Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ

Խնդրի կարգավորումը միայն այս տարբերակով է տեսնում ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: – ԼՂՀ խորհրդարանի ընդունած վերջին հայտարարությունը, որն ուղարկվեց նաեւ եվրոպական կառույցներին, վկայությունն է ԼՂՀ-ում առաջացած անհանգստության: Վիճելի զարգացումների պարագայում, կարծում եք,  ղարաբաղյան կողմը հնարավորություն կունենա՞ իբրեւ բանակցային կողմ վերականգնելու իր դիրքերը եւ սեփական պայմանները թելադրելու:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆՆ ՈՒ «ՍՊԻՏԱԿ ԿԱՐԱՊԸ»

«Սպիտակ կարապն» այս դեպքում պոետիկ կերպար չէ, ընդամենը օղու անվանում է, իսկ Դանիել Վարուժանի անունը կրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի դպրոց, որից մի քանի մետր հեռավորության վրա գովազդվում է վերոհիշյալ օղին, ինչը օրենքի կոպիտ խախտում է:  Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Դեկտեմբերի 2

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Մի տարվեք անհեթեթ մտքերով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես չէ: ԿԱՐԻՃ

ՂԵԿԱՎԱՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ

Ամերիկացի միլիոնատեր Հանինքթոն Հարդֆորդը կարծում է. «Շատ հարուստ դառնում են ոչ թե նրանք, ովքեր կարողանում են շեֆի հետ լեզու գտնել եւ ամեն ինչ անել, ինչպես պետք է: Նման մարդիկ բարձր վճարվող աշխատակիցներ կարող են դառնալ, ոչ ավելին»: Նրան լրացնում է աշխարհի եւս մեկ հարուստ մարդ՝ Պոլ Գեթթին. «Դուք ուրիշի համար աշխատելով, երբեք շատ բան չեք

«Director in Focus»՝ ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻՆ

Դեկտեմբերի 1-6-ը Թբիլիսիում անցկացվում է 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի «Director in Focus» ծրագիրն այս տարի նվիրված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին, ով ծագումով Ջավախքից է, տեղեկացնում է tert.am-ը: Թբիլիսիում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի 3 ֆիլմերը` «Սահման», «Պոետի վերադարձը» եւ «Վերադարձ ավետյաց երկիր»: Ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին՝ տարբեր միջազգային փառատոներում մրցանակների արժանացած «Սահմանով»: Հարություն

ԱՇՈՒՂԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Օրերս կայացավ աշուղ Ռազմարա Սասունցու հոբելյանական երեկոն՝ նվիրված նրա բեմական-երաժշտական գործունեության 35-ամյակին։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հավաքվել էին աշուղա-գուսանական արվեստի հարյուրավոր երկրպագուներ ու սիրահարներ։ Երեկոյի ընթացքում, հոբելյարից բացի, իրենց «նվերներով» հանդես եկան ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Իրինա Ամիրյանը, Սահակ Սահակյանը, Անդրանիկ Ուջանցին, Կարեն Գրիգորյանը… Վոկալը զուգակցվում էր Լիանա Սիմոնյանի եւ «Հեքիաթ» անսամբլի պարային համարներով։ Հոբելյանական

Աթեիստները պատերազմում են տոնի դեմ

Խոսքը Սբ. Ծննդյան տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրության իրավունքի շուրջ դատավարության մասին է ԱՄՆ Միչիգան նահանգի Ուորըն քաղաքում ապրող Սատավաների ընտանիքը 1945 թվականից ի վեր Սբ. Ծննդյան տոնին քաղաքի փողոցներից մեկում ցուցադրել է տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրությունը: Սակայն այս տարի ցուցադրությունը չի լինի, քանի որ քաղաքի վարչակազմն արգելել է այդ ավանդույթը՝ վախենալով «Կրոնի ազատության» հիմնադրամի հայց

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԲԱՑԱՏՐԵԼ

Հակառակ դեպքում՝ նրանք կհիասթափվեն Ձմեռ պապին հավատալ՝ նշանակում է հավատալ հրաշքներին. այս կարծիքին է հոգեբան Լիլիթ Գարգրցյանը, ըստ որի՝ ամեն մարդ էլ, անկախ տարիքից, հոգու խորքում հավատում է հրաշքներին: «Ձմեռ պապը, նրա գոյության փաստը երեխայի համար հրաշք է: Նվեր բերող Ձմեռ պապը միայն մանկությունում է լինում, եւ եթե նրա գոյություն չունենալու փաստը փոքրիկներին ճիշտ բացատրվի,

