Օրվա լրահոսը
Մեղուները կուշտ են, տերերն են սոված
Մեղվապահությունը որպես բիզնես այսպես են բնութագրում շիրակցի մեղվապահները Երեկ շիրակցի մեղվապահները հավաքվել էին Ախուրյանի գյուղապետարանի շենքում՝ հյուրընկալելով ՀՀ մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծաոուկյանին: Մինչ տիկին Ծառուկյանը խոսում էր Հայաստանում մեղվաբուծության զարգացման ընթացքի մասին՝ նշելով, որ մեղվաընտանիքներն ավելացել են՝ 77000-ից դառնալով մոտ 550000, մեղվապահները հերթով ներկայացնում էին իրենց բողոքները: Այս հանդիպումից պարզ դարձավ, որ մեղվապահությունը
ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ
Գյուղնախարարության տեսչությունների լուծարման արդյունքում մի քանի տասնյակ մարդ անգործ մնաց Կառավարության որոշումից արդեն քանի օր է՝ գյուղատնտեսության նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ սթրեսի մեջ են: Ապրիլի 30-ին մոտ 60 աշխատակցի հայտարարել են, որ նրանք այլեւս չեն աշխատում, քանի որ լուծարվել են նախարարության սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական ու բուսասանիտարական տեսչությունները: Տեսչությունների լուծարման արդյունքում ստեղծվել է սննդամթերքի անվտանգության
ԹՌՉՈՒՆ՝ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄԵՋ
Երեկ, երբ Աստրախանից Երեւան վերադարձող եւ այնուհետեւ՝ Երեւանից դեպի Թեհրան թռչելու նպատակ ունեցող «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռը Երեւանում պատրաստվում էր վայրէջքի՝ մեջը թռչուն ընկավ, սակայն ոչինչ, բարեբախտաբար, չպատահեց, եւ մանրակրկիտ զննումից հետո որոշվեց թույլատրել դեպի Թեհրան թռիչքը: «Սուխոյ Սուպերջեթը», փաստորեն, պատվով հանձնեց եւս մի՝ այս անգամ անսպասելի եւ արտահերթ «քննությունը»:
ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ ՉԷ ԱԿՏՈՒԱԼԱՑՆԵԼ
«Հայկամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը, շահագրգռված չէ բանակցային գործընթացում առաջընթացի հարցում: Բաքուն այլ նպատակներ ունի. նա մտադիր է ձգձգել բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ ուժ գործադրելու առիթ չի ստեղծվել»,- «Արմինֆո»-ին ասել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Պատգամավորը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող խորհրդակցությունների իրավիճակում Հայաստանի կողմից ԼՂՀ
Այս մի երկխոսությունը դեռ չի ստացվում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական Բաքվին մեղադրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգելու եւ ռազմական գործողությունները վերսկսելու առիթ որոնելու մեջ: «Ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը կրկնվող եւ քաղաքակիրթ երկխոսության չափանիշներին չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին»,- տարածաշրջանային այցով Երեւան ժամանած Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ճեպազրույցում այսօր հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ Է ՀԱԿ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»
Դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանը վստահ է, որ հասարակությունն այդպես էլ չիմացավ այդ հարցի պատասխանը: – Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը, ՀԱԿ-իշխանություն սերտացումները, արդյոք 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո քաղաքական դաշտը անսպասելի վերաձեւավորումների կենթարկվի՞: – Այդ թեման վերջին օրերին շատ է շոշափվում, եւ ստացվում է, որ երբ Հայաստանում ստեղծվում է ոչ բոլորի համար սպասելի մի
«ՏԵՂԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ»
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը խիստ վրդովեցրել է այն, որ Մինասի որմնանկարները հայրենի Գյումրիից տեղափոխվում են: Վրդովմունքի պատճառը կուսակցության տարածքային կազմակերպությունից ստացած ահազանգն է առ այն, որ գյումրեցիները համաձայն չեն այդ ինքնագործունեության հետ: Այդ առիթով երեկ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» միջոցով պատկան մարմիններին դիմեց. «Մենք գտնում ենք, որ Մինասը եւ իր ստեղծագործությունները Գյումրու հարստությունն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ
«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագիրը Արմավիրի մարզում 10 միլիոն դոլարի ներդրում է արել՝ ոռոգման ենթակառուցվածքների, ֆերմերների վերապատրաստման եւ ագրոբիզնեսին աջակցելու ոլորտներում: Մարզում ներդրած 10 միլիոնի հետքերով էր «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսի այցը Արմավիր: Գործադիր տնօրենը եկել էր անձամբ համոզվելու՝ նպատակայի՞ն էին ծախսվել, արդյոք, գումարները: Շրջայցից հետո նկատեց, որ աշխատանքները բավականին թափանցիկ են ընթացել,
