Օրվա լրահոսը
Սուտը կարելի է հայտնաբերել ըստ ձեռագրի
Իսրայելցի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու ձեռագիրը փոխվում է, երբ նա սկսում է ստել: Այս հայտնագործությունը ճանապարհ է հարթում նոր ստի դետեկտորների ստեղծման համար, որոնք ավելի ստույգ կլինեն, քան ներկայիններս, որոնք հիմնված են միմիկայի, ժեստերի, աչքերի շարժումների եւ ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: Հայֆայի համալսարանի գիտնականները առաջարկել են 34 կամավորների գրել 2 տեքստ՝ մեկում նկարագրելով իրական պատմություն,
Ախտորոշում եւ բուժում
Քվինսլենդի համալսարանի գիտնականները երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում մշակել են հատուկ տեխնոլոգիա՝ ախտորոշելու համար խցանող ապնոեն քնումը: Այս հիվանդությունը բնութագրվում է քնի ընթացքում շնչառության կանգով: Ավստրալիայում խցանող ապնոեն քնումը ամենատարածված հիվանդություններից է, որից տառապում է շուրջ 800 հազար մարդ: Այս հիվանդությանը բնորոշ ախտանիշներն են՝ խռռոցը, գիշերվա ընթացքում հանկարծակի արթնանալը, ցերեկային հոգնածությունը: Մասնագետները հայտնում են, որ այս հիվանդությունը
ՔԱՐԸ, ԵՐԿԱԹԸ ԿԱՄ ՈՒԼՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵԼ
Ֆիզիկական իրերի մեջ պետք չէ փնտրել կյանքի իմաստ «Դարեր շարունակ ժողովրդի միջից՝ ինչպես եւ ողջ քրիստոնյա աշխարհից չհաջողվեց արմատախիլ անել հեթանոսական սովորույթները: Սովորույթներ, որոնք հազարամյակներ մարդկանց գենետիկորեն փոխանցվել են՝ երեխան մորից է սովորել, թոռը՝ տատից, եւ այսպես շարունակ: Այդ սովորությունները հեթանոսությունից հետո հավատացյալների կողմից դուրս մղվեցին, բայց միայն հավատացյալների շրջանում: Մարդկությունը շարունակեց հավատալ քարին, երկաթին
Այսօր՝ «Հատիս»-«Աթինաիկոս»
Այսօր Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի 2009/10 թթ. գավաթի խաղարկության երրորդ տուրում մայրաքաղաքի «Միկա» դահլիճում հյուրընկալում է Հունաստանի «Աթինաիկոսին»: Իսկ երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը շնորհակալագրեր եւ հուշանվերներ հանձնեց ակումբի անդամներին՝ օրերս Ստամբուլում «Բեշիկթաշի» նկատմամբ 87:64 հաշվով տարած ջախջախիչ հաղթանակի համար: Ա. Գրիգորյանը նշեց, որ պատմական այդ հաղթանակի օրը ինքը Լիսաբոնում
ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ
Դրանք աստիճանաբար լուծելու ելքը ինքնուրույն պետք է գտնել Հայաստանում հեծանվային մարզաձեւի երկու կենտրոն կա՝ «Հայաստան» մարզական միության հեծանվային մարզադպրոցը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցը: Վերջինս մասնաճյուղեր ունի նաեւ Արարատում, Գյումրիում, Վանաձորում եւ Աբովյանում: Ի՞նչ վիճակում է հեծանվասպորտը այսօր Հայաստանում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում մարզաձեւի զարգացման համար պետությունը եւ հանրապետական
«ԿԻՆԸ» ԲԱՑՎԵՑ
Դեկտեմբերի 1-5-ը Երեւանում արդեն 6-րդ անգամ անցկացվում է «Կին» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում Հայաստանում իրենց ֆիլմերն են ներկայացնում տարբեր ազգերի կին ռեժիսորներ: Այս տարի փառատոնը ներկայացնում է 82 ֆիլմ՝ 18 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Հունգարիա, Արգենտինա եւ այլն: Ըստ tert.am-ի, «Կին» փառատոնն այս տարի առաջին անգամ համագործակցում է թուրք գործընկերների հետ: Այս օրերին Երեւանում