ՀԻՄԱ ԷԼ ՓԱՐԱՎՈՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը դարձավ 60 տարեկան: Օրվա առիթով նկարիչը պատկերասրահին նվիրեց իր նորաստեղծ «Հայաստան» մեծադիր կտավը (4 մետր բարձրություն, 8 մետր երկարություն): «Նկարում 20-րդ դարավերջի Հայաստանն է: Անկախության 20 տարվա մեջ պարտականություն է՝ ի՞նչ ենք մենք անում մեր անկախ երկրի համար, ինչպե՞ս ենք սիրում հայրենիքը, մեր կերպարվեստն ինչպե՞ս ենք ներկայացնում:

Կլասիկոների կլասիկո

Անցած հանգստյան օրերը յուրահատուկ էին ֆուտբոլի սիրահարների համար, քանի որ եվրոպական խաղադաշտերում 2 D-երի տոն էր՝ Derby day (դերբիների օր): Այդպես, Անգլիայում լոնդոնյան դերբի էր «Արսենալի» ու «Չելսիի» միջեւ եւ մեսիսայդյան՝ «Լիվերփուլի» ու «Էվերթոնի», Իտալիայում՝ ջենովյան: Սակայն տուրի գլխավոր հանդիպումը, այնուամենայնիվ, Պիրենեյներում էր, ֆուտբոլում թիվ մեկ կլասիկոյի հայրենիք Իսպանիայում: Ընդհանրապես, բոլոր դերբիները եւ կլասիկոները համաշխարհային

ԱԲՐԱՀԱՄՆ ԱՌՈՂՋ Է, ԲԱՅՑ ԼԱՎ ՉԻ ՄԱՐԶՎՈՒՄ

«BoxingTalk» հանդեսն օրերս տեղեկացրել է, թե միջին քաշայինների «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում հունվարի 23-ին նշանակված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել մենամարտը, հնարավոր է, տեղափոխվի մարտի 7: Եվ որպես դրա հիմնավորում՝ ասվում է, որ IBF-ի նախկին չեմպիոնը՝ «Արթուր արքան», վարակվել է գրիպով եւ դժվար թե կարողանա նշված ժամկետում պատրաստ լինել մարտին: Այս լուրն անմիջապես տարածվեց

ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԳԱՆԹԼԵԹ»

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատնից տեղեկացրին, որ դեկտեմբերի 4-ին Թատերական գործիչների միությունում կցուցադրվի «Գանթլեթ» ներկայացումը, որի հեղինակն է Մեհդի Նասիրին, բեմադրող ռեժիսորներն են Ալիռեզա Ասադին եւ Մեհդի Նասիրին։ «Գանթլեթը» պատմում է մի իրանահայ լրագրողի կյանքի մասին, որը լի է կասկածներով, սարսափներով, մղձավանջներով, եւ որը Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմում՝ քրդաբնակ գյուղի նեղլիկ անկյունում ամիսներ գերի մնալուց

www.arartplatform.com-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ www.arartplatform.com կայքէջի շնորհանդեսը: Նախագիծը նեկայացնում է բոլորովին նոր էջ հայ կերպարվեստի տարածման գործում: Շնորհանդեսին ներկա էին նկարիչներ, արվեստի քննադատներ եւ մշակույթի ոլորտների այլ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ arartplatform-ը նախագիծ է, որ գուցե սովորական բան է աշխարհի շատ երկրների համար, բայց անսովոր երեւույթ՝ հայ իրականությունում: arartplatform-ի անձնակազմը հավաստիացնում է, որ այսուհետեւ արվեստագետների

Սոս Սարգսյանն ու Արարատ լեռը

Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ օրերս հոբելյանական մեծ հանդիսություն էր կազմակերպվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանին շնորհավորելու էին եկել նրա տարբեր տարիների ուսանողները, խաղընկերները եւ արվեստագետները: Հանդիսությունը սկսվեց վարպետի՝ տարբեր տարիների նկարահանված ու սիրված ֆիլմերի կարճ տեսաշարով: Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն «Առավոտին» ասաց, որ դերասանի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն իր

Ձերբազատվենք «չ»արվեստից

Կոչ է անում Դանիել Երաժիշտը Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոգեւոր երաժշտության տրամադրություն էր: Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը հայ երաժշտասեր հասարակությանը ներկայացրեց միանգամից երկու պրեմիերա՝ Հայնրիխ Բիբերի «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» սոնատներն ու Մակար Երկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» կանտատը: «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հոգեւոր երաժշտության պետական