Երկխոսություն դեռ չկա
Եթե լիներ՝ դա ձեռնտու կլիներ միայն իշխանությանը «Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ որեւէ այլ կողմի միջնորդությամբ Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում»,- երեկ Կոնգրեսի գրասենյակում հրավիրած իր ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հերքելով մամուլում երկխոսության մասին շրջանառվող լուրերը: Նա հիշեցրել է իշխանությունների հետ բանակցություններ վարելու նախապայմանը՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, ու
ԱԺ-Ն ԱՅՍՕՐ ԷԼ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԿԱ՞Ն
ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կարծիքներն այս հարցում տարբեր են: Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը էլի մի անգամ հստակեցրել է, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելու նախապայմանը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, որից հետո միայն ՀԱԿ-ը կարող է իշխանությունների հետ բանակցել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների
ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՐԿՐՈՐԴ ԲԵՎԵՌԸ
Քանի որ, ըստ Ալեքսանդր Քանանյանի, իշխանությունն ու ՀԱԿ-ը գաղափարապես նույն բեւեռներն են: «Ես կոչ եմ անում մեր զինվորական ղեկավարությանը, այդ թվում եւ նրանց մարդկային, հայեցի բարոյականությանը՝ հույս ունեմ, որ բազմաթիվ զինվորականների մեջ այն դեռեւս վառ է, որ պետք են անխնա, հետեւողական, պատժիչ գործողություններ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում առավել հաճախակի դարձած սահմանային միջադեպերին՝
ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԻ ՍՏԵՂԾԻ
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այսօր անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությանը՝ ասաց, թե դրա համար Սահմանադրությամբ սահմանված հիմքեր այսօր չկան եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ դեռ մի քանի ամիս չեն լինի: Բայցեւ ակնհայտ համարեց, որ խնդիրն այստեղ ոչ թե ներքաղաքական համերաշխության կամ մթնոլորտի բարելավման նպատակներն են, այլ պարզապես կամայականությունը,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Պատկերապատումների հրավառություն
Խոստանում են փառատոնի կազմակերպիչները Մայիսի 6, 7 եւ 8-ին Երեւանը «կշնչի» պատկերապատումներով: Հայաստանում պատկերապատման զարգացման միության նախաձեռնությամբ եւ ՀՀ առաջատար օպերատոր «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության աջակցությամբ կանցկացվի «Պատկերապատման հրավառություն» միջազգային փառատոն: «Պատկերապատման հրավառություն 2011»-ի կազմակերպիչ, պատկերապատման քննադատ, ֆրանսահայ լրագրող, սցենարիստ Լորան Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ զգացված է լրագրողների այդչափ ուշադրությանն արժանանալով. «Անցյալ տարի,
ՀԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ՝ ԷՍՏՈՆՈՒՀՈՒ ԱՉՔԵՐՈՎ
Օրեր առաջ Հայաստան էր ժամանել հոգեբանական գիտությունների թեկնածու, էստոնուհի Մարիա Մեցը, ով շատ է սիրում ճամփորդել եւ ում համար մեր երկիրը առանձնակի ուշադրության առարկա էր: «Մեզ մոտ բոլոր մարդիկ վերածվել են ռոբոտային մեխանիզմների, իսկ այստեղ ամեն ինչ այլ է,- քթի տակ ժպտաց էստոնուհին,- այստեղ մարդկային շփումը իր նշանակության մեջ դեռեւս ամբողջովին կանխորոշված չէ իրավական սառնությամբ:
Հայտնիների թերությունները
Նույնիսկ ամենաճանաչված, ամենագեղեցիկ, ամենասեքսուալ կանայք ունեն թերություններ: Հոլիվուդյան գեղեցկուհիներն արդեն վարժվել են իրենց թերություններին եւ ավելի շատ կենտրոնացել իրենց դրական կողմերի վրա: Այսպիսով, որո՞նք են այն թերությունները, որոնց մասին ոչ թե ափսոսանքով կամ ամաչելով, այլեւ մեծ ուրախությամբ են խոսում հայտնիները: Օրինակ՝ «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալի դերասանուհի Եվա Լոնգորիան ասել է, որ իր կուրծքը շատ փոքր է,
Հրավիրվել է 25 ֆուտբոլիստ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը երեկվանից երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքը տեւելու է երկու օր: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 7-ին կայանալիք Մոնտենեգրոյի ընտրանու հետ հանդիպմանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքի հրավիրել է 25 թեկնածուի: Նրանք են.