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ
«Թումանյանը գալիս է դարերի խորքից, նրա ծնունդը 140 տարի առաջ չէր, նա ծնվեց հայ ժողովրդի հետ եւ հայ ազգի չափ հինավուրց է: Մեծ լոռեցու տարիքը հայ ժողովրդի սկզբնավորումից ենք հաշվում: Դեռ այն ժամանակ էր բանաստեղծը ահազանգում՝ մոռանում են մեր լեզուն, մեր խոսքը, նրա բարձրացրած խնդիրները արդիական են նաեւ մեր դարաշրջանին…»,- օրերս կայացած հոբելյանական երեկույթի ժամանակ
Համերգ-զրույց՝ Տ. Հեքեքյանի հետ
Տիգրան Հեքեքյանը 50 տարեկան է: Օրերս «Արամ խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը նվիրված էր ոչ միայն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տ. Հեքեքյանին, այլեւ հոգեւոր երաժշտության «Եղիցի լույս» CD-ի շնորհանդեսին: Երեկոն բացեց մաեստրոն՝ ներկայացնելով իր արդեն իրականացած երազանքը՝ ստեղծել մանկական մի քաղաք կամ կառույց, որտեղ գործում են միայն արդարության եւ ազնվության օրենքները,
Հայպետֆիլհարմոնիան տանիք կդառնա
Այն պատրաստ է իր հարկի ներքո ընդունել որոշ կոլեկտիվների եւ անհատ կատարողների «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեկտեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կմեծարի «Հայհամերգի» նախկին տնօրեններ Գեորգի Ասատուրյանին, Վլադիլեն Բալյանին եւ Լավրենտի Բարսեղյանին: Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը ստեղծեց Դպրոցականի ֆիլհարմոնիան, Լավրենտի Բարսեղյանը, որը հետագայում Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հիմնադիր-տնօրենն էր, հայրենիք հրավիրեց մեծանուն խմբավար Հովհաննես Չեքիջյանին, Գեորգի Ասատուրյանը «Ոսկե աշունների»
«ԼՈՒՐՋ ԿԻՆՈ՝ ԱՌԱՆՑ ՄԻՄՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ…»
Կինոն՝ ըստ ռեժիսորներ Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանի «Այսօր-պլյուս» ֆիլմարտադրության հիմնադիրներ եւ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը նոր են վերադարձել Գերմանիայից: Նոյեմբերի 10-15-ը նրանք մասնակցել են Կոտբուսի 19-րդ միջազգային կինոփառատոնին, որն իր մեջ ներառում է նաեւ «Կոտբուսյան կապեր» կինոֆորումը: Հայ կինոռեժիսորների հավաստմամբ, ներկայացված 250 կինոնախագծերից ժյուրին ընտրում է 12-13-ը, հետո դրանք դրվում են քննարկման,
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՈՒՆԵՑԱՎ ԵՐՐՈՐԴ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի նախագահ է ընտրվել 46-ամյա Դորիս Լոյտարդը: Չորեքշաբթի օրը Բեռնում այդպիսի որոշում է ընդունել երկրի խորհրդարանը՝ Դաշնային ժողովը, երկու պալատների՝ Ազգային խորհրդի եւ Կանտոնների խորհրդի համատեղ նիստում: Դորիս Լոյտարդը 1934թ.-ից ի վեր Կոնֆեդերացիայի ամենաերիտասարդ եւ երրորդ կին նախագահն է: Նա կշարունակի կատարել նաեւ Էկոնոմիկայի դաշնային գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահն
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ԱՏԱՄ» Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ
Ղազախստանի ազգային տիեզերագնացության գործակալության՝ «Ղազկոսմոսի» նախագահ Թալգաթ Մուսաբաեւը ձգտում է սահմանափակել Ռուսաստանի ներկայությունը Ղազախստանի տարածքում գործող «Բայկանուրում» եւ կրճատել վերջինիս վարձակալության ժամկետը, որն ավարտվելու է միայն 40 տարի հետո՝ 2050թ.-ին: «Newsru»-ի փոխանցմամբ, «Ղազկոսմոսի» ղեկավարությունը հիմա նոր գործընկերների փնտրտուքի մեջ է եւ ավելի հաճախ է հայացքն ուղղում դեպի Իսրայել, Հնդկաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ: KazSat արբանյակի
ՕԲԱՄԱՆ ՈՐՈՇԵՑ ՀԱՎԵԼՅԱԼ ԶԻՆՈՒԺ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հստակորեն հաստատել է Աֆղանստանի հանդեպ իր գլխավորած երկրի կողմից ստանձնած պարտավորությունը, եւ նրա հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է այն սպասումներին, որոնք նրանից ակնկալում էին Աֆղանստանի կառավարությունն ու աֆղան ժողովուրդը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, երեկ Աֆղանստանի ԱԳ նախարար Դադֆար Սպանտան այսպես է գնահատել հավելյալ 30 հազար զինծառայողի Աֆղանստան ուղարկելու մասին ԱՄՆ-ի որոշումը: Նախարարը շեշտել է
Իսրայելը ազատ կարձակի պաղեստինցի 980 գրոհայինների
Իսրայելը պատրաստ է «Ֆաթխ» շարժման ազդեցիկ ներկայացուցիչ Մարվան Բարգուտիին (նկարում՝ առաջինը) փոխանակել կապրալ Գիլադ Շալիթի հետ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Լոնդոնում հրապարակվող արաբական «Al-Hayat» թերթը: Մարվան Բարգուտին «Թանզիմ» ռազմականացված ստորաբաժանման հրամանատարն է, որը ազատազրկվել է հինգ հրեաների սպանության մեղադրանքով: Նա կալանավորվել էր 2002թ.-ին եւ դատապարտվել էր հինգ ցմահ եւ եւս 40 տարվա ազատազրկումների:
Իրանն ազատ արձակեց 5 բրիտանացիներին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կողմից Պարսից ծոցում նոյեմբերի 25-ին կալանավորված 5 բրիտանացիներին երեկ ազատ արձակելու մասին տեղեկությունները: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, թե «զբոսանավը իր անձնակազմով հանդերձ քարշակով կհասցվի միջազգային ջրեր, որտեղ նրանց կդիմավորեն զբոսանավերի մրցումներ կազմակերպած ընկերության ներկայացուցիչները»: Հիշեցնենք, որ հինգ բրիտանացիները «Kingdom of Bahrian» դասի «Volvo 60»
«Նեւսկի էքսպրեսը» պայթեցրել են չեչեն անջատողականները
Հյուսիսային Կովկասի իսլամիստների խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 27-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղերթն իրականացնող «Նեւսկի էքսպրես» արագընթաց գնացքի պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը: «Կավկազ-ցենտր» կայքում, որը համարվում է չեչեն անջատողականների ամբիոնը, հրապարակվել է «Կովկասյան մոջահեդներ» անունը կրող մի խմբավորման նամակը, որում պնդում կա, թե արագընթաց գնացքի վրա կատարված հարձակումը իրականացվել է իրենց առաջնորդ Դոկու Ումարովի հրահանգով՝ «դեռ այս տարեսկզբին
ԳԹԿ-Ն՝ ԱՆԿԱԽ ԴԻՏՈ՞ՐԴ
Կառավարության վերջերս ընդունած որոշմամբ՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, որը մինչ այժմ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ էր, առանձնացվել է եւ հիմա ԿԳՆ-ից անկախ է՝ կառավարության աշխատակազմին է ենթարկվում: Թե ինչ է նշանակում այս վերջին միտքը՝ անգամ ոլորտի մասնագետները դեռ լավ չեն հասկանում, սակայն ԳԹԿ-ի առանձնացումը հակասական արձագանքներ է ստացել: ԿԳ նախարարը, օրինակ, հիացած չէ
«Ստվերը»՝ աշակերտների հայացքով
