյանը (Տոտոն). «Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ տեղում ենք նկարելու, ինքներս ընտրելու ենք բնորդներ եւ 6 նկարիչներով նկարելու ենք: Ցուցահանդեսի

«Տիտանիկ, made in Armenia»

Հին պատմություն՝ նորովի Երեւանի Կամերային թատրոնում հերթական պրեմիերան է, ավելի ճիշտ՝ խաղացանկային ներկայացումներից մեկը նորովի է մեկնաբանվել: Խոսքը «Տիտանիկ, made in Armenia» ներկայացման մասին է, որն արդեն 18 տարեկան է, պրեմիերան էլ չի անցնի առանց թատերախմբի «հնաբնակ» կվինտետի՝ Գեորգի Ամիրաղյան, Գրիգոր Բաղդասարյան, Իրինա Դանիելյան, Ռուբեն Փաշինյան եւ Մանուկ Հախվերդյան: Նրանք տարբեր տարիներ ներգրավված են եղել

Վիրավորանք եւ հետեւություններ

Երեկ Շուշան Պետրոսյանն ու Արթուր Իսպիրյանը ակումբներից մեկում պետք է խոսեին «Եվրատեսիլում» Էմմիի արդյունքների եւ այդ մրցույթում առհասարակ Հայաստանի մասնակցության անհրաժեշտության մասին: news.am-ի փոխանցմամբ, Շուշան Պետրոսյանը, սակայն, անսպասելի հրաժարվել է մասնակցել ասուլիսին՝ նեղանալով, որ իր համար նախօրոք աթոռ չի դրվել: «Չէի՞ք նախատեսել, որ գալու էի։ Հյուրերին այսպես չեն դիմավորում»,- ասել է երգչուհին եւ շրջվել՝ հեռանալու

«ԹԵԿՈՒԶ ՓՈՔՐԱԹԻՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՌԱՋ»

Ամերիկացի արվեստագետներ Դուեյն Ֆանդերբըրկի եւ Ալեքս Ռասըլի համար բարձրակարգ երաժշտութուն քարոզելիս՝ լսարանի չափը էական չէ: Այսօր ողջ աշխարհում մտահոգություն կա դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության օրեցօր նվազման հետ կապված: «Առա վոտը» վերջին շրջանում նման բովանդակությամբ զրույցներ է ներկայացրել ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրից ժամանած ճանաչված երաժիշտների հետ: Նախօրեին հանդիպելով ամերիկացի հայտնի արվեստագետներ, դաշնակահար Դուեյն Ֆանդերբըրկի եւ

ԲԵԼԱՌՈՒՍՆ ԱՐԴԵՆ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԵԿՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Բելառուսի իշխանությունները որոշեն են արգելել մոտ 200 ընդդիմադիրների ելքը երկրից եւ խնդրել են եվրոպական մի շարք երկրներում հավատարմագրված իրենց դեսպաններին՝ լքել այդ պետությունները: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Երկրի նախագահ Լուկաշենկոյի աշխատակազմում գործակալության աղբյուրն ասել է, թե նման քայլերի Մինսկը որոշել է գնալ, եթե Բելառուսի դեմ ընդունվեն նոր տնտեսական պատժամիջոցներ: Երկրից դուրս գալու իրավունքից զրկվողների

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿԻՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ԶՈՒ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Կահիրեում մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ արյունահեղ բախումների մեղավոր կինը պաշտպանության համար դիմել է Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհրդին։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Վախենալով իր կյանքի համար՝ երեք երեխաների 25-ամյա մայրը, ում պատճառով Իմբաբ թաղամասում զանգվածային անկարգություններ էին սկսվել, դիմել է Բարձրագույն խորհրդին՝ իրեն ապահով տեղում ապաստան տալու խնդրանքով: Քրիստոնյա Աբիր Ֆահրին մահմեդականի հետ որոշել

ՍԱՐԿՈԶԻՆ ՖԻԼՄԸ ՉԻ ԴԻՏԻ, ՈՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՉՍՏԱՆԱ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի դիտելու իր մասին ռեժիսոր Քսավիե Դյուրինժեի նկարահանած «Նվաճում» (La Conquete) ֆիլմը, քանի որ վախենում է իր հոգեկան առողջության համար։ «Ես ոչ մի ցանկություն չունեմ դիտել «Նվաճումը»։ Սովորաբար ես չեմ կարդում այն, ինչ գրում են իմ մասին, որովհետեւ ես միշտ դժգոհ եմ։ Եթե դա քննադատություն է, ես այն համարում եմ անարդար,

Կադիրով-Մարադոնա՝ 5:2

Ռամզան Կադիրովն ընդդեմ Դիեգո Մարադոնայի. այսպես կարելի է բնութագրել չորեքշաբթի օրը Գրոզնիում կայացած ֆուտբոլային ընկերական հանդիպումը, որին մասնակցում էին Կովկասի հավաքականն ու աշխարհի ֆուտբոլային աստղերի ընտրանին: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Կովկասի հավաքականը, որն առավելապես չեչեն պաշտոնյաներից էր կազմված, 5:2 հաշվով հաղթեց աշխարհի հավաքականին, որում, ի դեպ, ընդգրկված էին այնպիսի վետերան աստղեր, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Լուիշ

ԼԻԲԻԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՔԱԴԴԱՖԻԻ ՀԵՏՔԸ

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ճակատագրի շուրջ անորոշությունը, newsru-ի մատուցմամբ, գնալով ավելի է խտանում: Նա ապրիլի 30-ից ի վեր հանրությանը չի ներկայացել ու նրան ոչ ոք իր աչքով չի տեսել: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Քադդաֆիի՝ Տրիպոլիի կենտրոնում գտնվող նստավայրի ռմբակոծման արդյունքում սպանվել էին նրա որդին՝ Սաիֆ ալ- Արաբն ու երեք թոռները: Վարկածներ կային,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930