Պրոումոթերները լուծեցին ռեֆերիի հարցը
«Ring TV»-ին տեղեկացնում է, որ երկրորդ միջին քաշային կարգի «Super Six» մրցաշարի շրջանակներում մայիսի 14-ին նշանակված WBA-ի չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդի եւ միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջեւ մենամարտի հետ կապված խնդիրը լուծվել է եւ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Աբրահամը մեկնել է Կալիֆոռնիա: Ըստ աղբյուրի, բռնցքամարտիկների պրոումոթերները Կալիֆոռնիայի աթլետիկական
ԱՄՌԱՆԸ ԿՏՐՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԵԿՆԱՐԿԸ
Օգոստոսի 13-21-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական 5-րդ՝ հոբելյանական խաղերը Աշխարհի մարզական քարտեզի վրա սա բացառիկ երեւույթ է եւ, գուցե նույնիսկ՝ միակ դեպքը, երբ օլիմպիական խաղերի կազմակերպման սկզբունքով, մի ազգի ներկայացուցիչները չորս տարին մեկ հավաքվում են Մայր հայրենիքում եւ շուրջ երկու շաբաթ պայքարում 10 մարզաձեւերում: Դրա համար է, որ մարզական այս խոշոր իրադարձությանը տրվում է նաեւ «Համահայկական
Առեւտուր՝ Չարենցի «քթի» տակ
Մաշտոցի պողոտայում գտնվող Չարեցի տուն-թանգարանի դիմաց երկու օր է՝ ծաղիկների վաճառքի տաղավար է տեղադրված: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում անհանգստություն հայտնեց, որ դա դիտմամբ տեղադրվել է երկուշաբթի օրը, երբ թանգարանը չի աշխատել. «Երբ այսօր մոտեցա ծաղիկներ վաճառող երիտասարդին ու հարցրի՝ ունե՞ք առեւտուր իրականացնելու թույլտվություն, ասաց՝ այո՛: Խնդրեցի ցույց տալ, ասաց՝ ում որ
Մինասի որմնանկարները՝ Էռնեկյանի՞ն
Երկու օր է՝ գյումրեցի մտավորականները բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության այս որոշման դեմ Այս տարվա փետրվարի 8-ին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի սեփականատեր Էռնեստո Էռնեկյանը դիմել էր կառավարությանը Գյումրիի երկու գործարաններում՝ «Գալվանոմետր» եւ «Էլեկտրատեխնիկական» ՓԲԸ-ներում գտնվող Մինաս Ավետիսյանի «Երկանք», «Թել եւ մանում» որմնանկարները իր միջոցներով «Զվարթնոց» տեղափոխելու ու պատերին փակցնելու համար: Կառավարությունն էլ, առանց գյումրեցիների կարծիքը
ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ՞
Եվս մեկ կոմպոզիտորների կազմակերպությունԿոմպոզիտորների երկու միություններին վերջերս ավելացավ եւս մեկը՝ Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորումը: Առատությունը լավ բան է, մանավանդ, եթե այս միությունները իրար չեն խանգարում: Ի դեպ, «Առավոտի» հետ զրուցած արվեստագետների գերակշռող մասի կարծիքով, առատությունը նաեւ արդյունք է այն բանի, որ ավանդական միություններում ինչ-որ բան, այնուամենայնիվ, այնպես չէ: «Առավոտը» հանդիպեց կոմպոզիտոր, նորաստեղծ Հայ
ՊԱԿԻՍՏԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին (նկարում) հերքել է մեղադրանքները, թե իր երկիրը ահաբեկչության դեմ բավարար ակտիվորեն չի պայքարել: BBC-ի մատուցմամբ, Washington Post-ում հրապարակված հոդվածում Զարդարին հայտարարել է, թե Պակիստանը «հնարավոր է, ավելի շատ է տուժում ահաբեկչությունից, քան՝ այլ երկրներ»: Զարդարիի այս հայտարարությունը հետեւել է կիրակի գիշերը Պակիստանի տարածքում ապաստան գտած Ուսամա բեն Լադենի սպանությանը հանգեցրած