ՖԼԵՅՏԱՆ ՔԻՉ Է ՔԱՐՈԶՎՈՒՄ

Կարծում է երիտասարդ ֆլեյտահար Գուրգեն Գալստյանը Ֆլեյտահարների մենահամերգները մեզանում չունեն հարուստ ավանդույթներ, չնայած այն բանին, որ հրաշալի տեմբր ունեցող այս նվագարանը սիրված է արեւմուտքում: Վաղուց իրենց կատարողական արվեստով փայլում են իռլանդացի Ջեյմս Գոլուեյը, ֆրանսիացի Էմանուել Պայոն, Պատրիկ Գալուան եւ այլք: Ճանաչման արժանացած որոշ դիրիժորներ էլ իրենց բեմական կենսագրությունը սկսել են որպես ֆլեյտահարներ: Այդ թվում են

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու տարի ընդմիջումից հետո կրկին մեկնում է Վաշինգտոն։ Դեկտեմբերի 7-ին նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Վկայակոչելով թուրքական «Haberaktuel»-ը՝ «News.am»-ը փոխանցում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն PKK-ի դեմ պայքարի, Կիպրոսի, Իրանի միջուկային խնդիրները, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Թերթի փոխանցմամբ, Վաշինգտոնը կշեշտի, որ կարեւոր է երկու

ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

Հաագայի միջազգային դատարանում մեկնարկում է 2008թ. փետրվարին Սերբիայի կազմից դուրս գալու եւ Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելու օրինականության հարցը: Այդպիսի հարց՝ համապատասխանո՞ւմ է արդյոք միջազգային օրենսդրությանը երկրի տարածքից անջատվելը, ՄԱԿ-ի գերագույն դատարանում առաջին անգամ է լսվելու: Չնայած այն բանին, որ 63 երկրներ արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, Սերբիան հրաժարվել էր դա անել եւ գործը փոխանցել

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ռուսաստանը Վենեսուելայում զենքի գործարան է կառուցում: Գործարանը արտադրելու է AK-103 տեսակի ավտոմատներ եւ դրանց փամփուշտներ, նաեւ պատրաստվում է լատինամերիկյան այդ երկրին տրամադրել 53 ուղղաթիռ: «Reuters»-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Զաեմսկին: Վերջինս պարզաբանել է, որ Արագուտա նահանգում Ռուսաստանը ընդամենը նախագծելու է գործարանը, իսկ այն կառուցելու է վենեսուելական մի ընկերություն: Նա

Հաագայի դատարանը բավարարեց ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի հայցը

ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերը հայտարարել են, թե Հաագայի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել իրենց օգտին, որի հիման վրա հայցվոր բաժնետերերն իրավունք են ստացել ռուսական կառավարությունից պահանջել իրենց հասցված նյութական վնասների փոխհատուցում՝ 100 մլրդ դոլարի չափով: Բրիտանական «Financial Times» եւ ամերիկյան «Wall Street Journal» թերթերը, վկայակոչելով ընկերության փաստաբանին, փոխանցել են, թե դատարանը որոշել է, որ

Սերբիայի նախագահը կկանգնի դատարանի առաջ

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը (նկարում) երեկ կանգնել է Բելգրադի քաղաքային դատարանի առաջ՝ սպորտային միջոցառման ժամանակ «անվայելուչ պահվածքի» մեղադրանքով: Պետության ղեկավարին, ինչպես նաեւ սպորտի նախարար Սնեժանե Մարկովիչ-Սամարջիչին, քաղաքային խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Անտիչին եւ Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչին սպառնում է տուգանք՝ 30-50 հազար դինարի՝ 325-500 եվրոյի չափով կամ 60 օրվա ազատազրկում: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, մի քանի

Իրանի իշխանությունները կալանավորել են հինգ բրիտանացիների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների (ԻՀՊ) կորպուսը Պարսից ծոցում կալանավորել է հինգ բրիտանացիների, որոնք զբոսանավով հայտնվել են իրանական կորպուսի վերահսկողության տակ գտնվող ջրային գոտում: «Reuters»-ի մատուցմամբ, այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ԻՀՊ կորպուսի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին: «Օտարերկրյա ուժերին դիմակայելն ու Պարսից ծոցում նրանց կալանավորումը կորպուսի պարտականությունների շրջանակներում է»,- հայտարարել է կորպուսի հրամանատարը: Իրանի նախագահի աշխատակազմի

ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի

«Աշխարհի տարբեր անկյուններում անտեղյակությունից դարի չարիքի զոհն են դառնում հազարավոր մարդիկ: Եթե հասարակությունը սկսի լիարժեք գիտակցել խնդրի էությունը եւ ձգտի լինել տեղեկացված՝ իրավիճակը կշտկվի: Հայկական Կարմիր խաչի հետ մեր համագործակցությունը սկսվել ու շարունակվում է այդ տրամաբանության շրջանակներում»,- երեկ ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը գտնվում էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում՝ «ՁԻԱՀ-ի բաց դասին»:

Ալավերդու դպրոցը կիրականացնի՞ ներառական կրթություն

Պարզ կդառնա 2010-ի հունվարի 1-ից հետո Ներառական կրթության ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն 4 տարի, սակայն այս համակարգի հետ կապված խնդիրները նվազելու փոխարեն տարեցտարի աճում են: Պատճառը, թերեւս, արդեն գործած սխալները դեռ չուղղած՝ նոր սխալներ թույլ տալն է: Արդյունքում՝ ներառական կրթության իրականացումը կատարվում է մի տեսակ ոչ կանոնակարգված ձեւով. ներառական կրթություն իրականացնող շատ դպրոցների շենքային

ԵՄ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԿԱԴՐԵՐՈՎ

Բայց չի բացառվում, որ գումար էլ հատկացնի՝ բարեփոխումների համար Հոկտեմբերի 26-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոր համալրում ունի. Թվինինգ կոչվող ծրագրով մեր եւ Իսպանիայի ու Ֆրանսիայի օմբուդսմենների գրասենյակների միջեւ համագործակցության արդյունքում, Երեւան են ժամանել այդ երկրների օմբուդսմենների գրասենյակների աշխատակիցներ եւ օգնում են մեր Պաշտպանին: Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ կոնկրետ

Կա, գոնե, բանավոր համաձայնություն

Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համոզմունք է հայտնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հարակից տարածքները, եւ Մյունխենում համանախագահների կողմից արձանագրված «առաջընթացը» նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա որեւէ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ ձեռք է բերվել, գոնե, բանավոր համաձայնություն։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ալ. Արզումանյանը անդրադարձել է համանախագահների կողմից ակնկալված դժվարություններին ու

ԿՍՏԱՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կգործի՞ մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքը ՀԱՊԿ-ում Թեեւ Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները վաղուց արդեն նորություն չեն ոչ ներքին, ոչ էլ արտաքին լսարանների համար, այնուամենայնիվ, մյունխենյան հանդիպման անմիջապես նախօրեին Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքները, կարծես թե, սովորականից ավելի լայն արձագանք ստացան: Պատերազմական հռետորության դեմ հարկ համարեցին խոսել ԵԱՀԿ համանախագահները, բավական կոշտ տեսակետներ հնչեցին տարբեր բեւեռներից եւ,

Մաշտոցի դրած հիմքը

Եկող տարի Մարգահովիտի դպրոցը կնշի հիմնադրման 150-ամյակը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում դպրության սկզբնավորման եւ դպրանոցի հիմնադրման մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 5-րդ դարին: Ըստ ավանդության՝ հենց 5-րդ դարում, գյուղից 2 կմ հարավ-արեւմուտք գտնվող գյուղատեղիում դպրանոց է հիմնադրել Մեսրոպ Մաշտոցը: Հայերենի այբուբենը ստեղծելուց հետո Մաշտոցին հրավիրում են Վրաստան՝ օգնելու ստեղծել վրացական տառերը: Ներկայիս Մարգահովիտի մատույցներով անցնելիս

ՔՆՆԻՉԸ ԱՆԱՉԱՌ ՉԷ՞

Հայաստանցուց տուժած սփյուռքահայը հայցում է ՀՀ նախագահի աջակցությունը «Առավոտի» սեպտեմբերի 29-ի համարում «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանե՞նք» հոդվածով անդրադարձել էինք 80-ամյա իրանահայ Արսեն Փուրղասեմյանսի՝ Հայաստանում բնակարան գնելու վարդագույն երազի փլուզման փաստին: Հիշեցնենք, որ Արսեն Փուրղասեմյանսին, ըստ էության, թալանել՝ նրա փողերով գնված բնակարանին ու ավտոմեքենային խաբեությամբ տիրացել է Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Վարդուհի Բադալյանը: Մենք

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԵՐ

«Առավոտի» այս տարվա նոյեմբերի 11-ի համարում հրապարակված «Ընդդեմ թթենիների» նյութում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թթենիներին եւ հենվելով քաղաքի բնակիչներից ստացած տեղեկությունների վրա՝ նշել, որ քաղաքապետարանը որոշել է կտրել քաղաքի թթենիները, պատճառաբանելով, որ դրանք հիվանդ են: Էջմիածինցիները, սակայն, սրան չեն հավատում: Մեր հրապարակմանը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Տեղեկացնում եմ, որ հրապարակման հիման վրա

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031