«Մենք դեռ չենք սովորել կոռուպցիայի մասին խոսելիս չթաքնվել»,- երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած «Ստվեր» հակակոռուպցիոն ֆիլմերի ու լուսանկարների դպրոցական փառատոնին ներկայացրած ֆիլմերից մեկում 12 տարեկան մի մասնակից այսպիսի եզրակացության եկավ: Եռօրյա փառատոնը կազմակերպվել է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» հ/կ-ի, ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն գործողության մոբիլացման ծրագրի աջակցությամբ: «Ո՛չ շահագործմանը», «Ո՛չ կոռուպցիային», «Ո՛չ խտրականությանը» կարգախոսները կրող
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՆ»՝ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ
Կամ կրթահամալիրի 20-ամյա պատմությունից առաջ եւ հետո 1984-ին խորհրդահայ շրջանի երկու հալածական մտավորական՝ Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանն աշխատանքի անցան Երեւանի նորակառույց բնակելի զանգվածի՝ Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի նորաբաց թիվ 183 դպրոցում: Մեկ տարի անց նրանց հրավերով իրենց միացավ Աշոտ Բլեյանը… եւ երեք Աշոտներով խիզախեցին գորբաչովյան «պերեստրոյկայի» շրջանում ստեղծել ոչ սովորական մի դպրոց: Հենց այս նախագծի
«ՔԱՆԶԻ ՄԱՐԴԸ ԹՈՒՅԼ Է»
Արթուր Էլբակյանը (իսկական անունը՝ Արսեն) թե՛ որպես բեմադրիչ եւ դերասան, թե՛ հեռուստահաղորդավար ակտիվ ներկայություն ուներ 1990-ական թթ. հայաստանյան մշակութային կյանքում: Վերջին տասը տարին նա Ռուսաստանում էր: Շուրջ մեկ տարի առաջ Արթուրի դեմ մահափորձ կատարվեց, որը բարեբախտաբար անհաջող էր՝ նա արագ ապաքինվեց հրազենային վերքերից: Ա. Էլբակյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին: – Բեմադրիչ, դերասան, «Ար» հ/ը հիմնադիրներից,
Մոլդովահայերին հովվապետեր են պետք
«Մոլդովայի հայկական եկեղեցիների վրա շատ այլազգիներ են աչք դրել, որովհետեւ դրանք գեղեցիկ են եւ գտնվում են քաղաքի կենտրոնում: Ամեն եկեղեցի պետք է իր հոգեւոր հովիվն ունենա: Մոլդովայում կա հայկական եկեղեցի, որ գրեթե չի գործում: Իսկ եթե եկեղեցին չի գործում, արդեն վտանգի առջեւ է կանգնած»,- երեկ «Հայացք» ակումբում հայտնեց Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը: Նրա
Զոհ՝ վրաերթից
Դեկտեմբերի 1-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքում, միջպետական ճանապարհին վրաերթի է ենթարկվել Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1948 թվականին ծնված Հրանուշ Անանյանը: Վրաերթի ենթարկած վարորդը Այրում քաղաքի բնակիչ է, տուժածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, մահացել է: «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի մեքենան ներկայումս գտնվում է Նոյեմբերյանի պետավտոտեսչության տուգանային հրապարակում: Ուժեղ հարվածից մեքենայի
10 տարում՝ 5000 ընտանիք
«Հեյֆեր Հայաստանի» հերթական համաժողովին մասնակցող ֆերմերների զգալի մասն այն կարծիքին էր, որ գյուղատնտեսության ու հատկապես անասնապահության ոլորտում պետությունն այնքան էլ ամուր թիկունք չէ: «Առավոտի» սեպտեմբերի 19-ի համարում տպագրված «Օգնենք, որ օգնեք» հրապարակմամբ անդրադարձել ենք «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության գործունեությանը: «Հզոր համայնք, հզոր ազգ» կարգախոսով աշխատող կազմակերպությունը իր շահառուներին ծանոթացնում է այլ երկրների ֆերմերների փորձին, ընտանի կենդանիների
ԿԱՊԱՆԸ ՉԻ ՍՊԱՍԻ