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Ռումինիայի իշխանությունները հաստատել են այն վայրի ընտրությունը, որտեղ տեղակայվելու է ամերիկյան հրթիռների հենակետը, որը կդառնա եվրոպական հակահրթիռային վահանի տարրերից մեկը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Մենք հավանություն ենք տվել հակահրթիռային համակարգերի հենակետը երկրի Օլտ շրջանի Դեւեսելու նախկին ավիաբազայի տեղում տեղակայելուն»,- իր ասուլիսում հայտարարել է Բեսեսկուն: Հենակետում, որը գտնվում է երկրի
ԱՅՍՕՐ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
«Երբ կառավարությունը ճնշում է իր ժողովրդին եւ թաքնվում հետաքննությունից, անկախ մամուլը հզորագույն արտահայտման միջոցներից է՝ չարագործությունը բացահայտելու եւ հասարակության վստահությունը պաշտպանելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ասված է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում: «Երբ մարդիկ դեմ են առնում խտրականության եւ մեկուսացման, մամուլի հասանելիությունը կարող է նրանց ձայն տալ եւ
Սիրիայի ղեկավարությունն ու ՀԱՄԱՍ-ը գժտվել են
Սիրիան ընդգրկած զանգվածային բողոքի ցույցերը լարվածություն են առաջացրել երկրի ղեկավարության եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Այդ մասին, tert.am-ի մատուցմամբ, գրել է The New York Times-ը։ Պարբերականը վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության աղբյուրները, գրում է, որ Դամասկոսը պաղեստինցիներից պահանջել է հստակ եւ աներկբա աջակցություն ցուցաբերել իրենց ցուցարարների դեմ։ «Սիրիայի կառավարությունը մեզ հստակ հասկացնել տվեց. ով մեզ հետ չէ,
ԱԴԾ-Ն ԱՆՑԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ
Ռուսական հատուկ ծառայությունները շվՊպՍր- ից առգրավել են բլոգեր, կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող Ալեքսեյ Նավալնիի (նկարում) կողմից այդ պայքարի համար հայտարարած դրամահավաքի շրջանակներում էլեկտրոնային «դրամապանակին» վերաբերող եւ հանգանակությանը մասնակցածների էլեկտրոնային տվյալները, որից հետո այդ տեղեկությունները հայտնվել են նրա հակառակորդների՝ «Նաշի» իշխանամետ շարժման ձեռքին: Այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ իշխող տանդեմը խոսում էր ինտերնետում
ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նա համալսարանականների հետ կքննարկի կրթական տարաբնույթ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, կներկայացնի բուհերում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը, կպատասխանի ուսանողների հարցերին:
ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ՝ ՈՒԶՈ՞ՒՄ Է, ԹԵ ՈՉ
«Առավոտը» երեկվա համարում անդրադարձել էր Չարբախում գտնվող թիվ 52 դպրոցի տնօրեն Լյուբա Բլեյանի գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ չնայած տիկին Լյուբան, ըստ ներկայացրած փաստաթղթերի, ծնվել է 1949 թվականին, սակայն թաղամասում այլ բան են խոսում նրա տարիքի վերաբերյալ. ասում են՝ փոխել է անձնագիրը, որպեսզի կարողանա վերապատրաստվել եւ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ հավաստագրի ձեռքբերման քննություններին: «Առավոտի»
Անստորագիր նամակից՝ իրավունքի վտանգում
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի նկատառումները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը վերջերս մի անստորագիր նամակ է ստացել մի խումբ գործող տնօրեններից: Անստորագիր նամակի հեղինակը կամ հեղինակները, իրենց վերագրելով մի շարք արժանիքներ, խնդրում են ԱԺ-ի միջամտությունը՝ կենսաթոշակայինին մոտ տարիք ունեցող տնօրենների հանդեպ լինել ավելի բարեհաճ եւ բավարարվել ընդամենը իրենց վերապատրաստման դասընթացների ուղարկելով: Տիկին Բախշյանը որոշել է


















