Սյունիքի մարզկենտրոնի միակ բուժհաստատությանը օգնում են բոլորը՝ բացի ՀՀ իշխանությունի՞ց Հիմնանորոգման կարիք ունեցող Սյունիքի մարզկենտրոն Կապանի միակ հիվանդանոցը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն պետական հոգածությունից դուրս է մնացել: Արդեն քանի տարի է՝ անմխիթար վիճակում գտնվող բուժհաստատության ղեկավարությունը հարցը հասցնում է բոլոր ատյաններ եւ մակարդակներ, որ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող միջպետական ճանապարհի խաչմերուկում գտնվող Կապանին օգնության ձեռք
Բոյկո՞տ
Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Euronews ալիքով հեռարձակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող ռեպորտաժը: Tert.am-ը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ առիթով՝ նշելով, որ ռեպորտաժի հեղինակները «սուտ եւ չստուգված» տեղեկատվություն են տարածում, մասնավորապես, հայտարարելով, որ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, իսկ Բակո Սահակյանին անվանելով ԼՂՀ
ԵՐԵԽԱՆ ՎՆԱՍՎԵԼ Է ՊԱՅԹՈՒՑԻՉԻՑ
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Մեծամորի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի բազմակի սալջարդ վերքեր, դեմքին պատռված վերքեր, աջ դաստակի առաջին աստիճանի այրվածք, աջ ակնագնդի վնասում, տեսողության խախտում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 13-ամյա Նարեկ Մ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է դպրոցի բակում՝ չինական արտադրության հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետեւանքով առաջացած
ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
«Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Հովիկ Զալինյանի գործողությունների հետեւանքով պետությանը հասցվել է 19 մլն 515 հազար 500 դրամի վնաս: Նրա վարձած բանվորները հատել են 337 ծառ՝ սուճու, լորենու, կեչու, հաճարենու, յուրաքանչյուր խորանարդի դիմաց ստանալով 5000 դրամ: Ապօրինի ծառահատման գործով նյութեր են նախապատրաստվում:
ՔՐԳՈՐԾ՝ ՔԿՀ-Ի 3 ԱՇԽԱՏԱԿՑԻ ԴԵՄ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների՝ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակցի առաջադրվել է մեղադրանք: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, հերթափոխի ավագ Ա. Սմբատյանը, 2009թ. նոյեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման ձեւով պատիժը կրող
ՀՐԴԵՀՎԵԼ ԷԻՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ էր բռնկվել Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին գտնվող «Ձորամեջ» գազալցակայանում: Այրվել էին գազի կուտակիչների տեղամասի փայտյա կառուցվածքները եւ պահակատունն ամբողջությամբ: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Սյունիքի մարզի Կապանի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի բակում:Այրվել էր «Մանսուր» ՍՊԸ-ին պատկանող «ՈՒԱԶ-452» մակնիշի 291 ՏՍ 51 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը:
ԿԵՆՏՐՈՆԸ ԲՈՒԺՄԻԱՎՈՐՄԱՆ ՏՆՕՐԵՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (լուսանկարում ԻԱԿ նախագահ՝ Շուշան Դոյդոյան)հայցի քննությունը՝ ընդդեմ թիվ 2 բուժմիավորման: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 10-ին դիմել էր բուժմիավորմանը՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը: 2. Առկա անվճար տրամադրվող դեղերի